ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

***

Նկարներն են խոսում...

Պայծառ ժպտում կրկին,

Ու գույների մեջ հոծ

Կյանք են նորից հոսում.

 

Նկարներն են խոսում

Ու վրձինը ձեռքին

Նկարիչը  անխոս,

Ժամանակ է հյուսում։

Նկարների հետ է

Կյանքը առաջ գնում,

Նկարներում  են դեռ

Ժպիտները մնում...

 

Նկարներն են ժպտում,

Մթնալույս գիշերում

Եվ դեմքերին թախծոտ  երանգ է դրոշմվում:

Նկարներն են հիշում,

Հուշերը արթնացած,

Եվ լալիս են նորից ...

 

Նկարներն են լալիս,

Երբ հույսս է հատնում,

Եվ նկարներն  են դեռ

Կյանքին գույներ տալիս...

 Դե խոսեք, նկարներ,

Որ պահած  անցյալը,

Մշուշոտ խորքերում

Թաքցնում եք ձեր ցավը։

 

Պատերազմի,ռազմի

Ցավերով եք ապրել,

Ու հաղթական երգի

Ներքո եք կյանք առել ...

 

Հաղթանակներ  կերտել,

Արցախում հայրենի,

Կյանքը անմահացրել աներկյուղ պայքարի

Օրերին լուռ կամքով.

 

Ձեր խուրունկն եմ նայում,

Պոռթկում հիացմունքով

 Ներկա վերադառնում

Եվ ապրում ձեր սիրով:

 

 

***

Դու ինձ մի փնտրիր

Իմ  լուսե երազ,

Թող որ ես մենակ

Առանց քեզ ապրեմ:

 

Բայց դու փնտրում ես,

Անվերջ ու անհաս

Կանգ չես առնում,որ

Կարոտից խամրեմ.

 

Արցունքախառն խոսքդ նրբաձայն,

Սիրտս է խոցում սուր տեգի նման,

Բայց կենսաժպիտ  հայացքով,ունայն

Ցավիս դառնում ես ամոքող դարման...

 

 

Նորից եմ փորձում կարոտ թաքցնել ..

Սպասումի գերի դարձած օրերում,

 Բայց երազներից միտքս արթնացնել,

Ու չի հասկանում ուր է դեգերում...

 

 

***

 

Լուռ մենանում է հոգիս նորից,

Մեղմ շշուկով խոսում քեզ հետ,

Ու կարոտիս փեշից կախված

Գալի՜ս է մոտ ... քեզ ընդառաջ:

Դե մի տխրիր,  ա՜խ իմ երազ,

Քո հոգու մեջ արթնացող հուշերը

Դեռ պահպանվում են մինչև այսօր:

Դե արի ու տես,որ երազներդ երազներիս

Չեն խանգարում,

Պարզապես պետք է ուրախ գիտակցել,

Որ քո երազը քոնն էլ կմնա `

Հոգում, քո սրտում ու մտքում:

Դու մի տխրիր ... հոգիս խոսում է,

Իսկ դու շշուկով պատասխանիր։

 

 

***

Իմ վարդերը չեն բուրում,

Կարծես թոշնել են նորից,

Իմ տան դարպասին փարվել

Հուզվում են կարոտից:

 

Մայրս է իր հայացքով

Դեպ երկինքը լուռ նայում,

Տեսնես ի՞նչ է մտածում

Արցունքները աչքերում...

 

Իմ վարդերը գույն չունեն,

Շատ տխուր են, չեն բուրում...

 

 

 

ՔՈ ԱՉՔԵՐԸ ...

 

Քո աչքերին իմ աչքերի ճաճանչներով փարվեցի,

Մթության մեջ լողաց հույսս,լողաց շողը աչքերիդ։

Քո աչքերին   միակ հարցով իմ հայացքը հառեցի

Բայց մերժեցիր պատասխանել, արևներով շողքերի։

 

Խոսքով  խռով քո խոսքերի  հաշտությանը փարվեցի,

Բայց խոսքերիս անգին զարդը  խորունկ սրտում թաքցրիր ...

Երկի՞նք թռչեմ, թե՞ հեռուներ,իմ հեռավոր, սիրեցի,

Քո մոտ կուզեմ  մենանալ,մինչ տաս պատասխանն իմ հարցի...

 

Ի՜մ սիրելի, մթության մեջ որոնում եմ քեզ կրկին,

Մի' հեռացիր, լսիր,սիրտս  խոսք  է  հյուսում քո երգին,

Աչքերիդ մեջ,աչքերից ներս,մինչ խորունկը հայացքիդ,

Քոնն են դառնում իմ աչքերը...ինձ ներս թող այդ տարածքից.

 

 

 

***

Իմ սիրտն ու միտքը

Միշտ քո կողքին են,

Միշտ համերաշխ են

Քո երգերի հետ,

Բայց դու իմ սրտին 

Չասես հեռացիր,

Քանի որ քեզ հետ է,

Դու էլ իր կողքին։ 

 

 

ՉԱՍԵՍ ՀԵՌԱՑԻՐ ...

 

Իմ  ժամացույցը հիմա է շարժվում

Ու օդի հետ է իր կենացն ասում ...

Իմ ժամացույցը այդպես էլ մնաց

Մի թվի վրա ... չսիրված։

 

Երկինքն էլ փորձեց երգիս խանգարել,

Բայց ես ալարել ու դեպ հետ նայել

Երբեք չարեցի ...

Իմ աղոթքները շուրթերիս  մնաց ...

Ես չհեռացա ... առաջ գնացի։ 

 

Ու սիրտս ազատ թևածեց

Հոգուդ ամուր խորքերում,

Կանգ առավ մի պահ

Մնացի մենակ...

Ու երգերիդ հետ իմ երգերը

Մի պահ խառնվեցին

Բայց խորհրդավոր պահը միայն եզակի մնաց... միայն ինձ համար: