ՀԱՐԲԱԾ ՕԴԸ

 

Երեկվա հարբած օդն էր մեղավոր,
Գինովցած, անշունչ ընկել էր վրաս
Չ՛է,ես եմ խմել երեկ ու այսօր
Դատարկված շշերը շարել քո դիմաց։
Ինձ հետ չէիր խմում, անթարթ նայում էիր ու չէիր կարողանում բարկանալ վրաս։
Նկարները խոսել չգիտեն,ժամը ստույգ ասա թէ դու երբ կգաս։
Գինետնից հարբած դուրս եկա
Ու ինչ որ մի բան այտեղ թողեցի կամ էլ կորցրեցի…
Թևնոցս եմ կորցրել, թէ՞ ժամացույցս ,
Քո գալու ժամը մտքիցս թռցրի
Քանի բաժագ արդեն խմել եմ, շուտով արևը կրկին կբացվի…
Չէ քեզ եմ կորցրել, դու հաստատ էնտեղ էիր, թէ՞ ես էի էնտեղ, չէ՛ չեմ հիշում,
Բարի մոտ ո՞վ էր,  այն անծանոթը,
Որ գիտեր խոսել հայելիների հետ
Այն մեկը որ գինետանն էր
Իսկ այն մեկի հետ
Ով հայելու մոտ էր ես չխոսեցի։
Կամ էլ չեմ հիշում։
Անունդ այրում է ներսս այնպես ասես 
Կրակե գունդ եմ կուլ տվել
Այնինչ խմածս լոկ չոր գինի էր
Պարզապես գինու հետ անունդ եմ խմել
Իսկ կորցրածս լոկ ժամանակ է
Թ՞է քեզ եմ կորցրել, մեկ է չեմ հիշում
Ինչ որ է լցրեք պատրաստ եմ խմել
Կենացդ լինի, անդավաճան հույս

 

 

ՇՓՈԹՎԱԾ ՀԱՍՑԵ

 

Մոռացված փոստարկղում 
Ցրտից դողում էր մի փոքրիկ նամակ
Դեղնամաշ թղթին գրված երեք տող,
Ստորագրված ինչ որ կնիքով, կամ գուցե նաև անանուն գրվածք…
Մեռել է թուղթը փոքրիկ փոստարկղում հատակին պարկած
Եվ գուցե վերջին անգամ նա ցանկացել է ճաշակել ձայնդ, կամ հպվել շուրթիդ գիշերային թաց հուշերի նման։
Նա ցանկացել է անկողնուդ կողքին դարակի վրա ավանդել հոգին, փոքրիկ լապտերի կիստ լույսի տակ
Ու դառնալ մտքերիդ մեջ մոլորված երազ։
Երեք տող, անհայտ մտքեր էին միայն, իմ ձեռքում հանգչում ակամա,անձայն, 
Պոկված երեք տող
Քամու երախից
Տաքուկ ձեռքերիդ հոտն է բուրում ամեն մի տառից…ես

 

 

***

Մարեցիր լույսը՝սենյակում տիրող լռությունը պաշտպանելու համար։
Պարկեցիր  կողքիս, պատմեցիր հեքիաթներ որոնք ներս էին գալիս կիսաբաց դռնից ու պատուհանից դուրս սղոսկելով կորչում էին կիսամութ օդում։
Դու նրանց հետ անհետացար։
Երկնքո՞ւմ ես, աստղերի՞ մեջ, լուսնի ծայրի՞ն…
Չ'եմ հավատում։ Հե՛քիաթ ես դու , իսկ ես վաղուց էլ փոքր չեմ
Մամ խնդրում եմ դուռը փակիր
Թող ,որ այսօր հանգիստ քնեմ։

 

 

 

 

***

 

Լուսինը կհալչի գիշերային զով հովի հետ ու կթափանցի առավոտյան մեղմ բուրող ծաղիկների այտերին մնացած ցողերի մեջ, որ ինքնակամ հանձնվի հողին երբ արևավառ շողերի մեջ չգտնի իրեն…
Քամին քնքշորեն ցած կգլորի ցողի եվս մի կաթիլ, եվ կաթիլների մի ամբողջ բանակ կանեանան սևացած հողի կիսամեռ շուրթերին…
Կաթիլներց չորացած հոգին որն ապրում է այստեղ իմ ներսում կսպասի քո վառ արևաբացին
ԵՒ քո դուրս գալուն որ վեր համբարձվի կրկին ու կրկին։
Հիմա դուրս կգաս, եվ նա օդի պես գալարվելով կդիպչի վարսերիդ, քրտինքի նման կիջնի ճակատիդ և
իր գիրը կթողնի այտեղ։
Ձեռքով կսրբես նրան քո դեմքից որ չքչփորի  ցերեկդ գունեղ ու մինչև հասցնես նրան վերացնել շապիկիդ վրա նա կանեանա քո ձեռքերի մեջ, չես ել հասցնի նկատել անգամ ու կկորցնես ևս մեկ կաթիլ գիշերային ստվեր

 

 

 

 

 

 

***

 

Գիշերս  կդառնա մի հուշ անցյալի,որ դեռ ապագան չի կարող զգալ։Ներկան անցյԱլի ինչ որ մասնիկով գծեր  կգծի ճակատագրիս, 
Անավարտ անցյալի ապագայից պոկված ինչ որ մի փշուր ներկայում անձայն խուտուտ է տալիս , ստիպում ճամփան անցնել բարձր քրքիջով 
Ոչինչ որ ներսում ամեն ինչ իրար է գալիս։
Քրքիջով արբած խառնվել է ուղիներն աշխարհի և ինչ որ մի բան թվում է կատարվելու է անցյալում և ինչ որ բան դեռ չսկսված ավարտ գտավ ապագայում

 

 

 

***

Արևամուտին ես սիրում եմ քեզ, լուսաբացին մոտ մեզ կմոռանամ
ԵՒ այսպես ահա ամեն գիշեր աստղերից թաքուն քեզնով հիանամ
Կամ էլ միանամ այն խորթ արևին որ նուրբ շողերով ամեն առավոտ 
նորից կծնի քեզ անկողնուդ մեջ։
Արի ինձ հետ եվ թող ետևում մնան բոլորը,
Մեկնի՛ր ձեռքդ։
Բռնիր անձրևի այս պարաններից ու ինձ հետ արի մի ամբողջ գիշեր վերև բարձրնանք…

 

 

 

ԲԱՐՈՎ ԵՍ ԵԿԵԼ

 

Այգու խոնավ նստարանին թողեցիր գիրքը,
Երբ թաց աչքերդ կարդացին անյտեղ քո մասին։ 
Ձեռքերդ գրպանդ դրած քայլեցիր դեպի տուն
Կիսաբաց գիրքը թողնելով կյանքի խելագար բախտին։
Հետո անձրևից պոկված մի կաթիլ կատաց անունիդ չորացած շուրթին։
Կարծես համբուրում է,որ նորից ծաղկես։
Գրքի էջերը քշում է քամին։
Անվանդ տառերը պոկում է գրքից ու քշում հեռուն, հոգուս մեջ մի տեղ կծաղկեն դրանք, ոչ թէ վայրի վարդերի նման, այս անգամ արդեն որպես երիցուկ։ Որ մաքրվել է քո պիղծ այրունից։
Իսկ քո աչքերում արտացոլվում է սառած արևը չնայած դրան հոքումդ անձրև է,
Իսկ արցունքներդ վաղուց են չորացել։
Աղունիկները կծափահարեն քո վերադարձին, 
Բարով ես եկել, գիրքն արդեն չկա, իսկ նստարանը կրկին դատարկ է…