ՄՏՔԵՐՍ 7-ՐԴ ՀԱՐԿԻՑ

ԱՄԱԼՅԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

­Սե­րը մի քիչ ա­պա­գա է պա­հան­ջում, իսկ մեզ միայն հաշ­ված վայրկ­յան­ներ են մնա­ցել:Ն­րան ում սի­րում եմ ցան­կա­նում եմ ա­զատ լի­նի նույ­նիսկ ինձ­նից: ­Բայց պետք չի հե­ռա­նալ, ախր գի­տեմ էլ չես գա­լու: Ու ինձ  միայն մնում է վա­յե­լել վեր­ջին վայրկ­յան­նե­րը, քո ներ­կա­յութ­յունն ու իմ եր­ջան­կութ­յու­նը: Ախր կող­քիդ լավն եմ դառ­նում: Ախր ա­մոթ է մե­նակ եր­ջա­նիկ լի­նե­լը: ­Բայց ե­կել է ժա­մա­նա­կը, որ ա­զա­տեմ քեզ ինձ­նից: ­Գի­տեմ սերս կա­պանք է դար­ձել քեզ հա­մար: ­Փա­կել եմ շնչու­ղի­ներդ ու չեմ թող­նում ապ­րել: Ախր ես չեմ կա­րող ապ­րել ա­ռանց քեզ, ինձ: ­Գի­տեմ դու էլ սի­րե­լու ի­րա­վունք ու­նես ու մե­ղա­վոր չես որ սիրտդ ինձ չի ընտ­րել: Գն­՛ա ու ետ մ­՛ի նա­յիր:Ես ու­ժեղ եմ: Աշ­խար­հում հա­վի­տե­նա­կան ո­չինչ չկա: Ա­մեն ինչ իր ծա­գու­մից թեք­վում է դե­պի մայ­րա­մուտ:


­Բո­լորս էլ սպա­սում ենք, որ ինչ-որ մե­կը մեզ գտնի: Իսկ ես քա­նի­սին կորց­րի: Ինձ, քեզ, բո­լոր հույ­սե­րը, որ կա­րե­լի էր երբ­ևէ ու­նե­նալ, եր­ջան­կութ­յան հաս­ցեն, որ այդ­պես էլ մնաց շեն­քե­րի ա­րան­քում, սան­տի­մետ­րե­րը, որ քոնն են մնա­լու: Ա­մեն դեպ­քում ջուրն ու բարձ­րութ­յունն ան­հա­մա­տե­ղե­լի են, ջրվեժն էլ լավ միտք չէ: Գ­րել մե­կի մա­սին, ում դու ինքդ ես կորց­րել, ար­դար չէ, հատ­կա­պես, երբ գի­տես որ կար­դա­լու է: Գ­րե­լու նյութ ու­նե­նա­լու հա­մար օգ­տա­գոր­ծել մարդ­կանց նույն­պես ազ­նիվ չէ: ­Պար­տա­դիր չէ ա­մեն օր սի­րա­հար­վել սերն ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու հա­մար: Ու­զես թե ոչ մի պահ լույ­սե­րը կան­ջատ­վեն, ու դու ստիպ­ված կլի­նես քնել՝ հա­մա­կերպ­վե­լով, որ այդ օրն էլ ան­ցավ, ու դու նրան չգտար:

Հ.Գ Այ­սօր էլ ոչ մի տող չծնվեց քո մա­սին:


Մտ­քե­րիս 7-րդ ­հար­կից ես ինձ նե­տում եմ ներքև: Ես քեզ էլ եմ բաց թող­նում: ­Նետ­վի՛ր: Զ­գա թռիչքդ դե­պի ներքև: Ան­կու­մը ցա­վոտ է, բայց ցա­վը միաց­նում է բո­լո­րին: ­Հա­բեր պետք չէ ըն­դու­նել. ցա­վը կանց­նի: 7-րդ­ երկն­քում մեզ չեն սպա­սում: Աստ­ղե­րը խոր­տակ­վում են եր­կինք­նե­րի մեջ: Ես ո՛չ երկն­քում եմ, ո՛չ երկ­րի վրա: Ան­խու­սա­փե­լի ան­կա­տա­րութ­յան մեջ  գո­յութ­յան միակ ձևը բան­տարկ­ված լի­նելն է: ­Մենք բան­տարկ­ված ենք մեր զգա­ցո­ղութ­յուն­նե­րի մեջ: ­Հանգս­տութ­յու­նը վախ է ներշն­չում: Մ­թութ­յու­նը դառ­նում դժոխք: Ես իմ ժա­մա­նա­կից չեմ կա­րող կտրվել: Ես հա­յե­լու մի­ջով խո­սում եմ քեզ հետ: ­Մաք­րութ­յան սիմ­վոլ­նե­րը հե­ռա­նում են ինձ­նից: Ես հի­մա եմ հաս­կա­նում քեզ: Այն ինչ քոնն է միայն քո­նը պի­տի լի­նի: ­Դու ինձ սի­րե­ցիր այն ժա­մա­նակ, երբ ես մոտ էի ինձ, իսկ հի­մա ես ա­ռաջ­վա­նը չեմ: Ես մի օր կհաս­նեմ իմ ներ­քին հանգս­տութ­յանն ու 7-րդ ­հար­կից քեզ բաց կթող­նեմ:


Ա­մեն ինչ փոխ­վում է: ­Փախ­չել է պետք: ­Դու կփրկես ինձ, նոր կյանք կտաս, գու­ցե և ­սի­րես: ­Գու­ցե ես էլ եր­ջա­նիկ դառ­նամ: Կգր­կես ինձ ա­մուր ու կրծքիդ կսեղ­մես, ինչ­պես բո­լոր տա­փակ ֆիլ­մե­րում: Ա­մեն ինչ կփոխ­վի: ­Դու ինձ կսի­րես, գու­ցե և փր­կես: Ես միայն ան­տար­բեր դեմքս կշրջեմ ու աչ­քերս ո­չինչ չեն ա­սի՝ ոչ՛ սի­րո, ոչ՛ էլ հրա­ժեշտ­նե­րի մա­սին:
­Միայն հպարտ հա­յացքն էր պա­կա­սում քո, որ աստղ դառ­նա­յի: ­Բո­լորս էլ աստ­ղեր ենք, իսկ ես աստղ եմ, ո­րը չի եր­ևում: ­Մի օր կընկ­նեմ ու ե­րա­զանք կպա­հես: ­Հի­մա  ես ե­րա­զանք եմ պա­հում, որ մո­ռա­նամ քեզ:


­Ծանր է գի­տակ­ցել, որ դու ա­վե­լի ու­ժեղ դուրս ե­կար: ­Հոգ­նել եմ ինձ­նից, քեզ­նից: ­Վերջն էլ չի եր­ևում, գու­ցե օգ­նեիր՞, չքվեիր մի օր, գնա­յիր գրո­ղի ծոցն ու էլ ետ չգա­յիր: Էլ չենք կա­րող նստել մեր քա­րին, նա­յել լույ­սե­րին: ­Հի­մա միայն ար­ցունք­ներն են լո­ղում ջրի վրա ու սի­րուն տո­ղե­րը չքվում են, երբ մեր փո­խա­րեն ու­րիշ­ներն են նստում այդ քա­րին: ­Բարդ է վե­րա­նալ սե­փա­կան ե­սից: ­Ներ­՛եք, չի ստաց­վում:


Ս­պա­սում ես, սպա­սում: Կ­յան­քում ա­ռա­ջին ան­գամ դան­դաղ հաշ­վում  մինչև տա­սը: ­Մեկ, եր­կու, ի­նը: ­Ժա­մա­նակն ան­ցավ, բայց ո­չինչ չպա­տա­հեց: ­Միայն հանգս­տութ­յուն է պետք: ­Բաց թող­նել քեզ, օ­տա­րա­նալ հա­րա­զատ դար­ձած զգա­ցու­մից:
Այ­սօր հա­վերժ հի­ման է: ­Մի՛ կոտ­րեք դռնե­րը: Ես կան­վա­նեմ քեզ մինչև տես­նե­լը: ­Մինչև գան բո­լոր ան­ծա­նոթ­նե­րը: Ես ապ­րում եմ այն­տեղ, ուր կյանք չկա: ­Պատ­կեր­նե­րից ու դիա­լոգ­նե­րից ես ո­չինչ չեմ հաս­կա­նում ու գնա­լով խո­րա­նում են տխուր մո­նո­լոգ­ներս: Ես չեմ խո­սում սի­րո մա­սին, ո­րով­հետև ես չեմ սի­րում, կամ էլ գի­տեմ, որ սի­րո մա­սին խո­սել չի կա­րե­լի: Ես ըն­դա­մենն ու­զում էի քեզ եր­ջան­կաց­նել, բայց 20 տա­րե­կա­նում դու չհաս­կա­ցար թե դա ինչ է, իսկ  ես 23-ում մո­ռա­ցա: Ես գրքերս եր­բեք կի­սատ չէի թող­նում, իսկ հի­մա ա­մեն ինչն եմ կի­սատ թող­նում, որ ցնդեն տպա­վո­րութ­յուն­ներս: Ես բա­րե­բախ­տա­բար սկսել եմ քիչ խո­սել: Թ­վում է՝ ջուր է լցվում սեն­յակ, իսկ ես խեղդ­վել չեմ ու­զում: ­Ծան­րութ­յան կենտ­րո­նը կտե­ղա­փոխ­վի, ներ­կան կդառ­նա անց­յալ ու մար­դը դժբախտ կզա­գա ի­րեն: Սև հրեշ­տակ­ներ չեն լի­նում: ­Մենք չգի­տենք միտքն ինչ­քան է տևում: Կ­յան­քում ինչ-որ բան փո­խելն ի­մաստ չու­նի: Աշ­խար­հը չի ու­զում, որ դու իր հա­մար զո­հա­բեր­վես, բայց մտքի ու խղճի խո­րա­նի ա­ռաջ բո­լորն են խո­նարհ­վում: Եր­կատ­ված քա­ղաքն ու ես ա­ռանց սի­րո լե­զու­նե­րի: Ես ինձ ծա­ղիկ­ներ կնվի­րեմ. կա­րիք չկա հու­սա­հատ­վե­լու: ­Մայրս մի օր կհաս­կա­նա, որ ա­նունս ինձ չի տրվել , այն կապ չու­նի էութ­յանս հետ ու մենք կշա­րու­նա­կենք ա­նուն­ներ տալ պատ­կեր­նե­րին: ­Պայ­ծա­ռա­նալ է պետք. նո­րից լռել հա­վեր­ժութ­յան մեջ: