ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

ԼԻԱ ԱՍԱՏՐՅԱՆ

 

***

Տեսնես ու՞մ մանկության բակերով անցա,

Ու՞մ քայլած մայթով ե՛ս էլ քայլեցի,

Ու՞մ սիրած այգու կողքով ես անցա,

Ու՞մ պատշգամբին այսօր նայեցի:

 

Կարոտ են բակը, մայթը ու այգին

Իրենց հին, անցած տերերին,

Ու անցորդների մեջ նրանք էլ չկան,

Չկա պատշգամբում ծանոթ ծերունին:

 

 

 

***

Իսկ ո՞վ կիմանա,

Որ մենք եղել ենք…

Հզոր ու տկար,

Երջանիկ, դժբախտ,

Կորած կյանքի անդեմ օրերում

Փնտրել ենք մենք մեզ,

Պայքարել, սիրել:

Եվ ո՞վ կիմանա: