ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «ՄՀԵՐԻ ԴՌԱՆ ԳԻՐՔԸ»

ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 «­Մեր երկ­րի միակ պատ­մութ­յունն է, որ ազ­գի առջևն ըն­կած՝ գնա­լու է, ինքն ա­վե­լի եր­կար է ապ­րե­լու, քան՝ ժո­ղո­վուր­դը»:

                                                                                                   Լ. ­Խե­չո­յան

  

   ­Հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան մեջ ա­ռաջ­նա­կարգ տեղ են գրա­վում է­պոս­նե­րը: Դ­րանք լա­վա­գույնս ներ­կա­յաց­նում են ինչ­պես տվյալ ժո­ղովր­դին, այն­պես էլ մեծ ժա­մա­նա­կը, ա­վե­լի ո­րո­շա­կի՝ հա­վեր­ժութ­յու­նը: ­Միայն այս հան­գա­ման­քը նկա­տի առ­նե­լով կա­րող ենք փաս­տել, որ Լ­ևոն ­Խե­չո­յա­նի «Մ­հե­րի դռան գիր­քը» փի­լի­սո­փա­յա­կան վեպ է, քա­նի որ ազ­գա­յին է­պո­սի ար­յան բա­ղադ­րութ­յու­նը քննե­լու մղու­մը նրան հա­ղոր­դակ­ցել է հա­վի­տե­նութ­յա­նը: ­Բո­լոր նա­խորդ ձեռք­բե­րում­նե­րը գրո­ղին հո­գե­բա­նո­րեն կա­պում էին տար­բեր ժա­մա­նակ­նե­րին, իսկ է­պո­սը նրան հա­ղոր­դակ­ցում է մշտնջե­նա­կա­նութ­յա­նը: ­Խոս­քը տվյալ պա­րա­գա­յում վե­րա­բե­րում է մտա­ծո­ղութ­յան մասշ­տաբ­նե­րին, քա­նի որ մտա­հո­գութ­յան ա­ռար­կա են դառ­նում տիե­զե­րա­կան չա­փում­նե­րը: Այս վե­պում գրողն իր հե­րո­սի հետ մնաց ժա­մա­նա­կի, հա­վեր­ժութ­յան դեմ միայ­նակ, ին­չը դրա­մա­տիզ­մի ո­րո­շա­կի պա­շար է ա­վե­լաց­նում ազ­գա­յին վե­պի ներ­քին տրա­մա­բա­նութ­յան, նրա հե­րոս­նե­րի մա­քա­ռում­նե­րի պատ­մութ­յա­նը: ­Բայց, ի­հար­կե, գրո­ղի տա­րի­նե­րի ո­գո­րում­նե­րը միտ­ված էին ոչ թե եր­ևույթ­նե­րի հո­րի­զո­նա­կան, այլ ուղ­ղա­հա­յաց շար­ժում­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը: Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի խոր­քե­րում ա­ռեղծ­վա­ծը հայտ­նա­բե­րե­լու մղում­նե­րը նրան տա­րել են տա­ռա­պան­քի ու­ղի­նե­րով. նյու­թը հաղ­թա­հա­րե­լու նպա­տա­կա­մետ ջան­քը ­Խե­չո­յա­նի աս­քա­յին խոս­քը դարձ­րել է ջղուտ և դ­րա­մա­տիկ, է­պի­կա­կան պա­տումն ընդ­մի­ջարկ­վել է լար­ված, ինք­նա­ճա­նաչ­մա­նը միտ­ված վեր­լու­ծութ­յուն­նե­րով, ո­րոնք դար­ձել են ազ­դակ խոս­քը ծա­վա­լե­լու, ա­սե­լիքն ամ­բող­ջաց­նե­լու ճա­նա­պար­հին: «­Բայց գրո­ղը սյու­ժեն ստո­րո­գում է է­պո­սի հար­յուր հի­սուն տար­բե­րակ­նե­րի ֆա­բու­լա­յին ան­ծայր ո­լորտ­նե­րում, ո­րոնց ըն­դեր­քում և ­թաքն­ված է ա­ռեղծ­վա­ծը: Այս­տեղ է ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­րո­նում­նե­րի ամ­բողջ բար­դութ­յունն ու նյու­թի դի­մադ­րութ­յան տա­ռա­պան­քը»,-գրում է Ս. ­Սա­րին­յա­նը[1]

  Ակն­հայտ է, որ յու­րա­քանչ­յուր ժո­ղովր­դի մշա­կույթ շատ կող­մե­րով նա­խա­պատ­րաս­տում է նրա ճա­կա­տա­գի­րը: 19-րդ ­դա­րի գեր­մա­նա­կան խո­շո­րա­գույն դեմ­քե­րի՝ Գ­յո­թեի, ­Հե­գե­լի, ­Վագ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յամբ հիմ­քեր ստեղծ­վե­ցին ֆա­շիզ­մի հա­մար:  Այս­տեղ ար­դեն ու­ղիղ գծով նշված էր ըն­թա­ցը դե­պի ծայ­րա­հեղ ազ­գայ­նա­կա­նութ­յուն դեռևս 19-րդ ­դա­րում, քա­նի որ ազ­գա­յին միաս­նութ­յան խնդիրն ա­մե­նա­ցա­վա­լի, ա­մե­նա­կար­ևոր հարցն էր նրանց հա­մար: Այդ պատ­ճա­ռով էլ գոր­ծիչ­նե­րը՝ գրող­նե­րը, ե­րա­ժիշտ­նե­րը, փի­լի­սո­փա­նե­րը՝ բո­լո­րը միտ­ված էին ­Գեր­մա­նիա­յի  միաս­նա­կա­նաց­ման խնդրին:

   ­Ռու­սաս­տա­նում ա­ռա­ջա­ցավ քիչ այլ կար­գի խնդիր, քա­նի որ ա­ռաջ մղվե­ցին սո­ցիա­լա­կան հար­ցե­րը: Երկ­րում ճոր­տա­տի­րա­կան կար­գեր էին սահ­ման­ված, ան­հա­վա­սա­րութ­յունն ակն­հայտ ու պար­տա­դիր պայ­ման էր մարդ­կանց հա­մար: 19-րդ ­դա­րի ռու­սա­կան գրա­կա­նութ­յունն ար­դեն աշ­խա­տում էր հա­նուն կո­մու­նիզ­մի: 19-րդ ­դա­րի ռու­սա­կան գրա­կա­նութ­յու­նը սո­ցիա­լիզ­մի հա­մար դար­ձավ հոգ­ևոր հիմք /մաս­նա­վո­րա­պես ­Նի­կո­լայ ­Նեկ­րա­սո­վի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը/: Ն­րանց ու­շադ­րութ­յու­նը հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած էր սո­ցիա­լա­կան հար­ցե­րի վրա: ­Սո­ցիա­լիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յունն ան­մի­ջա­կա­նո­րեն ար­տած­վում էր գրա­կա­նութ­յան մեջ ար­ծարծ­վող խնդիր­նե­րից:

   Իսկ ի՞նչ պի­տի ա­նեին այն ժո­ղո­վուրդ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես հա­յե­րը, ով­քեր հա­զա­րամ­յակ­նե­րի պատ­մութ­յուն ու­նեին և­ ի­րենց է­պոս­նե­րը կեր­տել էին վա­ղուց: Ն­րանք ա­ռայժմ գո­հա­նա­լու էին գա­ղա­փա­րա­կան մի­ջամ­տութ­յուն­նե­րով, որ ուղ­ղա­կի պար­տադ­րան­քի արդ­յունք էր: ­Գա­լու էր է­պո­սը ներ­կա­յաց­նե­լու բա­րեն­պաստ ժա­մա­նա­կը, որ­տեղ հար­կադ­րանքն իր տե­ղը զի­ջե­լու էր եր­ևույթ­նե­րի խոր­քե­րը գնա­լու մղում­նե­րին:

    ­Մեր է­պո­սում ոչ ազ­գա­յին միաս­նութ­յան խնդիրն էր դրված, ոչ էլ սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րի լուծ­ման անհ­րա­ժեշ­տութ­յունն էր ա­ռաջ­նա­յին  կամ կա­րե­լի է ա­սել դրանք երկ­րոր­դա­կան նշա­նա­կութ­յուն ու­նեին:

   Ընդ­հա­նուր առ­մամբ՝ այն ­Սաս­նա տան պատ­մութ­յունն է, որ  ու­նի սկիզբ և­ ա­վարտ, բայց ի տար­բե­րութ­յուն շատ է­պոս­նե­րի, «­Սաս­նա ծռեր»-ն­ այդ պատ­մութ­յան ա­վար­տը չէ, այն են­թադ­րում է մի նոր սկիզբ: Եվ  սա ա­ռա­ջին հեր­թին կապ­ված է ­Փոքր Մ­հե­րի գոր­ծու­նեութ­յան հետ: ­Զար­մա­նա­լի է, բայց փաստ, որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մեր գրա­կա­նութ­յան մեջ կար­ևոր­վեց ­Դա­վի­թը և­ ոչ թե ­Փոքր Մ­հե­րը,- ա­սում է Հ­րանտ ­Մաթ­ևոս­յա­նը: Ան­տես­վեց չոր­րորդ ճյու­ղը, կար­ևոր­վեց ­Դավ­թի­նը, այդ պատ­ճա­ռով էլ գրա­կա­նութ­յու­նից դուրս մղվեց դրա փի­լի­սո­փա­յութ­յու­նը: Այս բնա­վո­րութ­յունն ար­մա­տա­պես տար­բեր­վում էր մնա­ցած հե­րոս­նե­րից: ­Դա­վիթն ա­սում է, իսկ Մ­հե­րը լի­նում է: Եվ իս­կա­պես՝ մեր է­պո­սին փի­լի­սո­փա­յա­կան խորք տվո­ղը վեր­ջին՝ ­Փոքր Մ­հե­րի ճյուղն է:

   Է­պո­սում մար­դը մնում է մեն մե­նակ հա­վեր­ժութ­յան հետ: ­Սա­կայն այս խնդի­րը ­Խե­չո­յա­նի պա­րա­գա­յում ստա­նում է յու­րա­հա­տուկ բնույթ, քա­նի որ այն դառ­նում է ընդգծ­ված ազ­գա­յին ո­րակ: Ինչ­պես ­Մար­կե­սի վե­պում մե­նութ­յու­նը դառ­նում է ժա­ռան­գա­կան հատ­կա­նիշ, նշան, ­Բո­ւեն­դիա­նե­րի հա­մար ա­նեծք, և ն­րան­ցից յու­րա­քանչ­յուրն իր մե­նութ­յան մեջ դրան հա­սում է աս­տի­ճա­նա­բար՝ վրի­ժա­ռութ­յան վա­խի, ան­միտ պա­տե­րազմ­նե­րի, ար­գել­ված սի­րո և­ այլ­նի արդ­յուն­քում, այն­պես էլ Մ­հե­րի մե­նութ­յու­նը՝ Ագ­ռա­վա­քա­րում փակ­ված, մեզ հա­մար դառ­նում է ոչ թե հար­յու­րամ­յա, այլ երկ­հա­զարմ­յա մե­նութ­յան ար­տա­հայ­տութ­յուն, այն պա­հից սկսած, երբ Մ­հե­րը գի­տակ­ցեց, ա­պա նաև պայ­քա­րեց սե­փա­կան ան­հա­տա­կա­նութ­յան հա­մար: ­Հայ ժո­ղովր­դի մե­նութ­յան պատ­ճառ­նե­րը տիե­զե­րա­կան են ի­րենց բնույ­թով, քա­նի որ ըն­դուն­ված «տիե­զե­րա­կարգն» այլևս սպա­ռել է իր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, մար­դը նոր ու­ղի­նե­րի հայտ­նա­բեր­ման կա­րիքն ու­նի:

  ­Հե­տաքր­քիր է, որ կա­ռուց­ված­քա­յին ա­ռու­մով ևս­ ընդ­հան­րութ­յուն­ներ կան ­Մար­կե­սի և ­Խե­չո­յա­նի եր­կե­րում: Եր­կու վե­պե­րում էլ հե­րոս­նե­րի կյան­քը ներ­կա­յաց­վում են ֆրագ­մենտ­նե­րի ձևով: Գ­րող­նե­րը պատ­կե­րում են հե­րոս­նե­րի կյան­քի կար­ևոր դրվագ­նե­րը: Իսկ ա­սե­լի­քի ներ­քին մի­տումն ի վեր­ջո հա­սա­րա­կա­կան կյան­քի անկ­ման պատ­մութ­յու­նը ներ­կա­յաց­նելն է:

  Էա­կան է և­ այն հան­գա­ման­քը, որ ­Խե­չո­յա­նի վե­պում քիչ տեղ չի գրա­վում և ­ժո­ղովր­դի գի­տակ­ցութ­յան մեջ ե­ղած ի­րա­կա­նութ­յան բա­նահ­յու­սա­կան ի­մաս­տա­վո­րու­մը, ինչն առ­կա է ­Մար­կե­սի եր­կում: ­Խե­չո­յա­նի պա­րա­գա­յում հար­ցե­րը հա­րա­բե­րակց­վում են հազ­րամ­յակ­նե­րի պատ­մութ­յա­նը, ժո­ղովր­դի ըն­կա­լում­նե­րին:

   ­Հետ­ևա­պես՝ գրո­ղի և­ է­պո­սում ար­ձա­նագր­ված փաս­տի կամ մարդ­կա­յին տե­սա­կի մա­սին խո­սե­լիս փոխ­վում են և մ­տա­ծո­ղութ­յան մասշ­տաբ­նե­րը: ­Խոս­քը նույ­նիսկ ժա­մա­նակ­նե­րի մա­սին չէ, քա­նի որ «ժա­մա­նակ» հաս­կա­ցութ­յու­նը թե­կուզ և ­հա­րա­բե­րա­կա­նո­րեն նա­խան­շում է ո­րո­շա­կի ինչ-որ հատ­ված, դա­րաշր­ջան և­ այլն: Է­պո­սը կապ­վում է հա­վեր­ժութ­յա­նը, և­ այդ պատ­ճա­ռով էլ դա­րեր ա­ռաջ ծնված, կա­յա­ցած Մ­հե­րը նաև մեր ժա­մա­նա­կա­կիցն է, մենք ենք:

   Ա­հա այս մտայ­նութ­յամբ էլ ­Խե­չո­յա­նը վե­պում ներհ­յու­սած ներ­կա ժա­մա­նա­կը դարձ­նում է ա­սե­լի­քի կար­ևոր մաս: ­Խոս­քը ներ­կա­յի և ­հա­վեր­ժութ­յան մա­սին է, քա­նի որ պարզ­վում է՝ ժո­ղո­վուրդ­նե­րը ժա­մա­նա­կի մեջ ի­րենց բնույ­թը չեն փո­խում: ­Ծառն ինչ­պի­սին էլ լի­նի, ժա­մա­նա­կի մեջ չի փո­խում իր կեր­պը, բայց ա­վե­լաց­նում է օ­ղակ­նե­րը: ­Սա դա­րե­րից ե­կած և ­դա­րեր գնա­ցող «մարդ­կա­յին տե­սա­կի» մա­սին է, հետ­ևա­պես հե­ռա­վո­րութ­յան վրա աննշ­մա­րե­լի են պա­տու­մա­յին ման­րա­մաս­նութ­յուն­նե­րը, գրո­ղը գի­տակց­ված կեր­պով բա­ցա­ռում է ման­րակր­կիտ շա­րադ­րան­քը, որն աս­քին բնո­րոշ ո­րակ է: Այս դեպ­քում գե­րա­կա նշա­նա­կութ­յուն է ստա­նում գոր­ծո­ղութ­յու­նը, որ ոչ մի պա­հի կանգ չի առ­նում: ­Սա, ի­րա­պես, է­պո­սին բնո­րոշ մա­տուց­ման կերպ է:    ­Խե­չո­յա­նի հա­մար ժո­ղովր­դա­կան լեզ­վամ­տա­ծո­ղութ­յամբ պատ­մութ­յուն­ներ վի­պե­լու խնդի­րը դառ­նում է կար­ևոր: Այս ի­մաս­տով նա մո­տե­նում է բա­նա­վոր խոս­քի ա­վան­դույթ­նե­րին:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀ  ԴԵՊԻ  ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

    Ակն­հայտ է, որ է­պո­սը գրե­լիս հե­ղի­նա­կը հար­ցե­րը հա­րա­բե­րել է մեծ ժա­մա­նա­կին: Ք­րիս­տո­սից ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած դեպ­քերն ու ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, հա­րութ­յան, նրա գալստ­յան մա­սին հի­շա­տա­կում­նե­րը ­Խե­չո­յա­նի հա­մար սո­վո­րա­կան են այն ի­մաս­տով, որ ­Միած­նից ա­ռաջ հա­յերն ար­դեն ի­րենց ապ­րում­նե­րի քու­րա­յում ու մտքի պա­հես­տա­րան­նե­րում բա­ցա­հայ­տել էին Մ­հեր­յան աստ­վա­ծութ­յու­նը, որ տար­բեր­վում էր այն պար­զու­նակ ըն­կա­լում­նե­րից, ին­չը սո­վո­րա­կան էր նոր ժա­մա­նակ­նե­րի մար­դու հա­մար: ­Խե­չո­յա­նը հար­ցի դրված­քը ներ­կա­յաց­րել է եր­կու հիմ­նա­կան ուղղ­վա­ծութ­յամբ: ­Մի դեպ­քում խոս­քը հե­րո­սի փի­լի­սո­փա­յութ­յանն է վե­րա­բեր­վում՝ մենք հաղ­թա­հա­րում ենք ժա­մա­նակ­նե­րը՝ Մ­հե­րը ձգվում է ան­ժա­մա­նակ ժա­մա­նա­կի մեջ՝ հար­յու­րամ­յակ­նե­րի մի­ջով, որ­պես հա­մա­ժա­մա­նակ­յա գո­յութ­յուն, հաս­նում է մինչև մեր օ­րե­րը և ­շա­րու­նա­կե­լու է իր ըն­թաց­քը հայ ժո­ղովր­դի հետ: Այս­տեղ ժա­մա­նա­կա­յին սահ­մա­նա­փա­կում­ներ չկան, ինչ­քան խորհր­դա­վոր ու անքն­նե­լի են նրա սկիզ­բը, նույն­քան անքն­նե­լի է նրա ապ­րե­լու կերպն ա­պա­գա­յի մեջ: Ի­հար­կե, այս պա­րա­գա­յում ­Խե­չո­յա­նը հնա­րա­վո­րութ­յուն է ու­նե­ցել, հե­րո­սի մա­սին խո­սե­լիս, հնա­րա­վոր բա­ցա­հայ­տում­ներ ա­նել, ար­տա­հայտ­վել այն­պի­սի հար­ցե­րի մա­սին, ո­րոնք հու­զում են հա­նուր մարդ­կութ­յա­նը: Ն­ման դեպ­քե­րում նրա հա­մար կար­ևոր­վում է մար­դը և­ ոչ թե ազ­գա­յին գե­նի կրո­ղը: ­Միամ­տութ­յուն է կար­ծել, թե հա­մա­մարդ­կա­յին խնդիր­ներ ա­ռաջ քա­շող, դրանք դա­րե­րով սե­րունդ­նե­րին փո­խան­ցող եր­ևույ­թը՝ տվյալ դեպ­քում Մ­հե­րը, ազ­գա­յին գե­նի կրո­ղը կա­րող էր և չ­լի­նել: Ճշ­մա­րիտ ազ­գա­յի­նը չի կա­րող հա­մա­մարդ­կա­յին չլի­նել: Ե­թե Մ­հե­րը խո­սել է իր տե­սա­կի մա­սին, նրան պաշտ­պա­նե­լու մա­սին, չէր կա­րող իր կեց­ված­քով, վար­քով, գոր­ծո­ղութ­յուն­նե­րով չնպաս­տել հա­մընդ­հա­նուր ար­ժեք­նե­րի կա­յաց­մա­նը: Այս ո­լոր­տում գրո­ղը կա­րո­ղա­ցել է հնա­րա­վո­րինս ընդ­լայ­նել կեր­պա­րի փի­լի­սո­փա­յա­կան շեր­տը:

  ­Բայց, ի­հար­կե, պա­տու­մի այն ներ­քին փի­լի­սո­փա­յութ­յու­նը, որ ընտ­րել է գրո­ղը, կմնար թե­րի, ե­թե այս ա­մե­նը նա չհա­ղոր­դակ­ցեր ներ­կա­յին: Մ­հե­րը կեն­դա­նի է ներ­կա­յում ապ­րող մարդ­կանց մի­ջո­ցով: Այս­տե­ղից էլ կեր­պա­րի ծա­վալ­ման մի նոր շերտ՝ որն ա­վե­լի սո­ցիա­լա­կան բնույթ ու­նի: Ն­կա­տե­լի են ինչ­պես խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի բռնա­պե­տութ­յան ար­ձա­գանք­նե­րը, այն­պես էլ այդ երկ­րի փլու­զու­մից հե­տո ա­ռա­ջա­ցած նոր հան­գա­մանք­նե­րը, որ­տեղ շա­րու­նակ­վում են նա­խորդ ժա­մա­նա­կաշր­ջա­նին բնո­րոշ եր­ևույթ­նե­րը: Ակն­հայ­տո­րեն հա­կադ­րութ­յան մեջ են իշ­խա­նութ­յուն­ներն ու հա­սա­րակ ժո­ղո­վուր­դը: Այն հա­մընդ­հա­նուր զար­թոն­քը, որ ապ­րում են մար­դիկ, գյու­ղե­րից ու ա­վան­նե­րից հոր­դա­հոս գե­տի նման լցվե­լով ­Սա­սուն, ա­ռա­ջին հեր­թին կապ­ված է Մ­հե­րի կան­չի, նրա կեն­դա­նի գո­յութ­յան հետ: Որ­քան էլ իշ­խա­նութ­յուն­նե­րը հա­մո­զեն, թե Մ­հե­րը չկա, նրա ձիու վրնջյու­նը ոչ ոք էլ չի լսել և­ այլն, միև­նույն է՝ նրանց հա­վա­տա­ցող­նե­րի թիվն այն­քան քիչ էր, որ այդ տե­ղե­կութ­յուն­նե­րին լուրջ չէին վե­րա­բե­րում: Այս ա­մե­նի նպա­տակն այն էր, որ մեկ ան­գամ ևս ­պարզ­վեր, որ Մ­հե­րը կեն­դա­նի է:

  Ի­հար­կե, կեր­պա­րը ո­րո­շա­կի սխե­մա­յի են­թար­կելն անշ­նոր­հա­կալ գործ է, քա­նի որ այն ու­նի այն­պի­սի ծալ­քեր, ո­րոնք նման պա­րա­գա­յում կա­րող են դուրս մնալ: Այ­սու­հան­դերձ գրո­ղա­կան ներ­քին հա­յաց­քի ուղ­ղութ­յու­նը մեզ տա­նում է այն ու­ղի­նե­րով, որ­տեղ մեր գրա­կա­նութ­յու­նը, մենք պի­տի լի­նենք:

  Մ­հե­րը տար­բեր­վում է ­Սաս­նո տան մնաց­յալ հե­րոս­նե­րից: ­Նա ներ­քին հա­կա­սա­կան շատ բան ու­նի իր մեջ: Իր գոր­ծե­լա­կեր­պով իսկ, նկա­րագ­րով, ապ­րե­լու փի­լի­սո­փա­յութ­յամբ տար­բեր­վում է մնա­ցած­նե­րից: ­Նա այն­պի­սին է, ինչ­պի­սին որ կա, ինչ­պի­սին թվում է մեզ: ­Վե­պում ար­դեն նրա շրջապ­տույտ ճա­նա­պար­հոր­դութ­յուն­նե­րը, մարդ­կան­ցից  խու­սա­նա­վում­նե­րը վկա­յում են մի բա­նի մա­սին՝ Մ­հերն այն­պի­սին չէ, ինչ­պի­սին շրջա­պա­տի մար­դիկ են: ­Դա ա­ռանձ­նա­պես եր­ևում է ­Սա­սու­նի վեր­նա­խա­վի և Մ­հե­րի առն­չութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում: Ն­րան մե­ղադ­րում են մնա­ցած­նե­րին նման չլի­նե­լու մեջ: Այս հան­գա­մանքն ա­ռա­վե­լա­պես ա­սո­ցաց­վում է խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րին և­ ա­ռանձ­նա­նում է մարդ­կա­յին ան­հա­տա­կա­նութ­յան կորս­տով: Եր­ևույթն ի­րա­կա­նում խորն ար­մատ­ներ ու­նի:

    ­Ռու­սաս­տա­նում ճոր­տա­տի­րութ­յու­նը վե­րաց­վեց միայն 1861-ին: ­Մարդ­կա­յին ան­հա­տա­կա­նութ­յան մա­սին խո­սելն ա­վե­լորդ էր, 1917-ին հաս­տատ­վեց գա­ղա­փա­րա­կան նոր բռնա­պե­տութ­յուն: ­Խորհր­դա­յին երկ­րի տա­րած­քում ընդգրկ­ված ժո­ղո­վուրդ­նե­րը հա­մայն­քա­յին կեն­սաձ­ևե­րի, կո­լեկ­տիվ մտա­ծո­ղութ­յան կրող­ներ էին: Ա­զա­տութ­յու­նը բնա­կա­նա­բար չէր դար­ձել կեն­սաձև: Ա­զա­տութ­յունն ա­վե­լի շուտ հո­գե­բա­նա­կան վի­ճակ է, քան ի­րա­վա­կան ակտ: Ա­զա­տութ­յու­նը հո­գու վի­ճակ է, ոչ թե բնազդ­նե­րի դրսևո­րում: Այս­տե­ղից էլ այն հիմ­նա­կան տար­բե­րութ­յու­նը, ո­րին Ար­ևել­քը տար­բե­րում էր Արև­մուտ­քից: ­Խոսքն ան­հա­տա­կա­նութ­յան մա­սին է, որ ձևա­վոր­վում է ա­զա­տութ­յան պայ­ման­նե­րում: ­Խե­չո­յա­նի վե­պի ներ­քին մի­տու­մը մարդ­կա­յին ան­հա­տա­կա­նութ­յու­նը Մ­հե­րի մի­ջո­ցով վե­րագտ­նելն է: ­Կանչ­վա­ծի խոր­հուր­դը մեծ է այն ի­մաս­տով, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի խոր­քում ան­հա­տա­կա­նութ­յան բա­ղադ­րի­չը մշտա­պես գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի մեծ է ու գե­րակշ­ռող նշա­նա­կութ­յուն է ու­նե­նա­լու: Մ­հե­րի պա­րա­գան դառ­նում է մեծ ու ան­կորն­չե­լի այն ի­մաս­տով, որ եր­կար ժա­մա­նա­կի մեջ ժո­ղովր­դի ամ­բա­րած հոգ­ևոր մշա­կույ­թը, տար­բեր ժա­մա­նակ­նե­րի՝ տար­բեր գո­յութ­յան կեր­պե­րի սահ­մա­նագ­ծին կանգ­նած ան­հա­տը, որ խո­սում է հա­զա­րամ­յակ­նե­րի հետ, իր մշտառ­կա ներ­կա­յութ­յամբ արթ­նութ­յան է կո­չում բո­լոր նրանց, ով­քեր ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում կորց­րել են ի­րենց գո­յութ­յան ի­մաս­տը՝ միա­խառն­վե­լով հա­մընդ­հա­նուր քաո­սի եր­թին: ­Հարկ է ինք­նա­ճա­նաչ­ման ու­ղիով Մ­հե­րին արթ­նաց­նել հա­զա­րամ­յակ­նե­րի հետ խո­սող սե­փա­կան էութ­յան անդն­դա­խոր ծալ­քե­րի մեջ՝ վե­րագտ­նե­լով մեր ար­ժա­նա­պատ­վութ­յան ջա­հը, որ մար­դուն դուրս կբե­րի երկ­հա­զա­րամ­յա խլութ­յան բան­տից՝ մեր մեջ հա­րու­ցե­լով ար­ժա­նա­վա­յել գո­յութ­յան եր­թին մաս­նա­կից լի­նե­լու հրա­մա­յա­կա­նը:

   ­Խե­չո­յա­նի Մ­հե­րը շատ կող­մե­րով մո­տե­նում է ­Չա­րեն­ցի մեկ­նա­բա­նութ­յա­նը: Մ­հե­րի և ­մի­ջա­վայ­րի հա­կա­սութ­յու­նը, որ գրե­թե դառ­նում է ան­հաղ­թա­հա­րե­լի, ինչ-որ կերպ հարկ է, որ լու­ծում ստա­նար: ­Լու­ծումն էլ ստա­նում ենք: ­Դա­րեր գնա­ցող ժա­մա­նա­կի մեջ ­Չա­րենցն ար­ձա­նագ­րում է ­Ձե­նով Օ­հա­նի, քիչ է ա­սել, ոչ հայ­րե­նա­սի­րա­կան քայ­լը և ­Սաս­նա հե­րոս­նե­րի՝ ի­րենց ժո­ղովր­դին, երկ­րին ու­նե­ցած նվիր­վա­ծութ­յու­նը: ­Ձե­նով Օ­հա­նը հնա­րա­վո­րինս կա­սեց­նում է՝ ­Սաս­նա հե­րոս­նե­րի մեջ ե­ղած հե­րո­սա­կան ո­գու ըն­թաց­քը, ին­չը նրանց դուրս կբե­րեր ստրկա­կան վի­ճա­կից և հ­նա­րա­վո­րութ­յուն կըն­ձե­ռեր ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով ապ­րել:

  Այս մո­տե­ցու­մը լա­վա­գույնս ար­տա­հայտ­ված է վե­պում: ­Վերև­նե­րի ու ներքև­նե­րի միջև ե­ղած հա­կադ­րութ­յու­նը կապ­ված է իշ­խա­նա­կան դա­սի այն հետ­ևո­ղա­կան մղում­նե­րի հետ, ո­րոն­ցով ա­մեն կերպ փոր­ձում են ար­դա­րաց­նել Մ­հե­րի վա­ղուց մե­ռած լի­նե­լը, որ­պես­զի նրա ո­գին հան­կարծ ու հան­կարծ չհառ­նի մարդ­կանց նե­րաշ­խար­հում: Եվ, կամ էլ այն պատ­մութ­յուն­նե­րի մեջ, որ­տեղ խոս­վում է, թե ինչ­պես Ոս­տա­նա­կա­պա­նում նրան աշ­խա­տեց­րել են մինչև խոր ծե­րութ­յուն, թափ­վել են նրա ա­տամ­նե­րը և­ ի վեր­ջո՝ որ­պես սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու, վախ­ճան­վել է: Այս լու­րե­րը տա­րա­ծում էին իշ­խա­նութ­յուն­նե­րը, որ­պես­զի մար­դիկ վերջ­նա­կա­նա­պես կտրեին ի­րենց հույսն Ագ­ռա­վա­քա­րում փակ­ված ան­մահ ու ան­ժա­ռանգ Մ­հե­րից:

  ­Խե­չո­յա­նը, բնա­կա­նա­բար, չի սահ­մա­նա­փակ­վել կեր­պա­րի մեկ­նա­բան­ման այս տե­սանկ­յու­նով: Ն­րան ան­հանգս­տաց­րել են և­ այլ կար­գի եր­ևույթ­ներ, ո­րոնք հա­րա­բե­րակց­վում են ա­ռաս­պե­լա­կան հե­րո­սի ո­րակ­նե­րին, դրանք գա­լիս են դա­րե­րի խոր­քից:

    Ի­հար­կե, մեր է­պո­սը չի  առն­չում միայն 8-10-րդ ­դա­րե­րի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին, հայ ժո­ղովր­դի հի­շո­ղութ­յու­նը պա­հել է հա­զա­րամ­յակ­նե­րի խոր­քը գնա­ցող եր­ևույթ­նե­րը: Ե­թե սահ­մա­նա­փակ­վենք վե­րո­հիշ­յալ հար­յու­րամ­յակ­նե­րի շրջագ­ծում, ա­պա հնա­րա­վո­րութ­յուն չենք ու­նե­նա հնար­վո­րինս ամ­բող­ջութ­յամբ մեկ­նա­բա­նե­լի դարձ­նել է­պո­սի փի­լի­սո­փա­յա­կան խոր­քը: Ա­րա­բա­կան տի­րա­պե­տութ­յան շրջանն ուղ­ղա­կի ա­ռան­ձին դրվագ է է­պո­սի գո­յըն­թա­ցի ան­ծայ­րա­ծիր ժա­մա­նա­կի մեջ: Այս­տեղ այն­քան ընդգր­կուն են դրա սահ­ման­նե­րը, որ անհ­րա­ժեշ­տութ­յուն է ա­ռա­ջա­նում խո­սել ան­գամ ժա­մա­նա­կա­յին տար­բեր «հա­մա­կար­գե­րի» մա­սին: Ագ­ռա­վա­քար մտած և­ այն­տե­ղից կրակ բե­րող աղ­ջի­կը տուն է հաս­նում մեկ տա­րի անց, մինչ­դեռ Ագ­ռա­վա­քա­րում նա կրակն է վերց­րել և ­դուրս ե­կել: ­Ժա­մա­նակ­նե­րի նման ըն­կա­լու­մը, որ ու­նե­ցել է ժո­ղո­վուր­դը, եր­բեք իր հի­շո­ղութ­յու­նը, միտ­քը չէր պա­րագ­ծի նեղ՝ մեկ-եր­կու դա­րե­րով: 

  ­Խե­չո­յա­նի վե­պում քիչ չէ և­ ա­ռեղծ­վա­ծա­յի­նը: ­Դա նրա, կա­րե­լի է ա­սել, գրա­կա­նութ­յան բնո­րոշ ո­րակ­նե­րից մեկն է: Ն­րան մշտա­պես հու­զել է ան­բա­ցատ­րե­լին, այն­կողմ­նա­յի­նը, ի­րո­ղութ­յուն­նե­րի շրջված ե­րե­սը, որ նրա խոս­քին ոչ այն­քան խորհր­դա­վո­րութ­յուն, որ­քան խորք է տա­լիս: ­Պա­տա­հա­կան չէ, որ հա­ճախ ընդգծ­ված կար­գով նա մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի մեջ գնում է պրագ­մա­տիկ վեր­լու­ծութ­յուն­նե­րի, քննում է, ա­սենք, ­Դավ­թի հան­կար­ծա­կի հե­ռա­նա­լը մի դեպ­քում Չմշ­կի­կից, մյուս դեպ­քում՝ ­Խան­դու­թից: Դ­րանք ա­ռան­ձին դեպ­քե­րում կա­րող են թեև տրա­մա­բա­նա­կան թվալ, բայց նման մո­տե­ցու­մը նե­ղաց­նում է եր­ևույ­թի ի­մաս­տը: ­Պար­զա­պես գրո­ղը շատ բան ցան­կա­նում է տես­նել զուտ ի­րո­ղութ­յուն­նե­րի շրջագ­ծում: ­Դա այն­քան էլ ի­րա­տե­սա­կան չէ է­պո­սի պա­րա­գա­յում: ­Բայց այս մո­տե­ցումն ընդ­հա­նուր վե­պի ա­ռու­մով գե­րակշ­ռող հան­գա­մանք չէ, հա­կա­ռակ դեպ­քում ­Խե­չո­յա­նը չէր խո­սի այն­պի­սի եր­ևույթ­նե­րի մա­սին, ո­րոնք սո­վո­րա­կան կե­ցութ­յան ձևե­րից վեր են: Այս ո­լոր­տում ար­դեն նրա հե­րո­սը դառ­նում է այլ ժա­մա­նակ­նե­րի, ա­վե­լի ո­րո­շա­կի՝ տիե­զե­րա­կան ժա­մա­նա­կի կրո­ղը և­ այս­տեղ խո­սել այն մա­սին, թե որ քա­ղա­քից ուր է գնա­ցել, ա­նընդ­հատ քայ­լել է շրջա­նաձև և­ այլն, պար­զա­պես քիչ բան կա­րող է ա­վե­լաց­նել այս տիե­զե­րա­կան ճամ­փոր­դի նկա­րագ­րին: ­Խե­չո­յա­նի հե­րո­սը դառ­նում է մեծ, տիե­զե­րա­կան ժա­մա­նա­կի մի մեծ շրջա­փու­լի ա­վար­տի ու նոր շրջա­փու­լի սկիզբն ազ­դա­րա­րող ա­ռաս­պե­լա­կան հե­րոս: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ Մ­հե­րը դառ­նում է  նյու­թի աշ­խար­հի ա­վարտն ազ­դա­րա­րող աստ­ված, ով ­Թուր ­Կե­ծա­կին մի կողմ է դրել և ­հայտն­վել է տար­բեր՝ այս­կողմ­նա­յին և­ այն­կողմ­նա­յին աշ­խարհ­նե­րի սահ­մա­նագ­ծին, ուր հա­ղոր­դակց­վում է այն­կողմ­նա­յին ու­ժե­րին, նա կա­րող է հա­տել սահ­մա­նը՝ ­Խու­տու­րի­նի՝ տար­բեր աշ­խարհ­նե­րի սահ­մա­նա­գի­ծը հաղ­թա­հա­րող ա­ռաս­պե­լա­կան թռչու­նի օգ­նութ­յամբ, որ հան­դես է գա­լիս ա­մե­նա­տար­բեր կեր­պա­րանք­նե­րով: ­Դա նաև ­Խաչ ­Պա­տա­րա­զին է, որ իջ­նում է ­Սաս­նա ­Տան հե­րոս­նե­րի թևին:

  «­Փոքր Մ­հեր վեր­ջին դի­ցը, ի տար­բե­րութ­յուն նյու­թա­կան տիե­զերքն ա­րա­րող իր նա­խորդ աստ­վա­ծութ­յուն­նե­րի, փա­կում է փու­լը[2]»: Այս հե­րո­սի ձեռ­նար­կում­նե­րը վկա­յում են այն մա­սին, որ Մ­հե­րը հետ­ևո­ղա­կա­նո­րեն մեր­ժում է նյու­թա­կան աշ­խար­հի կար­գը: Եվ այս ճա­նա­պար­հին նրա հա­մար որ­ևէ նշա­նա­կութ­յուն չու­նի՝ նրա զո­հերն ի­րեն հա­րա­զատ մար­դիկ են, թե ոչ:

   Մ­հե­րը, նախ՝ նե­տա­հա­րե­լով սպա­նում է հո­րեղ­բոր որ­դուն՝ Աստղ ­Ցո­լած­նին, ա­պա ա­ռան­ձին պա­տում­նե­րում՝ նաև  քե­ռի­նե­րին: Ս­պան­ված հոր վրե­ժը լու­ծե­լու հա­մար վե­րաց­նում է Խ­լա­թը, ան­գամ վեր­ջին պա­ռա­վին ու սև ­կատ­վին: Իսկ մինչև Ագ­ռա­վա­քար մտնե­լը կռվում է Աստ­ծո յոթ հրեշ­տակ­նե­րի դեմ, ով­քեր չեն կա­րո­ղա­նում Մ­հե­րին հաղ­թել: ­Վեր­ջի­նիս թու­րը զար­կի ու­ժից անց­նում է անդ­րաշ­խարհ ու հաս­նում սև ջ­րին: Ե­թե հրեշ­տա­կը թևը դեմ չտար, ա­պա աշ­խար­հը կկոր­ծան­վեր: Իս­կա­պես, ինչ­պես նկա­տում է Ար­մի­նը, ­Փոքր Մ­հե­րը մինչև Ագ­ռա­վա­քար մտնելն ար­դեն կան­խագ­ծում է այն ա­մե­նը, ին­չը որ նա պի­տի ի­րա­կա­նաց­նի Ագ­ռա­վա­քա­րից դուրս գա­լուց հե­տո: Այդ պա­րա­գա­յում ­Փոքր Մ­հե­րը փա­կում է տիե­զե­րա­ծա­վալ­ման հին փու­լը  և ­բա­ցում նո­րը, որ նա­խոր­դի կրկնութ­յու­նը չէ: «­Գե­րեզ­մա­նից հայ­րը՝ ­Դա­վի­թը, որ­դուն պատ­գա­մում է՝ գնալ Ագ­ռա­վա­քար. «­Քո տեղ էն տեղն ի, չուր ան­ծին ծնա­նի, ան­մախ մե­ռա­նի[3]»:  Ս­տաց­վում է, որ իր նպա­տա­կի ի­րա­գոր­ծու­մից հե­տո Մ­հե­րը մեռ­նե­լու է՝ հա­վիտ­յան հանգս­տութ­յան կոչ­վե­լով, քա­նի որ միայն նա է է­պո­սի ան­մահ ու ան­ժա­ռանգ հե­րո­սը: Մ­հե­րը դուրս է տիե­զե­րա­կան բնա­կան ժա­մա­նա­կից, նրա ըն­թաց­քը բռնութ­յամբ կա­սեց­ված է, նրան դուրս բե­րե­լու ջան­քեր պի­տի գոր­ծադր­վեն, քա­նի որ դա միայն նրա ցան­կութ­յու­նը չէ, այլ բո­լոր նրանց, ով­քեր սպա­սում են հե­րո­սին:

  Ան­կաս­կած է Մ­հե­րի և Ք­րիս­տո­սի միջև ե­ղած ընդ­հան­րութ­յու­նը: ­Փոքր Մ­հե­րը, Ար­տա­վազ­դը, հնդկա­կան ­Շի­վան, Ք­րիս­տո­սը /երկ­րորդ գա­լուս­տով/ տիե­զե­րա­կան շրջա­փու­լի ա­վարտ­մամբ նյու­թա­կան աշ­խար­հը կոր­ծա­նող աստ­վա­ծութ­յուն­ներ են[4]:

  ­Հե­տա­գա­յում էլ է­պո­սը գա­ղա­փա­րա­կան ճնշում­նե­րի են­թարկ­վեց: ­Հա­մա­հա­վաք տար­բե­րա­կը խորհր­դա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յա­նը հար­մա­րեց­ված գործ էր, որ հյուս­վել էր մոտ 70 պա­տում­նե­րի հի­ման վրա: Դ­րա նպա­տա­կը բռնա­կալ տե­րե­րից ա­զա­տագր­վե­լու, ար­դա­րութ­յուն ու հա­վա­սա­րութ­յուն բե­րե­լու հրա­մա­յա­կանն էր: Եվ այս տրա­մա­բա­նութ­յամբ էլ ա­վարտ­վում է է­պո­սը: Մ­հե­րը դուրս է գա­լու, երբ ցո­րե­նը մա­սու­րի, գա­րին էլ ըն­կույ­զի չափ կդառ­նա: ­Խոսքն ա­ռա­տութ­յան մա­սին է: Այ­սինքն՝ է՛­լի խոս­քը սո­ցիա­լա­կան բնույթ ու­նի և ­հա­մա­պա­տաս­խա­նում էր հե­ղա­փո­խութ­յու­նից բխող պա­հանջ­նե­րին:

    ­Պա­տա­հա­կան չէ, որ Ավ. Ի­սա­հակ­յա­նը Մ­հե­րին դուրս բե­րեց Ագ­ռա­վա­քա­րից՝ նկա­տի ու­նե­նա­լով հե­ղա­փո­խութ­յան արդ­յուն­քում ստեղծ­ված «ար­դար հա­սա­րա­կար­գը»: ­Կա­րե­լի է ա­սել, որ սա դար­ձավ է­պո­սի խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի մեկ­նա­բա­նութ­յան բարձ­րա­կե­տը, այն «գա­ղա­փա­րա­կան ի­մաս­տով շրջա­նա­կեց» եր­կը: ­Չա­րեն­ցի ­Փոքր Մ­հե­րը ևս ­դուրս ե­կավ Ագ­ռա­վա­քա­րից և Օ­հա­նի չար զար­մին բե­րեց «Ան­կում վերջ­նա­կան և ­մահ ան­ճառ»: ­Բայց, ի­հար­կե, ոչ մեկն էլ չհա­վա­տաց Մ­հե­րի՝ Ագ­ռա­վա­քա­րից դուրս գա­լու բա­րի ու հար­կադ­րա­կան լու­րե­րին: ­Մինչև վերջ չաս­ված խոսք կար, որ ծա­վալ­վում էր միայն կե­ցութ­յան ո­լորտ­նե­րում, մինչ­դեռ խոսքն ա­վե­լի հոգ­ևոր, ժո­ղովր­դի դա­րա­վոր մտա­ծո­ղութ­յան, նրա բա­նա­կա­նութ­յան ո­լորտ­նե­րում, դա­րե­րի ըն­թաց­քում ձևա­վոր­ված խնդիր­նե­րի մա­սին էր:

     ­Փոքր Մ­հե­րի տիե­զե­րա­դավ կեց­ված­քը մարդ­կա­յին գո­յութ­յան, նյու­թա­կան աշ­խար­հի, տիե­զե­րա­կար­գի հան­դեպ, անհ­նա­րին էր խցկել միայն հա­ցի, մարդ­կա­յին բա­րե­կե­ցութ­յան շրջագ­ծի մեջ: ­Նա աշ­խարհն ա­վե­րում էր, կռվում էր Աստ­ծո հրեշ­տակ­նե­րի դեմ, որ­պես­զի աշ­խար­հում ա­ռա­տութ­յուն, ար­դա­րութ­յո՞ւն լի­ներ: Դ­րան ձգտել էին և ն­րա նախ­նի­նե­րը: Մ­հե­րը տար­բեր­վում է նրան­ցից: ­Նա յոթ տա­րե­կա­նում ար­դեն հաղ­թում է դյու­ցա­զուն հո­րը՝ ­Դա­վի­թին: ­Նա գնում է Ագ­ռա­վա­քար, որ է՝ տիե­զե­րա­կան չա­փում­նե­րի սահ­մա­նը: Ն­րան միան­գա­մայն նոր տիե­զե­րա­կարգ է պետք, ե­ղա­ծից միան­գա­մայն տար­բեր, նա ար­դեն մի կողմ է դրել ­Թուր ­Կե­ծա­կին, նրան այլևս գրա­վում են մարդ­կա­յին կե­ցութ­յան, նրա գո­յութ­յան միան­գա­մայն նոր՝ հոգ­ևոր ու­ղի­նե­րը, նյու­թա­կան տիե­զե­րա­կար­գին գա­լու է փո­խա­րի­նե­լու հոգ­ևոր կար­գը, երբ մար­դու մար­մի­նը կհագ­նի հո­գին, և ­մար­դը կհա­յի հո­գու աչ­քե­րով: ­Սա ար­դեն ո­րա­կա­պես նոր ժա­մա­նակ է, որ չէր կա­րող գրո­ղի ու­շադ­րութ­յու­նից վրի­պել: Ե­թե կու­զեք՝ կեր­պա­րի բա­ցա­հայտ­ման այս շեր­տը ­Խե­չո­յա­նի հա­մար ա­վե­լի կար­ևոր է, քան ա­ռա­ջի­նը, ին­չը կապ­վում է մեր ներ­կա­յին: ­Հոգ­ևոր ո­րակ­նե­րը նաև ներ­կա­յի ու ա­պա­գա­յի հա­մար են: ­Խե­չո­յա­նը, բնա­կա­նա­բար, ա­վե­լի էր կար­ևո­րե­լու Մ­հե­րի՝ որ­պես հոգ­ևոր աստ­վա­ծութ­յուն լի­նե­լու հան­գա­ման­քը, ինչն ամ­բող­ջո­վին դուրս է մղված մեր է­պո­սի կեն­դա­նի մարմ­նից:

  «­Ժո­ղովր­դի դա­րե­րով կեր­տած մշա­կույ­թը իր մեջ նե­րա­ռած՝ գնա­ցել, հա­զար ի­նը հար­յուր տա­րի, եր­կու հա­զար տա­րի փակ­վել էր Ագ­ռա­վա­քա­րի նա­խա­մայր ար­գան­դում, նյու­թա­կան աշ­խար­հից ա­մե­նայն ազ­գա­յին վաս­տա­կած ու­նեց­ված­քը տե­ղա­փո­խել էր հոգ­ևոր ո­լորտ՝ փոր­ձե­լով իր հետ պահ­պա­նութ­յան տա­րած ժա­ռան­գութ­յու­նը քսան դար հե­տո ա­պա­գա սե­րունդ­նե­րին վե­րա­դարձ­նե­լով՝ փրկել մեր ինք­նութ­յու­նը»/17/:

  ­Սա կար­ևոր է եզ­րա­հան­գում է, որ գե­ղար­վես­տա­կան ի­րաց­ման կա­րիքն ու­նի: ­Խե­չո­յա­նը գտել է ձևը, նա ոչ միայն պատ­մող է, այլև դա­սա­խո­սութ­յուն կար­դա­ցող, նա այդ ճա­նա­պար­հով հե­րո­սի հետ կապ­ված գա­ղա­փա­րա­կան, փի­լի­սո­փա­յա­կան մեկ­նութ­յուն­ներ ա­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում: Իսկ այն հատ­ված­նե­րում, ուր պատ­մե­լու «հնար կա», պատ­մում է՝ է­պո­սին ար­ժա­նի պատ­կեր­նե­րով ու զգա­ցո­ղութ­յամբ:

  ­Հա­զիվ թե կա­րե­լի է ցույց տալ մեկ այլ ար­ժե­քա­վոր ո­րակ, ինչ­պի­սին որ ան­հա­տի, այն­պես էլ ժո­ղովր­դի ինք­նութ­յունն է, նրա ան­հա­տա­կան նկա­րա­գի­րը: ­Դա նշա­նա­կում է ա­ռանց դրսի օ­ժան­դա­կութ­յան կամ դրսի նե­րազ­դում­նե­րի ինք­նու­րույն ո­րո­շում­ներ ըն­դու­նել և ­պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրել դրանց ի­րա­գործ­ման հա­մար: Այս ի­մաս­տով մեր ազ­գա­յին վե­պի Մ­հե­րը տար­բեր­վում է բո­լոր մնա­ցած հե­րոս­նե­րից: ­Չա­րեն­ցը իր պոե­մում նկա­տել է Մ­հե­րի՝ «ինք­նութ­յու­նը մեր ոս­կե­սար», այս խնդի­րը Ս. Ա­վե­տիս­յա­նի հրա­պա­րա­կում­նե­րի մեջ կենտ­րո­նա­կան տեղ է գրա­վում[5]:

   ­Խե­չո­յա­նի պա­տու­մի մեջ Մ­հերն ա­ռանձ­նա­նում է ընդ­հա­նու­րի ձևա­վո­րած հա­մընդ­հա­նուր կար­գից: ­Նա ընտ­րում է միան­գա­մայն այլ ճա­նա­պարհ և­ ընդ­լայ­նում է դա­րե­րի ըն­թաց­քում ձևա­վոր­ված մարդ­կա­յին մտա­ծո­ղութ­յան սահ­ման­նե­րը՝ հաղ­թա­հա­րե­լով այս­կողմ­նա­յի­նի և­ անդ­րաշ­խար­հա­յի­նի միջև ե­ղած ան­դուն­դը:

  Այս ի­մաս­տով Մ­հե­րը դառ­նում է ոչ թե ազ­գա­յին եր­ևույթ, այլ հա­մա­մարդ­կա­յին: Ան­հա­տա­կան ան­մա­հութ­յու­նը և կ­յան­քում կրած զրկանք­նե­րի ար­դա­րա­ցի փոխ­հա­տու­ցու­մը յու­րա­քանչ­յուր մար­դու գե­րա­գույն նպա­տակն է ու ձգտու­մը: Եվ­րո­պա­կան մտա­ծո­ղութ­յու­նը, իր մշա­կույ­թով հան­դերձ, ո­րո­շա­կիո­րեն տե­սա­նե­լի է դարձ­նում այդ ցան­կութ­յուն­նե­րի ի­րա­կանց­ման նշագ­ծե­րը՝ դրան­ցով սահ­մա­նա­փա­կե­լով մարդ­կա­յին մղում­նե­րի, կրքե­րի, հա­կում­նե­րի սահ­ման­նե­րը, թեև մարդ­կա­յին բնա­կան մղում­նե­րը, պոռթ­կումն ա­մեն ան­գամ փոր­ձում է հաղ­թա­հա­րել դրանք: Այս պա­րա­գա­յում մշա­կույ­թը փոր­ձում է ո­րո­շա­կի փոխ­զի­ջու­մա­յին մի­ջոց­ներ գտնել ան­հա­տա­կան ձգտում­նե­րի և­ ընդ­հա­նու­րի միջև ե­ղած խնդիր­նե­րը հար­թե­լու, դրանց հա­մա­ժա­մա­նակ­յա գո­յութ­յունն ա­պա­հո­վե­լու հա­մար: Մ­շա­կույ­թը՝ իր պատ­մութ­յամբ, ար­վես­տով, կեն­ցա­ղա­վար­ման ձևե­րով և­ այլն, դառ­նում է մարդ­կա­յին մղում­նե­րը սան­ձա­հա­րող վճռա­կան գոր­ծոն: ­Գեր­մա­նա­ցին մինչև օրս ճա­նա­պարհ­նե­րի եզ­րե­րին պա­հում է այն աշ­տա­րակ­նե­րը, որ­տեղ այ­րել են մարդ­կանց: Դ­րանց ներ­կա­յութ­յու­նը պար­տա­դիր է՝ սխալ­նե­րը չկրկնե­լու, մարդ­կա­յին մթին բնազդ­նե­րը սան­ձա­հա­րե­լու հա­մար:

  Մ­շա­կու­թա­յին կե­ցութ­յու­նը, ո­րի դաշ­տում ապ­րում են ժո­ղո­վուրդ­նե­րը, ի­րենց մեջ նե­րա­ռում են ինչ­պես հա­մընդ­հա­նուր սկզբունք­ներն ու ի­դեալ­նե­րը, այն­պես էլ ան­հա­տա­կան ձգտում­նե­րը: Այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ դրանց միջև գտնվում են խե­լա­միտ փոխ­զի­ջում­ներ, ա­մեն ինչ լավ է, և մ­շա­կու­թա­յին գա­ղա­փար­ներն իշ­խում են հա­սա­րա­կութ­յան վրա: ­Մարդն ըն­դու­նում է դրանց կար­ևո­րութ­յու­նը հա­մա­կե­ցա­կան կյան­քում: Իսկ երբ խախտ­վում է դրանց միջև գո­յութ­յուն ու­նե­ցող կա­պե­րը՝ ի հա­շիվ մյու­սի, բնա­կա­նա­բար տե­ղի է ու­նե­նում բա­խում՝ հա­սա­րա­կութ­յան և­ ան­հա­տի միջև, ինչն ան­խու­սա­փե­լիո­րեն մշա­կու­թա­յին ճգնա­ժա­մի արդ­յունք է:

  ­Խե­չո­յա­նի վե­պը մեր ժո­ղովր­դի մշա­կու­թա­յին հա­մա­հա­վաք տեքս­տը նոր ի­րադ­րութ­յան մեջ քննե­լու հրա­մա­յա­կա­նին է ուղղ­ված: Ս­տեղծ­ված կա­ցութ­յան մեջ, որ­տեղ իշ­խա­նութ­յուն­նե­րը նաև գնդա­կա­հա­րում են մարդ­կանց, իսկ սահ­ման­նե­րին թշնա­մին շա­րու­նա­կում է իր ոտնձ­գութ­յուն­նե­րը, բնա­կա­նա­բար դժվար է խո­սել հա­մընդ­հա­նուր մշա­կու­թա­յին դաշ­տում հա­մա­կե­ցութ­յան մա­սին: ­Տե­ղի է ու­նե­նում գա­ղա­փա­րի ա­ղա­վա­ղում, ար­հա­մար­հանք կամ հեգ­նանք այդ ա­մե­նի հան­դեպ: ­Չա­րենց­յան դա­սը մեկ ան­գամ ևս վ­կա­յե­լու է այդ ճշմար­տութ­յու­նը մեզ՝ հետ­նորդ­նե­րիս: ­Դա­րե­րի խոր­քում ծնված և ­դա­րե­րի մի­ջով ան­ցած ­Վա­հագն այլևս ան­զոր է, քա­նի որ մար­դիկ նրա գա­ղա­փար­նե­րի, նրա ո­գու կրո­ղը չեն: Ն­րանք լքել են աստ­ծուն, հետ­ևա­պես մենք նրա ո­գու կրո­ղը չէինք և­ ար­հա­վիրք­նե­րի դեմ կանգ­նած էինք մերկ ձեռ­քե­րով:

    Ա­ղա­վաղ­ված, պա­տա­ռոտ­ված ձոր­ձի նման ծվեն-ծվեն էր ար­ված մեր ո­գին, մշա­կու­թա­յին նկա­րա­գի­րը, միակ փրկութ­յու­նը ­Չա­րեն­ցի և ­հայ ժո­ղովր­դի հա­մար նոր գա­ղա­փար­նե­րի հետ­ևից գնալն էր: ­Դա ելք էր, որ հե­տո հան­գեց­նե­լու էր մեկ այլ փա­կու­ղու: ­Մինչ­դեռ այդ գա­ղա­փար­նե­րը գայ­թակ­ղիչ էին՝ զրկված­ներն ու­նե­նա­լու էին ի­րենց բա­ժի­նը, ա­նա­զատ­ներն ստա­նա­լու էին ա­զա­տութ­յուն, մար­դիկ գնում էին նոր ի­դեալ­նե­րի հետ­ևից և ­հա­վա­տում էին դրանց, թեև նոր ի­դեալ­նե­րի գա­ղա­փա­րա­խոս­նե­րից շա­տե­րը կյան­քով վճա­րե­ցին նո­րի ճա­նա­պար­հին: Այ­սու­հան­դերձ, դա նոր ժա­մա­նա­կի, նոր հա­մոզ­մունք­նե­րի արդ­յուն­քում ընդ­հա­նուր մշա­կու­թա­յին հա­րա­ցույց­նե­րը հստա­կո­րեն փո­խե­լու, դրան­ցով ա­ռաջ­նորդ­վե­լու ժա­մա­նակ էր: Եվ դա, կա­րե­լի է ա­սել, կա­տար­վեց բա­վա­կա­նին կարճ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, նոր հա­սա­րա­կար­գի գա­ղա­փա­րա­կան հիմ­քե­րը մշակ­ված էին: ­Յո­թա­նա­սուն տա­րի անց եր­կի­րը կանգ­նեց ոչ թե փա­կու­ղու, այլ ան­դուն­դի եզ­րին: Այս­տեղ ար­դեն հե­տին թվով սխալ­նե­րը բա­ցա­ռե­լու և­ ա­մեն ինչ նո­րից սկսե­լու հար­կադ­րան­քը զուտ գա­ղա­փա­րա­կան, մշա­կու­թա­յին ի­մաս­տով դար­ձավ ա­նո­րոշ, իսկ ճա­նա­պարհ­նե­րի հայտ­նա­գոր­ծու­մը՝ հրա­մա­յա­կան պա­հանջ: Եվ քա­նի որ մշա­կու­թա­յին նոր հա­րա­ցույց­նե­րի հայտ­նա­բե­րում, մշա­կումն ու­շա­ցավ, խո­րա­ցավ ա­նո­րո­շութ­յու­նը, ա­ռա­ջա­ցավ մշա­կու­թա­յին ճգնա­ժա­մը:

   Ամ­բողջ հար­ցը նրա­նում էր, որ այդ փլու­զումն սկսվեց ներ­սից: ­Գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը պարտ­վեց, դրան հետ­ևե­ցին մնա­ցած բո­լոր ո­լորտ­նե­րը: Այդ ճգնա­ժա­մի արդ­յունքն էր, որ հա­սա­րա­կութ­յու­նը հայտն­վեց  քաո­սա­յին վի­ճա­կում, մար­դիկ սո­ցիա­լա­կան, բա­րո­յա­կան թշվա­ռութ­յան մեջ են՝ գո­ղութ­յուն, սպա­նութ­յուն­ներ, ըն­տա­նիք­նե­րի քայ­քա­յում, կա­ռա­վա­րութ­յան և ­ժո­ղովր­դի միջև բա­խում­ներ, սպա­նութ­յուն­ներ, վե­րին է­շե­լոն­նե­րում ան­բա­րո­յա­կան վարք ու գոր­ծու­նեութ­յուն: ­Բայց սա գրո­ղին քիչ է թվում. ճգնա­ժա­մը ոչ միայն տե­ղա­յին, լո­կալ բնույթ ու­նի, այլև հա­մա­մարդ­կա­յին: ­Խե­լա­գա­րութ­յան եզ­րին հա­սած մարդ­կութ­յու­նը կա­րող է սեղ­մել մի­ջու­կա­յին մար­տագլ­խի­կի կո­ճա­կը, և­ ան­բա­րո­յա­կա­նա­ցած, ինքն ի­րեն մսխած, կեն­դա­նա­կան բնազդ­նե­րին են­թա­կա մար­դը հար­կադր­ված կսկսի նոր, մա­քուր է­ջից, այ­լա­պես անհ­նա­րին է ճեր­մակ ձեռ­նոց­նե­րով, բայց ա­րա­տա­վոր հո­գով շա­րու­նա­կել ճա­նա­պար­հը: ­Բայց այս ա­մե­նը հնա­րա­վոր է այն պա­հին, այն ժա­մա­նակ, քա­նի դեռ մար­դը կշա­րու­նա­կի լի­նել անմ­շա­կույթ, սե­փա­կան ան­ցած ճա­նա­պար­հը գի­տակ­ցա­բար, թե ան­գի­տակ­ցա­բար մեր­ժող:

    ­Խե­չո­յա­նը մարդ­կութ­յան քաո­սա­յին եր­թի մեջ փոր­ձում է գտնել, ա­վե­լի ճիշտ՝ հայտ­նա­գոր­ծել մեր մշա­կույ­թի «մո­ռաց­ված» է­ջը, որ ա­վե­լի շուտ գո­ղաց­վել է սե­րունդ­նե­րից կամ հա­մա­պա­տաս­խա­նեց­վել տե­րութ­յան պա­հանջ­նե­րին: Ս­րա­նով նա ցույց է տա­լիս, որ այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գո­յութ­յուն ու­նի այն­պի­սի գա­ղա­փար, այն­պի­սի ի­դեա, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն կտա խառ­նակ աշ­խար­հի քաո­սա­յին ըն­թաց­քի մեջ գնալ ճիշտ ճա­նա­պար­հով, և ­դա ոչ թե դրսից, ու­րիշ­նե­րից մուր­ված գա­ղա­փար է, այլ սե­փա­կան եր­կա­րամ­յա կեն­սագ­րութ­յան խոր­քում բյու­րե­ղա­ցած ի­դեա: Երբ ամ­բողջ աշ­խար­հը միա­խառ­նել է ա­մեն ինչ, երբ լի­նել-չլի­նե­լու խնդիրն է ծա­ռա­ցած երկ­րագն­դի բո­լոր մե­ղա­վոր ու ան­մեղ բնա­կիչ­նե­րի առջև, միակ ել­քը սե­փա­կան ո­րակ­նե­րին ա­պա­վի­նելն է, ինքն ի­րեն, իր մշա­կույ­թին վստա­հելն ու հա­վա­տա­լը:

    Հ­րանտ ­Մաթ­ևոս­յա­նի հե­րո­սը /«­Կեն­դա­նին և ­մեռ­յա­լը»/ հիմ­նա­վոր պա­տաս­խան է տա­լիս եվ­րո­պա­կան հո­վե­րով տար­ված հե­րո­սու­հուն:

   «-­Դու ­Նից­շե ու­սում­նա­սի­րե՞լ ես: -Ես ­Թու­ման­յան եմ ու­սում­նա­սի­րել[6]»: Այ­սինքն՝ ես ին­չո՞ւ չպի­տի հա­վա­տամ իմ հան­ճա­րին, բայց պի­տի հա­վա­տամ ու­րի­շին՝ խե­լա­գա­րութ­յան սահ­մա­նին հա­սած հի­վան­դա­գին ո­րակ­նե­րով ծան­րա­բեռ ան­հա­տին: ­Մա­նա­վանդ որ նրանք տար­բեր ար­ժե­հա­մա­կար­գե­րի կրող­ներ են:

   ­Խե­չո­յա­նը մո­տե­նում է ոչ միայն մեզ բնո­րոշ ո­րակ­նե­րին, այլ ընդ­հան­րա­պես Արև­մուտ­քի և Ար­ևել­քի միջև ե­ղած ո­րո­շա­կի տար­բե­րութ­յա­նը: Եվ­րո­պա­կան ինք­նութ­յունն ա­սո­ցաց­վում է ա­ռա­ջին հեր­թին բարձր սո­ցիա­լա­կան ակ­տի­վութ­յա­նը, որ­տեղ կար­ևոր­վում են շո­շա­փե­լի ձեռք­բե­րում­նե­րը կամ կա­րե­լի է ա­սել՝ «շարժ­ման արդ­յուն­քը»: Ն­րանք գործ­նա­կա­նութ­յամբ լու­ծել են ի­րենց խնդիր­նե­րը, ո­րո­շել են սահ­ման­նե­րը, ամ­րագ­րել ի­րենց հզո­րութ­յամբ, հի­մա էլ բո­լո­րին խա­ղա­ղութ­յան կո­չեր են հղում, իսկ ա­ռան­ձին հա­կա­սութ­յուն­ներն էլ մի հա­յաց­քով կա­րող են խա­ղա­ղութ­յան ծաղ­կա­նոց­նե­րի վե­րա­ծել /«Եվ­րո­պա­յի եր­կա­թե ճա­նա­պարհ­նե­րին»/:

  Արևմտ­յան մտա­ծո­ղութ­յա­նը, կեն­սաձ­ևե­րի փի­լի­սո­փա­յութ­յա­նը հա­կադր­վում է ար­ևել­յան ի­մաս­տա­սի­րութ­յու­նը: Այս ի­մաս­տով մեր է­պո­սի վեր­ջին ճյու­ղը ոչ թե ու­նի զուտ հայ­կա­կան, ազ­գա­յին, այլ հա­մընդ­հա­նուր բնույթ, որ նա­խան­շում է մարդ­կութ­յան գո­յատև­ման հնա­րա­վոր ել­քե­րից մե­կը, թերևս ա­մե­նա­կար­ևոր ել­քը: «­Սաս­նա ծռերն» իր ներ­քին ուղղ­վա­ծութ­յամբ դառ­նում է ար­ևել­յան փի­լի­սո­փա­յութ­յան բարձ­րա­կե­տե­րից մե­կը: Այն դառ­նում է եվ­րո­պա­կան գոր­ծա­պաշտ փի­լի­սո­փա­յութ­յա­նը հա­կա­դիր ճա­նա­պարհ, որ­տեղ ար­տա­քին հաշ­վար­կե­լի ձևե­րը փո­խա­րին­վում են մարդ­կա­յին նե­րաշ­խար­հում կա­տար­վող հե­ղա­բե­կում­նե­րով: ­Սա ար­դեն ոչ այն­քան աշ­խար­հագ­րա­կան, որ­քան հոգ­ևոր ո­լորտ է, որ­տեղ էլ ի­րաց­վում է ան­հա­տի կա­յաց­ման, նրա գոր­ծու­նեութ­յան հիմ­նա­կան ըն­թաց­քը:   Այս­տեղ մար­դը հրա­ժար­վում է նյու­թա­կան գոր­ծու­նեութ­յու­նից, հա­վաս­տե­լով, որ ստեղ­ծա­գոր­ծա­կան ակ­տի­վութ­յու­նը տե­ղի է ու­նե­նում հոգ­ևոր ո­լոր­տում և­ ոչ թե  սո­ցիա­լա­կան: Մ­հե­րը մի կողմ է դնում նախ­նի­նե­րի կող­մից գոր­ծած­ված ­Թուր ­Կե­ծա­կին:

Այս ի­մաս­տով մեր ազ­գա­յին է­պո­սի ­Փոքր Մ­հե­րը դառ­նում է ար­ևել­քը ներ­կա­յաց­նող փի­լի­սո­փա­յա­կան խտա­ցում՝ բարձ­րա­կե­տը, նրա  հա­մար մարդ­կութ­յանն այլևս անհ­րա­ժեշտ են գո­յակ­ցութ­յան նոր ձևեր, որ­տեղ ու­ժը չի դառ­նա­լու հիմ­նա­կան հե­րո­սը: Սկս­վե­լու է նոր ժա­մա­նակ, երբ մար­մին­նե­րը կհագ­նեն հո­գի­նե­րը, ներ­կա­յին հա­կա­ռակ հո­գին դուր­սը պի­տի լի­նի, իսկ մար­մի­նը՝ ներ­սը, հո­գու աչ­քե­րը պետք է սկսեն տես­նել: ­Սա ոչ այլ ինչ է, ե­թե ոչ հոգ­ևոր կա­յաց­ման, ինքն իր մեջ ներ­սուզ­վե­լու, իր մեջ ե­ղած մարդ­կա­յին ո­րակ­նե­րը զար­գաց­նե­լու, դրանց ա­պա­վի­նե­լու պա­հանջ: ­Սա տի­պիկ ար­ևել­յան մտա­ծո­ղութ­յան ար­տա­հայ­տութ­յուն է:

   Այ­սու­հան­դերձ, ին­չո՞ւ է ար­ևել­յան մտա­ծո­ղութ­յունն իր ըն­թաց­քը ուղ­ղում դե­պի մար­դու նե­րաշ­խար­հը՝ այն ա­վե­լի կար­ևո­րե­լով հա­սա­րա­կա­կան կյան­քում գո­յութ­յուն ու­նե­ցող խնդիր­նե­րից: Եվ դա չի՞ նշա­նա­կում արդ­յոք, որ ար­ևելք­ցին իր ո­րակ­նե­րով՝ որ­պես ան­հա­տա­կա­նութ­յուն, դեռևս անհ­րա­ժեշտ մա­կար­դա­կին չի հա­սել, որ­պես­զի իր վրա վերց­նի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը և ­կա­տա­րի փո­փո­խութ­յուն­ներ՝ հա­սա­րա­կա­կան կյան­քը կա­տա­րե­լա­գոր­ծե­լու հա­մար: Ա­ռա­ջին հա­յաց­քից միայն այս դի­տար­կու­մը կա­րող է ճշմա­րիտ թվալ: ­Բայց ի­րո­ղութ­յունն այլ է: Ան­հա­տի ա­ռար­կա­յա­կան-նյու­թա­կան ակ­տի­վութ­յու­նը գոր­ծու­նեութ­յան լայն աս­պա­րեզ կա­րող է ու­նե­նալ միայն անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րի առ­կա­յութ­յան դեպ­քում: Այդ պա­րա­գա­յում միայն հնա­րա­վոր է նկա­տե­լի հա­ջո­ղութ­յուն­նե­րի հաս­նել: ­Մինչ­դեռ հա­սա­րա­կութ­յուն­նե­րը շատ հա­ճախ ապ­րում են տևա­կան լճաց­ման շրջա­նի մեջ, ո­րից դուրս գա­լու ել­քե­րը բա­վա­կա­նին սահ­մա­նա­փակ են, մի դեպ­քում հնա­րա­վոր է հա­մընդ­հա­նուր պայթ­յուն՝ բուն­տի ձևով, երբ այլևս անհ­նա­րին է նման կերպ ապ­րե­լը, և­ ու­ժերն էլ բա­վա­կան են փո­փո­խութ­յուն­նե­րի հա­մար և մ­յուս ու­ղին, որ ա­վե­լի հա­ճախ է տե­ղի ու­նե­նում՝ հե­ռա­ցումն է հա­սա­րա­կա­կան կյան­քից, խնդիր­նե­րից: Երբ ել­քերն այլևս տե­սա­նե­լի չեն, մար­դը հե­ռա­նում է հա­սա­րա­կա­կան կյան­քը վե­րա­փո­խե­լու մտադ­րութ­յու­նից, նա  գնում է դե­պի սե­փա­կան նե­րաշ­խար­հը բա­ցա­հայ­տե­լու, ինքն ի­րեն ա­վե­լի խո­րութ­յամբ ճա­նա­չե­լու ու­ղիով:

   ­Հե­ռա­ցու­մի քա­ղա­քա­կիրթ ձևը Ար­ևել­քում ար­տա­հայտ­վեց վա­նա­կա­նութ­յան մի­ջո­ցով: ­Խոսքն աշ­խար­հիկ կեն­ցա­ղա­վա­րու­մը մեր­ժած, կու­սակ­րոն կյան­քով ապ­րող կրո­նա­կան կա­մա­վոր ըն­կե­րակ­ցութ­յան մա­սին է, որ ­Հա­յաս­տա­նում թափ ա­ռավ ­Ներ­սես ­Մե­ծի օ­րոք /4-րդ ­դար/, իսկ այ­նու­հետև աշ­խու­ժա­ցավ 9-13-րդ, 14-15-րդ, 17-րդ ­դա­րե­րում: ­Կա­թո­լի­կա­կան վա­նա­կա­նութ­յու­նը մի քա­նի վան­քեր միա­վո­րում էր մեկ միա­բա­նութ­յան մեջ, իսկ ­Հայ ե­կե­ղե­ցում ա­մեն վանք կազ­մում էր ինք­նու­րույն միա­բա­նութ­յուն[7]:

   ­Ճիշտ է՝ վա­նա­կա­նութ­յու­նը եր­բեք էլ ընդ­հա­նուր հա­սա­րա­կա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րի, ինք­նութ­յան դրսևոր­ման ամ­բող­ջա­կան ձևը չէր, դա ա­վե­լի ընտր­յալ­նե­րի դա­սի կե­ցութ­յան ձևն­ էր, որ հա­կադր­վում է մի­ջա­վայ­րի բար­քե­րին ու տրա­մա­բա­նութ­յա­նը, բայց ակն­հայտ է, որ այն մեր ինք­նութ­յան ար­տա­հայտ­ման ձևե­րից մեկն էր, որ կապ­վում էր մեր պատ­մութ­յա­նը, նկա­րագ­րին, հո­գե­բա­նութ­յա­նը: Եվ որ­քան էլ սահ­մա­նա­փակ թվով մարդ­կանց հա­մար վա­նա­կա­նութ­յու­նը դառ­նար գլխա­վոր գոր­ծոն, միև­նույն է՝ այն չէր կա­րող իր ընդ­հա­նուր ազ­դե­ցութ­յու­նը չթող­նել հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցութ­յան վրա: Բ­նա­կա­նա­բար, սա ձևա­վո­րե­լու էր ինք­նութ­յան միան­գա­մայն այլ ար­ժեք­ներ, ո­րոնք տար­բեր­վում էին Արևմտ­յան ինք­նութ­յան ո­րակ­նե­րից: ­Բայց խե­չո­յա­նա­կան բա­ցա­հայ­տում­նե­րը գնում են ա­վե­լի հե­ռուն: ­Ձեռ­քի տակ ու­նե­նա­լով հա­յա­գի­տութ­յան նո­րա­նոր ձեռք­բե­րում­նե­րը՝ պատ­մա­կան անց­յա­լի և ­նո­րօր­յա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի, ա­վե­լի հա­ճախ մարդ­կա­յին հո­գե­բա­նութ­յան, բնա­վո­րութ­յան քննութ­յան ճա­նա­պար­հով նա ցույց է տվել, որ ինք­նութ­յան պահ­պան­ման այն ու­ղի­նե­րը, ո­րով ան­ցել է վա­նա­կա­նութ­յու­նը, ժո­ղովր­դի գի­տակ­ցութ­յան մեջ կար հար­յու­րամ­յակ­ներ ա­ռաջ: Այն­պես որ վա­նա­կա­նութ­յու­նը մեկ ան­գամ ևս վ­կա­յում էր, որ ժո­ղովր­դի ինք­նութ­յու­նը պա­հե­լու հրա­մա­յա­կա­նը ժա­մա­նա­կի մեջ պա­տա­հա­կան եր­ևույթ չէր, և­ այն իր գո­յութ­յամբ փաս­տում էր ար­դեն ե­ղա­ծը, մա­նա­վանդ որ Ք­րիս­տո­նեութ­յունն ի­րեն նա­խոր­դած մշա­կույ­թից վերց­ված աշ­խար­հա­յաց­քա­յին շատ գա­ղա­փար­ներ վե­րաի­մաս­տա­վո­րում էր սե­փա­կան հա­յե­ցո­ղութ­յա­նը հա­մա­պա­տաս­խան: Մ­հե­րի՝ երկ­րորդ գալստ­յան, ա­նար­դար աշ­խար­հի կոր­ծա­նու­մից և ­նոր՝ հոգ­ևոր աշ­խար­հի կա­յա­ցու­մից հե­տո, երբ հո­գու աչ­քերն սկսե­լու էին տես­նել, մե­ծա­գույն ի­րա­դար­ձութ­յու­նը կապ­վեց Ք­րիս­տո­սի երկ­րորդ գալստ­յան հետ: ­Նոր ժա­մա­նակ­նե­րում ե­կե­ղե­ցին հնա­րա­վո­րինս մո­ռա­ցութ­յան տվեց ազ­գա­յին վե­պի հիմ­նա­կան դրույթ­նե­րը՝ դրանք հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լով քրիս­տո­նեութ­յան պա­հանջ­նե­րին:

  ­Բայց սա վկա­յո՞ւմ է այն մա­սին, թե մենք հե­ռու ենք մնա­լու գլո­բա­լաց­վող աշ­խար­հի ըն­թաց­քից: ­Խե­չո­յա­նը եվ­րո­պա­կան քա­ղա­քակր­թութ­յա­նը միա­նա­լու կողմ­նա­կի­ցը չէ, նա հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի գան­ձա­րա­նը մեր սե­փա­կան նվա­ճում­նե­րով հարս­տաց­նե­լու կողմ­նա­կիցն է: Ն­կա­րի­չը պնդում էր, թե «լեռ­նա­յին գե­տա­կը, միա­խառն­վե­լով հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թութ­յու­նը խորհր­դան­շող ­Տիգ­րի­սին, մեր տե­սա­կի զո­րութ­յունն էր ներդ­նում մարդ­կութ­յան ա­ռա­ջըն­թա­ցին»/188/:

  Գ­րողն ա­վե­լի է սրում ի­րադ­րութ­յու­նը, քա­նի որ դեռևս վերջ­նա­կա­նա­պես չլուծ­ված խնդիր կա՝ պե­տա­կա­նութ­յու­նը:  ­Սահ­ման­նե­րը մեր և­ աշ­խար­հի հա­մար գծե­լուց հե­տո կխո­սենք և­ ան­հա­տի ա­զա­տութ­յան մա­սին: Ա­ռա­ջին հա­յաց­քից հա­կա­սութ­յուն է ա­ռա­ջա­նում: ­Մինչ ա­զա­տութ­յա­նը, ե­րա­զան­քին հաս­նե­լու հա­մար ա­ռայժմ հարկ է  լու­ծել ա­պա­հո­վութ­յան խնդի­րը, ա­պա նոր միայն խո­սել հիմ­նա­րար ա­զա­տութ­յան մա­սին: ­Բայց դա ա­ռայժմ մեզ պար­տադր­ված միակ ելքն է՝ մեր ինք­նութ­յու­նը պա­հե­լու հա­մար: ­Հետ­ևա­բար՝ ­Վիկ­տո­րի հար­ձա­կո­ղա­կան պնդում­նե­րը՝ որ­քան էլ ի­մաս­տա­վոր, ա­ռայժմ գոր­ծա­ծե­լի չեն: ­Հի­մա եր­կի­րը միաս­նութ­յան կա­րիքն ու­նի՝ ես-ի ի­րա­վունք­նե­րի ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րի գնով: ­Թեև ­Խե­չո­յանն այս հար­ցի վե­րա­բեր­յալ ար­տա­հայտ­վել է ա­վե­լի հիմ­նա­վոր կեր­պով իր «Ար­վես­տի, Մ­շա­կույ­թի և ­Պե­տութ­յան ա­ռի­թով» հրա­պա­րակ­ման մեջ, որ­տեղ խոսքն ստա­նում է վեր­ժա­մա­նա­կա­յին բնույթ: «­Միշտ էլ ժո­ղո­վուր­դը խաբ­վում է, աշ­խար­հում դեռ չի ե­ղել մի պե­տութ­յուն կամ որ­ևէ երկ­րում ի­րա­գործ­ված հե­ղա­փո­խութ­յուն, որ լավ կյանք ստեղ­ծի, նրանք հա­կա­սում են մար­դուն, ար­վես­տին, չնա­յած ար­վես­տի մի­ջո­ցով է և՛ գո­վերգ­վում նրանց խրոխտ ար­շա­լույս­նե­րը, և՛ հաս­կա­նա­լի դառ­նում նրանց խոր­տա­կիչ ու­ժը, նաև մար­դու ող­բեր­գա­կան լի­նե­լը[8]»:

  Այ­սու­հան­դերձ այս ա­մենն այդ­քան էլ ուղ­ղա­գիծ չէ, քա­նի որ մար­դուն զրկե­լով ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու ի­րա­վուն­քից, իշ­խա­նութ­յու­նը նրա մեջ սպա­նում է Մ­հե­րին՝ թու­լաց­նե­լով պատ­մութ­յան մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու նե­րու­ժը: Այս դեպ­քում Մ­հերն անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի մեր և ­գա­լիք սե­րունդ­նե­րի մեջ հա­րու­ցի ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով ապ­րե­լու հրա­մա­յա­կան պա­հան­ջը: ­Միայն սրա­նով է ար­դա­րաց­վում նրա գո­յութ­յունն Ագ­ռա­վա­քա­րում և ­միայն այդ կերպ կա­րե­լի է ըն­կա­լել հան­կար­ծա­կի վեր­ջա­բա­նը, երբ դա­սա­խոս-գրողն անց­նե­լով Ագ­ռա­վա­քա­րով, մի պահ, ան­ցո­ղա­կի հեռ­վում կանգ­նած Մ­հե­րին է տես­նում: Ու­րեմն՝ նա կեն­դա­նի գո­յութ­յուն է, սե­րունդ­ներն սպա­սում են նրան:

    ­Մեր է­պո­սում դրված ինտ­րի­գը չի լուծ­ված, հետ­ևա­բար չկա և ­դա­րա­վոր կու­տակ­ված է­ներ­գիա­յի պար­պու­մը, սպա­սու­մի խոր­հուր­դը մեծ է: ­Պատ­մութ­յան քա­ռու­ղի­նե­րում ինք­նութ­յու­նը կորց­նե­լը խիստ վտան­գա­վոր է, բայց ա­ռա­վել վտան­գա­վոր է այդ ինք­նութ­յան նվաս­տա­ցումն ու մեր­ժու­մը, որ  բա­ցա­ռում է ա­պա­գա­յի մեջ ինք­նադրս­ևոր­վե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը:

    ­Խե­չո­յա­նի վե­պի կա­ռուց­ման ներ­քին շար­ժա­ռի­թը ծնվում է ոչ միայն ազ­գա­յին վե­պի աշ­խար­հը, հե­րոս­նե­րին սե­փա­կան գե­ղար­վես­տի մի­ջոց­նե­րով նո­րո­վի վե­րա­կեն­դա­նաց­նե­լու ցան­կութ­յու­նից, այլև ներ­կան՝ իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից ժո­ղովր­դի հա­մար հա­մա­ռո­րեն Ագ­ռա­վա­քա­րի վե­րա­ծե­լու մի­տում­նե­րը մեր­ժե­լուց, երբ ինք­նադրս­ևոր­վե­լու, ա­ռա­ջա­նա­լու, կա­յա­նա­լու հա­մար պայ­ման­ներ չկան կամ դրանք խիստ սուղ են: Այս հան­գա­ման­քը վե­պին թեև սո­ցիա­լա­կան ո­րո­շա­կի ուղղ­վա­ծութ­յուն է հա­ղոր­դում, ինչն ար­դեն կար ­Չա­րեն­ցի, Ի­սա­հակ­յա­նի եր­կե­րում, սա­կայն ­Խե­չո­յա­նի պա­րա­գա­յում այն ո­րո­շա­կիո­րեն առնչ­վում է մեր է­պո­սի փի­լի­սո­փա­յա­կան խոր­քին՝ հան­գա­մանք­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն չեն տա­լիս ան­հա­տի հետ­ևո­ղա­կան գոր­ծու­նեութ­յու­նը հա­սա­րա­կա­կան կյան­քում: Ա­ռայժմ չկա այն սե­րուն­դը, ով կա­սի՝ ես ստեղ­ծում եմ հնա­րա­վո­րութ­յուն­ներ՝ մի կողմ դնե­լով հան­գա­մանք­նե­րը: Ել­քը կամ բունտն է և ­կամ էլ սպա­սու­մը, երբ մար­դը գոր­ծե­լու հնա­րա­վո­րութ­յուն կստա­նա: ­Մեր աս­տե­ղա­յին պա­հը գա­լու է, ա­մեն ինչ անց­յալ չէ, ա­մեն ինչ նոր է սկսվում:

   Ա. ­Պաչ­յա­նը բե­րում է ա­վան­դույ­թի հան­դեպ վար­մուն­քի դրութ­յան մա­սին Ա­շոտ Ոս­կան­յա­նի  դի­տար­կում­նե­րը.  «­Հա­մա­կար­գա­յին ա­ռու­մով, ա­վան­դույ­թի ան­ձեռնմ­խե­լիութ­յան պա­հան­ջը հիմ­նա­վոր­վում է հար­ևան­նե­րի կող­մից սպառ­նա­ցող վտան­գին դի­մա­կա­յե­լու անհ­րա­ժեշ­տութ­յամբ: Եր­բեմն, նույն հիմ­նա­վոր­մամբ, պա­հանջ է ներ­կա­յաց­վում հա­յա­գի­տութ­յու­նը դի­տար­կել որ­պես պե­տա­կա­նո­րեն ուղ­ղորդ­վող զենք: Եր­ևի նման դեպ­քե­րում են­թադր­վում է, որ ե­թե մրցա­կից պե­տութ­յու­նը քա­րոզ­չա­կան նպա­տակ­նե­րով ի­րա­կա­նութ­յու­նից հե­ռու մի վար­կած է ներ­կա­յաց­նում այս կամ այն պատ­մա­կան անց­քի վե­րա­բեր­յալ, պա­տաս­խա­նը պետք է լի­նի է՛լ ա­վե­լի չա­փա­զանց­ված: ­Բայց դրա­նով ա­վան­դույ­թի ռա­ցիո­նալ ի­մաս­տա­վոր­ման, նրա վե­րա­բեր­յալ քննա­դա­տա­կան ռեֆ­լեք­սիա­յի ի­րա­գործ­ման գոր­ծա­ռույ­թը ըն­կալ­վում է որ­պես ոչ միայն ա­վե­լորդ, այլև վնա­սա­կար` սե­փա­կան հա­սա­րա­կութ­յան կա­յու­նութ­յան տե­սա­կե­տից[9]»: 

  Իսկ թե ժա­մա­նա­կա­կից ի­րա­կա­նութ­յան մեջ, ա­սենք հա­մա­զո­րա­յին (ար­դեն ոչ կա­մա­վո­րա­կան-ֆի­դա­յա­կան) մար­տե­րի վերսկս­ման դեպ­քում ի՞նչ­պես է գոր­ծի դրվե­լու մեր «ի­րա­կան Աստ­վա­ծա­շուն­չը» թերևս հայտ­նի չէ: ­Գու­ցե ազ­գի ինք­նա­մե­ծութ­յան գի­տակ­ցութ­յու­նը բարձ­րաց­նող ա­ռա­քե­լութ­յա՞մբ,-հարց­նում է ­Պաչ­յա­նը:

 ­Սա լուրջ մե­ղադ­րանք է: ­Բայց ­Խե­չո­յա­նը տվյալ եր­ևույ­թը լավ է հաս­կա­նում և դ­րա մա­սին խո­սել է այն չա­փով, ինչ չա­փով որ ներ­կա­յաց­րել է մյուս կար­ևոր խնդիր­նե­րը: Գ­րո­ղը բե­րում է փաս­տարկ­ներ, ո­րոնք տևա­կան պա­տե­րազմ­նե­րի պատ­ճառ են հա­դի­սա­ցել: «­Մինչ­դեռ ­Մըս­րա բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րը և­ երկ­րի ա­ռաջ­նորդ­նե­րը, կրկնե­լով դա­րեր շա­րու­նակ կի­րա­ռած փոր­ձը,գե­րագ­նա­հա­տե­լով ա­րաբ­նե­րին, իսկ հե­տո ­Սաս­նո ժո­ղովր­դին՝ կա­տա­ղի, վայ­րի և Մ­սը­րին սպառ­նա­լիք ներ­կա­յաց­նե­լով, ի­րա­կա­նում միայն մի նպա­տակ էին հե­տապն­դում՝ թշնա­մութ­յան կրա­կը հա­սա­րա­կութ­յան մեջ բոր­բոք պա­հե­լով՝ պար­բե­րա­բար պա­տե­րազմ­ներ հրահ­րել, հա­զա­րամ­յակ­նե­րով ­Սա­սու­նում կու­տակ­ված հարս­տութ­յու­նը կո­ղոպ­տե­լու նպա­տա­կով»/348/: ­Բայց գրո­ղը, կան­խազ­գա­լով հե­տա­գա­յում ի հայտ ե­կող մե­ղադ­րանք­նե­րը, խո­սում է և ­դի­մա­կա­յութ­յան՝ գրա­կա­նութ­յան մեջ ար­տա­հայտ­վե­լու ձևե­րի մա­սին:

  «Այ­նու­հետև ­Բո­հա ադ-­Դի­նը խորհր­դա­ծում է տիե­զե­րա­կան հա­վերժ խա­վա­րով լցված հո­րի մա­սին, որն այս մո­լո­րա­կի նմուշ-օ­րի­նակն է: Այն­տեղ են հայտն­վել հա­կա­ռա­կութ­յուն­նե­րով մարդ­կա­յին եր­կու տե­սակ­ներ, նյու­թի աշ­խար­հում բռնկվել էր նրանց և ­սե­րունդ­նե­րի միջև ի­րար հա­ջոր­դող պա­տե­րազմ­նե­րը, սկսվել էր դա­րե­րի ան­վեր­ջա­նա­լի հո­գե­վար­քը:

  Գ­րում էր, որ դեպ­քե­րին ա­կա­նա­տես եր­կու կող­մե­րի պատ­միչ­ներն էլ խո­շոր չա­փե­րով ա­ղա­վա­ղել էին փաս­տե­րը կամ ներ­բող­ներ են գրել ի հա­ճո ի­րենց հե­րո­սի, կամ չա­րա­խո­սել են նրա հա­կա­ռա­կոր­դին…»/348-349/:

  ­Խե­չո­յա­նը լավ գի­տե, որ ա­վան­դույ­թի ռա­ցիո­նալ ի­մաս­տա­վոր­ման, նրա վե­րա­բեր­յալ քննա­դա­տա­կան ռեֆ­լեք­սիա­յի ի­րա­գործ­ման գոր­ծա­ռույ­թը վտան­գա­վոր է «սե­փա­կան հա­սա­րա­կութ­յան կա­յու­նութ­յան տե­սա­կե­տից»: Ամ­բողջ վե­պի ծա­վալ­ման ըն­թաց­քում նա փոր­ձում է հա­վա­սա­րակշ­ռել մեր և­ ու­րիշ­նե­րի խոս­քը միև­նույն եր­ևույ­թի մա­սին՝ մեր­ժե­լով «բա­ցա­ռի­կութ­յան» սինդ­րո­մը: Դ­րա հա­մար էլ ստեղ­ծել է ­Բո­հա ադ ­Դի­նի կեր­պա­րը՝ եր­ևույթ­ներն ան­կողմ­նա­կալ ներ­կա­յաց­նե­լու մի­տու­մով:

  ­Խե­չո­յա­նը մեր­ժում է ազ­գա­յին սնա­պար­ծութ­յու­նը: ­Նա այս­տեղ չէր սխալ­վի, քա­նի որ մինչ այդ ­Մաթ­ևոս­յանն ար­դեն իր գրա­կա­նութ­յան լա­վա­գույն մա­սով մեզ հե­ռու է պա­հել նման ախ­տից: 

   ­Սա ­Խե­չո­յա­նը լավ գի­տեր: ­Պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով ստեղծ­ված գոր­ծե­րը գրված են այս տե­սանկ­յու­նով: «Ար­շակ ար­քան…» ա­վե­լի է սրում ստեղծ­ված կա­ցութ­յու­նը, ­Խե­չո­յա­նը գնում է ա­վե­լի հե­ռուն՝ հա­կա­ռա­կորդ­նե­րի մեջ տես­նե­լով նա­խաս­տեղծ, կա­րե­լի է ա­սել տիե­զե­րա­կան կապ: ­Սա աշ­խար­հա­յաց­քա­յին նշա­նա­կութ­յուն ու­նի գրո­ղի հա­մար:

   ­Վե­պի շա­րադ­րան­քի ողջ ըն­թաց­քում ­Սաս­նա ծռե­րի նկա­րագ­րութ­յուն-մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի մեջ ­Խե­չո­յա­նը հնա­րա­վո­րինս հմա­յա­թափ է ա­նում հե­րոս­նե­րին՝ մի կողմ թող­նե­լով «ա­ռաս­պե­լա­կան ու հե­քիա­թա­յին» շեր­տե­րը: ­Ժա­մա­նա­կա­կից­նե­րի նկա­րագ­րի մեջ էլ պար­ծե­նա­լու բան չկա, պար­ծե­նա­լու բան թե կա, դա հենց «­Սաս­նա ծռեր» է­պոսն է, որ վկա­յում է ժո­ղովր­դի հա­զա­րամ­յակ­նե­րի պատ­մութ­յու­նը: ­Մենք եր­կա­րակ­յաց գե­նի կրողն ենք, և­ այս հան­գա­ման­քը պար­տա­վո­րեց­նում է ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով ապ­րել, ո­չինչ ա­վե­լի:

  ­Խե­չո­յա­նը  շա­րադ­րան­քում կար­ևո­րում է մեկ այլ կար­ևոր հան­գա­մանք, ին­չի մա­սին հարկ է խո­սել: ­Նա եր­ևույթ­նե­րի զար­գաց­ման ըն­թաց­քի մեջ  խո­սում է ոչ այն­քան հա­վա­քա­կան ո­գու մա­սին, որ­քան ան­հա­տի՝ Մ­հե­րի: ­Վեր­ջին հաշ­վով այս հե­րո­սը հե­ռա­նում է ա­վան­դա­կան, ըն­դուն­ված կա­նոն­նե­րից, նա հրա­ժար­վում է իշ­խա­նութ­յու­նից, ու­նեց­ված­քից, դա­րա­վոր սո­վո­րույ­թի ըն­դուն­ված տրա­մա­բա­նութ­յու­նից և, որ­պես ա­ռան­ձին ան­հատ, ա­պա­գա սե­րունդ­նե­րին ցույց է տա­լիս ապ­րե­լու նոր ճա­նա­պարհ, նա բա­ցա­ռում է ու­ժը՝ այն փո­խա­րի­նե­լով հոգ­ևո­րով: ­Սա ա­պա­գա­յի խնդիր է, իսկ ա­ռայժմ Մ­հե­րի ինք­նութ­յու­նը փրկե­լու հա­մար հարկ է ու­ժի գոր­ծադր­մամբ սահ­մա­նել երկ­րի սահ­ման­նե­րը՝ ինչ­պես դա ա­րել է Եվ­րո­պան իր քա­ղա­քա­ցու հա­մար:

   ­Բայց ին­չո՞ւ ան­հա­տը և­ ոչ ժո­ղո­վուր­դը:  ­Սա բա­վա­կա­նա­չափ լուրջ խնդիր է, որ ան­հանգս­տաց­րել է գրո­ղին: ­Բազ­մա­թիվ է­ջե­րում գրո­ղը խո­սում է Մ­հե­րի՝ որ­պես ան­հա­տա­կա­նութ­յան մա­սին: ­Շա­րադ­րան­քում էլ բաց տեքս­տով ­Խե­չո­յա­նը մի քա­նի ան­գամ կրկնում է, որ Մ­հե­րը հա­կադր­վում է ա­վան­դա­կար­գին, այն ա­մե­նին, ին­չը որ ստեղ­ծել են հա­վա­քա­կան ուժն ու դա­րա­վոր սո­վո­րույթ­նե­րը: Այս հե­րոսն ի վեր­ջո ընտ­րում է գո­յատև­ման ան­հա­տա­կան ու­ղին: Մ­հերն ընտ­րութ­յուն պի­տի կա­տա­րեր դա­րա­վոր ա­վան­դա­կար­գի և ­սե­փա­կան էութ­յան միջև: Ե­թե նա­խընտ­րեր ա­ռա­ջին ճա­նա­պար­հը, ա­պա դա կնշա­նա­կեր հրա­ժար­վել սե­փա­կան էութ­յու­նից: ­Հետ­ևա­պես Մ­հե­րը հե­ռա­նում է հա­զա­րամ­յա սո­վո­րույթ­նե­րից, քա­նի որ  դրանք սե­փա­կան ան­հա­տա­կա­նութ­յան կա­տա­րե­լա­գործ­ման կաշ­կան­դող շղթա­ներ են: Մ­հերն իր վճռա­կան քայ­լով մեր­ժում է այս աշ­խար­հը՝ դրա ա­վան­դա­կար­գով ու մարդ­կա­յին բա­րո­յա­կա­նութ­յամբ հան­դերձ: ­Սա աշ­խար­հից ա­զա­տագր­վե­լու,  ա­զա­տութ­յա­նը հաս­նե­լու միակ ճա­նա­պարհն է: Մ­հերն իր հետ­ևո­ղա­կան, հա­մառ գոր­ծակ­ցութ­յամբ հաս­նում է տրանս­ցեն­դեն­տալ՝ այն­կողմ­նա­յին ա­զա­տութ­յա­նը, ին­չը նրա ինք­նութ­յան նա­խա­պայ­մանն է: Այն փի­լի­սո­փա­յութ­յա­նը, ո­րին հան­գել է Մ­հե­րը, կապ­ված է բա­ցա­ռա­պես ան­հա­տա­կան տա­ռա­պան­քով, սե­փա­կան փոր­ձա­ռութ­յամբ ձեռք բեր­ված ճշմար­տութ­յան հետ:

    Այս հե­րո­սի ձեռ­նար­կում­նե­րը միտ­ված են մար­դու վե­րածնն­դին, որ աշ­խար­հին նա­յե­լու է միան­գա­մայն այլ կերպ, երբ բա­ցա­ռե­լու է ու­ժը, երբ դա­դա­րե­լու է սպա­նել իր նմա­նին: Ն­րա կողմ­նո­րո­շու­մը այլևս «տոհ­մա­յին միա­բա­նութ­յու­նը չէր», նա թա­փան­ցում էր «մեկ մար­դու՝ ան­հա­տի հոգ­ևոր խոր­քե­րը: Ժխ­տե­լով կո­լեկ­տիվ հա­վա­քա­կա­նութ­յան կա­տա­րե­լութ­յան հասց­ված ինք­նա­պահ­պա­նութ­յան բնազդ­նե­րը՝ փոր­ձում էր մի անձ­նա­վո­րութ­յան ներք­նաշ­խար­հում ո­րո­նել հա­վեր­ժա­կան ար­ժեք­նե­րի չա­փա­նիշ­նե­րը: ­Հենց այս նոր տե­սա­կի ան­հա­տի ո­գին էլ սկսեց հա­մա­պա­տաս­խա­նել ա­նընդ­հատ կո­տո­րակ­վե­լով՝ ա­պա­գա հա­սած մարդ­կութ­յան ո­գուն»/241/:

  ­Խե­չո­յա­նը հնա­րա­վո­րինս ընդ­լայ­նում է իր հե­րո­սի դե­րը ոչ միայն ազ­գա­յին, այլ հա­նուր մարդ­կութ­յան ճա­կա­տագ­րի պատ­մութ­յան մեջ: Այս «նոր տե­սա­կի» մար­դու ո­գին սկսեց հա­մա­պա­տաս­խա­նել ա­նընդ­հատ կո­տո­րակ­վե­լով՝ ա­պա­գա հա­սած մարդ­կութ­յան ո­գուն: Չ­՞է որ ազ­գերն էլ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ձեռք են բե­րում ի­րենց ան­հա­տա­կա­նութ­յու­նը՝ «կո­տո­րակ­վե­լով» ընդ­հա­նու­րից: ­Խե­չո­յանն ի­րա­կա­նում դեմ է գլո­բա­լաց­մա­նը, բայց ոչ հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թին մեր ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յա­նը, որ­տեղ ազ­գերն ի­րենց ան­հա­տա­կան ո­րակ­նե­րով ու մշա­կույ­թով պի­տի հարս­տաց­նեն մարդ­կութ­յան գան­ձա­րա­նը:

  Մ­հե­րը՝ որ­պես ան­հա­տա­կա­նութ­յուն, լրաց­նում է ­Խե­չո­յա­նի մյուս հե­րոս­նե­րի շար­քը, ա­վե­լի ճիշտ՝ եզ­րա­փա­կում այն: Գ­րողն իր ստեղ­ծա­գոր­ծութ­յան էութ­յա­նը բնո­րոշ ո­րակ­ներ է տե­սել Մ­հե­րի մեջ, դրա հա­մար էլ այն շատ կող­մե­րով մնում է որ­պես ստեղ­ծա­գոր­ծա­կան եզ­րա­հան­գում: ­Խե­չո­յա­նի հե­րոս­նե­րը գո­յութ­յան ըն­թաց­քը, աշ­խար­հի ճա­նա­չումն ընդ­լայ­նող մար­դիկ են, նրանք մտա­ծում, գոր­ծում, զգում են այլ կերպ, քան սո­վո­րա­կան մար­դիկ: ­Շատ հա­ճախ նրանք մնում են մերժ­ված ու ար­հա­մարհ­ված, բայց միև­նույն է՝ ընդ­լայ­նում են մար­դու ճա­նաչ­ման ո­լորտ­նե­րը, նրանք հաղ­թա­հա­րում են «սո­վո­րա­կա­նի միօ­րի­նակ տրա­մա­բա­նութ­յու­նը».  նրանք հա­ղոր­դակց­վում են ան­տե­սա­նե­լի, բայց գո­յութ­յուն ու­նե­ցող ու­ժե­րին: Մ­հե­րը՝ որ­պես ընտր­յալ, ­Խու­տո­ւի­նի աստ­ծու կող­մից կա­պող օ­ղակ է այս աշ­խար­հի և­ անդ­րաշ­խար­հում գտնվող­նե­րի միջև: Բ­նա­կան է, որ նման պատ­վի կար­ժա­նա­նար միայն այն ան­հա­տը, ով գտել էր «ըն­թաց­քը դե­պի ներ­քին մար­դը», ով սե­փա­կան փոր­ձով ճա­նա­չե­լով ու մեր­ժե­լով աշ­խար­հի ա­րատ­նե­րը, ընտ­րել էր սե­փա­կան ինք­նութ­յու­նը հայտ­նա­գոր­ծե­լու և­ այն աշ­խար­հի խառ­նափն­թոր քաո­սի մեջ պահ­պա­նե­լու ճա­նա­պար­հը: Այդ ո­րակ­նե­րը, որ դա­րե­րի փոր­ձա­ռութ­յան արդ­յունք են, Մ­հե­րը դուրս է բե­րե­լու Ագ­ռա­վա­քա­րից և սկս­վե­լու է մի նոր ժա­մա­նակ ­Հա­յոց երկ­րի ու մարդ­կութ­յան հա­մար:

   Այ­սու­հան­դերձ, խե­չո­յա­նա­կան նման մեկ­նա­բա­նութ­յամբ չի ա­վարտ­վում Մ­հե­րի մա­սին դա­տո­ղութ­յուն­նե­րը, քա­նի որ այն կեն­դա­նի մար­մին է, որ ձևա­վո­րել և ձ­ևա­վո­րում է մեր ազ­գա­յին նկա­րա­գի­րը, պատ­մութ­յու­նը, հո­գե­բա­նութ­յու­նը, հույ­սերն ու հու­սա­խա­բութ­յուն­նե­րը, այն ա­մե­նը, ին­չը որ բո­վան­դա­կութ­յուն է հա­ղոր­դում մեր լի­նե­լութ­յա­նը: Այս հե­րո­սը մշտա­պես առ­կա է գրո­ղի եր­կե­րում, նաև հար­ցազ­րույց­նե­րում, խո­հագ­րութ­յուն­նե­րում և­ այլն: «…Երկ­րագն­դի վրա մար­դու հա­մար ա­մե­նա­մեծ պա­տիժ­նե­րից  և ­խո­շոր դժբախ­տութ­յուն­նե­րից մե­կը ակն­թար­թը հա­վեր­ժութ­յուն դարձ­նելն է՝ մար­դուն պո­կել, դուրս հա­նել իր ապ­րած ժա­մա­նա­կի մի­ջից և­ իր շարժ­ման մեջ, որ ըն­թա­նում էր, ար­գե­լա­կել՝ ա­հա քա­րայ­րը մութ: ­Սա այն կա­խար­դա­կան քա­րան­ձավն է, որ­տե­ղից չենք կա­րո­ղա­նում դուրս գալ: ­Տա­րի­ներ շա­րու­նակ մեր մշտա­կան պտույտն է Ագ­ռա­վա­քա­րի ներ­սում[10]»:

  Այս դի­տար­կու­մը նոր կող­մով է բա­ցա­հայ­տում Մ­հե­րին, այ­սինքն՝ մեզ: Ա­ռաս­պե­լա­կան հե­րո­սի՝ Ագ­ռա­վա­քա­րում ինք­նա­կամ հայտն­վե­լը վե­պի հիմ­նա­կան մո­տիվ­նե­րից է: Իսկ այս­տեղ խոս­քը ժո­ղովր­դի բնա­կան կեն­սաձ­ևի, նրա գո­յութ­յան եր­թի ըն­թաց­քը բռնութ­յամբ կա­սեց­նե­լուն է վե­րա­բե­րում: Այս մո­տե­ցու­մը Մ­հե­րի կեր­պա­րին լրա­ցու­ցիչ՝ ող­բեր­գա­կան ո­րակ է հա­ղոր­դում:

   ­Վե­պում գոր­ծած­վող ա­մե­նա­կար­ևոր սիմ­վո­լը կարմ­րա­ծուփ պա­տա­նին է, որ ի հայտ է գա­լիս վճռա­կան պա­հե­րին: ­Նա վե­պի սկզբից մինչև վերջ զգաց­նել է տա­լիս ան­տե­սա­նե­լի ներ­կա­յութ­յու­նը: ­Բայց ինչ­պես ա­մեն սիմ­վոլ, այն­պես էլ այս պա­րա­գա­յում այն մինչև վերջ չբաց­վող, բազ­մա­կերպ ո­գի է. «­Մի ան­գամ շրջվեց, ու­շա­դիր ի­րար զննե­ցինք, դեմ­քը մեկ կար, մեկ էլ տա­կից ու­րիշ դեմք էր դուրս լո­ղում՝ բո­սո­րա­գույն աչ­քե­րով արծ­վի, անգ­ղի, մեկ էլ խա­չաթև թռչնի էր նման­վում: Ո՞վ էր պա­տա­նին. ի­րոք Մ­հե­րի փակ­վե­լու ժա­մա­նակ­նե­րից էր ճա­նա­պարհ ե­լել…»/380/: ­Սա նաև ա­ռաս­պե­լա­կան ­Խու­տո­ւի­նին է, ո­րին հա­սա­նե­լի է ան­գամ այն­կողմ­նա­յին աշ­խար­հը, նա ան­մահ է, քա­նի որ դառ­նում է մեր ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գը սնող գե­րա­գույն ու­ժը, որ ա­նուն չու­նի, բայց իր ներ­կա­յութ­յամբ շո­շա­փե­լի է ու ան­նա­հանջ, երբ վճռա­կան պա­հե­րին ո­րոշ­վում է մեր լի­նել-չլի­նե­լու հար­ցը, կամ գո­յութ­յան եր­թը շա­րու­նա­կե­լու կաս­կա­ծանք-հրա­մա­յա­կանն է հան­կարծ ա­ռաջ գա­լիս: Այն դառ­նում է մեր ազ­գա­յին-հա­վա­քա­կան ո­գու ար­տա­հայ­տութ­յու­նը: Ի՞նչ է սա: ­Պարզ է, որ այն վե­պի ներ­քին մի­տում­նե­րից մեկն է՝ ի­մաս­տով և ­խա­ղա­ցած դե­րով ոչ երկ­րոր­դա­կան: ­Նա գա­լիս է ­Սաս­նա տան յու­րա­քանչ­յուր ան­դա­մին, ե­րեկ­վա ու այ­սօր­վա սե­րունդ­նե­րին մեկ ան­գամ ևս ­հի­շեց­նե­լու, որ նրանք ան­խու­սա­փե­լիո­րեն կոր­ծան­վե­լու են այն պա­րա­գա­յում, ե­թե չգի­տակ­ցեն ու նաև չզգան ի­րենց ինք­նա­կամ պատ­կա­նե­լութ­յու­նը ազ­գա­յին հա­վա­քա­կա­նութ­յա­նը: ­Կարմ­րա­ծուփ պա­տա­նին իր վար­քով, ան­խոս հա­յաց­քով, ան­տե­սա­նե­լի ներ­կա­յութ­յամբ դառ­նում է ազ­գա­յին-հա­վա­քա­կան ո­գու պա­հա­պան խորհր­դա­նի­շը: Ն­րա հա­մար հաղ­թա­հա­րե­լի են և­ այն­կողմ­նա­յին աշ­խար­հի սահ­ման­նե­րը, հետ­ևա­բար նրա իշ­խա­նութ­յու­նը տա­րած­վում է և ­մեր նախ­նի­նե­րի հո­գի­նե­րի վրա, ո­րոնք ներ­կա­յում չեն, բայց անց­յալ չեն դար­ձել, քա­նի որ անց­յա­լի ու ներ­կա­յի սե­րունդ­նե­րը պատ­կա­նում են միմ­յանց: ­Դա ազ­գա­յին-հա­վա­քա­կան ո­գու սիմ­վոլն է, որ կա­պակ­ցե­լով ժա­մա­նակ­նե­րը, դառ­նում է հա­վա­քա­կան ու­ժի ար­տա­հայ­տութ­յուն: ­Մաթ­ևոս­յանն ա­սում է. «…Ա­մեն հայ հաս­կա­նում է, որ ին­քը ո­չինչ է, ե­թե կա­մա­վոր չի պատ­կա­նում ազ­գա­յին ընդ­հան­րութ­յա­նը[11]»:

Ի­րա­պես, մեր նկա­րա­գի­րը ձևա­վոր­վում, կա­յա­նում է ոչ միայն ներ­կա­յի պա­հանջ­նե­րով, այլ նաև մեր ան­ցած ճա­նա­պար­հով, ազ­գա­յին ո­գու այն ծա­վալ­վող ամ­բող­ջութ­յամբ, որ սկիզբ է ա­ռել ­Հայ­կից և ­մեզ տար­բեր ու հայ է դարձ­նում աշ­խար­հի քաո­սի մեջ: Ա­ռա­ջին ան­գամ մեր գրա­կա­նութ­յան մեջ ­Խե­չո­յանն այդ ո­գին փոր­ձում է շո­շա­փե­լի դարձ­նել ըն­թեր­ցո­ղի հա­մար, կարմ­րա­ծուփ պա­տա­նին հան­դես է գա­լիս այն պա­հե­րին, երբ արթ­նա­նում է ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցութ­յու­նը, ո­գու հա­վա­քա­կան ուժն սկսում է իր հետ­ևից տա­նել մաս­սա­նե­րին, և ­կամ էլ ազ­գա­յին կեն­դա­նի մար­մի­նը հզո­րաց­նող, այն վտանգ­նե­րից հե­ռու պա­հող ան­հատ հե­րոս­նե­րին, ո­րոնք զգում են ո­գու ներ­կա­յութ­յու­նը և­ են­թարկ­վում նրա ան­տե­սա­նե­լի ու­ժի հմայ­քին:

  ­Բայց այդ ո­գին դառ­նում է հա­մընդ­հա­նուր գլո­բա­լաց­վող աշ­խար­հում սե­փա­կան ինք­նութ­յա­նը հե­տա­մուտ ցե­ղի գո­յութ­յան կար­ևո­րա­գույն նա­խա­պայ­մա­նը: ­Պա­տա­հա­կան չէ, որ վե­պը պատ­մո­ղին Ագ­ռա­վա­քա­րի մի­ջով ու­ղեկ­ցողն է՛­լի կարմ­րա­ծուփ պա­տա­նին է՝ բազ­մա­կերպ դեմ­քով: Ն­րա երթն սկսվում է դա­րե­րի խոր­քից, այն պա­հից, երբ Մ­հե­րը քա­րայր մտավ և դ­րեց ինք­նութ­յան ծանր, տևա­կան, անկրկ­նե­լի, ա­ռեղծ­վա­ծա­յին ու բարդ ճա­նա­պար­հի սկիզ­բը: Գ­լո­բա­լաց­վող աշ­խար­հում գո­յատև­ման միակ ել­քը մնում է ինք­նութ­յա­նը, ար­մատ­նե­րին վե­րա­դառ­նա­լու հրա­մա­յա­կան պա­հան­ջը:

 

 

Ան­մա­հութ­յան խնդի­րը վե­պում

   ­Խե­չո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յան մեջ սա նոր հար­ցադ­րում չէ: ­Պա­տաս­խա­նը նա փոր­ձել է գտնել, մաս­նա­վո­րա­պես, «Սև գրքում...»: Դժ­վար է  ցույց տալ մեկ այլ երկ, որ­տեղ ան­մա­հութ­յան խնդիրն այն­քան կար­ևոր տեղ գրա­վեր, ինչ­պի­սին «­Սաս­նա ծռեր»-ն­ է:

  Այս խնդիրն ան­հագս­տաց­րել է բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մե­ծե­րին: ­Մաթ­ևոս­յա­նը հա­մոզ­ված է, որ մար­դը չի մեռ­նում, նա կա­տա­րե­լա­գործ­վե­լով գա­լիս է՝ հա­զա­րա­վոր տա­րի­ներ: «­Նո­րոգ­վում է ա­նընդ­հատ: Ես կար­ծում եմ, որ բնութ­յու­նը  և Աստ­ծո զո­րութ­յունն ուղ­ղա­կի չի բա­վա­կա­նաց­րել, որ ա­վե­լի եր­կա­րատև ստեղ­ծեն…Աշ­խար­հում ո­չինչ չի վե­րա­ցել, հա­վեր­ժո­րեն գա­լիս է, մի­լիո­նա­վո՜ր տա­րի­ներ… Ո­չինչ Երկ­րի վրա­յից չի վե­րա­ցել[12]»:

      20-րդ ­դա­րասկզ­բին Լ­ևոն ­Շան­թը մար­դու ան­մա­հութ­յու­նը դի­տում էր ո­գու կա­տա­րե­լա­գործ­ման ի­մաս­տով: ­Բո­լոր նրանք, ով­քեր նպաս­տում են մարդ­կութ­յան կա­տա­րե­լա­գործ­մա­նը, նրանք ան­մահ են[13]:

  ­Հար­ցադր­ման մեջ ­Խե­չո­յա­նին հե­տաքրք­րում է ոչ այն­քան ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մարդ ա­րա­րա­ծի կող­մից ար­ձա­նագ­րած զար­գա­ցու­մը, ին­չը տես­նում ենք միմ­յան­ցից տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ ար­վես­տա­գետ­նե­րի՝ Լ. ­Շան­թի և Հր. ­Մաթ­ևոս­յա­նի հա­յացք­նե­րում, որ­քան եր­ևույ­թի բնա­կան, կեն­սա­բա­նա­կան կող­մը: ­Մաթ­ևոս­յա­նի հա­մար մար­դը հա­վեր­ժո­րեն կա­տա­րե­լա­գործ­վե­լով գա­լիս է: ­Նա չէր գո­յատ­ևի, չէր հաս­նի ներ­կա­յին, ե­թե ժա­մա­նա­կի ըն­թաց­քում է­վոլ­յու­ցիա­յի չեն­թարկ­վեր, դա է նրա հա­վեր­ժութ­յան նա­խա­պայ­մա­նը: ­Խե­չո­յա­նի հա­մար կար­ևո­րը տվյալ դեպ­քում ան­փո­փոխն է, որ սերն­դից սե­րունդ փո­խանց­վում է ժա­մա­նա­կի մեջ, հետ­ևա­բար խոսքն ան­ժա­մա­նա­կի մա­սին է: Դ­րա հա­մար էլ «Սև գրքում...» բաց տեքս­տով հար­ցադ­րում էր կա­տա­րում: Ի վեր­ջո՝ «Ամ­բողջ տիե­զեր­քում՝ մի տեղ պի­տի՞ որ գո­յութ­յուն ու­նե­նա ժա­մա­նա­կից ան­դի­նը»/180/: Եվ որ­պես­զի ա­սե­լիքն ա­վե­լի ամ­բող­ջա­կան, հա­սա­նե­լի լի­նի, նո­րից կրկնում էր. «­Բուր­մուն­քից նրա մեջ արթ­նա­ցել էր հե­ռուն, հո­ղագն­դի մար­դու հե­ռուն, իր սեր­մից ոչ թե որ­դին, այլ վե­րածն­վում էր ին­քը՝ դա­րե­րի հեռ­վում թո­ղած իր սկզբի հյու­լեն»/179/:

  ­Մեր մշա­կույ­թի պատ­մութ­յան մեջ բա­ցա­ռիկ է ­Մար­տի­րոս ­Սար­յա­նի դե­րը: Ն­րա ա­րա­րած գե­ղար­վես­տի աշ­խար­հը բո­լո­րո­վին նոր բո­վան­դա­կութ­յուն տվեց մեր կեր­պար­վես­տին: ­Բայց մենք գրե­թե չենք խո­սում նրա՝ գրա­կա­նութ­յան վրա ու­նե­ցած ազ­դե­ցութ­յան մա­սին կամ քիչ ենք խո­սում: ­Մինչ­դեռ ­Մար­տի­րոս ­Սար­յա­նը իր գե­ղա­գի­տա­կան, փի­լի­սո­փա­յա­կան հա­յացք­նե­րով ո­րո­շա­կիո­րեն նե­րազ­դել է մեր գրա­կա­նութ­յան վրա: Ն­րա՝ մար­դու արժ­ևո­րու­մը կոս­մո­սի՝ որ­պես հա­մա­պար­փակ գե­ղեց­կութ­յան հա­մա­տեքս­տում, դառ­նում է գե­ղա­գի­տա­կան-փի­լի­սո­փա­յա­կան եզ­րա­հան­գում­ներ ա­նե­լու  հիմ­նա­րար ե­լա­կետ:

  ­Սար­յա­նի հա­մոզ­մամբ, ե­թե մար­դը կա­րո­ղա­նա ի­րեն դի­տար­կել որ­պես մարդ­կութ­յան հա­մա­պար­փակ ես-ի մաս, ա­պա նրա հա­մար միան­գա­մից պարզ կդառ­նա, որ ինքն ան­մահ է հենց ուղ­ղա­կի ի­մաս­տով: «Ն­կա­րի­չը հաս­տա­տա­պես հա­մոզ­ված է, որ տվյալ կոնկ­րետ ան­հա­տը մեռ­նե­լով չի դա­դա­րում գո­յութ­յուն ու­նե­նա­լուց, այլ կրկնվում է ան­վեր­ջո­րեն՝ ա­մեն ան­գամ ծնվե­լով մի նոր ժա­մա­նա­կաշր­ջա­նում, նոր քա­ղա­քակր­թութ­յան պայ­ման­նե­րում, նոր ա­նուն ստա­նա­լով, ար­տա­քի­նով ու ներ­քի­նով հնի հետ ու­նե­նա­լով նույ­նա­կան հաս­տա­տուն գծեր: ­Նա գտնում է, որ գե­նը փո­փո­խութ­յուն­ներ կրե­լով հան­դերձ մնում է նույ­նը և ­հան­դես է գա­լիս մյուս գե­նե­րի հետ ու­նե­ցած   ան­քակ­տե­լի փոխ­կա­պակ­ցութ­յամբ: Այդ պատ­ճա­ռով էլ տվյալ կոնկ­րետ գե­նի կրո­ղը իր մեջ բնազ­դով զգում է և՛ նախ­նի­նե­րի, և՛ ժա­մա­նա­կա­կից­նե­րի, և՛ հա­ջորդ­նե­րի ար­յան հոսքն ու կեն­դա­նի կան­չը,,[14]:

  ­Սար­յա­նի այս դի­տար­կու­մը հո­գե­հա­րա­զատ է ­Խե­չո­յա­նին: ­Կա­րե­լի է ա­սել, որ մեծ նկար­չի հիմ­նա­վո­րում­նե­րը գրո­ղի հա­մար աշ­խար­հա­յաց­քա­յին նշա­նա­կութ­յուն ու­նեն: ­Սար­յա­նի հիմ­նա­վո­րու­մը՝ մարդն ա­մեն ան­գամ ծնվում է նո­րից տար­բեր ժա­մա­նակ­նե­րում ու քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րում՝ հնի հետ ու­նե­նա­լով «նույ­նա­կան հաս­տա­տուն գծեր», որ­քան էլ այն փո­փո­խութ­յան են­թարկ­վի, մնում է նույ­նը, դառ­նում է ան­հա­տի ան­մա­հութ­յան հիմ­քը: ­Գե­նի նույն կամ գրե­թե նույն ո­րա­կի կրկնութ­յու­նը սե­րունդ­նե­րի մեջ, դառ­նում է ան­հա­տի ան­մա­հութ­յան հիմ­քը: Այդ­պի­սին է և ­խե­չո­յա­նա­կան մեկ­նա­կե­տը՝ «սեր­մից ոչ թե որ­դին, այլ վե­րածն­վում էր ին­քը»: ­Բայց ­Սար­յա­նը ձևա­կեր­պել է և ­հա­մընդ­հա­նուր ազ­գա­յին ո­գու կեն­դա­նի մար­մինն ան­մեռ պա­հե­լու գաղտ­նի­քը: ­Գե­նը, փո­փո­խութ­յուն­ներ կրե­լով, հիմ­քում մնա­լով նույ­նը, միա­ժա­մա­նակ հան­դես է գա­լիս մյուս գե­նե­րի հետ ան­քակ­տե­լի փոխ­կա­պակ­ցութ­յամբ, հետ­ևա­բար՝ տվյալ ո­րո­շա­կի գե­նի կրո­ղը բնազ­դով զգում է նախ­նի­նե­րի, ժա­մա­նա­կա­կից­նե­րի ու հա­ջորդ­նե­րի ար­յան հոսքն ու կեն­դա­նի կան­չը:

  ­Խե­չո­յա­նի վե­պի պա­րա­գա­յում ազ­գա­յին ո­գու հա­մընդ­հա­նուր բնույ­թի զգա­ցո­ղութ­յուն ու­նե­նում են գրե­թե բո­լոր հե­րոս­նե­րը: Ն­ման պա­հե­րին հե­րոս­նե­րը վե­րա­ցարկ­վում են ներ­կա­յից, հան­կար­ծա­կի ապր­ված հափշ­տա­կութ­յու­նը նրանց առն­չում է տար­բեր ժա­մա­նակ­նե­րին:

   ­Դա­վի­թը, երբ հա­սել էր խնձո­րի այ­գի­նե­րին, շատ ո­րո­շա­կի մի բա­նի մո­տե­նալն էր զգա­ցել, որ դյու­թան­քի նման խա­փա­նել էր միտ­քը: ­Նա ներ­կան, ա­պա­գան և­ անց­յա­լը միան­գա­մից է տես­նել: Արդ­յո՞ք ­Դա­վիթն էլ ­Մեծ տան ան­դամ­նե­րին սերն­դե­սե­րունդ հափշ­տա­կած ա­ռեղծ­վա­ծի հետ­ևից պի­տի գնար: ­Ճա­նա­պարհ­ներ էր փնտրե­լու, ո­րոնք մի ծայ­րով տիե­զե­րա­կան ան­դունդ­նե­րում էին հանգ­չում, մյու­սով՝ հաս­նում այն­պի­սի աշ­խար­հագ­րա­կան վայ­րեր, որ­տեղ «աշ­խար­հի ա­րար­ման թթխմորն էր պահ­վում»: ­Հե­տո ­Դա­վիթն էլ էր տե­սել արծ­վին, որ իշ­խա­նա­կան ­Մեծ տան հո­վա­նա­վոր ­Պա­տա­րա­զիի տես­քով թռչնին էր նման:

  ­Բայց, ի­հար­կե, ան­ժա­ռանգ Մ­հերն է դառ­նում ան­մա­հութ­յան փի­լի­սո­փա­յութ­յան կրո­ղը, որ թեև չկա, սա­կայն մի՛շտ ներ­կա է մեր պատ­մութ­յան ան­ծայ­րա­ծիր ժա­մա­նա­կի օվ­կիա­նում. «­Մեր ա­մե­նաա­ռա­ջին նախ­նու և ­մեր հի­միկ­վա մար­դու միջև հար­յու­րա­վոր դա­րե­րի բա­ժա­նա­րար խոր­խո­րատ­ներ կան, սա­կայն մեր ան­գի­տակ­ցա­կան՝ հոգ­ևոր հա­վա­քա­կան բո­վան­դա­կութ­յան մեջ գտնվող նա­խաս­տեղծ հյու­լեն ­Հա­յա­սա­յի, ­Նաի­րիի, Ու­րար­տո­ւի ժա­մա­նակ­նե­րից մինչև հի­մա էլ հա­զա­րա­վոր տա­րի­ներ ու­ղեկ­ցում է մեզ, մեր ներ­կա բա­նա­կա­նութ­յան մեջ է: Մ­հե­րի մի­ջո­ցով մի դա­րաշր­ջա­նից մյուս դա­րաշր­ջա­նի քա­ղա­քակր­թութ­յանն է ու­ղեկ­ցել, հենց դա, այդ ան­տե­սա­նե­լին, չկոտր­վող ամ­բող­ջա­կանն էլ մհեր­յան ան­սահ­մանն է»/376/:

    Այ­սու­հան­դերձ, սրա­նով չի ա­վարտ­վում ժա­մա­նա­կա­վո­րի և ­հա­վեր­ժա­կա­նի առն­չութ­յան վե­րա­բեր­յալ գրո­ղի մտո­րում­նե­րը, ո­րոնք սփռված են նրա տար­բեր եր­կե­րում: ­Սա, կա­րե­լի է ա­սել, ա­ռանց­քա­յին նշա­նա­կութ­յուն ու­նի ­Խե­չո­յա­նի գրա­կա­նութ­յու­նը հաս­կա­նա­լու հա­մար: Ե­թե ան­մա­հութ­յան խնդի­րը նա քննար­կում է զուտ բիո­լո­գիա­կան ա­ռու­մով, նկա­տի ու­նե­նա­լով այն հան­գա­ման­քը, որ մարդն իր մեջ կրում է նա­խասկզբ­նա­կան հյու­լեն, հետ­ևա­բար՝ ա­մեն ան­գամ ծնվում է նույն ին­քը և­ ոչ որ­դին, ա­պա սա չի նշա­նա­կում, որ սրա­նով փակ­վում է հար­ցը: ­Խե­չո­յա­նի գրա­կա­նութ­յունն ա­նընդ­հատ, տևա­կան մա­քա­ռում է մահ­վան դեմ: Ա­մեն ան­գամ նա ել­քեր է փնտրում մար­դուն ստեղծ­ված փա­կու­ղուց դուրս բե­րե­լու հա­մար: Ն­րան չի հե­տաքրք­րում միայն «իր հայտ­նա­բե­րած սե­փա­կան ու­ղին», որ հա­տում է մահ­վան սահ­մանն ու մար­դուն հա­ղոր­դակ­ցում  հա­վեր­ժութ­յա­նը: Գ­րո­ղի հա­մար ու­շագ­րավ են և­ այն ճա­նա­պարհ­նե­րը, ո­րոնք մահ­կա­նա­ցո­ւին հա­ղոր­դակ­ցում են ար­ժեք­նե­րի, ո­րոնք են­թա­կա չեն ժա­մա­նա­կի ազ­դե­ցութ­յա­նը:

  Ե­թե Մ­հերն ան­մա­հութ­յան է հա­սել ան­հա­տա­կան ո­րակ­նե­րով, իր խի­զա­խութ­յամբ, դրա­նով նա մնա­ցել է մարդ­կանց գի­տակ­ցութ­յան մեջ որ­պես ան­մահ աստ­վա­ծութ­յուն, ա­պա գրո­ղը քննում է և­ այն ու­ղի­նե­րը, ո­րոնք հա­սա­նե­լի են և ­սո­վո­րա­կան մարդ­կանց հա­մար, նրանք ևս հ­նա­րա­վո­րութ­յուն ու­նեն հա­տել ան­մա­հութ­յան սե­մը: Եվ այս ի­մաս­տով ­Խե­չո­յա­նի հե­րոս­նե­րը տևա­կան մա­քա­ռում­նե­րի մեջ են: Գ­րո­ղը քննում է և­ ան­հա­տի մահն ընդ­հա­նու­րի մի­ջո­ցով հաղ­թա­հա­րե­լու ու­ղի­նե­րը: Դ­րան­ցից մե­կը ըն­տա­նիքն է: Ա­սենք, որ «Մ­հե­րի դռան գրքում» ևս քնն­վում է այս խնդի­րը, է­պո­սի հե­րոս­նե­րը «­Ջո­ջանց տան» ան­դամ­ներն են, նրանք միմ­յանց հետ կապ­ված են ի­րենց ըն­տա­նե­կան կա­պե­րով, ա­վան­դույթ­նե­րով, աշ­խա­տան­քով, թշնա­մուն ու ժա­մա­նա­կին դի­մա­կա­յե­լու ներ­քին միաս­նութ­յամբ և­ այլն: Ն­րանց ապ­րում­նե­րի ու խո­հե­րի մեջ մշտա­պես ներ­կա են ի­րենց նախ­նի­նե­րը: ­Հետ­ևա­պես մարդն ան­մահ է այն­քա­նով, ինչ­քա­նով որ նրան հի­շում ու պահ­պա­նում է ըն­տա­նի­քը: Այս խնդի­րը ­Խե­չո­յա­նի եր­կե­րում իս­կա­պես կար­ևոր էր դեռևս գրա­կան ճա­նա­պար­հի սկզբին: «Խն­կի ծա­ռեր» վի­պա­կը մի ըն­տա­նի­քի պատ­մութ­յուն է, որ­տեղ ­Խե­լառ Օ­նանն ա­մեն կերպ փոր­ձում է վե­րա­կանգ­նել սե­րունդ­նե­րի միջև կտրվող կա­պե­րը, նրանց դարձ­նել դե­պի ի­րենց ար­մատ­նե­րը, սկիզ­բը: Այս խնդի­րը գրողն ա­վե­լի բաց տեքս­տով քննում է հե­քիա­թում: «­Տան պա­հա­պան հրեշ­տա­կը» աս­վա­ծի վկա­յութ­յունն է: Այս­տեղ խոս­քը եր­բեք էլ մեկ ա­ռան­ձին ըն­տա­նի­քի պատ­մութ­յան մա­սին չէ, որ հի­շեց­նում է ա­ռաս­պե­լա­կան ­Հո­բին: ­Հե­րոսն ա­մեն ինչ ու­ներ, բայց կորց­նում է այդ ա­մե­նը, ա­պա վե­րագտ­նում՝ ճիշտ ճա­նա­պարհ ընտ­րե­լով: Ի­րա­կա­նում հրեշ­տա­կի կշտամ­բան­քը կապ­ված է ժա­մա­նա­կի բե­րած ա­ղետ­նե­րին դի­մա­կա­յե­լու հրա­մա­յա­կա­նի հետ: Ե­թե չկա ըն­տա­նի­քը, չկա և ­մար­դը:

  Մ­յուս կար­ևոր ո­րա­կը, ո­րով մար­դը կա­րո­ղա­նում է հաղ­թա­հա­րել մա­հը և­ առնչ­վել հա­վեր­ժութ­յա­նը, ազգն է: Ան­հա­տը մահ­կա­նա­ցու է, ազ­գը՝ հա­վեր­ժա­կան: ­Սա էլ ­Խե­չո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յան անկ­յու­նա­քար­յին գա­ղա­փար­նե­րից է: Ա­մե­նօր­յա դի­մա­կա­յութ­յու­նը՝ աշ­խար­հի բե­րած ա­նար­դա­րութ­յուն­նե­րին ու կոր­ծան­ման վտանգ­նե­րին, նրա հե­րոս­նե­րին դրաձ­նում է հոգ­սա­շատ ու դրա­մա­տիկ: ­Խե­չո­յի տոհ­մը մի կերպ փրկվել է յա­թա­ղա­նից, բայց ապ­րե­լու հա­մար ա­մեն օր ստիպ­ված է մա­քա­ռել: ­Մար­գա­րի կրա­կո­ցը մարդ­կանց մշտա­պես հի­շեց­նե­լու է այդ մա­սին:

    ­Հե­տա­գա­յում գրված վե­պե­րը՝ «Ար­շա­կը...», «Սև գիր­քը...», «Մ­հե­րը...», խո­սում են մեծ դի­մա­կա­յութ­յան մա­սին, և ­խոսքն ազ­գի միաս­նութ­յու­նը, նաև ինք­նութ­յու­նը պա­հե­լու հրա­մա­յա­կա­նին է միտ­ված: Ազ­գը գո­յատ­ևում է իր զա­վակ­նե­րի ու դուստ­րե­րի հա­վա­տար­մութ­յան, նրանց նվի­րու­մի, մա­քա­ռում­նե­րի, ինք­նա­զո­հութ­յան ու­ղի­նե­րով: Այդ­պի­սին են ­Խե­չո­յա­նի հե­րոս­նե­րը՝ ­Խե­լառ Օ­նա­նից սկսած մինչև Մ­հեր: Ն­րանք ի­րենց մարդ­կա­յին տե­սա­կը պա­հող ան­հատ­ներ են, որ մշտա­պես միտ­ված են հա­վեր­ժութ­յա­նը՝ սե­փա­կան տե­սա­կը պա­հե­լու ներ­քին խո­յան­քով: Այս­տե­ղից ար­դեն մեկ քայլ է դե­պի գլո­բա­լաց­ման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը հստա­կո­րեն մեր­ժող գրո­ղի ջան­քը: Ն­ման հա­մընդ­հա­նուր բնույթ կրող գոր­ծե­լա­կեր­պը, որ ա­ռա­ջադ­րում է աշ­խար­հը, ի­րա­կա­նում ուղղ­ված է հենց գո­յութ­յան վե­րո­հիշ­յալ ո­րակ­նե­րի դեմ՝ ազ­գա­յին միա­վո­րում­նե­րի, պե­տութ­յան և­ ըն­տա­նի­քի: ­Հետ­ևա­բար՝ ­Խե­չո­յա­նի հե­րոս­նե­րը ոչ միայն գի­տակ­ցութ­յամբ, նաև ներ­քին բնազ­դով ու նաև ժո­ղովր­դի երկ­հա­զա­րամ­յա փոր­ձա­ռութ­յամբ մեզ ուղ­ղոր­դում են դե­պի մեր ա­կունք­նե­րը: ­Զորն­դեղ գե­տա­կը չի տար­րա­լուծ­վում մեծ գե­տի մեջ, այն, որ­պես ա­ռան­ձին ո­րակ, ա­վե­լի ու­ժեղ է դարձ­նում մեծ գե­տի ըն­թաց­քը: ­Հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի տո­նա­հան­դե­սին ա­մեն ժո­ղո­վուրդ պետք է ներ­կա­յա­նա սե­փա­կան ձեռք­բե­րում­նե­րի բե­ռով, նա ոչ միայն պետք է սպա­ռի ու­րիշ­նե­րի մշա­կույ­թը, այլև կա­րո­ղա­նա ի­րե­նը, սե­փա­կա­նը մա­տու­ցել աշ­խար­հին, հետ­ևա­բար և­ առնչ­վել հա­վեր­ժութ­յա­նը:

  Այ­սու­հան­դերձ գո­յատև­ման հա­մար ա­մե­նօր­յա մա­քա­ռու­մը կա­րող էր թե­րի լի­նել, ե­թե գրո­ղը նկա­տի չառ­ներ և կ­նո­ջը՝ որ­պես եր­ևույթ, ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ա­ռանց­քում հայտն­ված էակ, ո­րի դե­րը բա­վա­կա­նա­չափ մեծ է: ­Խե­չո­յա­նը կնո­ջը՝ իր ներ­քին ապ­րում­նե­րով, մղում­նե­րով, նաև բնազդ­նե­րով բա­ցա­հայ­տում է նո­րո­վի: Դ­րանք ինք­նա­խոս­տո­վա­նութ­յուն­ներ են, որ­տեղ խոս­վում են կա­նա­ցի այն­պի­սի զգա­ցո­ղութ­յուն­նե­րի մա­սին, ին­չի վե­րա­բեր­յալ սո­վո­րա­բար չեն ար­տա­հայտ­վում: ­Խե­չո­յա­նի հե­րո­սու­հի­ներն ա­մեն պա­րա­գա­յում ձեռք են բե­րում սե­փա­կան ի­րա­վունք­նե­րի ա­վե­լի լայն շրջա­գիծ, քան մինչ այդ «վե­րա­պահ­ված» էր նրանց մեր գրա­կա­նութ­յան մեջ, ե­թե ա­ռան­ձին բա­ցա­ռութ­յուն­նե­րը նկա­տի չու­նե­նանք /Հ. ­Հա­կոբ­յա­նի պիես­նե­րը[15]/:

   Ա­մեն դեպ­քում հայ գրա­կա­նութ­յու­նը ­Խե­չո­յա­նի հե­րո­սու­հի­նե­րի հա­մար ընդ­հա­նուր ֆոն չէր կա­րող ստեղ­ծել: Գ­րո­ղի հա­մար­ձա­կութ­յունն ակն­հայ­տո­րեն պայ­մա­նա­վոր­ված էր եվ­րո­պա­կան գրա­կան փոր­ձով: ­Խոս­քը մաս­նա­վո­րա­պես ­Ջոյ­սի մա­սին է, ո­րի «Ու­լի­սե­սը» բա­ցա­ռիկ էր այս ի­մաս­տով, ուր է­րո­տիկ տե­սա­րան­ներն այն­քան հա­մար­ձակ էին ու ան­սո­վոր, որ ժա­մա­նա­կին գիրքն ար­գել­ված էր: Ե­թե փոր­ձենք հա­մե­մա­տել ­Խե­չո­յա­նի ներ­կա­յաց­րած բաց տե­սա­րան­նե­րը ­Ջոյ­սի եր­կի հետ, ա­պա այդ ա­մե­նը բա­վա­կա­նա­չափ զուսպ կթվան, դրանք հա­մար­ձակ են միայն մեր գրա­կա­նութ­յան շրջագ­ծում: ­Չի կա­րե­լի ան­տե­սել, որ ­Ջոյ­սի վե­պում ինք­նա­խոս­տո­վա­նա­կան շեր­տը մեծ տեղ է գրա­վում ինչ­պես տղա­մարդ, այն­պես էլ կին հե­րոս­նե­րի բնա­վո­րութ­յան մեջ: ­Հետ­ևա­բար` կնոջ ինք­նա­խոս­տո­վա­նան­քը միան­գա­մայն բնա­կան է ու անհ­րա­ժեշտ, ին­չը տես­նում ենք տղա­մար­դու պա­րա­գա­յում: Ա­մեն դեպ­քում, կնո­ջը տղա­մար­դուն հա­վա­սար ար­տա­հայտ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռե­լով, ­Խե­չո­յանն ընդ­լայ­նում է իր գրա­կան աշ­խար­հի սահ­ման­նե­րը:

  ­Հայ­րա­կան ար­քե­տի­պի կող­քին կար­ևոր­վում է և ­մոր ար­քե­տի­պը: Եր­ևույթ­նե­րը ­Խե­չո­յա­նի հա­մար եր­կա­կի բնույթ ու­նեն: ­Դա ակն­հայտ է ան­գամ մոր պա­րա­գա­յում: ­Մի դեպ­քում նրա հան­դեպ վե­րա­բեր­մուն­քը դրա­կան է, մեկ այլ դեպ­քում՝ գրե­թե թշնա­մա­կան կամ ոչ հա­րա­զա­տա­կան: ­Մաթ­ևոս­յա­նի Ա­րա­յի­կը մո­րը չի սի­րում՝ նրա փնթիութ­յան, ան­հո­գութ­յան հետ­ևան­քով /«Ս­կիզ­բը»/: ­Խե­չո­յա­նի դե­ռա­հասն ուղ­ղա­կի ա­տում է մո­րը՝ հո­րը մահ­վան դու­ռը հասց­նե­լու հա­մար /«Ոս­կե ձկնի­կը»/, որ­դին մոր՝ գաղտ­նի­քը պա­հե­լու պատ­ճա­ռով, ա­վե­լի կտրուկ է ու դա­ժան նրա հան­դեպ/«­Հայրս»/: ­Մարդ­կանց միջև ե­ղած հա­րա­բե­րութ­յուն­նե­րը դար­ձել են չա­րա­միտ ու նենգ: ­Դա ևս ­պայ­մա­նա­վոր­ված է ժա­մա­նա­կի բե­րած ան­հար­մա­րութ­յուն­նե­րով: ­Բայց, ի­հար­կե, զուտ գա­ղա­փա­րա­կան ա­ռու­մով կար­ևոր են կա­նանց կեր­պար­նե­րը, ո­րոնք ամ­բող­ջաց­նում են գրո­ղի գե­ղար­վես­տա­կան աշ­խար­հի  սահ­ման­նե­րը, նրանք ան­մի­ջա­կա­նո­րեն առնչ­վում են գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծութ­յան ներ­քին ուղղ­վա­ծութ­յա­նը: Այս­տեղ այդ դե­րը բա­վա­կա­նա­չափ մեծ է, քա­նի որ այն գա­ղա­փա­րա­կան ա­ռու­մով ամ­բող­ջաց­նում է գրո­ղի ա­սե­լի­քը: Այս ի­մաս­տով հե­տաքր­քիր է Ե­լե­նը: ­Նա «Սև գիր­քը...» եզ­րա­փա­կում է «­Նա­մա­կով»: ­Սա միայն գրո­ղի՝ եր­ևույթ­նե­րի մա­տուց­ման կեր­պը քննե­լու մի­տու­մի  ար­տա­հայ­տութ­յուն չէ:

    ­Խոս­քը հետ­մո­դեռն գրա­կա­նութ­յան մեջ ի հայտ ե­կող կնո­ջը բնո­րոշ ո­րակ­նե­րի մա­սին է: ­Սա հե­ռու է դա­սա­կան գրա­կա­նութ­յան հե­րո­սու­հի­նե­րին բնո­րոշ, հա­ճախ պար­տադր­ված, բա­րո­յա­կան ըն­կա­լում­նե­րից, ո­րոնք ան­խախտ են ու ըն­կա­լե­լի: ­Մինչ­դեռ այս­տեղ աշ­խար­հը նրա հա­մար միաբ­ևեռ կա­ռույց չէ, ա­մեն ինչ հո­սում է: «Որ­դիս, ճշմար­տութ­յու­նը հայտն­վում է և­ ան­հե­տա­նում»/ՁՏ, 175/:

   ­Բայց նա­մա­կը դառ­նում է և ­հե­րո­սու­հու ինք­նութ­յան դրսևո­րու­մը, ուր խոս­վում է կա­նա­ցի տևա­կան հմայ­քի մա­սին, որ ան­մի­ջա­կա­նո­րեն առնչ­վում է նրա սեք­սո­ւալ բնույ­թին: Այդ գրա­կա­նութ­յու­նը բե­րում է գաղտ­նիք­ներ, ո­րոնց մա­սին չի խոս­վել կամ քիչ է խոս­վել: Դ­րանք կա­րող են ներ­կա­յաց­վել հի­շո­ղութ­յուն­նե­րի, ուղ­ղա­կի նկա­րագ­րութ­յուն­նե­րի, տա­րա­տե­սակ զգա­ցո­ղութ­յուն­նե­րի ու ձայ­նե­րի մի­ջո­ցով: Ե­լե­նի կյան­քում, մինչև ա­մուս­նուն հան­դի­պե­լը, է­լի տղա­մար­դիկ են ե­ղել: ­Նա որ­ևէ ան­հար­մա­րութ­յուն չի զգում դա նա­մա­կով որ­դուն խոս­տո­վա­նել: ­Ջոյ­սի ­Մոլ­լի Բ­լու­մը /«Ու­լի­սես»/ շա­րու­նա­կում է հան­դի­պել տղա­մարդ­կանց նաև ա­մուս­նա­նա­լուց հե­տո: ­Նա մշտա­պես դա­վա­ճա­նում է ա­մուս­նուն: ­Խե­չո­յա­նը նման բան չի վե­րագ­րում Ե­լե­նին, բայց ակն­հայտ է, որ սա հետ­մո­դեռն գրա­կա­նութ­յան հե­րո­սու­հին է, որ գնում է տա­րա­կերպ զգա­ցո­ղութ­յուն­նե­րի ու­ղիով, նա «չի կա­րող» կյան­քը միա­պա­ղաղ ըն­կա­լել կամ հաս­կա­նալ: ­Մարդն զգա­ցո­ղութ­յուն­նե­րի ու ըն­կա­լում­նե­րի մեջ դար­ձել է ա­վե­լի բազ­մա­շերտ: ­Թեև ինք­նա­խոս­տո­վա­նութ­յան մեջ չի կաշ­կանդ­վում, բայց «նա­հան­ջի տեղ» թող­նում է. «...Որ­դիս, չգի­տեմ՝ մայրն այս­պես կխո­սի՞ իր զա­վա­կի հետ»/ՁՏ, 177/:  ­Նա չի սի­րում «այս կյան­քի գե­րա­զան­ցիկ­նե­րին», ով­քեր մատ­նան­շում էին «Օ­նա­նի՝ ու­րիշ կնոջ հետ ա­մուս­նա­ցած լի­նե­լը»:

 Այլ կերպ՝ պար­տա­կա­նութ­յուն­նե­րի սահ­մա­նա­գի­ծը խախտ­ված են եր­կուս­տեք: Կ­նո­ջը չի հե­տաքրք­րում տղա­մար­դու կար­գա­վի­ճա­կը, կար­ևորն այն է, որ նրանք գտել են ի­րար: Ն­րան մինչ այդ չայ­ցե­լած զգա­ցո­ղութ­յուն­ներ են պետք, և ­դա նրան դառ­նում է հա­սա­նե­լի: ­Բայց խնդի­րը ոչ թե դրանց գնա­լու, հաս­նե­լու ճա­նա­պար­հի մա­սին է, այլ զգա­ցո­ղութ­յան բարձ­րա­կե­տի: ­Սա բնո­րոշ է հետ­մո­դեռ­նի է­պո­խա­յին:

    «Ինչ­պես հայտ­նի է, սեք­սը բնութ­յան կող­մից հո­րին­ված ա­նընդ­հա­տութ­յան, կյան­քի տևա­կա­նութ­յան ձևե­րի է­վոլ­յու­ցիոն լու­ծումն է, ո­րը հա­կադ­րում է յու­րա­քանչ­յուր ա­ռան­ձին կեն­դա­նի օր­գա­նիզ­մի մա­հա­ցութ­յու­նը տե­սա­կի ան­մա­հութ­յա­նը[16]»:

  ­Տե­սա­կի ան­մա­հութ­յունն սկզբից ևեթ ա­պա­հո­վագր­ված է բնութ­յան կող­մից: ­Սա ինք­նին հաս­կա­նա­լի է: ­Խե­չո­յանն ա­վե­լի ա­ռաջ է գնում, խոս­քը ոչ այն­քան տե­սա­կի, որ­քան ա­ռան­ձին մար­դու ան­մա­հութ­յան մա­սին է, ա­մեն ան­գամ «վե­րածն­վում էր ին­քը՝ դա­րե­րի հեռ­վում թո­ղած իր սկզբի հյու­լեն»: ­Բայց ժա­մա­նա­կից ան­դինն իր մեջ ու­նի և «ա­մե­նա­հին պատ­ժա­պար­տութ­յու­նը»: Ա­մեն մե­կը մահ­կա­նա­ցու է ու նաև ի­րե­նով ան­մահ է դարձ­նում իր տե­սա­կը: ­Կոր­ծան­վե­լու ա­հից մար­դը մշտա­պես մղվում է դե­պի սկիզ­բը: ­Մար­դու ծնուն­դը նաև մահ է գու­ժում, բայց իր մա­հով մարդն ար­դեն ի­րեն ու իր տե­սակն ա­պա­հո­վագ­րել է դա­րե­րի մեջ: ­Մար­դը ոչ միայն ժա­մա­նա­կից ան­դին կա­րող է «թա­փան­ցել ինքն իր մեջ», հաս­նել «սաղմ­նա­յին հի­շո­ղութ­յա­նը», այլև կա­րող է հաս­նել ­Ձայ­նին, որ մահ­վան ու

նաև ծնուն­դի զանգն է՝ աշ­խար­հի ա­րար­ման պա­հից ի վեր: Ագ­ռա­վա­քա­րը ինք­նա­պահ­պան­ման բնազ­դով ա­ռա­ջա­ցող Մ­հե­րի հանգր­վա­նը չէ, այլ

կա­յա­նա­տե­ղին, որ­տե­ղից նա ճա­նա­պար­հը շա­րու­նա­կե­լու է ժա­մա­նա­կի

մեջ: 

  ­Սա խե­չո­յա­նա­կան «հա­կադ­րութ­յուն­նե­րի նույ­նութ­յան» դրսևոր­ման բարձ­րա­կետն է՝ կյանքն ու մա­հը շրջա­նա­կում են նրա ըն­կա­լում­նե­րի տիե­զե­րա­կան սահ­ման­նե­րը:

   ­Խե­չո­յա­նը չի ան­տե­սում և ­սե­րը՝ որ­պես գե­ղեց­կութ­յան ան­վեր­ջութ­յան, հետ­ևա­պես և ­հա­վեր­ժութ­յան ֆե­նո­մեն: ­Սա ևս ­մա­հը հաղ­թա­հա­րե­լու ճա­նա­պարհ է: Այս պա­րա­գա­յում ար­դեն չկան նա­խորդ եր­կու ո­րակ­նե­րը: «­Կա­պույտ ծա­ղիկ» պատմ­ված­քը ե­թե­րա­յին սի­րո ու գե­ղեց­կութ­յան պատ­մութ­յուն է, որ ա­վարտ չու­նի, և­ ա­մեն սերն­դի էութ­յան մեջ այն հառ­նե­լու է որ­պես ան­մեռ կանչ: Ս. ­Մար­գար­յանն այս երկն «ա­նա­նուն կա­րո­տի ու կա­պույտ ե­րա­զան­քի հայտ­նութ­յան ա­ռաս­պել[17]» է հա­մա­րում:

 

                             

ԵՐԿԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ ՀԻՄՔ

     ­Խե­չո­յա­նի գրա­կա­նութ­յան փի­լի­սո­փա­յա­կան եզ­րա­հա­նա­գումն, ի­հար­կե, «Մ­հերն...» է, որ­տեղ ծա­վալ­վող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, պատմ­վող դեպ­քե­րը, հե­րոս­նե­րի ըն­կա­լում­նե­րը, նրանց են­թա­գի­տակ­ցութ­յան մեջ տե­ղի ու­նե­ցող տե­ղա­շար­ժե­րը, մարդ­կանց միջև կար­գա­վոր­վող ա­մուս­նա­կան օ­րենք­նե­րից մինչև սո­ցիա­լա­կան շեր­տա­վո­րում­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, իշ­խա­նութ­յան ժա­ռան­գա­կա­նութ­յան, ան­գամ ան­հա­տի բնա­վո­րութ­յան խնդիր­նե­րը կա­յա­նում, ծա­վալ­վում են եր­կա­կիութ­յան հիմ­քի վրա: Գ­րո­ղի հա­մար ամ­բողջ ­Տիե­զերքն իր կա­ռույ­ցով եր­կա­կի բնույթ ու­նի:

   Ազ­գա­յին վե­պի կո­տորկ­ված բո­լոր հատ­ված­նե­րը՝ կապ­ված տար­բեր հե­րոս­նե­րի ու ար­ծարծ­վող խնդիր­նե­րի հետ, ընդ­հա­նուր են ներ­քին բնույ­թով, և ­դա երկ­վութ­յունն է:

  Ա­մե­նա­տար­բեր ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը, ինչ­պես նաև ի­րենց աշ­խա­տանք­նե­րի արդ­յունք­նե­րը Վ­յա­չես­լավ Ի­վա­նո­վը և ­Թով­մաս ­Գամկ­րե­լի­ձեն միմ­յանց հա­մադ­րե­լով ե­կել են այն եզ­րա­հանգ­մա­նը, որ նա­խահն­դեվ­րո­պա­կան հնա­գույն հա­վա­տամ­քի հիմ­քում ըն­կած էր եր­կա­կիութ­յան սկզբուն­քը: Այս աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յու­նից բխող հնդեվ­րո­պա­կան հա­սա­րա­կա­կան կա­ռույցն սկիզբ է առ­նում միև­նույն ցե­ղի՝ ար­ևա­պաշտ և ­լուս­նա­պաշտ կլան­նե­րի միջև ե­ղած պայ­քա­րից[18]:

     Ար­յու­նա­կից տոհ­մե­րի միջև կա­տար­վող կնոջ, աղջ­կա փո­խա­նա­կութ­յամբ ա­մուս­նա­կան զույ­գը հա­մար­վում էր մեկ ամ­բող­ջի «եր­կու կե­սե­րի» միութ­յուն:

  Եր­ևույ­թի ա­մե­նատ­պա­վո­րիչ, ե­թե չա­սենք կա­տար­յալ ար­տա­հայ­տութ­յու­նը «­Սաս­նա ծռեր» է­պոսն է: ­Խե­չո­յա­նի վեպն «սկսվում է նա­խահն­դեվ­րո­պա­կան ժա­մա­նակ­նե­րից», քա­նի որ այն իր ողջ կա­ռու­ցա­կար­գով հա­ղոր­դակց­վում է մարդ­կութ­յան նախ­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րին: ­Նա երկն այն­պես է կա­ռու­ցել, որ դրա­նում նե­րա­կա­յաց­ված ան­տա­գո­նիզ­մը բնույ­թով «նախ­նա­կան» է: ­Խոսքն ար­ևա­պաշտ­նե­րի և ­լուս­նա­պաշտ­նե­րի միջև ե­ղած պայ­քա­րի մա­սին է, որ­տեղ հա­կադ­րութ­յուն-նույ­նութ­յունն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ծա­վալ­ման հիմ­նա­կան զսպա­նակն է:

 Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հենց սկիզ­բը տար­բեր կլան­նե­րի միջև ծայր ա­ռած հա­կա­սութ­յունն է, որ ­Դավ­թի հա­մար հե­տա­գա­յում դառ­նա­լու էր ճա­կա­տագ­րա­կան: ­Ձե­նով ­Հո­վա­նը ­Դավ­թի հա­մար նվեր­նե­րով խնա­մա­խո­սութ­յան գնաց ­Կաղզ­վա­նի Խ­լիճ ա­մի­րա­յի դու­ռը:

   «­Պու­զան իշ­խա­նի ըն­տա­նիքն էլ խնա­մա­խոս­նե­րի գա­լու առ­թիվ, լուս­նա­պաշտ­նե­րի օ­րեն­քի հա­մա­ձայն, մինչև տա­նից չէր ե­լել, կապ­տա­կաթ­նա­գույն կատ­վին կե­նաց տիե­զե­րա­կան ծա­ռի խորհր­դա­նիշ ի­րենց այ­գու չի­նա­րուն չէր նստեց­րել, հա­ցի սե­ղա­նը չէր բա­ցել»/30/:

  ­Կա­տուն ի­գա­կան վե­րա­րա­տադ­րութ­յան, լուս­նի սիմ­վոլն է, չի­նա­րին՝ կե­նաց ծա­ռի տիե­զե­րա­կան խոր­հուր­դը: ­Վի­պա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վեր­ջին մա­սում Մ­հե­րը չի­նա­րի ծա­ռով է սպա­նում Խ­լա­թում մի­նա­րի ծե­րին նստած կատ­վին:

  ­Ձե­նով ­Հո­վա­նի ձեռ­նար­կու­մը չի­րա­կա­նա­ցավ, տե­ղի ու­նե­ցավ ճա­կա­տագ­րա­կան սխա­լը: ­Դա­վի­թին «թույ­լատր­ված էր կնութ­յան վերց­նել լուս­նա­պաշտ­նե­րի տոհ­մի ա­ռաջ­նոր­դի աղջ­կան, բայց ոչ եր­բեք նրա հետ ար­տաա­մուս­նա­կան կա­պի մեջ մտնել»/35/:  Ա­պօ­րի­նա­ծին դուստր ու­նե­նա­լով՝ ­Դա­վիթն ի­րա­կա­նում խախ­տում էր միև­նույն ցե­ղի տար­բեր կլան­նե­րի շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նը: Այս երկ­նա­յին օ­րեն­քի խախ­տումն ար­տա­հայտ­վեց ­Խաչ-­Պա­տա­րա­զի նշա­նի սևաց­մով: Ն­ման սխա­լի հա­մար ­Դա­վի­թը կյան­քով վճա­րեց: Գ­րողն հա­տուկ ընդգ­ծում է ­Դա­վի­թի՝ որ­պես ան­հա­տա­կա­նութ­յան եր­կա­կիութ­յու­նը. նա չէր կա­րող «իր ո­րո­վայ­նի սեր­մից փախ­չել»: ­Թո­րոսն էլ հա­վե­լել էր. «­Քո կո­րուս­տը քե­զա­նից է,- ա­սել էր,- թի­կուն­քից քեզ զար­կո­ղը Չմշ­կի­կի դուստր Հ­րա­նույշն է ե­ղել»/42/:

  ­Դա­վիթն ի­րա­կա­նում կրկնում է ­Մեծ Մ­հե­րի սխա­լը: ­Միև­նույն դի­ցը չի կա­րող եր­կու կլան­նե­րում հան­դես գալ որ­պես սե­րան­դա­տու հայր:

  Ար­ևա­պաշ­տութ­յան և ­լուս­նա­պաշ­տութ­յան ան­հաշտ դո­ւա­լիզ­մը շատ ա­վե­լի հին է, քան մ.թ.ա. 8-7-րդ ­դա­րե­րի ա­սո­րա­կան թա­գա­վոր ­Սե­նե­քե­րի­մի հետ կապ­ված դեպ­քե­րը կամ միջ­նա­դա­րում ա­րաբ­նե­րի դեմ մղված պայ­քա­րը: ­Խե­չո­յանն ամ­բողջ վե­պը նման տրա­մա­բա­նութ­յամբ է ծա­վա­լել: ­Բայց այդ հա­կադ­րութ­յու­նը ­Խե­չո­յա­նը ներ­կա­յաց­նում է  ա­րա­կան և­ ի­գա­կան հիմ­քով, ինչ­պես որ օրն ա­րա­կան, իսկ գի­շե­րը ի­գա­կան հիմք ու­նեն:

  «Ո­րով­հետև ­Լու­սի­նը ջրա­յին է, գի­շե­րա­յին: Իշ­խում է մաղ­ձին, ու­ղե­ղին, ձախ աչ­քին, թաց տե­ղին: ­Տասն­հին­գե­րորդ օրն է բույ­սե­րի, կեն­դա­նի­նե­րի, մարդ­կանց մեջ հյու­թը ա­ռա­ջաց­նում: Այդ օ­րը ոչ մի բան այն­քան խո­նավ չէ, ինչ­քան կնոջ ներ­սը»/69/:

   Ար­ևի կլա­նը՝ ա­րա­կան հիմ­քով, սկսվում է ­Գա­գիկ թա­գա­վո­րով և­ ա­վարտ­վում ­Փոքր Մ­հե­րով, որ ­Սաս­նա թա­գա­վո­րութ­յան վեր­ջին ա­րա­կան շա­ռա­վիղն է, ­Լուս­նի կլանն սկսվում է ­Սե­նե­քե­րի­մով և­ ա­վարտ­վում է ­Դա­վի­թի դստեր մա­հով, իսկ ա­վե­լի ո­րո­շա­կի՝ Խ­լա­թի թա­գա­վո­րութ­յան վեր­ջին ներ­կա­յա­ցու­ցիչ, «օ­ջա­խի ծու­խը» պա­հող պա­ռա­վով, որ սիմ­վո­լաց­նում է ի­գա­կա­նի վերջն է­պո­սում: 

  ­Ներ­քին եր­կա­կիութ­յունն ստա­նում է նո­րա­նոր և «ներ­թա­փանց­ված ձևեր».

­Դա­վի­թը և ­Փոքր ­Մե­լի­քը մոր կող­մից խորթ, իսկ հոր կող­մից հա­րա­զատ եղ­բայր­ներ են, բայց նրան­ցից ա­ռա­ջինն ար­ևա­պաշտ­նե­րի, մյու­սը լուս­նա­պաշտ­նե­րի կլա­նի ներ­կա­յա­ցու­ցիչն է: ­Սա էլ քիչ է. ­Մեծ Մ­հե­րը և ­Մեծ Մս­րա ­Մե­լի­քը, ար­յու­նը խառ­նե­լով, եղ­բայ­րա­նում են:

  Ար­մի­նը ի­րա­վամբ են­թադ­րում է, որ տար­բեր կլան­նե­րի ա­ռաջ­նորդ եղ­բայր­նե­րի դո­ւա­լիս­տա­կան հա­կա­մար­տութ­յան կրկնվող սկզբուն­քը հու­շում է, որ է­պո­սի նախ­նա­կան տար­բե­րա­կում ­Թո­րո­սի և ­Ծո­վի­նա­րի հայր ­Գա­գի­կի թշնա­մին՝ լուս­նա­պաշտ ­Սե­նե­քե­րի­մը, նույն­պես ­Գա­գիկ թա­գա­վո­րի եղ­բայ­րը պի­տի լի­նի/Ար­մին, 198/:

  ­Լուս­նա­պաշտ­նե­րի կլա­նում կի­նը կա­րող է ա­ռաջ­նոր­դել կամ ղե­կա­վա­րել /Իս­միլ, Չմշ­կիկ սուլ­թան/: Իս­մի­լը հետ­ևո­ղա­կա­նո­րեն հաս­նում է նպա­տա­կին՝ ­Մեծ Մ­հե­րին Մ­սըր կան­չե­լով: Ն­րա մի­տումն ի վեր­ջո Մ­սը­րա ճրա­գը վառ պա­հելն էր: ­Վե­պում հա­տուկ ընդգծ­վում է Իս­մի­լի հար­ձա­կո­ղա­կան կեց­ված­քը, նա գրե­թե սպառ­նում է Մ­հե­րին: Մ­սըր չգնա­լու պա­րա­գա­յում նա կխախ­տեր ­Մե­լի­քի և Մ­հե­րի միջև կնքված պայ­մա­նը /«...­Մեծ Մ­հե­րը ստիպ­ված Մ­սըր գնաց՝ դեռևս հա­զա­րամ­յակ­ներ ա­ռաջ հաս­տատ­ված պար­տա­դիր օ­րեն­քը կա­տա­րե­լու»/, իսկ ար­ևա­պաշտ­նե­րի կլա­նում Մ­հերն ի­րա­վունք չու­ներ «տնփե­սա» գնալ լուս­նա­պաշտ­նե­րի մոտ:

     ­Դեղ­ձունն Ար­մա­ղա­նին իր տե­սածն ու ապ­րածն է փո­խան­ցում. «...Ն­րանց տոհ­մի տղա­մար­դու հա­մար ա­ռաջ­նա­յի­նը նախ աշ­խար­հի գործն էր, իսկ կնոջ կար­ծիքն ա­մե­նա­վեր­ջում՝ ստրու­կի խոս­քից էլ հե­տո էր հաշ­վի առն­վում»/70/:

   Այս ներ­քին հա­կա­սութ­յուն­նե­րը ծա­վալ­վում են ու ու­նե­նում ի­րենց հետ­ևանք­նե­րը. ծնվում է ­Փոքր ­Մե­լի­քը, որ պի­տի հա­կադր­վեր ­Դա­վի­թին, իսկ ­Մեծ Մ­հերն էլ ար­ևա­պաշտ­նե­րի օ­րեն­քը խախ­տե­լու հա­մար որ­դու ծննուն­դից հե­տո կնոջ հետ միա­սին վախ­ճան­վում է:

  Երբ ­Դա­վի­թին Մ­սըր ու­ղար­կե­ցին, Իս­մի­լը նրան հա­րա­զատ որ­դու պես ըն­դու­նեց, իսկ հե­տա­գա­յում ա­մեն ինչ ա­նում էր, որ որ­դի­նե­րի միջև դրսևոր­վող հա­կա­սութ­յուն­նե­րը մեղմ­վեին, ա­վե­լին՝ ­Խե­չո­յա­նը վե­պում այդ հա­րա­զա­տութ­յու­նը դարձ­նում է ա­վե­լի նկա­տե­լի. երբ կռի­վը եր­կու եղ­բայր­նե­րի միջև հա­սել էր գա­գաթ­նա­կե­տին, են­թադ­րե­լի է, որ Իս­միլն ինքն էր հանձ­նա­րա­րել, որ բանտ­ված ­Դավ­թին օգ­նե­լու հա­մար հո­րի բե­րա­նը բաց թող­նեին: ­Նույն կերպ՝ Իս­միլն ա­մեն ինչ ա­նում է, որ ­Մե­լի­քը խու­սա­փի ­Դա­վի­թի զար­կից: Ի վեր­ջո՝ կա­րե­լի է ա­սել, որ ­Դա­վիթն ու ­Փոքր ­Մե­լի­քը լավ ու վատ «կե­սեր» են:

  Ազ­գա­յին վե­պի հիմ­նա­կան թշնա­մի­ներն ա­ղերս­վում են ­Լուս­նի աստ­վա­ծութ­յա­նը, դրան են հա­կադր­վում ար­ևա­պաշտ­ներն ի­րենց սե­րունդ­նե­րով՝ ­Թո­րոս, ­Ծո­վի­նար, ­Սա­նա­սար և ­Բաղ­դա­սար, ­Մեծ Մ­հեր, ­Դա­վիթ, ­Փոքր Մ­հեր: ­Հա­կա­դիր թևը ևս ­հե­տաքր­քիր է՝ Պղն­ձե քա­ղա­քի թա­գա­վոր, ­Դեղ­ձուն, Մ­սը­րա ­Մե­լիք, Իս­միլ, ­Փոքր ­Մե­լիք, նրա քույ­րը, Չմշ­կի­կի և ­Դավ­թի դուստ­րը:

   ­Մա­րա­թու­կը ար­ևա­յին կլա­նի սիմ­վոլն է, իսկ ­Նեմ­րու­թը հա­կա­ռակ կլա­նի:

   ­Դո­ւա­լիզ­մը դառ­նում է «ա­մե­նա­սո­վո­րա­կան» թվա­ցող եր­ևույթ­նե­րի գո­յութ­յան հիմք: ­Դեղ­ձուն ­Ծա­մին, ո­րին Պղն­ձե քա­ղա­քից  ­Սա­նա­սա­րը կա­րո­ղա­նում է իր քա­ջա­գոր­ծութ­յամբ ­Սա­սուն բե­րել, բնո­րոշ է ի­մաստ­նութ­յու­նը: ­Նա լուս­նա­պաշտ­նե­րի կլա­նի ներ­կա­յա­ցու­ցիչն էր և ­կա­րո­ղա­նում էր նե­րազ­դել ժա­մա­նա­կի վրա:  ­Դեղ­ձունն իր հար­սա­նի­քի գի­շե­րը ժո­ղովր­դին ա­սել էր. «Օ­ձի լե­զուն՝ եր­կու ճղակ, մեկն ի բա­րով, մեկն ի չա­րով»: 

    Ա­մե­նա­չար, վտան­գա­վոր եր­ևույ­թի մեջ ան­գամ լա­վը տես­նե­լու նրա հմտութ­յու­նը հարս­տաց­րել էր մարդ­կանց: Օ­ձե­րի ա­ռաջ կաթ էին դրել, նրանք էլ լա­կե­լուց հե­տո ա­ման­նե­րի մեջ ոս­կի էին թո­ղել: ­Նա ­Սա­սուն ե­կավ, կորց­րեց իր հմայ­քի զո­րութ­յու­նը և ­դար­ձավ ­Մեծ տան հա­մար սե­րունդ տվող «­Մեծ մայր»: ­Բայց նրա ժո­ղովր­դա­կան ի­մաստ­նութ­յամբ բանձևվ­ված սկզբունքն ընդ­հան­րա­պես ապ­րե­լու, գո­յատ­ևե­լու սկզբունք­նե­րին էր վե­րա­բե­րում:

  ­Բայց ­Խե­չո­յա­նը նկա­տել է ոչ միայն տար­բեր դա­վա­նանք ու­նե­ցող, իսկ ի­րա­կա­նում նույն տոհ­մի մեջ գո­յութ­յուն ու­նե­ցող հա­կա­սութ­յուն­նե­րը, ո­րոնք ար­տա­հայտ­վել են տար­բեր հե­րոս­նե­րի միջև գո­յութ­յուն ու­նե­ցող բա­խում­նե­րով, այլ հա­կա­սութ­յուն­նե­րը տե­սել է միև­նույն ան­հա­տի մեջ: ­Հե­տաքր­քիր է, որ ինչ­քան խո­րա­նում ենք պատ­մութ­յան մեջ, այն­քան հե­րոս­նե­րը պայ­ծա­ռա­կերպ են, հե­տա­գա­յում նրանց տես­քը խամ­րում է: ­Ձե­նով ­Հո­վա­նը հույս ու­ներ, որ Մ­սը­րից վե­րա­դար­ձող ­Դա­վիթն էլ Մ­հե­րի նման պայ­ծա­ռա­կերպ էր լի­նե­լու, բայց մո­լոր­յալ տղե­կի տե­սավ, իսկ ­Փոքր Մ­հե­րի դեմ­քին ար­դեն կաթ­վա­ծի նշան կար: Ն­րան­ցից յու­րա­քանչ­յուրն էութ­յան մեջ հաղ­թա­հա­րել կամ հա­մա­տե­ղել էր լավ ու վատ կե­սե­րը, սե­փա­կան ար­յու­նը հաղ­թա­հա­րել էր եր­ևույթ­ներ, գու­ցե և­ ո­րակ­ներ, ո­րոնք նրա ինք­նութ­յա­նը սպառ­նա­ցող վտանգ­ներ են ե­ղել:

  Այս ի­մաս­տով, ի­հար­կե, ա­մե­նադ­րա­մա­տիկ հե­րո­սը ­Փոքր Մ­հերն է, որ իր մեջ հա­կա­սա­կան շատ բան ու­նի: ­Խե­չո­յա­նը հա­տուկ ընդգ­ծում է այս հան­գա­ման­քը: Մ­հե­րը «ներ­սի մեջ ա­ճող եր­կա­կի զո­րութ­յուն ու­ներ/94/:

  ­Սա ան­հատն է, որ լու­ծում­նե­րը փոր­ձում է գտնել այլևս սե­փա­կան էութ­յան ան­ծայ­րա­ծիր տա­րա­ծութ­յան մեջ: ­Խե­չո­յա­նը գնում է հա­մար­ձակ մեկ­նա­բա­նութ­յան կամ բա­ցում է մեր ազ­գա­յին վե­պի ա­ռեղծ­ված­նե­րից մե­կը, որն ի­րա­կա­նում մար­դու մեջ լավ ու վատ կե­սե­րը հա­մադ­րե­լու, դո­ւա­լիզ­մը որ­պես հա­կադ­րութ­յուն­նե­րի միաս­նութ­յուն տես­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յունն է, որ նշա­նա­կում է ըն­դու­նել բո­լո­րի ի­րա­վուն­քը: Մ­հե­րը զուտ փի­լի­սո­փա­յա­կան մա­կար­դա­կում փա­կում է շղթան, նա ճա­նա­պարհ գնա­ցո­ղը չէ, ճա­նա­պար­հորդ չէ, շրջա­նաձև թա­փա­ռում­նե­րը նրան տա­նում են սկիզ­բը, երբ նախ­նին դեռևս թշնա­մի չէր դար­ձել:

  Երբ աշ­խար­հի չարն ու բա­րին Մ­հերն այլևս կշռել էր սե­փա­կան էութ­յան մեջ, և­ ի վեր­ջո ան­ցած ճա­նա­պար­հը հարկ էր ի­մաս­տա­վո­րել, հան­դի­պում է ­Քե­ռի ­Թո­րո­սին:

   «Ճշ­տե­լու հա­մար՝ ին­քը փոխ­վե՞լ էր տնից գնա­լուց ի վեր, թե՞ նույնն էր մնա­ցել, ա­ռա­ջար­կել էր, ­Քե­ռի ­Թո­րո­սի հետ տախ­տա­կի վրա սև-ս­պի­տակ լո­բի­նե­րով լուս­նի և­ ա­րե­գա­կի մե­նա­մարտն էին խա­ղա­ցել»/262/:

  Այ­սինքն՝ ի՞նչ փոխ­վե­լու մա­սին է խոս­քը: ­Պարզ է, որ Մ­հերն ար­ևի կլա­նի ներ­կա­յա­ցու­ցիչն է, ինքն էլ գի­տե այդ մա­սին, բայց ան­ցած ճա­նա­պար­հը նրան հասց­րել է և ­հա­կա­դիր թևի ի­րա­վունքն ըն­դու­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան գի­տակ­ցութ­յա­նը: ­Նա այլևս իր մեջ կենտ­րո­նաց­նում է ոչ միայն ար­ևա­պաշտ­նե­րի, այլև լուս­նա­պաշտ­նե­րի դա­վա­նան­քը: ­Փոքր Մ­հե­րը մեր ազ­գա­յին վե­պի միակ հե­րոսն է, որ այ­ցե­լութ­յան է գնում ­Բաղ­դադ՝ ­Բաղ­դա­սա­րի դամ­բա­րա­նին երկր­պա­գե­լու: «...­Բաղ­դա­սա­րը կապ էր ու­նե­ցել հին ժա­մա­նակ­նե­րից ա­րա­բա­կան աշ­խար­հում գաղտ­նի գոր­ծող լուս­նա­պաշտ­նե­րի հա­մայն­քի հետ, գու­ցեև նրանց ա­ռաջ­նոր­դը, այ­սինքն՝ թա­գա­վոր­նե­րից մեկն էր ե­ղել»/311/:

  ­Փոքր Մ­հե­րը, դե­պի սկիզ­բը գնա­լով, իր մեջ հա­մադ­րում է լի­նե­լութ­յան հա­կա­դիր թևե­րը՝ ար­ևա­պաշտ­նե­րին ու լուս­նա­պաշտ­նե­րին, սպի­տակն ու սևը, ինչ­պես որ մարդն իր մեջ նե­րա­ռում է ցե­րեկն ու գի­շե­րը: Ի­հար­կե, Մ­հերն այլևս փոխ­վել էր, նա ան­ցել էր «խե­լա­ցի տա­ռա­պան­քի» մի­ջով ու հաս­կա­ցել էր, որ ին­քը միաս­նա­կան ամ­բող­ջի տար­բեր կե­սե­րի հա­մադ­րութ­յուն է, հետ­ևա­պես սպա­նել դի­մա­ցի­նին, նշա­նա­կում է սպա­նել ի­րեն: ­Հարկ է զեն­քը կող­քի դնել: Մ­հերն հա­սել է հա­կադ­րութ­յուն­նե­րի միաս­նութ­յան-նույ­նութ­յա­նը:

  «Մ­հե­րի դռան գիր­քը» դառ­նում է հա­յոց հե­թա­նոս /ոչ միայն/ ժա­մա­նա­կաշր­ջա­նի Աստ­վա­ծա­շուն­չը: ­Հա­յե­րը «­Բիբ­լիան» թարգ­մա­նե­ցին

«Աստ­վա­ծա­շունչ» ոչ միայն Աստ­ծո հան­դեպ ո­ւեն­ցած նվի­րու­մի, սի­րո, այլև ի­րենց ան­ցած պատ­մութ­յան, մշա­կույ­թի հի­շո­ղութ­յան պար­տադ­րան­քով: ­Քա­նի որ Ար­մի­նի են­թադ­րութ­յամբ «­Սաս­նա տուն» հա­վա­տամք է­պո­սը կոչ­վել է «Աստ­վա­ծա­յին շնչի տուն[19]»: ­Խե­չո­յանն ի­րա­կա­նում գրել է գիրք, ո­րը հայ ժո­ղովր­դի երկ­հա­զա­րամ­յա պատ­մութ­յան Աստ­վա­ծա­շունչն է:

       

 

ՎԵՊԻ ԿԱՌՈՒՅՑԸ

   ­Խե­չո­յա­նի «Մ­հե­րի դռան գիր­քը» կա­ռուց­ված­քով տար­բեր ժա­մա­նակ­նե­րի հա­մադ­րում է՝ տար­բեր ի­րադ­րութ­յուն­նե­րով, կեր­պար­նե­րով, նկա­րագ­րութ­յամբ և­ այլն: ­Նա կա­րող է գնալ դա­րե­րի խոր­քը, վե­րա­դառ­նալ, մտո­րել, հա­ջորդ պա­հին վեր­հի­շել մեր ազ­գա­յին վե­պի այս կամ այն դրվա­գը, վեր­լու­ծութ­յուն­ներ ա­նել, եր­ևույթ­նե­րը հա­մադ­րել նոր օ­րե­րին, իսկ ի­րա­կա­նում այ­սօր­վա ի­րո­ղութ­յուն­նե­րի մեջ բա­ցա­հայ­տել անց­յա­լի նա­խա­կեր­պար­նե­րը կամ ար­քե­տի­պե­րը: Այս ա­մե­նը վկա­յում է այն մա­սին, որ գրո­ղը ոչ այն­քան պատ­մութ­յուն է պատ­մում, որ­քան խո­սում է ընդ­հա­նուր եր­ևույ­թի մա­սին՝ մհեր­յան ան­սահ­մա­նութ­յունն սկսվում է դա­րե­րի խոր­քից և գ­նում է դե­պի դա­րե­րը: Այն յու­րօ­րի­նակ լույս է, ո­րով ո­ղող­ված է ժո­ղովր­դի գո­յութ­յու­նը՝ ա­մե­նա­տար­բեր ժա­մա­նակ­նե­րի ու ա­մե­նա­տար­բեր ի­րադ­րութ­յուն­նե­րի մեջ: Եվ մհեր­յան ան­սահ­մանն էլ ի­րար է լծոր­դում տար­բեր ժա­մա­նակ­ներ ու մարդ­կանց, ի­րա­կան ու ա­ռաս­պե­լա­կան, նաև մտա­ցա­ծին հե­րոս­նե­րի: ­Խե­չո­յա­նի հա­մար ոչ թե գլխա­վո­րը պատ­մութ­յան ա­վարտն է /այն ա­վարտ չու­նի/, դրա ծա­վա­լում­նե­րի ըն­թաց­քը, այլ տար­բեր հատ­ված-դրվագ­նե­րի հա­մադ­րում­նե­րը, ո­րոնք ի վեր­ջո ձևա­վո­րում են մհեր­յան ան­սահ­մա­նի՝ որ­պես եր­ևույ­թի նկա­րա­գիր-պատ­կե­րը: ­Հետ­ևա­պես կար­ևոր են ոչ թե այդ տար­բեր դրվագ­նե­րի միջև ե­ղած ժա­մա­նա­կա­յին կա­պե­րը, այլ դրանց՝ միմ­յան­ցից հե­ռու դրվագ-եր­ևույթ­նե­րի հա­մադ­րում­նե­րը, որ ստեղ­ծում են միաս­նա­կան տա­րա­ծա­կան հար­թութ­յամբ կազմ­ված ընդ­հա­նուր պատ­կեր: ­Բո­լոր կեր­պար­ներն են ներ­կա­յաց­ված ա­ռա­ջին պլա­նում՝ ան­կախ նրա­նից, թե ինչ դեր ու­նեն նրանք վե­պի ընդ­հա­նուր կա­ռույ­ցի մեջ: Ն­րանք ի­րենց տրված հնա­րա­վո­րութ­յան չա­փով լրաց­նում են վե­պի ընդ­հա­նուր պատ­կեր-նկա­րա­գի­րը: Եվ քա­նի որ գրո­ղի հա­մար կար­ևորն ընդ­հա­նուր կտա­վի վրա՝ ժա­մա­նա­կա­յին փոքր և­ ո­րո­շա­կի հատ­վա­ծում այդ ա­մե­նը միան­գա­մից հան­դես բե­րելն է, հետ­ևա­պես հնա­րա­վոր են այն­պի­սի կեր­պար­նե­րի գո­յութ­յու­նը, ո­րոնք զրկված լի­նեն ի­րենց ան­հա­տա­կան խո­րը նկա­րագ­րից՝ հա­նուն ընդ­հա­նու­րի / կնոջ՝ Ե­վա­յի, սի­րու­հու՝ ­Մա­րո­յի, աղջ­կա՝ Ն­վար­դի, ու­սա­նող­ներ ­Նա­դիա­յի, ­Վիկ­տո­րի և ն­կար­չի կեր­պար­նե­րը /:

  ­Վե­պի կա­ռույ­ցի հա­մար խիստ հատ­կան­շա­կան է ա­ռա­ջին դա­սա­խո­սութ­յու­նը, ուր ի­րար են հա­մադր­ված հին ու նոր ժա­մա­նակ­նե­րը, մար­դիկ՝ ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րով ու խո­հե­րով: Այս­տեղ կա այն ա­մե­նը, ին­չը բնո­րոշ է վե­պի մա­տուց­ման ձևին՝ դա­սա­խոս-հե­ղի­նա­կը, հար­յուր հի­սուն պա­տում­նե­րի մեջ Մ­հե­րի կեն­դա­նի լի­նե­լու մա­սին վկա­յութ­յուն­նե­րը, այս հե­րո­սի հա­զար հինգ հար­յուր, եր­կու հա­զար տար­վա գո­յութ­յու­նը, Մ­հե­րի թա­փա­ռում­նե­րը, ծնող­նե­րի կող­մից նրա՝ Ագ­ռա­վա­քար վտար­վե­լը, որ իր հետ մեր ինք­նութ­յունն էր տա­րել՝ «քսան դար հե­տո ա­պա­գա սե­րունդ­նե­րին վե­րա­դարձ­նե­լով՝ փրկել մեր ինք­նութ­յու­նը»: Այս­տեղ է և­ անգ­ղի, խա­չաթև թռչնի նման­վող պա­տա­նին, Ագ­ռա­վա­քա­րից լսվող «ձայ­նը», ո­րի կան­չով հրա­պա­րակ են ել­նում ե­րի­տա­սարդ­նե­րը, ­Մեծ տան ե­րի­ցա­վագ­նե­րի միա­հե­ծան իշ­խա­նութ­յան մա­սին վկա­յութ­յուն­նե­րը, Ագ­ռա­վա­քա­րում փակ­ված Մ­հե­րը, որ զրու­ցում է ­Կո­գա­հո­վիտ գյու­ղի հոր­թի հետ­ևից գնա­ցող հով­վի հետ, հե­ղի­նա­կին հե­տապն­դող կո­րե­կի ար­տեր ու­նե­ցող հինգ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը, Մ­հե­րի՝ գրո­ղին հե­տապն­դե­լը, որ «ստի­պում է՝ իր նման ան­մահ դառ­նա­լու հա­մար պար­զեմ աջս, որ խա­չաթև ­Պա­տա­րա­զին իջ­նի», այ­նու­հետև Մ­հե­րի՝ Ոս­տա­նա­կա­պա­նում տա­րի­նե­րով տա­ռա­պե­լը և­ այլն:

Այս­տեղ է և­ ա­մե­նա­կար­ևոր վկա­յութ­յուն­նե­րից մե­կը: Մ­հե­րի՝ Ագ­ռա­վա­քա­րում փակ­վե­լուց հե­տո եր­կի­րը վեց օր չէր պտտվել իր ա­ռանց­քի շուր­ջը: Ա­մեն ինչ կա­տար­յալ ան­շար­ժութ­յան մեջ էր հայտն­վել: ­Ժա­մա­նա­կը կանգ էր ա­ռել: ­Դա տևել էր մինչ այն պա­հը, երբ լսվել էր խրխին­ջը և­ եր­ևա­ցել էր մոխ­րա­գույն ա­վա­նա­կով պա­տա­նին, ու ժա­մա­նա­կի շրջա­նը նո­րից նո­րոգ­վել էր:

  Այս­տեղ կա ամ­բողջ վե­պի ա­սե­լի­քը բո­լոր կար­ևոր հան­գույց-պատ­կեր­նե­րով, խո­հե­րով ու վեր­լու­ծութ­յուն­նե­րով. Գ­րո­ղը ցան­կա­նում է ա­սես գե­ղար­վես­տա­կան կտա­վի վրա միան­գա­մից ներ­կա­յաց­նել բո­լոր ժա­մա­նակ­ներն ու ի­րադ­րութ­յուն­նե­րը, հե­րոս­նե­րին: ­Սա ի­րո­ղութ­յուն­նե­րի ե­ռա­չափ նկա­րագ­րութ­յուն չէ, այլ ա­վե­լի շատ մեկ հար­թութ­յան վրա տա­րած­վող պատ­կեր­նե­րի, խո­հե­րի հա­մադ­րում­նե­րի ամ­բող­ջութ­յուն: ­Խոսքն ամ­բող­ջա­կան ԵՐԵՎՈՒՅԹԻ մա­սին է և­ ոչ պատ­մութ­յան: Մ­հե­րը մեր մեջ է՝ իր հա­զա­րամ­յակ­նե­րի խոր­քը գնա­ցող ծնուն­դով ու նաև ա­պա­գան միտ­ված ան­կա­սե­լի ըն­թաց­քով: Այդ երկ­հա­զա­րամ­յա կեն­սագ­րութ­յուն-ժա­մա­նա­կը ­Խե­չո­յա­նը կա­սեց­նում-սա­ռեց­նում է իր՝ հե­ղի­նա­կի ներ­կա ժա­մա­նա­կի մեջ՝ ինչ­պես որ Ագ­ռա­վա­քա­րում փակ­ված Մ­հերն է կա­սեց­նում տիե­զե­րա­կան ժա­մա­նա­կը վեց օր­վա մեջ: ­Կա­րող ենք ա­սել, որ այն է­պի­կա­կան ժա­մա­նա­կը, ո­րի մեջ գոր­ծում են հե­րոս­նե­րը, մի­տե­սակ ան­շարժ, հա­րա­կա ժա­մա­նակ է, քա­նի որ խոս­քը կրկնվող եր­ևույթ­նե­րի մա­սին է: ­Ժա­մա­նա­կը բո­վան­դա­կա­լից ըն­թացք ձեռք կբե­րի Մ­հե­րի հայտ­նութ­յու­նից հե­տո միայն:

 ­Հատ­կան­շա­կան է, որ այս հա­մընդ­հա­նուր եր­թը ոչ թե ծա­վալ­վում է հենց սկզբից՝ ա­սենք ­Սա­նա­սա­րի ու ­Բաղ­դա­սա­րի ծննդից, այլ ­Դավ­թի մա­սին տա­րած­վող բամ­բա­սանք­նե­րից: ­Խե­չո­յա­նը մեկ հար­թութ­յան վրա տա­րած­վող  կտա­վի մեջ կար­ևո­րել է այս սկիզ­բը, բայց դա ա­ռաջ­նա­յին չէ մնա­ցած ի­րադ­րութ­յուն­նե­րի կամ կեր­պար­նե­րի կող­քին:

  ­Խե­չո­յա­նը ոչ թե ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի, այլ երկ­հա­զա­րամ­յա կեն­սագ­րութ­յուն ու­նե­ցող ազ­գա­յին վե­պի և ­ներ­կա­յի առն­չութ­յուն­նե­րը բա­ցա­հայ­տող երկ է ստեղ­ծել: Ե­թե այս տե­սանկ­յու­նով չստեղծ­վեր վե­պը, ա­պա է­պո­սի մա­սին հատ­ված­նե­րը չէին ընդ­մի­ջարկ­վի ներ­կա­յի վեր­լու­ծութ­յուն­նե­րով: Ա­վե­լին՝ նա ոչ թե երկն սկսում է է­պո­սի որ­ևէ հատ­վա­ծի նկա­րագ­րութ­յամբ, այլ ներ­կա­յի ա­ռա­ջադր­մամբ: ­Կար­ևո­րը եր­բեք էլ է­պո­սը պատ­մե­լը չէ, այլ դրա և­ այ­սօր­վա սե­րունդ­նե­րի միջև ե­ղած կա­պի բա­ցա­հայ­տու­մը: ­Բայց նման պա­րա­գա­յում էլ չի հիմ­նա­վոր­վում դա­րե­րի խոր­քը գնա­լու, նո­րից վե­րա­դառ­նա­լու, այս կամ այն հե­րո­սի վար­քի, բնա­վո­րութ­յան մեջ սե­փա­կան ապ­րում­նե­րի նույ­նութ­յու­նը տես­նե­լու մղում­նե­րը և­ այլն: Ա­վե­լի ճիշտ է ա­սել, որ ­Խե­չո­յա­նը գրում է մեծ ժա­մա­նա­կի մա­սին, ո­րի մեջ նե­րառ­ված բո­լոր եր­ևույթ­ներն են կար­ևոր: Այս ա­մե­նի մեջ ա­ռա­ջա­տարն ան­հատն է՝ տվյալ դեպ­քում պատ­մո­ղը, որ աշ­խարհ է ե­կել ու ին­քը հաս­կա­նում է կամ փոր­ձում է հաս­կա­նալ իր ժո­ղովր­դի հոգ­ևոր մղում­ներն ու բնա­վո­րութ­յան ինչ-ինչ կող­մերն ու դե­պի ան­հա­տա­կա­նութ­յան ա­կունք­նե­րը տա­նող ճա­նա­պար­հը: Ազ­գա­յին վեպն այս ի­մաս­տով նրա հա­մար ժո­ղովր­դի կեն­դա­նի մար­մինն է ու հո­գին: ­Նա այդ ո­գու կրողն է, բայց նաև մեկ­նա­բա­նը, որ է­պո­սի օգ­նութ­յամբ ել­քի դռներ է փնտրում մարդ­կութ­յան հա­մար:  Ոչ պա­տա­հա­կա­նո­րեն վեպն սկսվում և­ ա­վարտ­վում է պատ­մող-հե­ղի­նա­կի խոս­քով, սկզբում՝ ազ­գա­յին վե­պի հան­դեպ ու­նե­ցած ակ­նա­ծան­քով, իսկ վեր­ջում՝ ար­ված գոր­ծի՝ խո­րը կար­ևո­րութ­յան զգա­ցո­ղութ­յամբ.

«-Ո՞վ ես դու:

-Ինձ արևն է կար­գել, որ Ագ­ռա­վա­քար մտնեմ, ըն­թաց­քը տես­նեմ, ազ­գա­յին վե­պի մարդ­կանց հետ հան­դի­պեմ: Ա­սա՝ ին­չի՞ հա­մար:

-Ին­չի՞:

-Ն­րա հա­մար, որ մարդն սպա­նում է, հո­գու կա­րիք ու­նի, ազ­գե­րը հա­կա­ռա­կութ­յու­նով են լցված»/384-385/:

  Եվ քա­նի որ հե­ղի­նա­կը շրջա­նա­կում է եր­կը, նրա նպա­տա­կը միայն է­պո­սը պատ­մե­լը չէ, այլ կյանքն ընդ­հան­րա­պես, հետ­ևա­բար՝ նրա հա­մար նույն­քան կար­ևոր է ազ­գա­յին վե­պի շեր­տե­րի բա­ցա­հայ­տու­մը, որ­քան ներ­կան՝ ժա­մա­նա­կի քա­ղա­քա­կան վայ­րի­վե­րում­նե­րով, մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րով, կե­ցութ­յամբ, ա­մե­նօր­յա ինք­նա­հաս­տատ­ման մղում­նե­րով և­ այլն: ­Խոս­քը հա­սա­րա­կա­կան կեն­դա­նի մարմ­նի մա­սին է, որ գա­լիս է հա­զա­րամ­յակ­նե­րի խոր­քից: ­Խո­սել դրա մա­սին՝ չի նշա­նա­կում խո­սել միան ազ­գա­յին վե­պի մա­սին, հարկ է խո­սել ամ­բող­ջի մա­սին: Այս մո­տեց­ման պա­րա­գա­յում եր­ևույթ­նե­րի ըն­կալ­ման ո­լորտ­ներն էլ տար­բեր էին լի­նե­լու: ­Մար­դու մտա­ծո­ղութ­յու­նը, նրա՝ եր­ևույթ­ներն ըն­կա­լե­լու ձևը, պատ­մե­լու, հիմ­նա­վո­րե­լու սկզբունք­նե­րը պա­հան­ջում են տար­բեր կերպ հաս­կա­նալ աշ­խար­հը, քա­նի որ ո­չինչ միա­շերտ ու միան­շա­նակ չէ, ա­ռա­վել ևս կ­յան­քը եր­բեք էլ չի սահ­մա­նա­փակ­վում գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղութ­յամբ, աշ­խա­տան­քով, այն ըն­դա­մե­նը կյան­քի դրսևոր­ման ձևե­րից մեկն է: ­Խե­չո­յա­նը չի գնում միայն գրո­ղի եր­ևա­կա­յութ­յամբ վերս­տեղծ­վող աշ­խար­հի ա­րար­ման ճա­նա­պար­հով, նրան, դրա­նից բա­ցի, այլ հիմ­նա­վո­րում­ներ են պետք՝ եր­ևույ­թը, կյանքն ամ­բող­ջութ­յան մեջ հաս­կա­նա­լու հա­մար: Այս դեպ­քում միայն հաս­կա­նա­լի են վե­պում տա­րաբ­նույթ շեր­տե­րի գո­յութ­յու­նը, որ տար­բեր ըն­կա­լում­նե­րի վկա­յութ­յուն­ներ են: ­Ճիշտ է՝ ա­մեն ան­գամ գրո­ղը կա­րո­ղա­նում է գտնել ներ­կա­յի կամ անց­յա­լին վե­րա­բե­րող հատ­ված­նե­րին բնո­րոշ տրա­մադ­րութ­յունն ու ռիթ­մը, իսկ վերջ­նա­կան արդ­յուն­քում էլ շրջա­նա­կում է ա­սե­լի­քը, որն ա­վե­լի սե­փա­կան հոգ­ևոր աշ­խար­հի ճա­նա­չումն է ու ել­քե­րի ո­րո­նու­մը, բայց միև­նույն է՝ եր­ևույթ­նե­րի մեկ­նա­բա­նութ­յունն ու դրանց ներ­կա­յա­ցու­մը տար­բեր ըն­կա­լում­նե­րի ար­տա­հայ­տութ­յուն են:

   Ս­րանք կար­ևոր են, սա­կայն ա­մե­նը չեն, ին­չը որ դառ­նում է այս գրքի կա­յաց­ման հիմ­քը կամ մա­տուց­ման հիմ­նա­կան զսպա­նա­կը: Ե­թե նկա­տի ու­նե­նանք գրո­ղի վե­պե­րը, ա­պա «Մ­հե­րը...» ա­ռա­վել, քան մյուս մե­ծա­ծա­վալ գոր­ծե­րը, լա­վա­գույնս ար­տա­հայ­տում են այն գա­ղա­փա­րը, որ աշ­խար­հը՝ իր բազ­մա­կերպ դրսևո­րում­նե­րով, միաս­նա­կան է, մար­դը հա­զար, թե եր­կու հա­զար տա­րի ա­ռաջ էլ փոր­ձել է հաս­կա­նալ աշ­խար­հի ա­ռեղծ­վա­ծը, հի­մա էլ: ­Բայց այս ա­մե­նի մեջ կար­ևո­րը մեր իսկ մարդ­կա­յին տե­սա­կի գո­յութ­յունն է, որ կա­յաց­նում է այս աշ­խարհն ու փոր­ձում է հաս­կա­նալ այն: ­Խե­չո­յա­նի վե­պը միայն է­պո­սի մա­սին չէ, այլ հայ մար­դու, որ ու­զում է հաս­կա­նալ ինչ­պես է­պո­սը, այն­պես էլ նոր ժա­մա­նակն ու նաև ինքն ի­րեն: Ա­հա այս հան­գա­մանքն էլ պայ­մա­նա­վո­րել է վե­պի մա­տուց­ման յու­րա­հատ­կութ­յուն­նե­րը, ա­վե­լի ո­րո­շա­կի՝ տեքս­տի կա­յաց­ման տար­բեր հար­թութ­յուն­նե­րը, ո­րոնք միաս­նութ­յան մեջ էլ ամ­բող­ջաց­նում են վե­պի մար­մի­նը՝ տա­րա­ծա­ժա­մա­նա­կա­յին  ներ­թա­փան­ցում­նե­րով:

    ­Խե­չո­յա­նը, թեև խո­սում է երկ­հա­զա­րամ­յա կեն­սագ­րութ­յուն ու­նե­ցող եր­ևույթ­նե­րից, բայց խո­սում է ի­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին, ուս­տի նրա գե­ղար­վես­տա­կան տեքս­տի հյուս­ված­քում քիչ տեղ չեն գրա­վում տրա­մա­բա­նա­կան դա­տո­ղութ­յուն­նե­րը, փաս­տե­րի մտա­յին հա­մադ­րում­նե­րը, ո­րոնք առ­կա են ինչ­պես ներ­կա­յի, այն­պես էլ անց­յա­լի բա­ցա­հայտ­ման ժա­մա­նակ: Գտն­ված ձևը հե­տաքր­քիր է այն ի­մաս­տով, որ վե­պը «փրկվում» է թե­րութ­յա­նը միտ­վող բա­վա­կա­նա­չափ մեծ պա­շա­րից:

    ­Մեր գրա­կա­նութ­յան մեջ կան պատ­մա­վե­պեր, որ­տեղ գե­ղար­վես­տա­կան ի­րա­ցում­ներն ի­րենց տե­ղը զի­ջում են դեպ­քե­րի տրա­մա­բա­նա­կան մեկ­նութ­յա­նը: ­Խե­չո­յա­նը, որ­պես­զի կա­րո­ղա­նա պա­հել ազ­գա­յին վե­պի մարմ­նի ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, բայց և ­միա­ժա­մա­նակ ար­տա­հայ­տի դրանց ծա­վալ­ման, եր­ևույթ­նե­րի ներ­քին պատ­ճա­ռա­հետ­ևան­քա­յին կա­պե­րը, դի­մում է այս մի­ջո­ցին՝ պատ­մո­ղը շատ բան ներ­կա­յաց­նում է դա­սա­խո­սութ­յուն­նե­րի, ներ­կա­յում գտնվող մարդ­կանց հետ ու­նե­ցած երկ­խո­սութ­յուն­նե­րի, նրանց դի­տար­կում­նե­րի մի­ջո­ցով: Այս ա­մե­նը մենք կա­րող ենք ան­վա­նել աշ­խար­հի տրա­մա­բա­նա­կան ըն­կա­լում, որ­տեղ քիչ չեն դա­տո­ղութ­յուն­նե­րը, վեր­լու­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք դուրս են է­պո­սի տեքս­տից, բայց շատ կող­մե­րով լրաց­նում են այդ պատ­մութ­յու­նը, հե­րոս­նե­րի ա­րարք­նե­րը և­ այլն:

   ­Միա­ժա­մա­նակ՝ նման մո­տե­ցու­մը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս գրո­ղին Մ­հե­րին ան­մի­ջա­կա­նո­րեն առն­չել ներ­կա­յին: Ե­թե է­պո­սի սյու­ժե­տա­յին ծա­վա­լու­մը դա բա­ցա­ռում էր, ա­պա դա­սա­խո­սի մեկ­նա­բա­նութ­յուն­ներն այդ հնա­րա­վո­րութ­յունն ըն­ձե­ռում են: Մ­հե­րի՝ պա­տու­մից դուրս մշտառ­կա գո­յութ­յունն այս վեր­լու­ծութ­յուն­նե­րի մեջ դառ­նում են խիստ կար­ևոր, հա­կա­ռակ դեպ­քում անհ­նա­րին կլի­ներ ա­ռաս­պե­լա­կան հե­րո­սի ան­մա­հութ­յու­նը գե­ղար­վես­տա­կան խոս­քում ամ­րագ­րե­լը:

  Մ­հե­րի տե­ղա­շար­ժե­րը, ո­րոնք ա­վե­լի շատ կրկնվող, օ­ղա­կաձև ճա­նա­պարհ­ներ էին, թվում է՝ դրանք ոչ մի տեղ չտա­նող, անն­պա­տակ թա­փա­ռում­ներ էին: ­Բայց ա­ռար­կա­յա­կան ու­ղի­նե­րով թա­փա­ռում­նե­րը նրա նե­րաշ­խար­հում ե­ղած մինչ այդ չփոր­ձարկ­ված, ոչ նյու­թա­կան ու­ղի­նե­րի հայտ­նա­բեր­ման նպա­տակն էին հե­տապն­դում: «­Փոր­ձում էր տիե­զե­րա­կան շրջապ­տույտ­նե­րում, մա­ռախ­լա­ծածկ ան­դունդ­նե­րում հայտն­ված հու­սալք­ված ազ­գա­յին ո­գին ամ­րապն­դել, նե­ցուկ լի­նել, նրա հա­մար ել­քի դու­ռը ո­րո­նել»/49/: ­Գու­ցե և ն­ման եզ­րա­հան­գում­նե­րը գրո­ղին ա­ռան­ձին պա­հե­րի թվում են ոչ այն­քան ճիշտ, բայց ոչ մի հա­յոց թա­գա­վոր, մե­հե­նա­կան քրմերն ու քրիս­տոն­յա վար­դա­պետ­նե­րը, ո՛չ մե­կը հու­սա­հատ ժո­ղովր­դին «այդ­պի­սի գե­ղե­ցիկ, հա­մար­ձակ ու քա­ջա­սիրտ թռիչ­քի դեռ չէր տա­րել»:

­Քա­նի որ գրո­ղի միտ­քը մշտա­պես պտտվում է ­Փոքր Մ­հե­րի շուր­ջը, հետ­ևա­պես ան­կախ ժա­մա­նա­կա­յին կամ դեպ­քե­րի հեր­թա­գա­յու­մից, նա կա­րող է ընդ­հա­տել խոսքն ու ան­ցում կա­տա­րել Մ­հե­րին: Ին­չո՞ւ էր այս հե­րո­սը մշտա­պես վե­րա­դառ­նում այն եր­կի­րը, որ­տե­ղից գնա­ցել էր. արդ­յո՞ք գի­տեր, որ ­Սաս­նո լեռ­նե­րից են սկսվում սրբա­զան Ա­րա­րատ երկ­րի դար­պաս­նե­րը, ինչ­պես հա­մոզ­ված էին շու­մեր­նե­րը և ­կամ գի­տե՞ր, որ ­Վա­նա լեռ­նե­րը քրմա­պե­տե­րի կող­մից գա­լակ­տի­կա­յի կենտ­րոն-գա­ղա­փար էին հաս­կաց­վում:

  ­Նա փնտրե­լով հա­սել էր այն լեռ­նե­րը, որ­տեղ ծա­գում­նե­րի ա­րա­րումն էր դարձ­յալ հունց­վե­լու: ­Նա կամ­քից ան­կախ գնում էր դե­պի Ագ­ռա­վա­քար: Եր­կար, շատ եր­կար տա­րի­նե­րի միայ­նակ թա­փա­ռում­նե­րը, ա­նա­պատ­նե­րի ճա­նա­պարհ­նե­րը նրան սո­վո­րեց­րել էին, որ «ան­կա­րե­լի է կոր­չի նա, ով կա­մե­նում էր մնա­յուն լի­նել»:  Ան­կա­րե­լի էր, որ թե­կուզ մեկ ան­գամ ա­ռեղծ­վա­ծի խո­րութ­յունն զգա­ցա­ծը դյու­թանք կամ խաբ­կանք լի­ներ:

   Գ­րո­ղը վի­ճար­կում է ազ­գագ­րա­գետ­նե­րի ու պատ­մա­բան­նե­րի այն տե­սա­կե­տը, որ ազ­գա­յին վե­պի ծա­գու­մը կա­պում են ոչ թե ­Հա­յա­սա­յի, այլ ա­վե­լի ուշ՝ ու­րար­տա­կան ­Սար­դու­րի Ա-ի ժա­մա­նակ­նե­րից: Թ­վում է՝ ­Տոս­պան լե­ռան լան­ջին գտնվող Ագ­ռա­վա­քա­րի դռան վրա ար­ված ու­րար­տա­կան աստ­վա­ծութ­յուն­նե­րի ա­նուն­ներն ու զո­հա­բեր­վող կեն­դա­նի­նե­րի թվա­քա­նակն այլ բան չէր էլ են­թադ­րի: Ա­վե­լին՝ նրանք են­թադ­րում էին պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րում Մ­հե­րի՝ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի վրա ու­նե­ցած վճռա­կան ազ­դե­ցութ­յան մա­սին: Այս կար­ծի­քի օգ­տին կա­րող էր վկա­յել և­ է­պո­սի բա­ցա­ռիկ պա­տում­նե­րից մե­կը, որ սո­վո­րա­կան շա­րադ­րանք չէ: ­Դա­րեր շա­րու­նակ Մ­հե­րը եր­բեք չի բա­ցա­կա­յել ժո­ղովր­դի հի­շո­ղութ­յու­նից:  «Ըստ նրա՝ խորհր­դա­բա­նա­կան մի­ջու­կի գաղտ­նիք­նե­րին հա­ղոր­դա­կից լի­նող­նե­րի մար­մին­նե­րը Մ­հե­րի երկ­րորդ գալստ­յան օր­վա­նից պի­տի փոխ­վեն ու հագ­նեն հո­գի­նե­րը: Այն ժա­մա­նակ ներ­կա­յին հա­կա­ռակ՝ հո­գին դուր­սը պի­տի լի­նի, մար­մի­նը՝­ներ­սը, հո­գու աչ­քե­րը պի­տի սկսեին տես­նել, որ Մ­հերն ա­ներ­ևույթ աստ­վա­ծութ­յուն էր, և ն­րա գո­յութ­յու­նը ոչ միայն այս աշ­խար­հում, այլև գե­րեզ­մա­նից ան­դին էր մարդ­կանց ա­ռաջ­նոր­դում»/112/:

   Են­թադ­րե­լի էր, որ հենց ան­տե­սա­նե­լի լի­նե­լուց է Մ­հե­րի ա­նունն ար­ձա­նագր­վել Ագ­ռա­վա­քա­րի դռա­նը:

  ­Բայց հա­կա­սութ­յուն­նե­րը պատ­մա­կան փաս­տե­րի ու ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի միջև  առ­կա էին: Դ­րա­նում իր դե­րը կա­րող էր ու­նե­նալ լե­զուն՝  նախ դժվար ըն­կա­լե­լի էր ­Հա­յա­սա­յի հին հա­յե­րե­նը, հե­տո ու­րար­տա­կան խալ­դե­րե­նը, ա­պա և­ այս եր­կու­սի հետ գոր­ծած­ված ա­քե­մեն­յան սե­պագ­րե­րով կա­տար­ված շա­րադ­րան­քը: ­Բա­ցի այդ՝ սե­պա­գիր ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը և­ է­պո­սի ա­ռաս­պե­լա­կան դրվագ­նե­րը ծի­սա­կար­գա­յին տեքս­տեր են և­ ոչ թե պատ­մա­կան անց­քե­րի փաս­տա­ցի բա­ցատ­րութ­յուն­ներ: Ն­րանք չէին ըն­դու­նում, որ մ.թ.ա. 2-րդ ­հա­զա­րամ­յա­կից սկիզբ առ­նող վե­պը ­Միհր աստ­վա­ծութ­յան ժա­մա­նա­կա­կիցն էր:

   Գ­րո­ղին հե­տաքրք­րում է ­Դավ­թի նզով­քը և դ­րա հետ կապ­ված՝ Ագ­ռա­վա­քար գնա­լու հան­գա­ման­քը: Արդ­յո՞ք դա երկ­րի ե­րե­սից վեր­ջա­նա­կան վե­րա­նա­լու պա­հանջ էր: ­Մեկ­նա­բա­նութ­յու­նը դառ­նում է հե­տաքր­քիր, քա­նի որ հա­զիվ թե Մ­հե­րի ծնող­նե­րը կեն­դա­նի-կեն­դա­նի քա­րայ­րում ի­րենց որ­դուն փակ­վե­լու կողմ­նա­կի­ցը լի­նեին: Ին­չո՞ւ հենց Ագ­ռա­վա­քար: ­Գու­ցե պատ­ճա­ռը ­Խու­տո­ւի­նին էր, ում ա­նու­նը դռան սե­պագ­րե­րի մեջ չոր­րորդն էր հի­շա­տակ­ված՝ որ­պես ու­րար­տա­ցի­նե­րի ճա­կա­տագ­րի աստ­վա­ծութ­յուն: ­Նա իշ­խում էր կյան­քի ու մահ­վան օ­րենք­նե­րի վրա: ­Նա հո­գի­ներ էր տա­նում անդ­րաշ­խարհ ու նաև բե­րում: Իր հզոր անգ­ղա­յին թևե­րով անց­նում էր տար­բեր աշ­խարհ­նե­րի սահ­ման­նե­րը, ա­հա թե ով էր ի­րա­կա­նաց­նե­լու ան­մահ ու ան­ժա­ռանգ մնա­լու ա­նեծ­քի պա­հան­ջը:

   Ու­րար­տո­ւի ար­քա ­Մե­նո­ւան ­Բեր­կի­րում կո­թող է կանգ­նեց­րել/մ.թ.ա. 9-րդ ­դար/, որ­տեղ չոր­րորդ աստ­վա­ծութ­յու­նը ևս ­Խու­տո­ւի­նին էր և ն­րան որ­պես եր­կու աշ­խարհ­նե­րի տի­րա­կա­լի է դի­մում. «…­Խալ­դի, ­Թե­շե­բա, ­Շի­վի­նի և ­Խու­տո­ւի­նի աստ­վա­ծութ­յուն­նե­րը թող ոչն­չաց­նեն ­Մե­նո­ւա­յին և­ իր սեր­մը երկ­րի ե­րե­սից…»/120/:

 ­Դա­վիթն ի­րա­կա­նում գի­տեր կո­թո­ղին սե­պագր­ված պաշ­տա­մուն­քա­յին սահ­մա­նու­մը: ­Խե­չո­յա­նը հե­տաքր­քիր, բա­ցա­ռիկ մեկ­նա­բա­նութ­յուն է տա­լիս. «­Դա­վիթն ու ­Խան­դու­թը վստահ էին՝ ­Համ­բարձ­ման գի­շե­րը բաց­վե­լու էին Ագ­ռա­վա­քա­րի դռնե­րը, եր­կու աշ­խարհ­նե­րի մի­ջով հո­գի­ներ անց­կաց­նող ­Խու­տո­ւի­նին Մ­հե­րին էր բե­րե­լու, և ­վերս­տին նո­րոգ­վե­լու էր հի­նա­վուրց աշ­խար­հի ա­ռանց­քից ըն­կած ժա­մա­նա­կի խախտ­ված շրջա­նը, և ­Հա­յոց աշ­խար­հի հա­մար նոր փուլ, նոր սկիզբ էր դրվե­լու»/121/:

   Ն­րանք լավ գի­տեին աստ­վա­ծութ­յան հզո­րութ­յու­նը, այդ պատ­ճա­ռով էլ վստա­հա­բար Մ­հե­րին այն­տեղ ու­ղար­կե­ցին, որ­պես­զի նրան այն­տեղ մեկ ու­րիշ կյանք պարգ­ևեն:

  ­Գիտ­նա­կան­նե­րի մի մասն էլ հա­մոզ­ված էր, որ ­Դա­վիթն ու ­Խան­դու­թը քրիս­տոն­յա­ներ էին, բայց նրանք որ­տե­ղի՞ց գի­տեին քսան դար ա­ռաջ ե­ղած հե­թա­նոս նախ­նի­նե­րի՝ ­Խու­տո­ւի­նի գաղտ­նի ծի­սա­կար­գը: ­Հե­տա­գա­յում էլ ե­կե­ղե­ցին ­Համ­բարձ­ման գի­շեր­վա տո­նա­կա­տա­րութ­յու­նը վե­րագ­րեց Ք­րիս­տո­սի երկ­րորդ գալստ­յա­նը: ­Ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի մաս­նակ­ցութ­յու­նը վկա­յում էր, որ ժո­ղովր­դի հի­շո­ղութ­յու­նը պա­հում էր վաղ անց­յա­լի Ագ­ռա­վա­քա­րում ապ­րող ­Խու­տո­ւի­նի և Մ­հե­րի ներ­կա­յութ­յու­նը:

    Ի­հար­կե, այս դաշ­տը, որ­տեղ տրա­մա­բա­նա­կան դա­տո­ղութ­յուն­նե­րը գե­րա­զան­ցա­պես լծորդ­վում են հե­ղի­նա­կա­յին դիր­քո­րոշ­մա­նը և ­կապ­վում են պատ­մո­ղի սուբ­յեկ­տիվ ըն­կա­լում­նե­րին, ան­մի­ջա­կա­նո­րեն հա­րա­բե­րակց­վում է «փաս­տե­րի» աշ­խար­հին:

   Ա­ռա­ջին ան­գամ է մեր գրա­կա­նութ­յան մեջ է­պո­սի այս կամ այն դրվա­գի, հե­րո­սի, նրա ա­րարք­նե­րի մա­սին գրո­ղը հան­դես բե­րում և «այ­լոց» կար­ծի­քը, նա փո­խում է ըն­կալ­ման տե­սանկ­յու­նը, որ­պես­զի եր­ևույ­թը բաց­վի ամ­բող­ջութ­յամբ: ­Մեզ հա­մար հա­սա­նե­լի, մեզ հա­մար հայտ­նի դեպ­քե­րը մա­տուց­վում են շրջված ե­րե­սով: Գ­րո­ղին տվյալ դեպ­քում հե­տաքրք­րում են «ի­րո­ղութ­յուն­նե­րը» և­ ոչ թե ժո­ղովր­դի եր­ևա­կա­յութ­յան մեջ ստեղծ­վա­ծը: ­Պա­տա­հա­կան չէ, որ ­Խե­չո­յա­նը որ­ևէ ան­գամ չի հի­շա­տա­կում «է­պոս» բա­ռը, նա գոր­ծա­ծում է «ազ­գա­յին վեպ» կա­պակ­ցութ­յու­նը: Ն­պա­տա­կը մեկն է՝ նրա պատ­մա­ծը ոչ թե «ա­ռաս­պե­լա­խառն պատ­մութ­յուն» է, այլ ե­ղե­լութ­յուն: ­Հետ­ևա­պես եր­կի հան­գու­ցա­յին հատ­ված­նե­րը, դեպ­քե­րը մեկ­նա­բա­նե­լիս պատ­մո­ղը դրանք հիմ­նա­վո­րում է ա­ռար­կա­յա­կան օ­րի­նակ­նե­րով՝ հմա­յա­թափ ա­նե­լով է­պո­սում ար­ձա­նագր­ված բնո­րո­շում­նե­րը, ա­րարք­նե­րը, մարդ­կանց ու­ժը և­ այլն: ­Բայց թող չստեղծ­վի այն տպա­վո­րութ­յու­նը, թե ­Խե­չո­յանն է­պո­սը չի պատ­մում: Այն­պի­սի է­ջեր կան, որ մինչ այդ՝ աս­քա­յին նման պա­տու­մով, է­պո­սին ար­ժա­նի թա­փով ու դրան բնո­րոշ ո­րակ­նե­րով ոչ ոք, ­Խե­չո­յա­նից բա­ցի, դեռևս չի պատ­մել ար­ձակ լեզ­վով:

   ­Կա­րող ենք ա­սել, որ հիշ­յալ հատ­ված­նե­րը, ո­րոնք բեր­վում են ­Բո­հա ադ- ­Դի­նի և Իբն ­Հա­բի­բի մա­տե­նագ­րութ­յուն­նե­րից, «փաս­տե­րի» աշ­խարհն է, որ­տեղ ի­րո­ղութ­յուն­ներն ան­մի­ջա­կան դեպ­քե­րի չմիջ­նոր­դա­վոր­ված ար­ձա­գանքն են: Այս­տեղ դի­տար­կում­ներն ազ­գա­յին վե­պում ե­ղած դեպ­քե­րը մո­տեց­նում են հա­վա­նա­կան անց­քե­րին: ­Նախ՝ դրա­նով գրո­ղը ցան­կա­նում է ցույց տալ «տե­ղի ու­նե­ցա­ծի» և ­ժո­ղովր­դի եր­ևա­կա­յութ­յամբ ստեղ­ծած աշ­խարհ­նե­րի միջև ե­ղած տար­բե­րութ­յու­նը, ա­պա նաև ընտր­ված պատ­մե­լաձ­ևը հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում ամ­բող­ջաց­նել ազ­գա­յին վե­պի ըն­կալ­ման «փաս­տա­կան» ո­լոր­տը: Այս­տեղ կա­րե­լի է նե­րա­ռել և ­ներ­կա­յի ա­ռան­ձին հատ­ված­նե­րը, ո­րոնք հա­ճախ կեն­ցա­ղա­յին բնույթ ու­նեն և ­բա­ցա­հայ­տում են ազ­գա­յին վե­պի հե­րոս­նե­րի և ­ժա­մա­նա­կա­կից մտա­վո­րա­կա­նի բնա­վո­րութ­յան, հո­գե­բա­նութ­յան ա­ռան­ձին կող­մե­րի «նույ­նութ­յու­նը»:  ­Վեր­ջին հաշ­վով փաս­տե­րի աշ­խար­հը գրո­ղին անհ­րա­ժեշտ է հաս­կա­նա­լու ազ­գա­յին վե­պը, որ սե­րունդ­նե­րին է ժա­ռանգ­վել որ­պես գե­ղար­վես­տա­կան երկ, մտքի, եր­ևա­կա­յութ­յան զո­րութ­յամբ ստեղծ­ված գործ, մինչ­դեռ գրո­ղի հա­մար ազ­գա­յին վե­պը նախն­յաց հա­մար ապ­րե­լու, գո­յատ­ևե­լու վար­քա­կա­նոն է ե­ղել, ո­րով մար­դիկ ա­ռաջ­նորդ­վել են, այ­սինքն՝ շատ բան ե­ղել է գործ­նա­կան բնույ­թի: Ե­թե դա այդ­պես է, ու­րեմն շատ բան բխում է անց­յա­լի ի­րո­ղութ­յուն­նե­րից և­ ոչ թե մարդ­կա­յին մտքից կամ եր­ևա­կա­յութ­յու­նից: Ա­հա փաս­տե­րի աշ­խարհն այն ա­մենն է, ինչ որ կա, տե­սա­նե­լի է ու եր­ևա­կա­յութ­յամբ չմիջ­նոր­դա­վոր­ված:

­Դա մի աշ­խարհ է, ուր ի­րա­կա­նում խոս­վում է միև­նույն դեպ­քե­րի, հե­րոս­նե­րի մա­սին, սա­կայն փոխ­ված է հա­յաց­քի ուղ­ղութ­յու­նը, ա­վե­լի ո­րո­շա­կի՝ տե­սանկ­յու­նը:

  ­Մըս­րա տան մա­տե­նա­գիր Իբն ­Հա­բի­բը պաշտ­պա­նում է ­Մե­լի­քին՝ նրա հզո­րութ­յու­նը ցույց տա­լու նպա­տա­կով: ­Մինչ­դեռ նրա ներ­կա­յաց­րած դրվագ­նե­րը հա­կա­սում են ­Բո­հա ադ-­Դի­նի տա­րեգ­րութ­յա­նը, ուր ­Մե­լի­քի յոթ­նօր­յա քու­նը, շամ­փուր­նե­րով ոտ­քե­րի ներ­բան­նե­րը դա­ղե­լը, ար­ծա­թե, ոս­կե գի­շե­րա­նոթ­նե­րը միայն կի­սաճշ­մար­տութ­յուն­ներ են դիտ­վում: ­Թա­գա­վո­րա­կան ըն­տա­նիք­նե­րում նման սո­վո­րույթ­ներ ե­ղել են՝ գա­հա­ժա­ռան­գին աստ­վա­ծա­մար­դու վե­րաանձ­նա­վո­րե­լու նպա­տա­կով շամ­փուր­ներ են դրել ոտ­քե­րի տակ՝ ճեն­ճա­հոտ տա­րա­ծե­լով՝ իբրև տի­տա­նի են արթ­նաց­նում յոթ­նօր­յա քնից, բայց ոտ­քե­րը չվնա­սե­լու հա­մար ներ­բան­նե­րին տա­վա­րի մսի շեր­տեր են դրել: Ն­ման ձևով ­Մե­լի­քին ման­կուց վե­րերկ­րա­յին ու­ժե­րից սեր­ված լի­նե­լու գի­տակ­ցութ­յունն էին ներշն­չում, որ­պես­զի վճռա­կան պա­հե­րին «աստ­վա­ծա­մար­դու խելք և ­կամք» դրսևո­րեր:

  Իս­միլ իշ­խա­նու­հին ­Դավ­թին ներս էր ա­ռաջ­նոր­դել, որ­տեղ «քա­ռա­սուն գազ» խո­րութ­յամբ հոր կար, բայց ­Բո­հա ադ-­Դի­նը վկա­յում է, որ դա հա­տուկ ­Դավ­թի հա­մար չի ե­ղել, ցան­կա­ցած մահ­մե­դա­կան հրա­մա­նա­տա­րի գի­շե­րա­յին հան­կար­ծա­կի հար­ձա­կում­նե­րից պաշտ­պա­նե­լու հա­մար հոր էր փոր­վում: Իսկ քա­ռա­սուն գա­զը, որ հա­վա­սար է քա­ռա­սուն­չորս մետր ութ­սուն սան­տի­մետ­րի, ­Սաս­նո լեռ­նա­յին երկ­րում ան­հա­վա­տա­լի մի բան էր: Այդ հո­րե­րը չէին գե­րա­զան­ցում մետ­րը կամ մետր ու կե­սը: Իբն ­Հա­բի­բը ­Մե­լի­քի խայ­տա­ռակ պար­տութ­յու­նը սե­րունդ­նե­րի ա­ռաջ ար­դա­րաց­նե­լու հա­մար դի­մում է չա­փա­զան­ցութ­յուն­նե­րի՝ փո­փո­խե­լով «ան­գամ բնա­կան եր­ևույթ­նե­րը»:

  Եր­ևույթ­նե­րի մեկ­նա­բան­ման այս ձևը գրո­ղը շա­րու­նա­կում է ա­վե­լի խո­րաց­նել: Ու թեև Իբն ­Հա­բի­բը մե­ղադ­րում է ­Բո­հա ադ-­Դի­նին հա­յե­րի հան­դեպ կողմ­նա­պահ վե­րա­բեր­մուն­քի հա­մար, բայց վեր­ջինս քիչ ծաղ­րով չի վե­րա­բե­րում հայ պատ­միչ­նե­րի մեկ­նութ­յուն­նե­րին, որ իբր ­Դա­վի­թը հո­րից դուրս գա­լիս ջար­դուփ­շուր է ա­րել ջա­ղաց­քա­րե­րը՝ սպա­նե­լով հի­սուն-վաթ­սուն մար­դու, մինչ­դեռ Իս­միլ իշ­խա­նու­հին վկա­նե­րի ներ­կա­յութ­յամբ է ա­սել, թե իր հրա­մա­նով հա­վա­տա­րիմ մար­դիկ հո­րի բե­րա­նը բաց են թո­ղել, որ ­Դա­վի­թը դուրս գար: Դ­րա արդ­յուն­քում էր, որ վաթ­սու­նե­րեք ազն­վա­կան­նե­րին ­Դա­վիթն ա­զատ ար­ձա­կեց կամ սրի մի հար­վա­ծը Իս­մի­լին, մյու­սը՝ ­Խա­դի­ճեին նվի­րեց: ­Սա «գոր­ծար­քան­ման» ա­րարք էր: ­Ծի­ծա­ղե­լի դեպ­քե­րից է հա­մա­րում հայ պատ­միչ­նե­րի վկա­յութ­յու­նը, թե ­Դա­վի­թը հար­ձա­կու­մից ա­ռաջ ­Մըս­րա բա­նա­կի ան­հա­շիվ վրան­ներն է տե­սել, վա­խե­ցել է, բայց ձին լե­զու է ա­ռել, հոր­դո­րել է՝ չվա­խե­նալ, քա­նի որ ինքն էլ կոչն­չաց­ներ թշնա­մի­նե­րին… Այս ա­մե­նը նրան պար­զա­պես հե­քիաթ­ներ են թվում:

  ­Բո­հա ադ-­Դի­նը հայ պատ­միչ­նե­րին մե­ղադ­րում է ­Դավ­թի՝ ­Մըս­րա զոր­քի դեմ միայ­նակ չլի­նե­լը թաքց­նե­լու պատ­ճա­ռով: Որ իբր թշնա­մուն ջախ­ջա­խել է ին­քը, ­Թո­րո­սի գեր­դաս­տա­նը՝ քա­ռա­սու­նի­նը հո­գով և ­մի քա­նի վա­նա­կան­ներ: Այ­նինչ նրանց հե­տա­գա շա­րադ­րան­քից կա­րե­լի է գու­շա­կել, որ գի­շե­րա­յին հար­ձակ­մա­նը օ­ժան­դա­կել են շրջա­կա գյու­ղե­րի, ա­վան­նե­րի հա­զա­րա­վոր զին­ված աշ­խար­հա­զո­րա­յին­ներ: ­Մինչ­դեռ խայ­տա­ռակ պար­տութ­յան պատ­ճառ­նե­րը պարզ են. հա­յե­րը լավ էին տի­րա­պե­տում լեռ­նե­րում պա­տե­րազմ­ներ վա­րե­լու հմտութ­յուն­նե­րին, մյուս կող­մից էլ ­Մե­լի­քը մեծ բա­նա­կը նեղ հո­վիտ­նե­րը մտցնե­լով, զրկել էր ա­րագ տե­ղա­շարժ­վե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից, պար­տութ­յան ի­րա­կան պատ­ճառ­նե­րը սրանք են: ­Նա ծաղ­րում է Իբն ­Հա­բի­բին՝ խայ­տա­ռակ փա­խուս­տը լռութ­յան մատ­նե­լու և ­դեպ­քե­րը պա­ճու­ճանք­նե­րով զար­դա­րե­լու հա­մար՝ ­Մե­լի­քը ինք­նա­գո­վութ­յամբ էր զբաղ­վել, թե ­Դա­վիթ մար­դուն սպա­նեց, հող էր, հող դար­ձավ: Ն­ման զվար­ճա­լի պատ­մութ­յուն նաև հայ տա­րե­գիր­ներն են պատ­մել՝ իբր ­Դավ­թի սու­րը երկ­րա­գուն­դը պան­րի նման կտրե­լով հա ա­ռաջ էր գնա­ցել, բայց լավ էր, որ հրեշ­տա­կը թևը դեմ էր տվել՝ հա­կա­ռակ դեպ­քում սու­րը պղտոր ջրին կհաս­ներ, պատ­նե­շը կբաց­վեր, կխեղ­դեր աշ­խար­հը: ­Մեկ այլ դեպ­քում էլ նա քննա­դա­տում էր ռազ­մար­շա­վին մաս­նակ­ցած տա­րե­գիր­նե­րին, ով­քեր բա­խում­նե­րի պատ­ճա­ռը հա­մա­րել են «բար­բա­րոս լեռն­ցի­նե­րի» նա­խանձն ու ընդվ­զու­մը քա­ղա­քա­կիրթ ար­ևել­քի դեմ: Իսկ ­Բո­հա ադ-­Դի­նը հա­յե­րին հա­մա­րում է ­Հայ­կա­կան և Ու­րար­տա­կան պե­տութ­յուն­նե­րի հա­րուստ մշա­կույ­թի ժա­ռան­գորդ­նե­րը: ­Մըս­րա բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րը մշտա­պես վառ են պա­հել ա­տե­լութ­յու­նը ­Սաս­նո ժո­ղովր­դի հան­դեպ՝ նրանց դա­րե­րով կու­տա­կած հարս­տութ­յու­նը ձեռք գցե­լու հա­մար: ­Բայց ­Մե­լի­քի տևա­կան հար­ձա­կում­նե­րի պատ­ճառ կա­րող էր լի­նել և­ այն, որ նա չէր կա­րող ­Մեծ Մ­հե­րի անդ­րա­նիկ որ­դու ժա­ռան­գա­կան ի­րա­վուն­քից հրա­ժար­վել: ­Դա­վի­թը, որ կրտսերն էր, չպի­տի դառ­նար ­Սաս­նո տի­րա­կա­լը:

  ­Հե­տաքր­քիր է պատ­միչ-հե­րո­սի  վեր­ջին դի­տար­կու­մը, որ մնա­ցել է ա­նա­վարտ կամ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ ձե­ռագ­րի շա­րու­նա­կութ­յու­նը ոչն­չաց­վել է: Ին­չո՞ւ: ­Բանն այն է, որ ­Բո­հա ադ-­Դի­նը խորհր­դա­ծել է «տիե­զե­րա­կան հա­վերժ խա­վա­րով լցված հո­րի մա­սին, որն այս մո­լո­րա­կի նմուշ-օ­րի­նակն է»: Այս­տեղ հայտն­վել են մարդ­կա­յին եր­կու տե­սակ­ներ, «նյու­թի աշ­խար­հում բռնկվել էր նրանց և ­սե­րունդ­նե­րի միջև ի­րար հա­ջոր­դող պա­տե­րազմ­նե­րը, սկսվել էր դա­րե­րի ան­վեր­ջա­նա­լի հո­գե­վար­քը»: Եր­կու կող­մե­րի պատ­միչ­նե­րը սևաց­րել են հա­կա­ռա­կոր­դին, ներ­բո­ղել ի­րենց հե­րոս­նե­րին և­ այլն:

   Են­թադ­րե­լի է, որ ­Բո­հա ադ-­Դի­նը փոր­ձել է հա­կա­ռա­կորդ թևե­րի կամ տար­բեր մարդ­կա­յին տե­սակ­նե­րի միջև գտնել ընդ­հա­նու­րը, բա­ցա­հայ­տել էր և՛ մե­կի, և՛ մյու­սի թե՛ սխալ­նե­րը, թե՛ ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը: ­Սա տար­բեր մարդ­կա­յին տե­սակ­նե­րի, տար­բեր մշա­կույթ­նե­րի միջև ո­րո­շա­կի երկ­խո­սութ­յուն սկսե­լու ցան­կութ­յուն է ե­ղել, ին­չը մերժ­վել է հե­տա­գա­յի պատ­միչ­նե­րի կող­մից: ­Բո­հա ադ-­Դի­նը ա­տե­լութ­յուն չի դրսևո­րում հայ մշա­կույ­թի հան­դեպ, ին­չը չի նկատ­վում մյուս ա­րաբ պատ­մա­բան­նե­րի մոտ:

  Այս մի­տու­մը՝ եր­ևույթ­նե­րը տես­նել ա­ռա­վել լայն կա­պե­րի մեջ՝ մենք տես­նում ենք և «Ար­շակ»-ում, հա­կա­ռա­կորդ­նե­րը ներ­քին ճա­կա­տագ­րա­կան կա­պով են միմ­յանց կապ­ված, նրանք ա­սես ժա­մա­նա­կի մեջ կեր­տում են միմ­յանց: Ն­րանք միմ­յանց հա­մար ո­րո­շա­կի ներ­կա­յութ­յուն են, միմ­յանց զգո­նութ­յան են կո­չում և ­պայ­մա­նա­վոր­ված են միմ­յան­ցով: ­Հար­ցադր­ման մեկ այլ կող­մը տես­նում ենք այս­տեղ՝ ազ­գա­յին վե­պի ա­րար­ման ըն­թաց­քում:

   ­Խե­չո­յանն ա­ռա­ջին ան­գամ մեր գրա­կա­նութ­յան մեջ ցույց է տա­լիս, որ փո­խազ­դե­ցութ­յուն­ներն առ­կա են և ­հոգ­ևոր, տվյալ դեպ­քում գրա­կա­նութ­յան ո­լոր­տում: ­Ժո­ղո­վուր­դը վե­պը հյու­սե­լիս ո­րո­շա­կիո­րեն ազդ­վել է և ­հա­կա­ռա­կոր­դի կող­մից ստեղծ­ված պատ­մութ­յուն­նե­րից: Այ­սինքն՝ նա վերց­րել է այն, ինչ ի­րեն է հե­տաքրք­րել, իսկ մյուսն ա­սե­լի­քը հիմ­նա­վո­րել է սե­փա­կան հա­յե­ցո­ղութ­յամբ: ­Փաս­տե­րի աշ­խար­հի հայտ­նա­բե­րու­մը հե­տաքր­քիր գե­ղար­վես­տա­կան գյուտ է, որ ա­րել է գրո­ղը: Դ­րա­նով հնա­րա­վո­րութ­յուն է ստեղծ­վում է­պո­սի ա­ռան­ձին հատ­ված­ներ նո­րո­վի բա­ցա­հայ­տել: ­Սա ևս ­մեկ ան­գամ ներ­կա­յաց­նում էր գրո­ղի հա­մար աշ­խար­հա­յաց­քա­յին կար­ևոր եզ­րա­հան­գում­նե­րից մե­կը՝ հա­կադ­րութ­յուն­նե­րի նույ­նութ­յու­նը:

   ­Բայց, ի­հար­կե, պատ­մո­ղա­կան աշ­խար­հը շատ ա­վե­լի հե­տաքր­քիր է, քան ըն­կալ­ման նա­խորդ եր­կու ձևե­րը: Այս­տեղ խոսքն ա­վե­լի կեն­դա­նի է ու ինքն ի­րեն կա­ռու­ցող, ի­րեն ա­ռաջ մղող, երբ դրա ծա­վալ­ման ազ­դակ­նե­րը հենց պատ­մո­ղա­կան-աս­քա­յին բնույ­թի մեջ են: ­Վեր­ջին հաշ­վով՝ վե­պում ա­ռօր­յա կեն­ցա­ղա­յին բնույ­թի դրվագ­ներն ա­վե­լի շատ ա­ռօ­րեա­կա­նի դժվա­րութ­յուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լուն միտ­ված հատ­ված­ներ են, իսկ ազ­գա­յին վե­պը ներ­կա­յաց­նող բա­ժին­նե­րը դառ­նում են ոչ միայն անց­յա­լից ժա­ռանգ­ված է­պո­սի տար­բե­րակ­նե­րի սոս­կա­կան վե­րա­պա­տում­ներ, այլ սե­րունդ­նե­րի փոր­ձի պատ­մութ­յուն, որ հարս­տա­նում է նոր ժա­մա­նակ­նե­րի դեպ­քե­րով, մարդ­կան­ցով, ի­րա­դար­ձութ­յուն­նե­րով, ա­վե­լին՝ նաև գրա­կան փոր­ձով: Այս վե­պում նաև նա­խորդ գրա­կան եր­կե­րի փոր­ձը, շուն­չը կա: ­Սա ևս ­մեկ ան­գամ վկա­յում է, որ միան­գա­մայն տար­բեր են ի­րա­կան աշ­խարհն ու ար­վես­տի աշ­խար­հը, որ­տեղ եր­ևույթ­նե­րը, մար­դիկ կեն­դա­նի են ու տպա­վո­րիչ: Ին­չո՞ւ: Ո­րով­հետև այս աշ­խար­հի ստեղ­ծու­մը զու­գա­հեռ­վում է մար­դու ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցով: ­Պատ­մող հե­րո­սը միտ­ված է հաս­կա­նա­լու ինչ­պես վե­պի այս կամ այն հե­րո­սին, բա­ցա­հայ­տել նրա ա­րարք­նե­րի դրդա­պատ­ճառ­նե­րը, այն­պես էլ հաս­կա­նալ ինքն ի­րեն՝ ա­ռանց վե­րա­պա­հում­նե­րի: Այս հան­գա­ման­քը չի կա­րող հե­տաքրք­րութ­յուն չա­ռա­ջաց­նել ըն­թեր­ցո­ղի մոտ:

   ­Դեպ­քերն սկսվում են ­Դա­վի­թի շուրջ ծա­վալ­վող բամ­բա­սանք­նե­րով:  Այս պա­հից էլ ձևա­վոր­վում է  ճա­կա­տագ­րա­կան զար­կը, որ տա­րի­ներ հե­տո տա­պա­լե­լու էր ­Դավ­թին: ­Ձե­նով ­Հո­վա­նը ե­րե­կո­յան ընթ­րի­քից հե­տո փոր­ձել էր եղ­բո­րոր­դուն՝ ­Սա­ռան ար­դեն հի­վանդ է, ­Դավ­թին շա­հել-պա­հելն էլ դժվա­րա­ցել է, ճիշ­տը նրան ա­մուս­նաց­նելն է: ­Դա­վիթն էլ հա­մա­ձայ­նութ­յու­նը տվել է:

  ­Հո­վա­նի շտա­պո­ղա­կա­նութ­յու­նը նպա­տա­կին չհա­սավ, ­Դա­վիթն ար­դեն ո­րո­շել էր ­Վան գնալ, քա­նի որ նրա հաղ­թա­նա­կը Մս­րա ­Մե­լի­քի հան­դեպ, ­Վա­նի Արծ­րուն­յաց ար­քու­նի­քում բեր­նե­բե­րան էր ան­ցել, ար­քա­յա­դուստր ­Խան­դութն էլ ի­րեն ու­զե­լու ե­կած զո­րա­վար­նե­րին ու ազն­վա­կան­նե­րին ան­տե­սել, ­Դավ­թի մոտ ­Գող­թան գա­վա­ռի համ­բա­վա­վոր գու­սան­նե­րին էր ու­ղար­կել:  ­Հո­վա­նի և ­քե­ռի ­Թո­րո­սի հա­մար պարզ էր, որ ­Դա­վի­թը ­Վան է գնա­լու: ­Խան­դու­թը նրան որ­ևէ կերպ չէր լքել: ­Հար­սա­նիք են ա­րել, ինն ա­միս անց ­Դա­վիթն է ծնվել:

  ­Տասն­հինգ-տասն­վեց տա­րի բա­ցա­կա­յե­լուց հե­տո ­Դա­վիթն է վե­րա­դար­ձել, բայց վտան­գը նրա շուրջ էր պտտվում: ­Վե­րա­դար­ձի տո­նա­կան սե­ղա­նի հա­մար թխված հա­ցը թու­նա­վոր էր, իսկ այդ ա­մենն ու­ղարկ­վել էր քա­ղա­քա­պե­տա­րա­նի պա­հեստ­նե­րից՝ ­Վեր­գո­յի հրա­մա­նով:

  ­Բայց հա­սա­րա­կութ­յան վրա ա­վե­լի մեծ ազ­դե­ցութ­յուն էր ու­նե­ցել ­Վաս­պու­րա­կա­նի սահ­մա­նին ­Դավ­թի և Մ­հե­րի իբրև թե մի աղջ­կա պատ­ճա­ռով սկսված կռի­վը, ո­րի ըն­թաց­քում հայրն ա­ռանց որ­դուն ճա­նա­չե­լու ա­նի­ծել էր նրան: Որ­դին չէր հաս­կա­ցել այդ ա­մե­նի ի­մաս­տը, չէր հաս­կա­ցել և ­Խան­դու­թի սար­սա­փած հա­յաց­քի ի­մաս­տը, վրա հա­սած ­Հո­վա­նը պա­խա­րա­կել էր Մ­հե­րին, ար­գե­լել էր քա­ղաք, իշ­խա­նա­կան տուն մտնել: Մ­հե­րը հոր նզով­քից վի­րա­վոր­ված ­Վան՝ պա­պի ար­քու­նիք էր գնա­ցել, հար­բե­ցո­ղութ­յան մեջ էր, «է­շը ձիուց չէր տար­բե­րում»:

  Եր­րորդ դիպ­վածն ա­վե­լի ծանր էր. ­Խան­դութն ա­ռա­ջինն էր նկա­տել ­Դավ­թի թևի ­Խաչ ­Պա­տա­րա­զին, որ սևա­ցած էր ե­ղել: ­Դա­վի­թը միան­գա­մից էր հաս­կա­ցել ­Խաչ ­Պա­տա­րա­զիի՝ ի­րեն լքե­լու և Մ­հե­րի հար­ված­նե­րին դի­մա­կա­յել չկա­րո­ղա­նա­լու պատ­ճա­ռը, ան­մի­ջա­պես ­Կաղզ­վան էր հա­սել, գե­տա­փին խփած վրա­նում սպա­սել էր Չմշ­կի­կին: Եր­կու օր սպա­սե­լուց հե­տո գետն էր մտել ու նե­տա­հար­վել իր աղջ­կա զար­կից, քա­նի որ «Ար­տաա­մուս­նա­կան կա­պով դուստր ծնե­լը խախ­տել էր հա­վա­տամ­քա­յին կար­գու­կա­նո­նով սահ­ման­ված տիե­զե­րա­կան գե­րա­գույն օ­րենք­նե­րը»/44/:

  ­Խե­չո­յանն ի­րա­կա­նում նոր Աստ­վա­ծա­շունչ ներ­կա­յաց­նե­լու մտադ­րութ­յուն ու­նի: ­Մեղ­քին հետ­ևե­լու է հա­տու­ցու­մը, ին­չը որ տե­ղի է ու­նե­նում ­Դա­վի­թի պա­րա­գա­յում: ­Վեր­ջին հաշ­վով հոր ա­նեծ­քի արդ­յուն­քում Մ­հե­րը դա­րա­վոր մե­նութ­յան դա­տա­պարտ­վեց, նա դուրս մնաց ժա­մա­նա­կից՝ թեև լսեց ու մշտա­պես զգաց Երկ­րագն­դի հևքը: ­Նա մե­նութ­յան բան­տից դուրս է գա­լու՝ իր նպա­տակ­ներն ի­րա­կա­նաց­նե­լու և­ ապ­րե­լու, գոր­ծե­լու ու մեռ­նե­լու այն­պես, ինչ­պես մնաց­յալ­նե­րը:  

  ­Պա­տումն ա­վե­լի կեն­սա­կան լից­քե­րով հարս­տաց­նե­լու նպա­տա­կով գրո­ղը ներ է մու­ծում դրվագ­ներ, կեր­պար­ներ, ո­րոնք չենք հան­դի­պում պա­տում­նե­րում. Եր­մո­նեն ­Դավ­թի մա­հից հե­տո հե­ռա­ցավ՝ նա­խա­պես հե­տը վերց­նե­լով թույ­նի սրվա­կը նա «ան­հե­տա­ցավ քա­րե­րից բարձ­րա­ցող մշու­շի մեջ»:

   Այն հան­գա­ման­քը, որ ­Խե­չո­յա­նը դեպ­քե­րը պատ­մում է հետ ու ա­ռաջ՝ ըստ իր նա­խա­սի­րութ­յան ու տեքս­տի ծա­վալ­ման տրա­մադ­րութ­յան, նաև ռիթ­մի, մեկ ան­գամ ևս վ­կա­յում է, որ նրա հա­մար կար­ևո­րը դեպ­քե­րի հետ­ևո­ղա­կան ծա­վա­լու­մը չէ, պատ­մութ­յուն պատ­մե­լը չէ: ­Խոսքն այն­պի­սի մեծ, տա­րա­ծուն, ժա­մա­նա­կից վեր եր­ևույթ­նե­րի մա­սին է, որ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը տվյալ հե­րո­սի բնույ­թը, աշ­խարհն ըն­կա­լե­լու կեր­պը բա­ցա­հայ­տե­լուն և­ ոչ թե սյու­ժեն ծա­վա­լե­լուն են միտ­ված:

  ­Մեծ Մ­հե­րի մա­սին խո­սե­լիս ստեղ­ծել է գոր­ծող ան­ձանց կեր­պար­ներ, ո­րոնք հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն մաս­նակ­ցա­յին հո­գե­բա­նութ­յամբ ներ­կա­յաց­նել հե­րո­սին, ուր ա­վե­լի մար­դե­ղե­նաց­ված ո­րակ­ներ են ի հայտ գա­լիս, քան ա­ռաս­պե­լա­կան: Կրկ­նութ­յուն­նե­րը ևս վ­կա­յում են ժո­ղովր­դա­կան պա­տու­մին բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րի մա­սին: Ա­ռան­ձին ռեպ­լիկ­նե­րով, ընտր­ված ման­րա­մաս­նե­րով ու ար­տա­հայտ­վե­լու ինք­նա­տիպ ե­րանգ­նե­րով ստեղծ­վում է կեն­դա­նի, ի­րա­կան պատ­մութ­յուն, ուր ա­մեն ինչ իր տեղն ու­նի: Մշ­տա­պես մարդ­կա­յին գոր­ծո­նը դառ­նում է կար­ևոր, ա­ռաջ­նա­յին, որ­պես­զի ընդգծ­վի պա­տու­մի ե­թե ոչ սո­վո­րա­կան, ա­պա զուտ մարդ­կա­յին բնույ­թը:

  Դ­րա­նի­կը պնդում էր՝ չնա­յած առ­յուծ­նե­րի պատ­ճա­ռով սկսվե­ցին ­Սաս­նո ­Տան վրա թափ­վող ար­հա­վիրք­նե­րը, բայց ե­թե ­Փար­վա­նան չօգ­ներ Մ­հե­րին, վեր­ջինս առ­յուծ­նե­րին չէր հաղ­թի: Այս դի­տար­կու­մը դառ­նում է ո­րոշ չա­փով ինտ­րի­գա­յին և կրկն­վում է մի քա­նի ան­գամ:

  ­Դեռ մինչև ա­մուս­նա­նալն էր կռվել առ­յուծ­նե­րի դեմ ու երբ ո­րո­նել ու յոթ օր չէին գտել, դարձ­յալ դրա­նիկն էր ­Քառ­սուն ­Ճուղ ­Դեղ­ձուն ­Ծա­մի կառ­քի դե­մից վա­զե­լով տա­րել վա­տա­համ­բավ թա­ղա­մա­սի տու­նը: «­Տե­սել էր, թե ինչ­պես է նա ­Մեծ Մ­հե­րին ­Փար­վա­նա­յի ան­կող­նուց հա­նել»/62/: Դ­րա­նի­կը թեև ար­դեն զա­ռամ­յալ էր, սա­կայն լավ էր հի­շում հար­յուր-հար­յուր ե­րե­սուն­վեց տա­րի ա­ռաջ ­Պար­սից ­Խո­րա­սան աշ­խար­հից ջուր չլի­նե­լու պատ­ճա­ռով ­Սաս­նո լեռ­նե­րը տե­ղա­փոխ­ված առ­յուծ­նե­րի քսան-ե­րե­սու­նի հաս­նող ըն­տա­նի­քը: ­Ճա­նա­պարհ­նե­րը փակ­վել էին, հա­ցի վա­ճառ­քը խա­բե­բա­նե­րի ձեռքն էր ան­ցել:

  «Առ­յուծ­նե­րի ա­ռաջ­նոր­դը, ծանր քայլ­քով օդն ու գե­տի­նը դո­ղաց­նե­լով, միայ­նակ Մ­հե­րին ըն­դա­ռաջ էր գնա­ցել: ­Դաշ­տա­յին թռչուն­նե­րը միան­գա­մից լռել էին, հե­տո ձիե­րը պահ­նորդ­նե­րից ար­ձակ­վել, ցի­րու­ցան փա­խել էին: ­Ժայ­ռե­րի ա­րան­քից գա­լար­վող փո­շու մեջ ի­րար բռնած՝ առ­յուծն ու Մ­հերն էին եր­ևա­ցել, ան­հե­տա­ցել»/62/: Ա­հա այս գրե­թե ի­րա­կան պատ­մութ­յունն աս­տի­ճա­նա­բար ստա­նում է ա­ռաս­պե­լա­կան գծեր. մի դեպ­քում խոս­վում է, որ ­Փար­վա­նա­յի եր­գը հմա­յել, գա­մել է առ­յու­ծին, քուն բե­րել դյութ­ված ու­ղե­ղին, մեկ այլ դեպ­քում աս­վում էր, որ ­Փար­վա­նան ա­դա­մանդ ա­նու­նով կա­խար­դա­կան բույս էր տա­րել, որ ե­թե այն մո­տեց­նեին ցան­կա­ցած գա­զա­նի՝ ե­րա­խը բաց կտա­պալ­վեր: «…Երբ մո­տե­ցել էին Մ­հե­րին վեր­քե­րը խնա­մե­լու, վրա­յից դեռ ե­կել էր առ­յու­ծի տաք հո­տը: Իսկ ­Սա­սու­նում խո­սակ­ցութ­յուն էր պտտվել՝ իբրև թե Մ­հե­րը, ծնոտ­նե­րից բռնած, վե­րից վար ձևել էր առ­յու­ծին»/63/:

  ­Դեպ­քերն ա­րա­գըն­թաց զար­գա­ցում են ստա­նում. ա­սո­րի վա­ճա­ռա­կան­նե­րը ­Մե­լի­քին ա­սել էին, թե զին­ված ջո­կա­տը կող­քին, ին­քը միայ­նակ կռվել է եր­կու-ե­րեք հար­յուր առ­յուծ­նե­րի դեմ: ­Մե­լի­քի բա­նագ­նաց­ներն էլ շտա­պել են ­Սա­սուն, որ­պես­զի մեկ ան­գամ ևս զ­գու­շաց­նեն, որ հո­ղը, ա­մեն շարժ­վող կամ կանգ­նած բան Մս­րինն է, թե կա­րող են, թող պատ­րաստ լի­նեն ­Մե­լի­քի զար­կին:

   Գ­րո­ղը հնա­րա­վո­րինս դեպ­քե­րը մո­տեց­նում է ի­րա­կա­նութ­յան ո­րո­շա­կի ձևե­րին: ­Բա­վա­կան է հի­շել է­պո­սում ­Ձե­նով ­Հո­վա­նի նա­մա­կի և ­վե­պում ե­ղած գրութ­յան տար­բե­րութ­յու­նը, որ­պես­զի պարզ դառ­նա, թե Խ­չո­յա­նը ինչ վե­րա­բեր­մունք ու­նի իր ձեռ­քի տակ ե­ղած նյու­թի հան­դեպ:

    Ա­ռանձ­նա­պես հե­տաքր­քիր են այն դրվագ­նե­րը, ո­րոնք է­պո­սում ար­ձա­նագր­ված չեն: ­Խոսքն այն մա­սե­րին է վե­րա­բե­րում, որ­տեղ գրողն ընդ­հա­նուր կար­գով աս­վա­ծը վե­րա­ծում է ո­րո­շա­կի պատ­կեր­նե­րի: Դ­րանք դառ­նում են պա­տու­մը լրաց­նող բա­ղադ­րիչ­ներ, որ դուրս չեն գա­լիս ինչ­պես պա­տու­մի տրա­մա­բա­նութ­յու­նից, այն­պես էլ հա­մադր­վող պատ­կեր­նե­րի ռիթ­մից:

  Իս­միլ խա­թու­նը նվեր­նե­րը չէր ըն­դու­նել մինչև սրբա­զան քա­րի մոտ Մ­հե­րի հո­գու հանգստ­յան հա­մար ար­ևա­մու­տից մինչև բո­լո­րակ լուս­նի խամ­րե­լը: Իսկ հա­ջորդ օրն էլ ծի­սա­կան ա­րա­րո­ղութ­յամբ հաս­տա­տել էր ­Մե­լի­քի եղ­բոր՝ ­Մեծ Մ­հե­րի երկ­րորդ ան­գամ իր տա­նը ծնվե­լու կար­գու­կա­նո­նը: Ի­նը տա­րի կա­րո­ղա­ցավ Իս­միլ խա­թու­նը ­Դավ­թին Մս­րը­րում պա­հել. ազն­վա­կան­նե­րի զա­վակ­նե­րի ծե­ծը, ­Մե­լի­քի ա­տե­լութ­յու­նը հիմ­նա­րար պատ­ճառ­ներ էին ­Դավ­թին ­Սա­սուն ու­ղար­կե­լու հա­մար:

    ­Քա­նի որ սպա­սումն հա­մընդ­հա­նուր էր, հա­մընդ­հա­նուր էր և ­Դավ­թին ըն­դու­նե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը: ­Կար­ծել էին Մ­հե­րի տես­քով, պայ­ծա­ռա­կեր­պութ­յամբ կտես­նեին, բայց ա­վա­նա­կին ճիպ­տող մո­լոր­յալ տղե­կի հան­դի­պե­ցին: Սկզ­բում շե­փո­րա­հար­ներն էին լռել, հե­տո ծնծղա զար­կող­նե­րը, ա­ղավ­նի թռցնող­ներն էին կար­կա­մել… ­Բայց  ա­մե­նաա­ռա­ջի­նը ­Ձե­նով Օ­հանն էր պա­պանձ­վել՝ կաթ­վա­ծա­հա­րի նման­վող դեմ­քը տես­նե­լով:

    ­Մեր է­պո­սում թերևս ա­մե­նա­կար­ևոր ի­րա­դար­ձութ­յու­նը Մ­հե­րի՝ Ագ­ռա­վա­քա­րում փակ­վելն է: ­Խե­չո­յա­նը չի կա­րող այս ի­րո­ղութ­յու­նը հենց այն­պես ար­ձա­նագ­րել, նրան հե­տաքրք­րում են և ­հե­րո­սի հո­գե­բա­նա­կան, հա­ճախ տրա­մա­բա­նութ­յա­նը չեն­թարկ­վող զգա­ցո­ղութ­յուն­նե­րի բա­ցա­հայ­տում­նե­րը, որ նրան տա­րան Ագ­ռա­վա­քար: Դ­րան գրո­ղը հաս­նում է ինչ­պես ան­մի­ջա­կան ապ­րու­մե­րի, այն­պես էլ «կողմ­նա­կի» պատ­կեր­նե­րի մի­ջո­ցով, ո­րոնք նա­խա­պատ­րաս­տում են նրա ինչ­պես հո­գե­բա­նա­կան, այն­պես էլ գա­ղա­փա­րա­կան կեր­պա­րա­նա­փո­խութ­յան գոր­ծըն­թա­ցը:

  ­Քաղ­ցի, քնե­լու ցան­կութ­յան հետ պղնձա­գույն ժայ­ռի վրա անգղ էր տե­սել: Սկզ­բում թվա­ցել էր, թե վի­րա­վոր է: ­Հե­տո կարմ­րա­գույն աչ­քե­րի մինչև հա­տակն է տե­սել, հաս­կա­ցել է, որ սո­վո­րա­կան ար­ծիվ չէ, այլ ա­ռաջ­նոր­դող: Ան­սո­վոր հրա­գույն փե­տուր­ներն առջ­ևից գնա­ցո­ղի վստա­հութ­յուն էին հա­ղոր­դել: ­Հաս­կա­ցել էր՝ նրա նմա­նը երկ­րագն­դի վրա այլևս չկա: Երբ ու­շա­դիր էր նա­յել՝ մեկ կար­միր բի­բե­րով ար­ծիվ, մեկ թռչնա­կերպ ­Խաչ ­Պա­տա­րա­զին, եր­բեմն էլ շի­կա­կար­միր հա­գուս­տով պա­տա­նու դեմքն էր տե­սել, որ հե­տո ձուլ­վել էր երկն­քին: Լս­վել էր թևա­բա­խութ­յան ձայ­նը: Մ­հե­րը ներ­քին զգա­ցո­ղութ­յամբ էր ըն­կա­լել, որ մոտ է նրան, ում ան­դա­դար ո­րո­նել է: Երկր­պա­գել էր ծնող­նե­րի գե­րեզ­ման­նե­րին: «Ար­դեն գու­շա­կում էր՝ ներ­սի չեն­թարկ­վող մեծ ու­ժը, ում հետ մշտա­կան բա­խում­նե­րի մեջ էր, երկ­րաբ­նակ մե­նութ­յու­նից վերջ­նա­կա­նա­պես կեր­պա­րա­նա­փո­խութ­յուն էր կա­տա­րում...» /78/: ­Վե­րա­փոխ­ման ըն­թաց­քը նրան նե­րա­ռել էր իր հա­մընդ­հա­նուր հոս­քի մեջ և դ­րան դի­մադ­րե­լու կամ հա­կա­ռակ­վե­լու ո՛չ ցան­կութ­յուն, ո՛չ էլ անհ­րա­ժեշ­տութ­յուն կար, նա եր­կար ճա­նա­պարհ էր ան­ցել՝ դրան հաս­նե­լու հա­մար:

   Մ­հե­րը խո­սել էր ­Դավ­թի հետ, պատ­մել էր աշ­խար­հում իր մե­նութ­յան մա­սին, հայրն էլ ա­սել էր, թե Մ­հե­րի տեղն Ագ­ռա­վա­քարն է:

­Հա­սել էր ­Տոս­պան լե­ռան ստո­րո­տը: Ամ­բողջ ճա­նա­պար­հին կաս­կա­ծել էր. գու­ցե մե­ղա­վո՞ր է, որ չկա­րո­ղա­ցավ հաղ­թել յոթ ձիա­վոր­նե­րին և ­կամ զո­րութ­յունն էր վերց­վել ի­րե­նից, թրա­տել էր դի­մա­ցի ժայ­ռը: Երկ­փեղկ­վել էին ժայ­ռե­րը, այդ­պես ձիով էլ մտել էր ներս:

   ­Հան­րա­հայտ է, որ է­պոսն ա­ռա­ջա­նում է մի­ֆո­լո­գիա­յի  հիմ­քի վրա, բայց միա­ժա­մա­նակ ակն­հայտ է, որ է­պո­սը չի դառ­նում դրա շա­րու­նա­կութ­յունն ու զար­գա­ցու­մը, այն հիմ­քում հա­կադր­վում է բա­նահ­յու­սութ­յա­նը, որ­տե­ղից այն ի հայտ է ե­կել[20]: Այս հան­գա­ման­քը լա­վա­գույնս ար­տա­հայտ­ված է ­Խե­չո­յա­նի պա­տու­մի մեջ: ­Նա հնա­րա­վո­րինս մի­ֆա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը բե­րում է ի­րա­կա­նութ­յան դաշտ, ան­հա­վա­նա­կան դեպ­քե­րը դառ­նում են հա­վա­նա­կան, նա խո­սում  և ­պատ­մում է բա­վա­կա­նա­չափ ի­րա­կան մարդ­կանց ու դեպ­քե­րի մա­սին: ­Հետ­ևա­պես ա­մեն ինչ հիմ­նա­վո­րում է ի­րա­կան զգա­ցո­ղութ­յուն­նե­րով ու վեր­լու­ծութ­յուն­նե­րով, ո­րոնք գրե­թե դուրս չեն գա­լիս ի­րա­կա­նութ­յան սահ­ման­նե­րից: Ն­րա հե­րոս­նե­րը եր­բեք էլ չեն կռվում բնութ­յան այս կամ այն տա­րեր­քը սիմ­վո­լաց­նող հրեշ­նե­րի դեմ: ­Խե­չո­յա­նը պա­տու­մը որ­ևէ կերպ չի հարս­տաց­րել հրա­շա­պա­տում դեպ­քե­րով կամ ի­րադ­րութ­յուն­նե­րով, քա­նի որ նրա հա­մար է­պո­սը հե­քիաթ չէ: ­Թերևս մեծ է գայ­թակ­ղութ­յունն այն ի­մաս­տով, որ Մ­հե­րը հայտն­վում է Ագ­ռա­վա­քա­րում, և ­սա հնա­րա­վութ­յուն էր եր­կու աշ­խարհ­նե­րի նկա­րագ­րութ­յան հա­մար: Այս և­ այն աշ­խարհ­նե­րի ներ­կա­յա­ցու­մը կա­րող էր միան­գա­մայն ռեալ լի­նել մեր է­պո­սի սյու­ժեի զար­գաց­ման տրա­մա­բա­նութ­յան մեջ, բայց դա չկա, քա­նի որ գրո­ղի հա­մար խոս­քը խիստ ո­րո­շա­կի մարդ­կանց մա­սին է: ­Հետ­ևա­պես ա­մե­նաան­հա­վա­նա­կան դեպ­քե­րը ­Խե­չո­յա­նի եր­կում միան­գամ­յան տրա­մա­բա­նա­կան լու­ծում­ներ են ստա­նում:

     ­Հե­տաքր­քիր է ­Կոզ­բա­դի­նի՝ ­Դավ­թից հար­կե­րը հա­վա­քե­լու, հե­տո էլ նրան սայ­լի հետ­ևից կա­պած՝ Մ­սըր բե­րե­լու մտադ­րութ­յան պատ­մութ­յու­նը:  ­Կոզ­բա­դինն էլ հա­զար ընտր­յալ զին­վոր­նե­րով կանգ­նել է հրա­պա­րա­կում: «Ինչ­պես շու­կա տա­նե­լու խնձո­րի կար­միրն ու դե­ղինն են ջո­կում ի­րա­րից, ինչ­պես գա­րե­հա­տիկն ու ո­րոմն են մա­ղով անց­կաց­նում, այդ­պես էլ ­Դա­վի­թին, հոգ­ևո­րա­կան­նե­րին, քա­ղա­քա­պետ ­Վեր­գո­յին, իշ­խան­նե­րին ծաղ­րե­լով՝ հար­կա­հա­վաք­նե­րի նման թա­ղե­րը կու­ղար­կեմ, ի­րենց կա­նան­ցից կա­նայք ընտ­րել կտամ, կույ­սե­րից՝ կույ­սեր, շեկ ձիե­րի ե­րա­մակ­նե­րից՝ դարձ­յալ շեկ ձիեր, սևե­րից սևի սևը ջո­կել կտամ, լա­վա­գույն­նե­րին ձեզ հա­մար Մ­սըր կքշեմ»/318/:

   Ն­րանց մուտ­քը Մ­սըր տա­րօ­րի­նակ էր ե­ղել, հաղ­թա­կան կա­մա­րի տա­կով անց­նե­լիս փո­ղե­րը չէին հնչել, նրանց չէին դի­մա­վո­րել, բայց զար­մա­նա­լին այն էր, որ ­Կոզ­բա­դի­նը ա­նընդ­հատ ժպտում էր, կրծքին էր չէր փայ­լել տիե­զե­րա­կալ խա­լի­ֆի ձեռ­քով կախ­ված սև ­հո­վա­զի զի­նան­շա­նը: Չ­դի­մա­նա­լով պար­տութ­յանն ու ժո­ղովր­դի ծաղ­րան­քին՝ ­Կոզ­բա­դինն ու չորս օգ­նա­կան­նե­րը կախ­վել էին:

  ­Վեց օր Մ­սը­րում գա­լա­րա­փո­ղեր էին հնչել՝ ժո­ղովր­դի ո­գին բոր­բո­քե­լու հա­մար: ­Կա­տա­րա­ծու­ներն էլ լու­րեր էին հա­ղոր­դել ուր­բաթ օ­րը խա­լի­ֆի փո­խա­նորդ ­Մե­լի­քի՝ նա­խա­դե­պը չու­նե­ցող կար­դա­լիք թղթի մա­սին: Ամ­բողջ բազ­մութ­յան ա­ռաջ ­Մե­լի­քը ե­ռո­տա­նու մեջ լցված սե­փա­կան ար­յու­նով  հե­րո­սաց­րել էր ա­րա­րո­ղութ­յան ո­գին: Ա­րա­գա­գիր դպիր­նե­րին հրա­մա­յել էր աշ­խար­հի չորս կող­մե­րի վրա զո­րա­կո­չի հրո­վար­տակ գրել:

  ­Պատ­մո­ղա­կան աշ­խար­հը վե­պում բա­վա­կա­նա­չափ կար­ևոր տեղ ու­նի: Այն ո­րո­շա­կիո­րեն ստեղ­ծում է անց­յա­լի մթնո­լորտ, տրա­մադ­րութ­յուն, որ դառ­նում է ընդ­հա­նուր պա­տումն ամ­բող­ջաց­նող հիմ­նա­կան շերտ:

 

 

 ԺԱՄԱՆԱԿԸ ՎԵՊՈՒՄ

    ­Մենք խո­սե­ցինք եր­ևույթ­նե­րի ըն­կալ­ման տար­բեր ո­լորտ­նե­րի՝ տրա­մա­բա­նա­կան, փաս­տա­կան և ­պատ­մո­ղա­կան աշ­խարհ­նե­րի մա­սին:   Իսկ ինչ­պի­սին է ժա­մա­նա­կը վե­պում: Այն միա­չափ, միօ­րի­նակ չէ, քա­նի որ խոս­քը գրա­կան աշ­խար­հի տար­բեր շեր­տե­րի մա­սին է:

  ­Նախ՝ ընդ­հա­նուր վե­պից ստաց­վող տպա­վո­րութ­յու­նը կապ­ված է է­պի­կա­կան ժա­մա­նա­կի հետ: Այս ի­մաս­տով ժա­մա­նա­կը միաս­նա­կան է և ­հա­մընդգր­կուն: ­Դա տիե­զե­րա­կան ան­դունդ­նե­րի խոր­քե­րից սկիզբ առ­նող և

նոր աշ­խար­հի ա­րար­ման թթխմորն իր մեջ պա­հած Ագ­ռա­վա­քա­րը ձգվող ժա­մա­նակն է: Դժ­վար է պատ­կե­րաց­նել ա­ռա­վել մեծ չա­փում, քա­նի որ խոս­քը ոչ այն­քան մարդ­կանց, որ­քան տիե­զե­րա­կան ժա­մա­նա­կի տար­բեր շրջա­փու­լե­րի մա­սին է: ­Սա բա­զում սե­րունդ­նե­րի կյանքն իր մեջ նե­րա­ռած տևա­կան ու նաև ան­շարժ ժա­մա­նակն է, քա­նի որ մարդն իր ներ­քին ո­րա­կով ոչ թե կրկնում, այլ բե­րում է նա­խաս­տեղծ տիե­զե­րա­կան հյու­լեն, որ դա­րե­րի ըն­թաց­քում փո­փո­խութ­յան չի են­թարկ­վել: 

  Ս­տեղծ­վում է ո­րո­շա­կի ա­ռու­մով պա­րա­դոք­սալ ի­րա­վի­ճակ. ժա­մա­նա­կը սո­վո­րա­բար շար­ժու­մի մա­սին է, բայց ժա­մա­նակն իր մեջ նե­րա­ռում է և­ ան­ժա­մա­նակ, ան­շարժ, կրկնվող եր­ևույթ­նե­րը: Ա­ռաս­պե­լա­կան Մ­հե­րի՝ Ագ­ռա­վա­քա­րում ե­ղած ժա­մա­նա­կի մեկ վայրկ­յա­նը մեկ տար­վա տևո­ղութ­յուն ու­նի սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցո­ւի հա­մար: Ս­տաց­վում է, որ է­պի­կա­կան ժա­մա­նակն իր մեջ նե­րա­ռում է ա­մեն ինչ կամ գրե­թե ա­մեն ինչ՝ նույ­նիսկ ան­ժա­մա­նա­կը, ո­րից սկիզբ է առ­նում քա­ղա­քակր­թութ­յու­նը: ­Բայց հարկ է նկա­տի ու­նե­նալ, որ խոս­քը գե­ղար­վես­տա­կան ժա­մա­նա­կի մա­սին է, որ ստեղ­ծում է գրո­ղը՝ գոր­ծադ­րե­լով դրա սուբ­յեկ­տիվ ըն­կալ­ման տա­րա­կերպ ձևեր: ­Կա­րող ենք ա­սել, որ «Մ­հե­րի դռան գիր­քը» ստեղ­ծա­գոր­ծութ­յան ժա­մա­նա­կը բնույ­թով բաց է. այն որ­ևէ կերպ չի ամ­փոփ­վում ստեղ­ծա­գոր­ծութ­յան շրջագ­ծի մեջ, այն անս­կիզբ է ու ան­վերջ: ­Սա ա­ռա­ջին հեր­թին կապ­ված է հենց ժա­մա­նա­կի է­պի­կա­կան բնույ­թի հետ: Ազ­գա­յին վե­պի ա­կունք­նե­րը դա­րե­րի խոր­քում են և դժ­վար է ան­գամ այն հա­մընդ­հա­նուր քա­ղա­քակր­թութ­յան գծած ժա­մա­նա­կի մեջ դնել, քա­նի որ այն ինք­նա­տիպ, երբ­ևի­ցե չկրկնվող, կո­րո­վա­վոր քրո­մո­սո­մը կրող ցե­ղի ժա­մա­նակն է, որն իր անգ­նա­հա­տե­լի լու­ման է բե­րել հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թութ­յան գան­ձա­րան: «…­Սա­սու­նը ­Վա­նի թա­գա­վո­րութ­յան կազ­մում ան­կախ մի եր­կիր էր ե­ղել: Ոչ այդ եր­կի­րը, ոչ նրա Աստ­վա­ծը չեն են­թարկ­վել որ­ևէ մե­կին, նրանք դուրս էին ե­ղել թա­գա­վոր­նե­րի, ար­քա­յից ար­քա­նե­րի, կայս­րե­րի և ք­րիս­տոն­յա­նե­րի Աստ­ծու, նրա որ­դի Ք­րիս­տո­սի և սր­բե­րի շա­ռավ­ղից: Իսկ ­Հի­սու­սի մեռ­նե­լու և ­համ­բարձ­վե­լու դիպ­վա­ծը, դեռ նրա­նից ի­նը-տա­սը դար ա­ռաջ ար­դեն ­Սաս­նո ան­կախ պե­տութ­յան մեջ Մ­հեր Աստ­ծու կեր­պա­րան­քով մար­դու հետ էր պա­տա­հել…»/357/:

    ­Խե­չո­յա­նի եր­կե­րում հա­ճախ ենք հան­դի­պում հիմ­նա­վո­րում­նե­րի, որ Ք­րիս­տո­նեութ­յու­նը գո­յութ­յան ըն­թաց­քում իր փի­լի­սո­փա­յութ­յամբ, գա­ղա­փար­նե­րով, նաև ժա­մա­նա­կով չի ընդգր­կում մարդ­կա­յին գո­յութ­յան ողջ ըն­թաց­քը: Ա­վե­լին՝ նա­խորդ հոգ­ևոր ձեռք­բե­րում­նե­րը, տվյալ դեպ­քում հա­յոց մշա­կույ­թը ո­րո­շա­կիո­րեն նպաս­տել  է քրիս­տո­նեութ­յան ի հայտ գա­լուն՝ սե­փա­կան կեն­դա­նի մարմ­նով սնե­լով նոր ծնվող գա­ղա­փար­նե­րը: Ազ­գա­յին վե­պի ա­կունք­նե­րը մոտ եր­կու հա­զար տար­վա պատ­մութ­յուն ու­նեն և բ­նա­կան է, որ խոսքն առնչ­վե­լով ­Հա­յա­սա­յի, ­Նաի­րիի, Ու­րար­տո­ւի ժա­մա­նակ­նե­րին, դրա սահ­ման­նե­րը ո­րո­շա­կիո­րեն հա­րա­բե­րա­կան պի­տի դառ­նա­յին: Այդ­պես էլ կա: ­Մենք գործ ու­նենք ոչ թե պատ­մա­կան, այլ է­պի­կա­կան ժա­մա­նա­կի հետ: ­Հենց ժա­մա­նա­կի ըն­կալ­ման նման կեր­պով է պայ­մա­նա­վոր­ված վե­պը պատ­մե­լու գրո­ղա­կան մա­նե­րան. է­պի­կա­կան աշ­խար­հը, որն ա­մեն­ևին էլ հե­քիա­թա­յին չէ, ա­ռանձ­նա­նում է դեպ­քե­րի, ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ոչ այն­քան ժա­մա­նա­կա­յին հեր­թա­գա­յութ­յամբ, դեպ­քե­րի հետ­ևո­ղա­կան շա­րադ­րան­քով, որ­քան ազ­գա­յին վե­պի կար­ևոր ի­րա­դար­ձութ­յուն­ներն ան­կախ բո­լո­րաշր­ջան­նե­րով ներ­կա­յաց­նե­լու գրո­ղի նա­խա­սի­րութ­յամբ: Գ­րո­ղը մեր է­պո­սի ճյու­ղե­րը պատ­մում է խա­ռը հեր­թա­կա­նութ­յամբ՝ դրա­նով մեկ ան­գամ ևս­ ընդգ­ծե­լով, որ կար­ևո­րը ոչ այն­քան մինչև այժմ մեր գի­տակ­ցութ­յան մեջ նստած դեպ­քերն են, որ­քան է­պի­կա­կան ժա­մա­նա­կի մեջ բյու­րե­ղա­ցած գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք մեր նախն­յաց փոր­ձա­ռութ­յան, նրանց ար­ժե­հա­մա­կար­գի արդ­յուն­քում ա­րար­ված  ապ­րե­լու վար­քա­կա­նոն­ներ են, որ գո­յատև­ման հստակ ու­ղի­ներ են ցու­ցադ­րում: Ու­րեմն՝ կար­ևո­րը եր­կի փի­լի­սո­փա­յա­կան են­թի­մաստն է և­ ոչ թե պատ­մութ­յուն­նե­րը: Ի մի­ջի այ­լոց՝ գրո­ղը դրանց մա­սին խո­սում է այն­պի­սի ան­մի­ջա­կա­նութ­յամբ և­ ի­րա­կան, մեկ­նա­բա­նա­կան շեշ­տե­րով, որ հա­ճախ բա­ցա­ռում է հե­րո­սա­կա­նութ­յու­նը:

  Այս­տե­ղից էլ է­պի­կա­կան ժա­մա­նա­կի ա­ռան­ձին բո­լո­րաշր­ջան­նե­րի կրկնութ­յուն­նե­րը՝ որ­պես ա­ռան­ձին պատ­մութ­յուն­ներ: Ա­սու­հան­դերձ, ընդ­հա­նուր է­պո­սի ներ­քին ժա­մա­նա­կա­յին տրա­մա­բա­նութ­յու­նը խախ­տելն անհ­նա­րին է, քա­նի որ ­Փոքր Մ­հե­րի ժա­մա­նա­կը չի կա­րող նա­խոր­դել մնա­ցած հե­րոս­նե­րի ժա­մա­նա­կին. այն նա­խորդ­նե­րի ապ­րած կեն­սա­փոր­ձի, նրանց մե­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի արդ­յուն­քում վե­րաի­մաս­տա­վոր­ված ժա­մա­նակ է, հետ­ևա­պես ան­կախ այն բա­նից, թե վե­պի սյու­ժեի ծա­վալ­ման ըն­թաց­քում ­Փոքր Մ­հե­րի մա­սին պատ­մութ­յու­նը որ դեպ­քե­րից հե­տո է պատմ­վում և ­կամ դրա­նից հե­տո կա­րող է խոս­վել այլ հե­րոս­նե­րի մա­սին, միև­նույն է՝ դրա­նից է­պի­կա­կան մեծ ժա­մա­նա­կի ներ­քին տրա­մա­բա­նութ­յու­նը չի խախտ­վում: ­Տիե­զե­րա­կան ժա­մա­նա­կը կա­տա­րել է իր բո­լո­րաշր­ջա­նը, և­ այս ա­մե­նի արդ­յուն­քում սկսվում է նոր ժա­մա­նակ: Այ­սու­հան­դերձ, գրո­ղը եր­ևույթ­նե­րը տես­նում է հա­մընդ­հա­նուր, մեկ միաս­նա­կան ժա­մա­նա­կի մեջ, ուր մենք կանք մեր գո­յութ­յան սկզբից ի վեր և­ այդ ժա­մա­նա­կի մեջ կան նաև նրանք, ով­քեր որ նոր են աշ­խարհ գա­լու:

  «Հ­րա­գույն հա­գուս­տով՝ մեկ արծ­վի, անգ­ղի, մեկ էլ խա­չաթև թռչնի դեմք ու­նե­ցող սուր­հան­դակն ազ­գա­յին վե­պի մյուս մարդ­կանց հետ էլ էր հան­դի­պեց­րել, նրանք էլ գո­յութ­յուն ու­նեին Ագ­ռա­վա­քա­րի բո­վան­դա­կութ­յան մեջ, ան­գամ նրանք, որ նոր սե­րունդ էին, և ն­րանք, որ դեռ չէին ծնվել՝ հե­տա­գա­յում էին ար­գանդն ընկ­նե­լով սաղմ­նա­վոր­վե­լու…

…­Բո­լորն ան­վեր­ջա­նա­լի պատ­մութ­յան և­ ամ­բող­ջա­կան ժա­մա­նա­կի մեկ միաս­նութ­յուն էին» /384/:

  ­Ճիշտ է՝ հա­մընդ­հա­նուր է­պի­կա­կան ժա­մա­նա­կի այս ըն­կա­լու­մը կա, ուր նե­րառ­ված են ինչ­պես անց­յա­լի հե­րոս­նե­րը, այն­պես էլ մենք՝ ժա­մա­նա­կա­կից­ներս ու մե­զա­նից հե­տո ե­կող­նե­րը, քա­նի որ Մ­հե­րը մեր ոչ  միայն հա­վա­քա­կան, այլ ան­հա­տա­կան ո­րակ­նե­րի կրողն է, բայց է­պի­կա­կան ժա­մա­նակն ակն­հայտ է և­ ա­ռան­ձին հատ­ված­նե­րում, ուր խոս­վում է ազ­գա­յին վե­պի հե­րոս­նե­րի մա­սին, ով­քեր կա­յաց­նում են ի­րենց ցե­ղի ժա­մա­նա­կը:

   Է­պի­կա­կան, հա­մընդ­հա­նուր ժա­մա­նա­կը, որ ընդգր­կում է անց­յա­լից դե­պի ա­պա­գան գնա­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ինչն ա­վե­լի ճիշտ է բնու­թագ­րել որ­պես տիե­զե­րա­կան ժա­մա­նակ, իր մաս­նա­կի դրսևո­րում­նե­րի մեջ ստա­նում է ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­յին բնու­թա­գիր և ­հա­րա­բե­րա­կա­նո­րեն ա­ռանձ­նա­նում է հա­մընդ­հա­նուր ժա­մա­նա­կից:

  ­Պատ­մո­ղա­կան ժա­մա­նա­կը հիմ­նա­կա­նում տա­րած­վում է այն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի վրա, ո­րոնք վե­րա­կեն­դա­նաց­նում են մեր ազ­գա­յին վե­պում ծա­վալ­վող դեպ­քե­րը, ուր գոր­ծո­ղութ­յան ժա­մա­նակն ու պատ­մութ­յան ժա­մա­նա­կը հա­մընկ­նում են: Ս­տեղծ­վում է յու­րօ­րի­նակ աշ­խարհ՝ ինք­նա­տիպ մարդ­կան­ցով, սո­վո­րութ­յուն­նե­րով, նաև կեն­ցա­ղով, բա­րո­յա­կան պատ­կե­րա­ցում­նե­րով և­ այլն: Այս­տեղ քե­րա­կա­նա­կան ժա­մա­նակ­նե­րը կա­րող են միմ­յանց հեր­թա­գա­յել՝ ներ­կա, անց­յալ, ա­պառ­նի կամ հա­կա­ռա­կը, և ­դա բնա­կան է, քա­նի որ խոս­քը միան­գա­մայն ի­րա­կան մարդ­կանց ու ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին է: ­Հիմ­նա­կա­նում ա­սե­լի­քը կա­ռուց­վում է անց­յալ ժա­մա­նա­կով, դա խոս­քին ո­րո­շա­կի է­պի­կա­կա­նութ­յուն է հա­ղոր­դում: Ոչ այն­քան ա­վարտ­ված, որ­քան տե­ղի ու­նե­ցած և­ ըն­թաց­քի մեջ գտնվող գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մա­սին են պատ­մութ­յուն­նե­րը: ­Բայց սրա­նով պատ­մո­ղա­կան ժա­մա­նա­կը խստո­րեն կսահ­մա­նա­փա­կեր ա­սե­լի­քի սահ­ման­նե­րը, քա­նի որ այն մշտա­պես առնչ­վում է տևա­կան, է­պի­կա­կան ժա­մա­նա­կին: Եվ դա բնա­կան է, քա­նի որ վե­պի հե­րոս­ներն ի­րենց ա­ռան­ձին պա­հե­րին զգում են մեծ ժա­մա­նա­կի մեջ: Ն­րանք այդ մեծ ժա­մա­նա­կը բո­վան­դա­կող ան­հատ­ներն են: Այդ­պի­սին է ­Դա­վի­թը, ­Մեծ Մ­հե­րը, ­Փոքր Մ­հե­րը… բայց այդ­պի­սին չէ ­Վեր­գոն: ­Վեր­ջինս ներ­կա­յի կրողն է, նա չգի­տի կամ չի ու­զում ի­մա­նալ, թե ինչ­պի­սին է լի­նե­լու վա­ղը, նրա հա­մար ա­պա­գա գո­յութ­յուն չու­նի: ­Նա իր գոր­ծը կա­տա­րում է հետ­ևո­ղա­կա­նո­րեն: ­Հա­վա­քագ­րում է հար­կե­րը, պա­հում է, պահ­պա­նում է ­Սա­սու­նի ու­տե­լի­քի պա­շար­նե­րը և­ այլն: ­Քա­նի որ ­Վեր­գոն ժո­ղովր­դի դա­րա­վոր ո­գու կրո­ղը չէ, հետ­ևա­բար չի զգում հա­մընդ­հա­նուր ժա­մա­նա­կը:

    Այդ ինչ­պես է, որ «ոչ մի հա­տուկ ժա­մա­նա­կի ներ­կա­յութ­յուն չի զգում»: Ն­րա հա­մար հա­տուկ ժա­մա­նա­կը ժո­ղովր­դին, եր­կիրն ապ­րեց­նե­լու ժա­մա­նակն է: ­Վեր­գոն լավ տնտես էր, հար­կե­րը հա­վա­քե­լու գոր­ծը խղճմտան­քով էր ի­րա­կա­նաց­նում: Ի վեր­ջո՝ Օ­հա­նի խոս­քը վեր­ջում վճռա­կան է ե­ղել. նա ­Դավ­թի հետ ­Ծո­վա­սար է գնա­ցել:

  Ակն­հայտ է, որ սա նախն­յաց դա­րա­վոր ո­գուն հա­ղոր­դակց­վե­լու ներ­քին մղումն է, որ հե­րո­սին տա­նում է դե­պի ­Մեծ Մ­հե­րի գե­րեզ­մա­նից բարձ­րա­ցող լույ­սը:

  ­Դա­վիթն զգա­ցել էր «ան­հայտ բա­նի մո­տիկ լի­նե­լը», նա շո­շա­փել էր բո­ցը, ոչ այ­րել էր, ոչ էլ հան­գել, երբ ծած­կել էր հո­ղով: Գլ­խի էր ըն­կել, որ ա­ռեղծ­վածն էր, որ ակն­թարթ ա­ռաջ խա­չաթև թռչու­նի նման բոցկլ­տում էր քա­րե­րի վրա և ­թա­փան­ցել էր նրա գի­տակ­ցութ­յու­նը, իշ­խա­նա­կան ­Մեծ տան թնջուկն էր՝ անց­յա­լը, ներ­կան և­ ա­պա­գան միա­ժա­մա­նակ, «կամ գու­ցե ե­րեքն էլ մշուշ էին… մտքում խնդրում էր ՆՐԱՆ՝ եր­ևա… ­Մի՞­թե այդ գի­շեր ինքն էլ էր գտել թա­փա­ռում­նե­րի սկիզ­բը: Արդ­յո՞ք տիե­զե­րա­կան ան­դունդ­նե­րով անց­նող ճա­նա­պարհ­նե­րո՞վ պի­տի գնար»:

  ­Հե­տաքր­քիր ժա­մա­նա­կա­յին ան­ցում­ներ կան այն ի­մաս­տով, որ դեպ­քե­րը, պատ­մե­լով անց­յալ վա­ղա­կա­տար ժա­մա­նա­կով, իր պատ­մութ­յա­նը ­Խե­չո­յա­նը հա­ղոր­դում է աս­քա­յին ո­րակ, պա­տու­մը դառ­նում է հան­դի­սա­վոր, դա միայն ար­տա­հայտ­վե­լու կեր­պով չի պայ­մա­նա­վոր­ված, քա­նի որ նրա հե­րոս­նե­րի ա­րարք­նե­րը նաև ծի­սա­կան բնույթ ու­նեն: Ե­կել է ­Ծո­վա­սար գնա­լու ­Դավ­թի ժա­մա­նա­կը, ինչ­պես որ դա տե­ղի է ու­նե­ցել և ն­րա նախ­նի­նե­րի պա­րա­գա­յում: Ն­րան­ցից ա­մեն մե­կը ո­րո­շա­կիո­րեն կրկնում է իր նախ­նու ապ­րած կյան­քը՝ դրան հա­ղոր­դե­լով նոր բո­վան­դա­կութ­յուն կամ ձգտում է դրան: ­Դավ­թի հա­մար նախն­յաց կա­ռու­ցած ե­կե­ղե­ցին վե­րա­կանգ­նելն ա­վե­լի դժվար է, քա­նի որ թշնա­մու կող­մից ա­վեր­ված վան­քը կա­ռուց­վում է վե­րա­հաս վտան­գի զգա­ցո­ղութ­յամբ: ­Պա­տա­հա­կան չէ, որ այն կա­ռու­ցել են եր­կու ան­գամ: ­Դա­վի­թը հիմ­քում սուր պի­տի դներ ու ե­կե­ղե­ցին մի շնչով կա­ռու­ցեր, որ չհո­սեր: ­Պարզ է, որ նախ­կին հա­վատ­քին մնա­լու ձեռ­նար­կում­նե­րը կապ­ված են այդ ա­մե­նը ու­ժով պա­հե­լու սկզբուն­քի հետ, որ ի­րա­կա­նաց­նում է ­Դա­վի­թը: ­Սա ճիշտ է՝ նոր ժա­մա­նակ է, բայց ի­րա­կա­նում կրկնում է նա­խորդ ժա­մա­նակն իր հիմ­նա­կան բո­վան­դա­կութ­յամբ: Եվ միայն ­Փոքր Մ­հե­րի ժա­մա­նակն է, որ նա­խան­շում է տիե­զե­րա­կան նոր շրջա­փու­լի սկիզ­բը, որ մարդ­կութ­յա­նը նոր ճա­նա­պարհ է ցույց տա­լիս: ­Նա սու­րը դնում է կող­քի, ուժն այլևս նրա հա­մար չի դառ­նում ա­պա­գա մա­քա­ռում­նե­րի հիմ­նա­կան գոր­ծիք: Մ­հե­րը դառ­նում է մարդ­կութ­յան հա­մար նոր տիե­զե­րա­կան շրջա­փու­լի սկիզ­բը դնող աստ­վա­ծութ­յուն: Ե­թե մարդ­կութ­յու­նը հա­վերժ ապ­րե­լու ներ­քին մղում ու­նի, ա­պա գնա­լու է Մ­հե­րի նա­խան­շած ճա­նա­պար­հով, հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թութ­յան խառ­նափն­թոր քաո­սում ցե­ղի ինք­նութ­յու­նը պահ­պա­նե­լու միակ ճա­նա­պար­հը սե­փա­կան ան­հա­տա­կան ո­րակ­նե­րին ա­պա­վի­նելն է, մարդ­կութ­յան ա­պա­գան անց­նե­լու է Ագ­ռա­վա­քա­րով, որ­տեղ Մ­հերն է նստած, երբ կհաս­նի ժա­մա­նա­կը, նա կազ­դա­րա­րի նոր շրջա­փու­լի սկզբի մա­սին, նա դուրս կգա քա­րայ­րից՝ ազ­դա­րա­րե­լով մարդ­կութ­յան հա­մար նոր ժա­մա­նա­կի մա­սին, երբ հո­գու աչ­քե­րը կսկսեն տես­նել, մար­դիկ կհագ­նեն հո­գի­նե­րը, մար­մի­նը կլի­նի ներ­սում, իսկ հո­գին՝ դրսում:

  ­Պատ­մո­ղա­կան ժա­մա­նա­կը, որ անց­յալ ժա­մա­նա­կով է ներ­կա­յաց­վում, մշտա­պես ձգտում է դե­պի ներ­կան, հետ­ևա­պես ո­րո­շա­կիո­րեն ազ­դում է ներ­կա­յի վրա, քա­նի որ խոս­քը պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած՝ մեկ ընդ­հա­նուր պատ­մութ­յան, մեր տե­սա­կի, մեր լի­նե­լութ­յան մա­սին ամ­բող­ջա­կան պատ­մութ­յուն է: ­Պատ­մո­ղա­կան ժա­մա­նակն ու­նի ներ­քին այն­պի­սի ո­րակ­ներ՝ հան­դարտ, միա­տոն պա­տում, որ­տեղ խոս­քը հնա­րա­վո­րինս զտված է հու­զա­կան ե­րանգ­նե­րից, իսկ մարդ­կա­յին գոր­ծակ­ցութ­յան ազ­դակ­ներն անս­պա­սե­լիութ­յան տար­րից: Ե­թե ինչ-որ պա­հի նրանք մեղք են գոր­ծել անս­պա­սե­լի թեթ­ևութ­յամբ, ա­պա հա­տու­ցումն էլ գա­լիս է անս­պա­սե­լի թեթ­ևութ­յամբ, որ­պես­զի հա­մընդ­հա­նուր մեծ, ժա­մա­նա­կի մեջ կա­տար­ված խա­թա­րու­մը տեղն ընկ­նի և ­մար­դիկ շա­րու­նա­կեն ապ­րել մեծ ժա­մա­նա­կի օ­րենք­նե­րով:

   ­Պատ­մո­ղա­կան ժա­մա­նա­կը զուտ ին­տո­նա­ցիա­յի ա­ռու­մով սահ­մա­նա­զատ­վում է ներ­կա­յից, որ­տեղ դեպ­քե­րը դառ­նում են ա­վե­լի անս­պա­սե­լի ու հա­կա­սա­կան: ­Ներ­կան գե­րա­զան­ցա­պես կապ­վում է մտա­վո­րա­կա­նի ա­ռօր­յա­յի, նրա մա­քա­ռում­նե­րի, ըն­տա­նե­կան կյան­քի բար­դութ­յուն­նե­րի հետ, որ­տեղ կար­ևո­րը հա­նուն հոգ­ևոր ար­ժեք­նե­րի ա­մեն ինչ զո­հե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յունն է: Գր­քի ա­րար­ման ըն­թաց­քը չի մնում միայն գրո­ղի մա­քա­ռում­նե­րի տի­րույ­թում, դրան նպաս­տում են և մ­նա­ցած­նե­րը: ­Կա­նայք, ով­քեր ի­րենց ու­սե­րին են տա­նում կյան­քի սո­ցիա­լա­կան դժվա­րութ­յուն­նե­րի բե­ռը, պատ­րաստ են է՛լ ա­վե­լի մեծ փոր­ձութ­յուն­նե­րի, միայն թե կա­յա­նա վա­ղուց սպաս­ված գիր­քը: Այ­սու­հան­դերձ պարզ է, որ ներ­կան իր հեր­թին ձգտում է դե­պի է­պի­կա­կան ու պատ­մո­ղա­կան ժա­մա­նակ­նե­րը: ­Փոխ­ներ­թա­փան­ցում­նե­րը մշտա­պես առ­կա են, քա­նի որ վե­պում հա­մընդ­հա­նուր պատ­մութ­յու­նը նե­րա­ռում է անց­յա­լը, ներ­կան և­ ա­պա­գան: ­Բայց այս մո­տե­ցու­մը բխում է և ­վե­պի ներ­քին փի­լի­սո­փա­յութ­յու­նից՝ մար­դը իր հետ բե­րում է տիե­զեր­քում ե­ղած նա­խաս­տեղծ հյու­լեն, նրա գե­նը փո­խանց­վում է սերն­դից սե­րունդ: ­Նա խոր­քի մեջ մնում է նույ­նը կամ գրե­թե նույ­նը: ­Հետ­ևա­պես խո­սել ազ­գա­յին վե­պի հե­րոս­նե­րի մա­սին, նշա­նա­կում է խո­սել մեր՝ ժա­մա­նա­կա­կից­նե­րիս մա­սին, հետ­ևա­պես ժա­մա­նա­կը չի կա­րող սահ­մա­նա­զա­տել ինչ­պես հե­րոս­նե­րին, այն­պես էլ նրանց ժա­մա­նա­կը:

  Ս­յու­ժե­տա­յին ժա­մա­նա­կը վե­պում հա­րա­բե­րա­կան բնույթ ու­նի, այս­տեղ եր­կի տար­բեր հատ­ված­նե­րի, ի­րադ­րութ­յուն­նե­րի, ազ­գա­յին վե­պի տար­բեր ճյու­ղե­րի միջև ե­ղած ժա­մա­նակն ա­ռանձ­նա­նում է իր հա­րա­բե­րա­կա­նութ­յամբ, հատ­վա­ծայ­նութ­յամբ ու ի­րադ­րա­յին բնույ­թով: Այս­տեղ բար­դութ­յու­նը նրա­նում է, որ գրո­ղը հաղ­թա­հա­րում է պա­տու­մա­յին և ­ներ­կա ժա­մա­նակ­նե­րի միջև ե­ղած ճեղք­ված­քը: Դ­րան օգ­նում է նյու­թի ամ­բող­ջա­կան զգա­ցո­ղութ­յու­նը. նրա հա­մար, ի­հար­կե, ե­լա­կե­տա­յի­նը ազ­գա­յին է­պոսն ըն­կա­լելն ու դրա­նում ե­ղած հո­գե­բա­նա­կան, ազ­գա­յին նկա­րագ­րի ընդ­հան­րութ­յուն­նե­րը  բա­ցա­հայ­տելն է: Այդ պատ­ճա­ռով էլ Մ­հե­րի և ­ժա­մա­նա­կակ­ցի միջև ե­ղած միաս­նա­կան ո­րակ­նե­րը շատ են, խոս­քը մեր մա­սին է՝ ան­կախ տար­բեր ժա­մա­նա­կա­յին ո­լորտ­նե­րի նկա­րագ­րութ­յու­նից: Այդ պատ­ճա­ռով էլ նույ­նիսկ ա­մե­նա­տար­բեր ի­րադ­րութ­յուն­ներ ու հե­րոս­ներ ներ­քին թե­մա­յով, որ է Մ­հե­րի բնույ­թը, նրա ար­ժե­հա­մա­կար­գը, է­պո­սի ներ­քին փի­լի­սո­փա­յութ­յան բա­ցա­հայ­տու­մը, կապ­վում են միմ­յանց: Ս­տաց­վում է, որ սյու­ժե­տա­յին ժա­մա­նակն ա­ռանձ­նա­նում է հատ­վա­ծայ­նութ­յամբ: Այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ խոսք չի գնում այս կամ այն հե­րո­սի մա­սին, նրանք մնում են ի­րենց ժա­մա­նա­կի մեջ, ո­չինչ նրանց հետ չի կա­տար­վում: Ե­թե խոս­քը ներ­կա ժա­մա­նա­կի մա­սին է ու ներ­կա­յում գոր­ծող հե­րոս­նե­րի, ա­պա ազ­գա­յին վե­պի տա­րած­քում գոր­ծող հե­րոս­նե­րի հա­մար ա­մեն ինչ կանգ է առ­նում, նույ­նը կա­տար­վում է ներ­կա­յում գոր­ծող հե­րոս­նե­րի հա­մար: Այս ի­մաս­տով սյու­ժե­տա­յին ժա­մա­նա­կը, որ չի բո­վան­դա­կա­վոր­վում գոր­ծո­ղութ­յամբ, ի­րա­կա­նում որ­պես ժա­մա­նակ գո­յութ­յուն չու­նի: ­Ժա­մա­նա­կը «մնում է են­թա­կա» սյու­ժեի խնդիր­նե­րի ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին, այն կա­րող է «ընդ­հատ­վել», որ­պես­զի գրողն սկսի մի նոր պատ­մութ­յուն կամ ի­րադ­րութ­յուն, ին­չի նպա­տա­կը մնում է վե­պի ա­սե­լիքն ամ­բող­ջաց­նե­լու մի­տու­մի հետ: ­Ռեալ ժա­մա­նա­կը, որ կապ­վում է գե­րա­զան­ցա­պես ներ­կա­յի հետ, ո­րո­շա­կիո­րեն ուղ­ղոր­դում է վե­պի ընդ­հա­նուր ուղղ­վա­ծութ­յու­նը: Այն դառ­նում է ինչ­պես ազ­գա­յին վե­պի կար­ևոր հատ­ված­ներն ուղ­ղոր­դող, այն­պես էլ ներ­կան ի­մաս­տա­վո­րող ժա­մա­նակ, որ­տեղ սահ­ման­նե­րը թեև ո­րո­շա­կի են, սա­կայն ­Խե­չո­յա­նը ներ­կա­յի ի­րադ­րութ­յան մեջ ան­գամ փոր­ձում է եր­ևույթ­նե­րին հա­ղոր­դել տևա­կան, հա­մընդ­հա­նուր բնույթ: Որ­քան էլ ո­րո­շա­կի՝ ցույ­ցե­րի, սպա­նութ­յուն­նե­րի, մտա­վո­րա­կա­նութ­յան վի­ճա­կի մա­սին տե­ղե­կութ­յուն­ներ լի­նեն, միև­նույն է՝ գրողն այդ ա­մե­նը փոր­ձում է տե­ղա­կա­յել ընդ­հա­նուր ժա­մա­նա­կի մեջ, ա­վե­լի ո­րո­շա­կի՝ ներ­կա ժա­մա­նա­կի մեջ բա­ցա­հայ­տում է ընդ­հա­նուր ժա­մա­նա­կի բնույ­թը, որ ա­վե­լի մեր ազ­գա­յին նկա­րագ­րին է բնո­րոշ, մեր մարդ­կա­յին տե­սա­կին: Դ­րա հա­մար էլ ներ­կան պետք է անց­յալն հաս­կա­նա­լու հա­մար, իսկ անց­յա­լը՝ ներ­կան ըն­կա­լե­լու:

   ­Կար­ևոր է և­ է­պի­կա­կան աշ­խար­հագ­րութ­յու­նը, ուր կա­տար­վում են ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Ե­թե մեր է­պո­սում հան­դի­պող տե­ղա­նուն­նե­րը, երկր­նե­րը դի­տարկ­վում են որ­պես  ա­ռաս­պե­լա­կան, ան­հա­սա­նե­լի, մշու­շա­պատ տե­ղա­նուն­ներ, ո­րոնք վկա­յում են հե­ռա­վո­րութ­յան, խորհր­դա­վո­րութ­յան մա­սին, ա­պա վե­պում ­Խե­չո­յա­նը տե­ղա­նուն­նե­րը ներ­կա­յաց­նում է նույ­նիսկ քար­տե­զի մի­ջո­ցով: Ն­րան հե­տաքրք­րել է ոչ միայն Մ­հե­րի՝ տար­բեր տե­ղա­վայ­րե­րում լի­նե­լու հան­գա­ման­քը, այլև նրա ան­ցած ճա­նա­պար­հի հե­տա­գի­ծը: Այ­սինքն՝ խոս­քը գրո­ղի հա­մար ռեալ ի­րո­ղութ­յուն­նե­րին է վեր­բե­րում: ­Կա­րող ենք ա­սել, որ վե­րա­ցա­կան, մտա­ցա­ծին աշ­խար­հագ­րա­կան տա­րածք գո­յութ­յուն չու­նի ­Խե­չո­յա­նի վե­պում: ­Ներ­կա­յաց­վող բո­լոր տե­ղա­նուն­նե­րը ո­րո­շա­կի են՝  քա­ղաք­նե­րը, տե­ղա­վայ­րե­րը, գե­տե­րը, վան­քե­րը և­ այլն: Այդ ա­մենն ար­ձա­նագր­ված է մեր ժո­ղովր­դի վե­պում, միայն մնում էր այդ աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քը մեկ ան­գամ ևս­ ոչ այն­քան մտքով, որ­քան տա­ռա­պան­քով անց­նել, փաս­տել դրա առ­կա­յութ­յու­նը և վ­կա­յել դրա­նում տե­ղի ու­նե­ցած դեպ­քերն ու ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, հետ­ևա­բար՝ աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քը ո­րո­շա­կի է: ­Բայց, ի­հար­կե, մե­ծա­գույն վրի­պում կլի­ներ, ե­թե մենք գրո­ղի նպա­տա­կը հա­մա­րեինք աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քի վե­րա­կանգ­նու­մը կամ քար­տե­զագ­րու­մը, քա­նի որ նրա հա­մար ա­վե­լի կար­ևոր է դրանց խոր­հուր­դը, քան սոսկ ռեալ ի­րո­ղութ­յան գնա­հա­տու­մը:

    ­Կա­րե­լի է ա­սել, որ ­Խե­չո­յա­նի վե­պում աշ­խար­հագ­րա­կան տա­րածքն ստա­նում է ա­վե­լի ազ­դե­ցիկ, ա­վե­լի ներ­գոր­ծուն բնույթ, քան կա­րող ենք դա տես­նել բնագ­րում՝ «­Սաս­նա ծռեր» է­պո­սում: ­Խոս­քը, մաս­նա­վո­րա­պես, այն դրվագ­նե­րին է վե­րա­բե­րում, որ­տեղ ի հայտ ե­կած տա­րած­քը, գե­տը, ե­կե­ղե­ցին կար­ևոր նշա­նա­կութ­յուն են ձեռք բե­րում: Դ­րանք վե­պում ստա­նում են լրա­ցու­ցիչ՝ և՛ ի­մաս­տա­յին, և՛ հու­զա­կան ա­ռու­մով ա­վե­լի ծան­րակ­շիռ  նշա­նա­կութ­յուն՝ դա կա­րող է լի­նել ­Մա­րա­թուկ վան­քը, զորն­դեղ գե­տա­կը, ­Սա­սու­նը և­ այլն: ­Բայց, ի­հար­կե, ­Խե­չո­յա­նի երկն ու­նի մեկ ու­րիշ ա­ռա­վե­լութ­յուն, ինչն, ա­սենք, մենք չենք զգում հա­մա­հա­վաք տեքս­տում: ­Խոսքն աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քը՝ որ­պես կեն­դա­նի մար­մին, տես­նե­լու մղումն է, իսկ դա ա­ռա­ջին հեր­թին կապ­ված է ­Խաչ ­Պա­տա­րա­զին որ­պես ազ­գա­յին ո­գու՝ բո­լոր ժա­մա­նակ­ներն ի­րար կա­պող ան­տե­սա­նե­լի ու միան­գամ­յան ռեալ ի­րո­ղութ­յան հետ: Այն ոչ միայն միմ­յանց է լծոր­դում ժա­մա­նակ­նե­րը, այլև տա­րա­ծութ­յու­նը, աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քը վե­րա­ծում է կեն­դա­նի մարմ­նի: ­Ցան­կա­ցած վայ­րում կամ ի­րադ­րութ­յան մեջ կա­րող է ի հայտ գալ ժա­մա­նակ­ներն ու տա­րա­ծութ­յու­նը միաս­նա­կան դարձ­նող ո­գին և­ ի­րե­նով լցնել ան­ծայ­րա­ծիր տա­րած­քը, որ­տեղ հե­րոս­նե­րը ճա­նա­պար­հոր­դում են ինչ­պես հո­րի­զո­նա­կան, այն­պես էլ ուղ­ղա­հա­յաց կար­գով: Ն­րանք հա­ղոր­դա­կից են և ­ժա­մա­նա­կի մի­ջով ան­ցած և ­ժա­մա­նա­կի մեջ գո­յատ­ևող ազ­գա­յին ո­գուն: Աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քը վե­րած­վում է կեն­դա­նի մարմ­նի: Դ­րան հա­ղոր­դակց­վել կա­րող են միայն երկ­րի տե­րե­րը, ով­քեր այդ երկ­րի ո­գու կրող­ներն են: ­Վեր­ջին հաշ­վով այն­տեղ ներ­կա­յաց­ված ի­րադ­րութ­յուն­ներն այն­քա­նով են կար­ևոր, որ թվում են բա­ցար­ձակ ի­րո­ղութ­յուն­ներ:

 

 

+++

Այս վե­պում ­Խե­չո­յա­նը հան­դես ե­կավ մի կող­մից որ­պես գիտ­նա­կան ֆոլկ­լո­րիստ, մյուս կող­մից որ­պես ա­սա­ցող-բա­նաս­տեղծ, ո­րին հրա­պու­րել է բա­ռի կա­խար­դան­քը: ­Խոս­քը մաս­նա­վո­րա­բար վե­րա­բե­րում է այն հատ­ված­նե­րին, որ­տեղ պատմ­վում է է­պո­սը՝ որ­պես վեպ, որ­պես վի­պա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն, ուր ի­րո­ղութ­յուն­ներն ա­վե­լի շատ են, քան մարդ­կա­յին եր­ևա­կա­յութ­յամբ ստեղծ­ված գե­ղար­վես­տա­կան աշ­խար­հը: ­Բո­լոր կար­ևոր հան­գույց­նե­րում, ուր ներ­կա­յաց­րել է մեր գրա­կա­նութ­յան գլուխ­գոր­ծոց «­Սաս­նա ծռեր»-ը, գրո­ղը կա­րո­ղա­ցել է ստեղ­ծել պատ­մա­կան անց­յա­լի կո­լո­րի­տը: ­Պա­տու­մի ռիթ­մը, խոս­քի հա­վա­սա­րա­չափ տո­նը աս­քին բնո­րոշ է­պի­կա­կան հան­դար­տութ­յամբ ամ­բող­ջաց­նում են վի­պա­կան պատ­մութ­յու­նը՝ բա­ցա­ռե­լով ան­հա­վա­տա­լին ու ան­սո­վո­րը, բայց, ե­թե տար­բեր մարդ­կանց կող­մից ներ­կա­յաց­վող պատ­մութ­յուն­նե­րի մի­ջո­ցով ամ­բող­ջա­ցող վե­պի հե­րոս­ներն ըն­կալ­վում են որ­պես պատ­մա­կան հե­րոս­ներ, ա­պա միև­նույն ժա­մա­նակ դրանք ի­րենց խոր­քում կա­յա­նում են որ­պես բա­նահ­յու­սա­կան-է­պի­կա­կան հե­րոս­ներ, ո­րոնք դրսևո­րում են հատ­կութ­յուն­ներ, որ բնո­րոշ են է­պի­կա­կան կեր­պար­նե­րին ընդ­հան­րա­պես՝ ա­ռաս­պե­լա­կան ծնունդ, մոր և ­հոր մա­հը, հո­րը փնտրե­լու գնա­ցած հե­րոս, որ կռվում է հոր դեմ, հաղ­թա­նակ­ներ հայ­րե­նի ժո­ղովր­դի հա­մար: Ն­րա Մ­հե­րը գրե­թե ռեալ անձ­նա­վո­րութ­յուն է, բայց և­ աստ­վա­ծութ­յուն, որ Ագ­ռա­վա­քա­րից հսկում է աշ­խար­հի ըն­թաց­քը, զգում նրա շնչա­ռութ­յու­նը: ­Նա սպա­սում է իր ժա­մին, որ դուրս գա, ա­վե­րի ա­նար­դար աշ­խար­հը և դ­նի նոր ժա­մա­նա­կի սկիզ­բը:

  Ազ­գա­յին վե­պը պատ­մում են ա­մե­նա­տար­բեր մար­դիկ, այդ ի­մաս­տով վե­պը բազ­մա­ձայն է՝ հա­ճախ ի­րա­րա­մերժ հիմ­նա­վո­րում­նե­րով, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս նո­րո­վի ըն­կա­լել ու հաս­կա­նալ շատ բան: ­Վե­պում, ի­հար­կե, ա­վե­լի շատ խոսքն է, քան դի­պա­շա­րը, քա­նի որ վեր­ջին հաշ­վով այն ի­րա­կա­նութ­յու­նը, ո­րի մեջ գոր­ծում են նո­րօր­յա հե­րոս­նե­րը, վե­րած­վել է յու­րա­տե­սակ Ագ­ռա­վա­քա­րի: Իսկ քա­րայ­րի մի­ֆո­լո­գիա­յում ա­ռաջ­նա­յի­նը ոչ թե դի­պա­շարն է, այլ խոս­քը, մար­դիկ խո­սում են հան­դարտ, ա­ռանց շտա­պե­լու, կա­րող են ան­գամ ի­րար չտես­նել, բայց լսել միմ­յանց:

   Այս բազ­մա­ձայն խոսքն ի վեր­ջո ուղ­ղորդ­վում է Մ­հե­րի կար­ևո­րա­գույն եզ­րա­հանգ­մամբ. «...­Մարդն սպա­նում է, հո­գու կա­րիք ու­նի, ազ­գե­րը հա­կա­ռա­կութ­յու­նով են լցված»:  ­Սա այն աշ­խարհն է, որ կա­յա­ցել ու հա­սել է իր «վեր­ջին»: Ա­տե­լութ­յունն ու կոր­ծա­նում­նե­րը՝ որ­պես ապ­րե­լաձև, մարդ­կութ­յա­նը հասց­րե­ցին ան­դուն­դի եզ­րին: Մ­հերն այլևս բա­ցա­ռում է ու­ժը, հարկ է դնել նոր ժա­մա­նա­կի սկիզ­բը, ուր մարդն աշ­խար­հին հո­գու աչ­քե­րով կհա­յի: ­Վեր­ջում Մ­հե­րի մե­նութ­յու­նը ձեռք է բե­րում ող­բեր­գա­կան տրա­մադ­րութ­յուն, նա թող­նում այն ա­մե­նը, ինչ նախ­նի­նե­րը կեր­տել, կա­յաց­րել են դա­րե­րի ըն­թաց­քում, նա մեր­ժում է այն աշ­խար­հը, որ­տեղ կա­յա­ցել է մար­դը՝ սպա­նե­լու նպա­տա­կա­մետ կեց­ված­քով:  ­Խե­չո­յա­նի հե­րո­սը Ագ­ռա­վա­քար է գնա­ցել՝ իր հետ տա­նե­լով ապ­րե­լու, որ­պես մարդ գո­յատ­ևե­լու, ա­ռա­ջա­նա­լու վար­քա­կա­նոնն ու աշ­խար­հի հան­դեպ մեր մար­դա­սեր վար­մունքն ու կյան­քի հան­դեպ ու­նե­ցած սե­րը:

  ­Բայց ազ­գա­յին վե­պը պատ­մե­լը, նրա փի­լի­սո­փա­յա­կան են­թի­մաս­տը ներ­կա բե­րե­լը՝ որ­պես տեքս­տից վե­րա­ցարկ­ված գա­ղա­փար, ինք­նին հաս­կա­նա­լի է, և ­դա ­Խե­չո­յա­նի վե­պի ա­մե­նա­կար­ևոր ար­ժա­նի­քը չէ:

   ­Կար­ևոր է նրա ներդ­րու­մը մեր վե­պի ժան­րի  պատ­մութ­յան զար­գաց­ման մեջ: Ի­րո­ղութ­յուն­նե­րը ցույց են տա­լիս, որ գրո­ղը եր­բեք չի մնա­ցել միև­նույն հար­թութ­յան վրա, նրան գրա­վել են նոր ո­լորտ­ներ, և­ այս­տեղ ակն­հայ­տո­րեն մեծ է հա­մաշ­խար­հա­յին վի­պագ­րութ­յան ազ­դե­ցութ­յու­նը նրա խոս­քը կա­ռու­ցե­լու սկզբունք­նե­րի վրա: Ան­սո­վոր ձևը՝ անց­յա­լի ու ներ­կա­յի հա­մադ­րում­նե­րով, ա­մեն ինչ դնում է պայ­մա­նա­կան ի­րադ­րութ­յան մեջ: ­Ժա­մա­նակ­նե­րի միա­խառ­նումն ա­ռա­ջին հա­յաց­քից ա­նըն­դու­նե­լի է դարձ­նում տար­բեր ժա­մա­նա­կա­յին դաշ­տե­րի հա­մադ­րում­նե­րը, իսկ ի­րա­կա­նում խոս­քը միև­նույն եր­ևույ­թի մա­սին է: Այս պա­րա­գա­յում ա­մեն ինչ դառ­նում է ա­վե­լի հաս­կա­նա­լի:

   ­Տար­բեր ժա­մա­նակ­նե­րի հա­մադ­րում­նե­րի փայ­լուն օ­րի­նակ է հետ­մո­դեռն գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան մեջ ­Ջու­լիան  ­Բարն­սի «Աշ­խար­հի պատ­մութ­յու­նը 101/2 գլուխ­նե­րում» վե­պը /1989/, ուր դա­րե­րի հե­ռա­վո­րութ­յուն ու­նե­ցող ա­մե­նա­տար­բեր հե­րոս­ներն ստեղ­ծում են միաս­նա­կան դաշտ՝ ան­սո­վոր ու հե­տաքր­քիր:  Ե­թե մենք այս տե­սանկ­յու­նով նա­յենք եր­ևույթ­նե­րին, ա­պա եր­բեք էլ չենք բա­ցա­հայ­տի այն ո­րա­կա­կան ան­ցում­նե­րը, ին­չը որ կա­տար­վել է հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան,  բնա­կա­նա­բար և ­հայ գրա­կա­նութ­յան մեջ: ­Խոս­քը տվյալ պա­րա­գա­յում վե­րա­բե­րում է վե­պի ժան­րում տե­ղի ու­նե­ցած փո­փո­խութ­յուն­նե­րին: ­Խոս­քը ա­վե­լի շուտ ներ­քին ո­րա­կա­կան ան­ցում­նե­րի մա­սին է, քան ա­սենք տար­բեր ժա­մա­նակ­նե­րի հա­մադ­րում­նե­րի:

   ­Լա­վա­գույն օ­րի­նակ­նե­րից մե­կը,  թերևս,  ­Սարտ­րի «Սրտ­խառ­նոց» վեպն է/1938/, ուր տեքս­տում նոր ստեղծ­վող գրքին ներ­կա­յաց­վող չա­փա­նիշ­նե­րը հա­կադր­վում են բալ­զակ­յան ա­վանդ­նե­րին: ­Ռո­կոն­տե­նի ըն­կալ­մամբ գիր­քը լի­նե­լու է ոչ թե բալ­զակ­յան՝ ի­րո­ղութ­յուն­նե­րը փաս­տող եր­ևույթ, այլ գո­յութ­յուն չու­նե­ցող և ­գո­յութ­յու­նից վեր ի­րո­ղութ­յուն: ­Սա ար­դեն նոր ու­ղի նա­խան­շող ճա­նա­պարհ է, որ ա­ռա­ջադ­րել է ­Սարտրն իր վե­պով[21]:  ­Խոր­քի մեջ ­Խե­չո­յա­նի վե­պը ևս­ ի­րա­կա­նութ­յու­նից վեր եր­ևույ­թի մա­սին է, գո­յութ­յան կեր­պի այն­պի­սի ըն­կա­լում, որ մար­դուն տա­նում է վե­րըն­թա­ցի ճա­նա­պար­հով, միա­ժա­մա­նակ հենց թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ  մեր է­պոսն «ապ­րե­լու է ա­վե­լի եր­կար, քան այն ստեղ­ծող ժո­ղո­վուր­դը»: Եր­ևույթ­նե­րը փաս­տելն այլևս հե­տաքր­քիր չէ, ի­րո­ղութ­յուն­նե­րից վեր ընդ­հան­րա­ցում­ներ են պետք: Ս­տաց­վում է, որ բո­լոր մաս­նա­կից­ներն են դառ­նում է­պո­սը պատ­մող, նաև նո­րօր­յա է­պոսն ստեղ­ծող­ներ: ­Նա խո­սում է մեր ան­ցած

հար­յու­րամ­յակ­նե­րի փոր­ձի մա­սին, դա մեր է­պոսն է իր հե­րոս­նե­րով, բայց հե­ղի­նա­կը խո­սում է և ­ներ­կա­յի մա­սին, որ է­պո­սի փաս­տումն է նոր ի­րադ­րութ­յան մեջ, դա յու­րօ­րի­նակ վկա­յութ­յուն է անց­յա­լի, և

կան­խազ­գա­ցում ա­պա­գա­յի հան­դեպ: Մ­հե­րի ժա­մա­նա­կը որ­ևէ կերպ չի ա­վարտ­վել, այն շա­րու­նակ­վում է մեր էութ­յան մեջ, հարց է, թե երբ է Մ­հե­րը մեր մեջ հա­րու­ցե­լու ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով ապ­րե­լու հրա­մա­յա­կա­նը:

  Ա­մե­նից դժվա­րը գրո­ղի հա­մար վե­պի մա­տուց­ման ձևի հայտ­նա­բե­րումն է ե­ղել: ­Պատ­մել է­պոսն ա­վան­դա­կան ձևով, այլևս հե­տաքր­քիր չէր: ­Բա­ցի այդ՝ ներ­կա­յաց­վող նյութն իր հեր­թին հար­կադ­րում էր մա­տուց­ման նոր կերպ: Անց­յա­լի ու ներ­կա­յի հա­մադ­րում­ներն ստեղ­ծում են նոր տա­րածք՝ ուր կողք կող­քի գո­յատ­ևում են տար­բեր ժա­մա­նակ­նե­րը կրող գե­ղար­վես­տա­կան

«մար­մին­նե­րը»: Դ­րանք կա­րող են «ան­կան­խա­տե­սե­լի» լի­նել, քա­նի որ

տար­բեր ժա­մա­նակ­նե­րը դրանց մեր­ձե­ցու­մը «թույլ չեն տա­լիս»: ­Բայց ­Խե­չո­յա­նը հաղ­թա­հա­րում է այս հան­գա­ման­քը՝ վե­պի խրո­նո­լո­գիա­կան ըն­թաց­քը փո­խա­րի­նե­լով տա­րա­ծա­կան չա­փում­նե­րով: Ն­րան պետք է, որ ըն­թեր­ցո­ղը միան­գա­մից՝ գե­ղար­վես­տի կտա­վի նման «միա­ժա­մա­նակ» ըն­կա­լի վե­պը: ­Սա ար­դեն նոր գե­ղա­գի­տութ­յուն է պար­տադ­րում եր­ևույթ­նե­րի մա­տուց­ման ո­լոր­տում: Ն­ման նախ­նա­կան փորձ կար ար­դեն «Ար­շա­կում...»: ­Դեպ­քե­րը հա­ճախ են ներ­կա­յաց­վում որ­պես միա­ժա­մա­նակ տե­ղի ու­նե­ցող ի­րո­ղութ­յուն­ներ: Այս հան­գա­մանքն ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան դար­ձավ վեր­ջին վե­պում:

  ­Հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յունն այս փորձն ար­դեն ու­ներ, տե­սա­կան միտքն էլ նկա­տել է այդ ձեռք­բե­րում­նե­րը: Դ. Ֆ­րեն­կը ել­նե­լով ­Լես­սին­գի «­Լաո­կոո­նի» հիմ­նա­կան սկզբունք­նե­րից՝ նկա­տում է, որ գրա­կա­նութ­յու­նը հան­ձինս Թ. Է­լիո­թի, Է. ­Փաուն­դի, Մ. Պ­րուս­տի և Ջ. ­Ջոյ­սի, իր զար­գաց­ման ըն­թաց­քում ձգտում է տա­րա­ծա­կան չա­փում­նե­րի:

  Է. ­Փաուն­դը հա­մոզ­ված է, որ «­Կեր­պարն ին­տե­լեկ­տո­ւալ և­ է­մո­ցիո­նալ ամ­բող­ջա­կան կոմպ­լեքս է ժա­մա­նա­կի տվյալ պա­հին[22]»: Ն­րա հա­մար կեր­պարն ի­րա­կա­նութ­յան տե­սա­նե­լի դրսևո­րու­մը չէ, այլ տար­բեր, ի­րա­րից հե­ռու գա­ղա­փար­նե­րի և­ ապ­րում­նե­րի միաս­նութ­յուն՝ ներ­կա­յաց­ված տա­րա­ծութ­յան մեջ՝ ժա­մա­նա­կի ո­րո­շա­կի պա­հին: Այս հան­գա­ման­քը ըն­թեր­ցո­ղի միտքն ու եր­ևա­կա­յութ­յու­նը են­թար­կում է վայր­կե­նա­կան, ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յան՝ իր հեր­թին հա­րու­ցե­լով ժա­մա­նա­կից ու տա­րա­ծութ­յու­նից ա­զա­տագր­վե­լու զգա­ցո­ղութ­յուն:

  Գ­րե­թե նույն կերպ է ար­տա­հայտ­վում և Է­լիո­թը. սո­վո­րա­կան մար­դը սի­րա­հար­վում է, կար­դում է Ս­պի­նո­զա­յին, և­ այս եր­կու տար­բեր փոր­ձե­րը միմ­յանց հետ կապ չու­նեն, ինչ­պես որ կապ չկա գրա­մե­քե­նա­յի ձայ­նի ու պատ­րաստ­վող կե­րա­կու­րի բույ­րի միջև: ­Բայց այս ա­մե­նը բա­նաս­տեղ­ծի գի­տակ­ցութ­յան մեջ ձևա­վո­րում է «նոր ամ­բող­ջութ­յուն»: Այս սկզբուն­քով է կա­ռուց­ված նրա «­Մեռ­յալ եր­կի­րը», որ­տեղ ա­ռան­ձին ֆրագ­մենտ­նե­րը հարկ է ի­րար կող­քի դնել և դ­րանք ըն­կա­լել միան­գա­մից: Դ­րանց  միջև ե­ղած ի­մաս­տը չի կապ­վում ժա­մա­նա­կա­յին հեր­թա­գա­յութ­յան հետ:  Ս­տաց­վում է, որ «նոր պոե­զիա­յի գե­ղա­գի­տա­կան ձևը հիմն­ված է տա­րա­ծա­կան տրա­մա­բա­նութ­յան վրա[23]»: ­Նույն կերպ՝ քննա­դա­տը դի­տար­կում է ­Ջոյ­սի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը, մաս­նա­վո­րա­պես «Ու­լի­սես»-ը: Այս­տեղ էլ ա­մեն ինչ ներ­կա­յաց­վում է ֆրագ­մեն­տալ կար­գով, եր­ևույթ­նե­րի միջև ե­ղած տա­րա­ծա­կան կա­պերն են կար­ևոր և­ ոչ ժա­մա­նա­կա­յին: Ա­մեն ինչ կա­տար­վում է 24 ժամ­վա ըն­թաց­քում: ­Մենք ար­դեն խո­սել ենք «­Դուբ­լին­ցի­նե­րի» և «Խն­կի ծա­ռե­րի» մա­սին: ­Ջոյ­սի և ­Խե­չո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան ըն­կե­րակ­ցութ­յու­նը շա­րու­նակ­վել է և «Մ­հե­րում...»: Ինչ­պես ­Ջոյսն է «Ու­լի­սե­սը» պատ­մում որ­պես ժա­մա­նա­կա­կից է­պոս, այն­պես էլ ­Խե­չո­յանն է «Մ­հե­րի դռան գիր­քը» պատ­մում որ­պես ժա­մա­նա­կա­կից է­պոս, այս հան­գա­ման­քը գրո­ղի հա­մար շատ ա­վե­լի կար­ևոր է, քան է­պո­սի այս կամ այն դրվա­գը պատ­մե­լը:

  ­Նույ­նը կա­տար­վել է և ­Մար­սել Պ­րուս­տի պա­րա­գա­յում: «­Կո­րուս­յալ ժա­մա­նա­կի ո­րո­նում­նե­րում» վե­պում վճռա­կան դե­րը վե­րա­պահ­ված է «բնազ­դա­յին հի­շո­ղութ­յա­նը»:  Այս­տեղ ևս­ եր­կի խրո­նա­լո­գիա­կան ըն­թաց­քը չի կար­ևոր­վում: ­Վե­պը հի­շո­ղութ­յուն­նե­րի յու­րօ­րի­նակ օ­րա­գիր է: Պ­րուստն ի վեր­ջո հաս­կա­ցավ, որ ժա­մա­նա­կի շար­ժումն զգա­լու հա­մար հարկ է «վեր բարձ­րա­նալ» և ­միան­գա­մից ընդգր­կել անց­յալն ու ա­պա­գան միաս­նա­կան պա­հի մեջ, ինչն էլ նա ան­վա­նում էր «մա­քուր ժա­մա­նակ»:

  ­Բայց ի՞նչն է այս եր­կե­րի մա­տուց­ման ձևե­րի ընդ­հան­րութ­յան պատ­ճա­ռը: Դ. Ֆ­րեն­կը եր­ևույ­թը դի­տում է ա­ռա­վել լայն՝ մշա­կու­թա­յին կա­պե­րի մեջ, այն մթնո­լոր­տում, ուր ստեղծ­վում են գե­ղար­վես­տա­կան գոր­ծե­րը: Ի վեր­ջո՝ նա տա­րա­ծա­կան ձևե­րի խնդիր­նե­րի լուծ­ման բա­նա­լին գտնում է  ­Վիլ­հելմ ­Վոր­րին­գե­րի հայտ­նի ու­սում­նա­սի­րութ­յան /«Абстрагирование и вчувствование» / մեջ, որ ա­ռա­ջին ան­գամ հրա­պա­րակ­վել է 1908-ին: Այս­տեղ հե­ղի­նա­կը բա­ցատ­րել է, թե ին­չու են կեր­պար­վես­տի պատ­մութ­յան մեջ նկատ­վում նա­տու­րա­լիս­տա­կան և­ ոչ նա­տու­րա­լիս­տա­կան ո­ճե­րի մշտա­կան հեր­թա­գա­յում­ներ: ­Նա­տու­րա­լիզ­մի տի­րա­պե­տութ­յան ըն­թաց­քում / հու­նա­կան ար­վես­տի դա­սա­կան շրջա­նը, ի­տա­լա­կան ­Վե­րած­նունդ, արևմ­տաեվ­րո­պա­կան ար­վես­տը մինչև 19-րդ ­դա­րի վեր­ջը/  նկա­րի­չը ձգտում է ներ­կա­յաց­նել օբ­յեկ­տիվ ե­ռա­չափ աշ­խար­հը, իսկ ոչ նա­տու­րա­լիզ­մի տի­րա­պե­տութ­յան շրջա­նում /նախ­նա­դար­յան մար­դու ար­վես­տը, ե­գիպ­տա­կան մո­նու­մեն­տալ քան­դա­կա­գոր­ծութ­յու­նը, բյու­զան­դա­կան ար­վես­տը, 20-րդ ­դա­րի հիմ­նա­կան գե­ղար­վես­տա­կան ո­ճե­րը/ նկա­րի­չը հրա­ժար­վում է աշ­խար­հի ե­ռա­չա­փութ­յու­նից և ­վե­րա­դառ­նում է հար­թութ­յա­նը[24]

  Ի վեր­ջո՝ ­Վոր­րին­գե­րը եզ­րա­կաց­նում է, որ նա­տու­րա­լիզ­մը ծնունդ է այն մշա­կույ­թի, որն ստեղծ­վում է մար­դու և ­տիե­զեր­քի հա­վա­սա­րակշ­ռութ­յան պայ­ման­նե­րում: ­Մարդն ի­րեն զգում է բնութ­յան ան­բա­ժա­նե­լի մաս և ­կամ էլ հա­մոզ­ված է, որ ինքն ըն­դու­նակ է իշ­խել բնութ­յան վրա: Ա­մեն պա­րա­գա­յում բնութ­յու­նը վախ չի ներշն­չում նրան /­Վե­րածնն­դից մինչև 19-րդ ­դա­րա­վերջ/:

    Արդ­յուն­քում ստեղծ­վում է օբ­յեկ­տիվ, ե­ռա­չափ, կեն­դա­նի աշ­խարհ: Իսկ այն պա­հին, երբ մար­դու և ­տիե­զեր­քի միջև կա­պե­րը դառ­նում են ոչ հար­մո­նիկ և ­հա­վա­սա­րա­չափ, ի հայտ են գա­լիս ոչ օր­գա­նա­կան, գծա-երկ­րա­չա­փա­կան ո­ճեր: ­Սա վա­խի աշ­խարհն է:

  ­Հե­տաքր­քիր են տե­սա­բա­նի և մ­յուս հիմ­նա­վո­րում­նե­րը, որ հիմն­ված են ­Վոր­րին­գե­րի եզ­րա­հան­գում­նե­րի վրա: «­Հենց ե­թե­րա­յին լույ­սով լցված տա­րա­ծութ­յունն է միաց­նում ա­ռար­կա­նե­րը միմ­յանց՝ ոչն­չաց­նե­լով դրանց ան­հա­տա­կան ինք­նու­րույ­նութ­յու­նը, հա­ղոր­դե­լով ա­ռար­կա­նե­րին ժա­մա­նա­կա­վոր ար­ժեք, նե­րա­ռե­լով դրանք եր­ևույթ­նե­րի տիե­զե­րա­կան կա­պե­րի մեջ[25]»: Ս­տաց­վում է, որ ոչ նա­տու­րա­լիս­տա­կան ո­ճերն զգու­շա­նում են ա­ռար­կա­նե­րի խոր­քա­յին չա­փում­նե­րից՝ նա­խընտ­րե­լով հար­թութ­յու­նը: «­Քա­նի որ, երբ խորքն ան­հե­տա­նում է, և­ ա­ռար­կա­նե­րը նկա­րագր­վում են մեկ հար­թութ­յան վրա, դրանց միա­ժա­մա­նակ­յա ըն­կա­լու­մը՝  որ­պես ինչ-որ ժա­մա­նա­կա­վոր միաս­նութ­յան մա­սեր, հեշ­տա­նում է[26]»: Ոչ նա­տու­րա­լիս­տա­կան ո­ճե­րում տա­րա­ծա­կա­նութ­յու­նը՝ որ­պես նկար­չա­կան

ար­վես­տին բնո­րոշ ո­րակ, խո­րա­նում է՝ ժա­մա­նա­կի բո­լոր հետ­քե­րի վե­րաց­մամբ: Ա­մեն պա­րա­գա­յում տե­սա­բա­նը եզ­րա­հան­գում է, որ գե­ղար­վես­տի տա­րա­ծա­կան ձևը հա­մա­պա­տաս­խա­նում է նոր

 

ժա­մա­նակ­նե­րի գրա­կա­նութ­յան ներ­քին կա­ռույ­ցին:

  ­Խե­չո­յա­նի վե­պը դառ­նում է հա­մաշ­խար­հա­յին հետ­մո­դեռն գրա­կա­նութ­յան ա­վանդ­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին մա­տուց­ման ձևե­րի օ­րի­նա­կով ստեղծ­ված երկ, որ փի­լի­սո­փա­յա­կան ա­ռու­մով շրջա­նա­կում էր նրա ողջ ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը: Այս ի­մաս­տով նրա գրա­կա­նութ­յու­նը դառ­նում է ար­դի գրա­կա­նութ­յան զար­գաց­ման կար­ևո­րա­գույն մի­տում­ներն

ար­տա­հայ­տող եր­ևույթ: ­Վեր­ջա­պես՝ Դ. Ֆ­րեն­կը կա­տա­րում է իր եզ­րա­հան­գու­մը, որ բնու­թագ­րում է նոր ժա­մա­նակ­նե­րի գրա­կա­նութ­յան զար­գաց­ման ըն­թաց­քը, դրա ներ­կա­յաց­ման բնույ­թը, ին­չը բնո­րոշ է և ­հայ գրա­կա­նութ­յա­նը, տվյալ դեպ­քում՝ ­Խե­չո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը: «Օբ­յեկ­տիվ պատ­մութ­յան կեր­պա­րը, ո­րով հպար­տա­նում էր նոր ժա­մա­նակ­նե­րի մար­դը և­ որն այն­քան հան­գա­մա­նո­րեն ար­մա­տա­վո­րում էր ­Վե­րածնն­դի դա­րաշր­ջա­նից սկսած, այս հե­ղի­նակ­նե­րի մոտ վե­րա­փոխ­վում է մի­ֆա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի, որ­տեղ ո­րո­շա­կի դա­րաշր­ջա­նի գոր­ծո­ղութ­յու­նը և ­դեպ­քե­րը հան­դի­սա­նում են հա­վեր­ժա­կան նա­խա­տի­պե­րի մարմ­նա­վո­րու­մը[27]»: Այդ նա­խա­տի­պերն ստեղծ­վում են աշ­խար­հի ժա­մա­նա­կա­վոր պատ­մութ­յունն ար­տա­ժա­մա­նա­կա­յին մի­ֆա­կան աշ­խար­հի վե­րած­վե­լու ճա­նա­պար­հով, ինչն էլ ո­րո­շում է ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան ընդ­հա­նուր բո­վա­նա­դա­կութ­յունն ու դրան հա­մա­պա­տաս­խան գե­ղա­գի­տա­կան մարմ­նա­վո­րու­մը՝ տա­րա­ծա­կան ձևը:

  ­Հայ գրա­կա­նա­գի­տա­կան միտ­քը, հա­մաշ­խար­հա­յին փոր­ձը նկա­տի առ­նե­լով, ևս ­միտ­ված է գրա­կա­նութ­յան բո­վան­դա­կա­յին հիշ­յալ եզ­րա­հանգ­մա­նը: Հ. Է­դո­յա­նը հա­մոզ­ված է, որ մենք կանգ­նած ենք նոր կուլ­տու­րա­յի շե­մին, որն իր մեջ նե­րա­ռե­լու է նա­խորդ եր­կու մեծ ժա­մա­նակ­նե­րի՝ միջ­նա­դա­րի և ­վե­րածնն­դի ձեռք­բե­րում­նե­րը, Աստ­վա­ծա­կենտ­րոն և ­Մար­դա­կենտ­րոն հա­մա­կար­գերն ի­րենց էա­կան գծե­րով ձևա­վո­րե­լու են նոր ո­րակ՝ ո՛չ Աստ­ված, ո՛չ ­Մարդ, այլ Աստ­ված և ­Մարդ միա­ժա­մա­նակ[28]:

 

 

 

[1] Ս. Սարինյան, Մհերի առասպելը ըստ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի, «Վէմ», 2014, թիվ 3:

[2] Արմին, Հնագույն հեթանոսական աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը, Լոս-Անջելես, 2007, էջ  432:

[3] Սասնա ծռեր, հատոր Ա, մաս 1, Երևան, 1944, էջ 377:

[4] Արթուր Արմին, Հնագույն հեթանոսական աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը, Լոս-Անջելես, 2007, էջ 134:

[5] Տե՛ս Սաթենիկ Ավետիսյան, Հայոց հոգու ագռավաքարը, Գրանիշ, 26.02.15,  Վտանգված ինքնության ահազանգը «Սասնա ծռերում» կամ էպոսի դասերը, Անդին, 2013, թիվ 6: 

[6] Հրանտ Մաթևոսյան, Երկեր, հատոր երկրորդ, Երևան,1985, էջ 160:

[7] Քրիստոնյա Հայաստան, հանրագիտարան, Երևան, 2002, էջ 57: 

[8] Լևոն Խեչոյան, Արվեստի, մշակույթի և պետության առիթով, «Գարուն», 2003, հ. 4, էջ 9:

[9] Տե՛ս Աշոտ Ոսկանյան. Հայ անհատը և նրա «վիրտուալ հասարակությունը», http://www.arteria.am/hy/26.01.2012/

[10] Լևոն Խեչոյան, Հունիսի հինգը և վեցը, Երևան, 2002, էջ 116-117:

[11]Հրանտ Մաթևոսյան,  Ես ես եմ, Հարցազրույցներ, Երևան, 2005, էջ 165:

[12] Հովիկ Վարդումյան, Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ, Երևան, 2003, 34-35:

[13] Վաչագան Գրիգորյան, Շանթի թատերգության յուրահատկություններն ու փիլիսոփայական ենթիմաստը, «Հայկազեան Հայագիտական Հանդես», Պեյրութ, 2003, էջ 253:

[14] Վիլհելմ Մաթևոսյան, Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները, Երևան, 1980, էջ 28:

[15] Հայկ Հակոբյան, Վայրի ձիեր ցորենի դաշտում, «Սովետական արվեստ», Ե., 1988, հ. 9: Համանուն ժողովածուն տպագրվել է 2002 թվականին:

[16] Бауман, Зигмунт. Индивидуализированное общества. - М.: Логос, 2005. 285.

[17] Մարգարյան Ս., Սպասումի տագնապալի արձագանքը, «Գրական թերթ»,14. 02. 2003:         

[18] Արթուր Արմին, Հնագույն հեթանոսական աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը, Լոս-Անջելես, 2007, էջ 198:

[19] Արմին, Արթուր Արմին, Հնագույն հեթանոսական աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը, Լոս-Անջելես, 2007, էջ 134: 

[20] В. Я. Пропп, Русский героический эпос, М., 1958,  стр. 33.

[21] Ժան-Պոլ Սարտր, Սրտխառնոց, Երևան, 2016, 264 էջ:

[22] Зарубежная эстетика и теория литературы xix – xx вв М 1987.

[23]Там же, стр. 199. 

[24] Там же, стр. 207. 

[25] Там же, стр. 210.

[26] Там же, стр. 210-212

[27] Там же, стр. 213.

[28] Հենրիկ Էդոյան, Շարժում դեպի հավասարակշռություն, Երևան, 2009, էջ 21: