ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱՊԵՐ

ՍԱԹԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Շի­կա­հեր ստն­տու արևը նո­րից կե­րակ­րեց իր ման­չուկ­նե­րին, նո­րից հոգ­նեց, նո­րից հա­գավ փա­փուկ ամ­պե գիշ­ե­րազ­գեստն ու մուշ-­մուշ քնեց:

-Ք­նե՜ք զա­վա­ներ, քնե՜ք, վաղն էլ օր կա...

Ու քնե­ցին:

 -Ա­նու՜շ քնեք, մու՜շ-­մու՜շ քնեք,- հռհ­ռաց հս­կա­հա­սակ, լայ­նա­ճա­կատ, սևամո­րուս ռե­ժի­սոր-­գիշ­ե­րը, հա­գավ սթ­րեյզ­-աստ­ղե­րով վեր­նաշ­ա­պի­կը, իջավ բազ­մա­հար­կե­րից մե­կի կտու­րին:

- Խեն­թե՜ր ու խե­լառ­նե՜ր, զարթ­նե՛ք, կի­նո ենք նկա­րում, ձե՛ր կի­նոն...

Ու զարթ­նե­ցին գիշ­ե­րաշր­ջիկ սի­րա­հար­նե­րը, զարթ­նե­ցին ստեղ­ծա­գործ հո­գի­նե­րը, մո­գերն ու չղ­ջիկ­նե­րը:

 Լու­սար­ձակ լուս­նի հա­յացքն ուղղ­վում է դեպ ինը հար­կա­նի մի­այ­նակ շեն­քի հին­գե­րորդ հար­կի լու­սա­մու­տը: Լռու­թյու՛ն՝ «­մո­տո՛ր, կա­մե­րա՝ տե­սա­րան- 1, կադր-1»:

- Ապ­րե՜ս, զգա պա­հը վա­յել­քի, կի՜ն, մո­ռա­ցիր, որ աղ­ջիկ ես, քույր ես, այ­սօր քո աս­տե­ղա­յին ժամն է, խա­ղա դերդ այն­պես, որ վա­ղը ստիպ­ված չլի­նենք դուբլ­յոր գտ­նե­լու: Ավե­լի՛ կր­քոտ, սի­րե­կա­նը «սի­րել» բա­ռից է: Մի՛ վա­խե­ցիր սար­դոս­տայ­նից, հյու­սե՛ք սի­րո ժան­յա­կը: Տղա­մարդ, սի­րի՛ր, ինչ­պես ծա­ռը՝ հո­ղին, գլա­քա­րը՝ ալիք­նե­րին: Ավե­լի՛ բնա­կան: Քա­մի՛, ծփաց­րու վա­րա­գույ­րը: Ու՞ր է նրա կի­նը: Մի՛ ձգձ­գիր, շպր­տի՛ր ճապ­րուկդ, ներս մտի՛ր:

Ստոպ-­կադր

 Էք­շե­նին պա­պակ քա­ղաք, բա՛ց դռ­նե­րը խենթ, քու­նը գրավ թո­ղած բնա­կիչ­նե­րիդ առջև:

Մոտ պլա­նից հե­ռու պլա­նի ան­ցում

Շր­ջա­նակ­ված խռփ­սաց­նող մար­դիկ, մրա­փե՛ք Մոր­փե­ո­սի ծույ­լիկ ծո­ցում, քա­մի՛ սու­լի՛ր, անձրև, ամպ­րոպ ու որոտ, հն­չեց­րե՛ք ռո­քը:

Ուշ­ա­դի՛ր, ան­ցում դեպ հա­ջորդ տե­սա­րան:

 «­Մո­տո՛ր, կա­մե­րա՝ տե­սա­րան- 2, կադր-1»:

Ինը հար­կա­նի մի­այ­նակ շեն­քի ինե­րորդ հար­կից չորս հարկ մա­րող լույ­սեր, հետ­հաշ­վարկ արեք, ստո՛պ: Լու­սար­ձակ լու­սին, հա­յացքդ այս­տեղ գցիր, ավե­լի՛ հուժ­կու, ավե­լի՛ վառ:

Խոշ­որ պլան

 Տուփ-­սեն­յակ, գույ­նե­րի ու կր­քե­րի խառ­նա­րան, որ­տեղ ամեն գիշ­եր, ներ­կա­ման­նե­րից սո­ղում են կար­միր, դե­ղին, կա­պույտ, կա­նաչ՝ վրձ­նի հպում­նե­րից հալ­վե­լու պատ­րաստ ու կտա­վին սի­րո պոռթ­կում­նե­րի եզե­րա­գի­ծը թող­նող յու­ղա­ներ­կե­րը: Տա­րած­քով մեկ գնում –գա­լիս է Պա­նի պես կեն­սա­խինդ ու չա­րաճ­ճի հա­յաց­քով, քա­ռա­սունն անց, միշտ տա­րեց ու միշտ ջա­հել, կա­պու­տաչ Ռու­բե­նը: Մի­ջա­հա­սակ, կար­ծես Սե­զա­նի նատ­յուր­մորտ­նե­րից իջած, տան­ձաձև, փոքր­-ինչ եր­կա­րա­վուն հո­ղա­գույն դեմ­քով, խա­ղո­ղի ոս­տե­րի նման հան­գու­ցա­վոր մատ­նե­րով, ձախ ափի մեջ ասես ծն­վե­լու պա­հից ցայ­սօր սոսնձ­ված է անձ­նա­գոհ լայ­նի­րան, եր­կա­րա­վուն ոտի­կի վրա ցց­ված, կե­նա­րար ար­նա­գույ­նով լց­ված գի­նու գա­վա­թը, իսկ կա­նաչ բազ­մո­ցին դեղ­ձա­նի­կի նման թա­ռել է երես­նամ­յա կարմ­րայտ Շա­քեն:

 Լռու­թյու՛ն՝ «մո­տոր, կա­մե­րա՝ տե­սա­րան -3, կադր-1»:

-Ռու­բե՛ն, ամ­բողջ սեն­յա­կով մեկ սար­դոս­տայն­ներ են: Սար­դերն էլ երևի վա­ղուց սատ­կել են: Կտոր տուր, սր­բեմ, մաք­րեմ տա­րածքդ:

-Չէ՜, ջա­նիկս, չէ՜, եթե սարդ չես տես­նում, չի նշա­նա­կում, թե չկա: Նա ըն­դա­մե­նը սպա­սում է իր զո­հին:

 Ռու­բե­նը բա­ցում է պա­հա­րա­նի դու­ռը, մի­ջից հա­նում մանր, իրար գլ­խի լց­ված, ճան­ճե­րով լի թա­փան­ցիկ տար­րան: Աճ­պա­րա­րի պես մի­ջից դուրս բե­րում ճան­ճին, ու սար­դոս­տայ­նի վրա տե­ղադ­րում այն:

 Խոշ­որ պլան. դեղ­ձա­նիկ- Շա­քե­ի՝ Դա­լի­ի ոճով ծո­րա­ցող դեմք, սար­սա­փից «օ» տա­ռի պես կլոր, զար­մա­ցած բե­րան, զան­գի լեզ­վա­կի պես աջ ու ձախ փախ­չող կա­տիկ, կա­տիկ՝ խոշ­որ պլան:

 -Ջա­նիկս, սար­դը եկավ... Հրա՜շք է, չէ՞: Ի՞նչ ես սսկ­վել: Իրա­կան կյանք է, տե՛ս, այս ճան­ճի­կը հա­մա­ռիկն է, հա՜: Սու­պեր նկար կս­տաց­վի, ար­դեն զգում եմ, տես­նում եմ, մնում է կտա­վին փո­խան­ցել: Վտան­գա­վոր կա­պեր են, շա՜տ վտան­գա­վոր:

-Կա­պե՛ր, վա­խե­նում եմ կա­պե­րից, տա­կան­քը կա­պել էր ինձ..

-Լու՞րջ: Էրո­տիկ խա­ղե՞ր:

Երե­կո էր, կոկ­տեյլ­-եր­կին­քը շեր­տա­վոր­վել էր մո­լո­րա­կի բա­ժա­կի մեջ, տա­նը մե­նակ էին:

-Տա­նը մե­նակ էինք՝ ես ու նա: Կոմ­պի առջև նս­տած էի, քրոջս հետ էի գր­վում: Նս­տած էի, լուռ էի...

 Ստո՛պ, լավ է: Հանգս­տա­ցե՛ք, Շա­քե լավն էր «օ»-դ, լավն էր Դա­լի­ի ոճով ծո­րա­ցող դեմքդ:

 Պատ­րա՞ստ ենք: Լռու­թյու՛ն՝ «Մո­տո՛ր, կա­մե­րա՛, տե­սա­րան -4, կադր- 1»:

-Սա ի՞նչ բան է, ի՞նչ ես անում:

- Մա­ռա­յի հետ եմ խո­սում, հի­մա կա­վար­տեմ: Օրե­րով դու ես լուռ, հո ես չե՞մ զայ­րա­նում:

Հյու­րա­սեն­յա­կի կենտ­րո­նում սալ­տո է կա­տա­րում ու կանգ առ­նում աթո­ռը: Դյու­րագր­գիռ ամու­սի­նը հա­մա­կարգ­չից պո­կում է կնոջ մար­մի­նը, շպր­տում աթո­ռին: Ասել էր, երե­կո­յան անակն­կալ ու­նի, կար­ծես ստաց­վում է:

-Շան քած, էտ ու՞ր, զան­գում ես քրո՞ջդ, ար­դեն խո­սե­ցիր:

Ապ­տա՜կ, ապ­տակ­վում է սպի­տա­կա­մաշկ դեմ­քը, ապ­տակն ար­ձա­գան­քում ու թևածում է սեն­յա­կով մեկ, հե­ռա­խո­սը, մո­ղե­սի պես, իր պո­չը թող­նում է ամուս­նու ձեռ­քե­րում:

Միջին պլան

-Ի՞նչ ես անում, գժվե՞լ ես:

Հռհ­ռո­ցը բվի պես դուրս է թռ­չում ամուս­նու բե­րա­նից, հե­ռա­խո­սի մո­ղես –պո­չը վե­րած­վում է պի­տո­նի, եր­կա­րում, գա­լար­վում Շա­քե­ի մարմ­նով մեկ: Ցա՜վ, ցա­վը՝ խոշ­որ պլա­նով:

-Քա­նի դեռ ժա­մա­նա­կը չի սայ­թա­քել իր շավ­ղից, քա­նի դեռ ժա­մա­նակ կա, որ ես ուղ­ղեմ, աղո­թիր, աղո­թիր, կամ գնա կու­սա­նոց: Իսկ դու գի­տես ին­չու՞ է մար­դու քի­թը դեմ­քի հենց մեջ­տե­ղում դր­վա՞ծ: Չե՛ս կա­րող բա­ցել պա­րա­նը, կա­պե­րը պինդ են, ոչն­չից մի­այն ոչինչ դուրս կգա: Դե­րա­սան եմ,չէ՞, ու­զում եմ խաղս լավ ստաց­վի, դար­ձիր խա­ղըն­կեր, հա՜հա՜հա՜հա՜...

 -Դե­րա­սան, չկա­յա­ցած դե­րա­սան, դու ար­տիստ չես դառ­նա:

-Նո՜, նո՜ նո՜, կյան­քը բեմ է, բեմ է, բեմ է....

-Բաց թո՛ղ, սրի­կա՛: Օգ­նե՜ք, օգ­նե՜ք...

Նս­տած տե­ղում ոտ­քե­րի դոփ­յուն, հա­մար­յա պար՝ խենթ ջա­հել կնոջ: Քի­թը կար­միր, ցցուն, մի­ջից ար­յուն հոր­դա­ցող, հա­մար­յա Շա­քե­ի ջր­վեժ, կար­միր հա­գուստ, սև պա­րան: Կադ­րը լց­վում է կար­մի­րով: Ստո՛պ:

 «Մո­տո՛ր, կա­մե­րա՛, տե­սա­րան-5, կադր-1»

-Ջա­նի՛կ, կար­մի­րը խմիր, իմ այ­գի­նե­րի խա­ղողն է, հար­բիր, որ­քան կու­զես: Գիշ­ե­րը տոն է, գիշ­ե­րը գույ­նե­րի հրա­վա­ռու­թյուն է: Մի՛ տխ­րիր, ջա­նիկ, գիշ­ե­րը սի­րում է մեզ նման­նե­րին...

- Տա­րան նրան հենց հա­ջորդ օրը, զս­պաշ­ա­պի­կը հագց­րած տա­րան:

-Իսկ դու՞:

- Զարթ­նե­ցի. անզ­գա­յա­ցու­մից հե­տո միշտ էլ մի քիչ զար­մա­նում ես, որ զարթ­նել ես, զարթ­նե­ցի նոր քթով, նոր կյան­քով, իմ փրկ­ված մո­նոկ­յանք-­թատ­րո­նով:

 -Ջա­նիկ, թատ­րո­նը կեղ­ծամ հա­գած, բրն­ձե դի­մա­փոշ­ով պա­ռավ է: Կի­նոն սի­րիր, քո կյան­քի կի­նոն լավ նկա­րիր, դու ես քո սցե­նա­րիս­տը, ռե­ժի­սորն ու դե­րա­սա­նը: Ես էլ քո կի­նո­յի տղան եմ, հը՞... Համ էլ, գի­տես, տա­րի­ներ առաջ ինձ էլ էին կա­պել:

-Լավ է՜հ, քե՞զ, հի՜, հի՜: Դու միշտ էլ լավ ես կա­տա­կել:

- Իմ կա­պե­րը վտան­գա­ցոր էին, բայց փա­ռա­հեղ: Մե՛ր կե­նա­ցը:

 Ռե­ժի­սոր –գիշ­ե­րը հետևում է: Ճիշտ ընտ­րու­թյուն էր, սրանք սի­րում ու լսում են իրեն, սրանք լավ են զգում իրենց կի­նոն:

 

 Լռու­թյու՛ն՝«մա­տո՛ր, կա­մե­րա՛, տե­սա­րան -6, կադր-1»

Հե­ռուս­տա­ցույ­ցի էկ­րա­նից հոր­դում են վեր­ջին լու­րե­րը՝ «Ու­րիշ­ի փո­խա­րեն քվե­ար­կած պատ­գա­մա­վո­րը իրեն մե­ղա­վոր չի զգում», «Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նը «վա­ռում» է Ս՚. Գ. Տ. իշ­խա­նա­մորթ տի­կիկ­նե­րը, որ­պես Վու­դու­ի փոր­ձան­մուշ», «Կիևում ցու­ցա­րա­նե­րը պա­հան­ջում են օրի­նա­կան ճա­նա­պար­հով հե­ռաց­նել նա­խա­գա­հին և կա­ռա­վա­րու­թյա­նը», Ռու­բե­նը կուլ է տա­լիս պա­նիրն ու ըմ­պում գի­նին, «Նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րը նվա­զում են», «71 –ամ­յա կինն իր մա­զե­րից հա­գուստ է գոր­ծել ու սի­րով կրում է այն»:

-Հա՜, հա՜, ինձ­նից խե­լառ­ներն էլ կան:

Հյու­րա­սեն­յան­կում չգի­տես որ­տե­ղից հայտն­վում են եր­կու դի­մա­կա­վոր­ված ան­ձինք:

 Գի­նով­ցած սեն­յակ, պան­րի տախ­տա­կին ծու­լո­րեն փռ­ված պան­րի շեր­տեր, հե­ռուս­տա­հուշ­ա­րա­րից տեքս­տը ըն­թեր­ցող փութ­կոտ հա­ղոր­դա­վար, հյու­րա­սեն­յա­կի կենտ­րո­նում անս­պա­սե­լի կեր­պով սալ­տո կա­տա­րող աթոռ, Ռու­բե­նը ՝ աթո­ռի գո­գին, դի­մա­կա­վոր­նե­րը կապկ­պում են ՝ շտապ-շ­տապ, ար­հես­տա­վարժ ու գործ­նա­կան:

Հար­ված դեմ­քին, «ա՜խ» ՝ թևածող սեն­յա­կում, «ին­չու՞»-ներ՝ օդում քար կտ­րած, քիթ՝ ցցած ու մի­ջից ար­յան գե­տեր հոր­դա­ցող, կար­միր ար­յուն, սպի­տակ պա­րան:

Պա­տից պոկ­վող շր­ջա­նակ՝ Մագ­րի­տի «Վտան­գա­վոր կա­պեր»-ն է, գնում է՝ մի­այ­նակ ու կապկպ­ված թող­նե­լով Ռու­բե­նին:

 Եկան նկա­րը տա­նե­լու՞, եկան հա­նուն ար­վես­տի՞, փող ու ոս­կի էլ չպա­հան­ջե­ցին:

-Ցա­վոտ էր, իհար­կե, բայց փա­ռա­հեղ:

 

 «Մո­տո՛ր, կա­մե­րա՛, տե­սա­րան -7, կադր-1»

Դեղ­ձա­նիկ-­Շա­քե­ի զար­ման­քից կլո­րա­ցած բե­րա­նը նո­րից օղակ է նկա­րել, նո­րից ան­թարթ նա­յում է Ռու­բե­նին, նո­րից նե­տա­հա­րում է հար­ցե­րով:

-Ռու­բեն, դու ու­նե­իր Մագ­րի­տի այդ նկա՞­րը:

-Կրկ­նօ­րի­նա­կը, սի­րե­լիս, կրկ­նօ­րի­նա­կը:

-Ա՜հ...

- Ջա­նի՛կս, կյան­քի ցնորք­նե­րից մե­կը հենց դրա­նում է կա­յա­նում: Թվում է՝ իրա­կան է, բնօ­րի­նա­կը, ճշ­մա­րի­տը, բայց և հան­կարծ շատ անս­պա­սե­լի պարզ­վում է՝ կրկ­նօ­րի­նակ է, սո­վո­րա­կան կեղ­ծիք: Պատ­կե­րաց­նու՞մ եմ խեղճ ար­վես­տա­սեր ավա­զակ­նե­րի վի­ճա­կը: Խմե՛նք շի­տա­կու­թյան հա­մար:

- Խմե՜նք...

Գի­նու կու­մե­րը տա­քաց­նում են անոթ­նե­րը, ջեր­մաց­նում սիր­տը, բո­ցա­վա­ռում ու բոր­բո­քում կիր­քը:

-Ռու՜բ, Ռու­բի՜կ, կար­ծում եմ շի­տակ կլի­նի նաև, երբ նա վե­րա­դառ­նա գոր­ծու­ղու­մից, վեր­ջա­պես ազատ­վես հի­մե­նե­յան կա­պե­րիցդ ու խոս­տումդ կա­տա­րես:

-Ջա­նի՜կս, քո մե­ծա­գույն խն­դի­րը գի­տե՞ս որն է, չես գնա­հա­տում պա­հը, ակն­թար­թը, ապա մռու­թիկդ մո­տեց­րու, մի քիչ էլ, նե­ղաց­կոտս, հաս­կա­նու՞մ ես, երբ սի­րես հենց այս պա­հը, մյուս­նե­րը, դեռ չծն­ված­նե­րը, չեն գրա­վի ուշ­ադ­րու­թյունդ, չեն շե­ղի: Դեղ­ձա­նի՜կս, ախր գի­տես, մի­այն քեզ եմ սի­րում, մի­այն...

 Ան­հան­գիստ ռիթ­միկ կոմ­պո­զի­ցի­ա, Ռու­բե­նի՝ սոսնձ­ված լայ­նի­րան, եր­կա­րա­վուն ոտի­կի վրա ցց­ված, կե­նա­րար ար­նա­գույ­նով լց­ված գի­նու գա­վա­թը վեր­ջա­պես դուրս է պրծ­նում ձախ ափից:

 Ռե­ժի­սոր- գիշ­ե­րը, կծո­տե­լով բա­րակ շուր­թե­րը, ան­հան­գիստ հետևում է պլաս­տիկ կպ­չուն մար­մին­նե­րի խա­ղին, թեթև հա­զում է, նշան անում ձեռ­քով՝ լավ է, լավ է:

Քա­մի՛ սու­լի՛ր, անձրև, ամպ­րոպ ու որոտ, հն­չեց­րեք ռո­քը, կար­կու՛տ, ցն­ցիր տա­նիք­նե­րը, փռ­վիր հո­ղին...

Սի­րե­կան­ներ, քա­րա­ցեք ռո­դեն­յան «համ­բույ­րի» ոճով: Նրա կինն է ներս մտել, ճամպ­րու­կը մի կողմ նե­տել, ապ­շած ձեզ է նա­յում: Հա­յացք­նե­րի փո­խա­նա­կում...

Ամպ­րո՜պ...

Ստոպ-­կադր...

 Շր­ջա­նակ­ված խռփ­սաց­նող մար­դիկ, պոկ­վե՛ք Մոր­փե­ո­սի ծույ­լիկ ծո­ցից, ռե­ժի­սոր-­գիշ­ե­րը սպա­ռեց ու­ժե­րը, գնում է քնե­լու, կի­նոն նկար­վեց: Վա՛­ղը, վա՛­ղը կն­կա­րենք նաև ձեր կի­նոն...

 Ստն­տու արև, խու­տուտ տուր ման­չուկ­նե­րիդ, հագց­րու ու պատ­րաս­տիր նոր օր­վան: Կադ­րը լց­վում է դե­ղի­նով: Տե­սա­րա­նը փակ­վում է...