Քսա­նամ­յա երի­տա­սարդ էի, երբ առա­ջին ան­գամ բա­րե­տես ար­տա­քի­նով կինն ինձ խոս­տո­վա­նեց, որ հզոր մարդ եմ դառ­նա­լու, քա­նի որ ահա­վոր տգեղ ար­տա­քինս մեծ բար­ձունք­ներ էր խոս­տա­նում: Իհար­կե, զար­մա­նա­լի էր նման կար­ծիք լսել մի կնո­ջից, ում ես հե­տա­գա­յում սի­րե­ցի, իսկ նա ար­հա­մար­հեց: Դեռ դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից եր­ջան­կու­թյունն ինձ լավ աչ­քով չի նա­յել: Եր­բեք չեմ մո­ռա­նա այն օրը, երբ մարտ­յան մի խե­լառ օր մո­րա­քույրս ինձ տա­րավ թատ­րոն: Թատ­րո­նում Շեքս­պի­րի «Օթել­լոն» էին բե­մադ­րել: Մո­րա­քույրս Դեզ­դե­մո­նա­յի կեր­պարն էր մարմ­նա­վո­րում: Ան­գամ հիշ­ում եմ այդ խեղճ կնոջ ար­ցուն­քոտ աչ­քե­րը, որոնք ան­վերջ ինձ էին նա­յում, իսկ ես, դրան ի պա­տաս­խան, բարձ­րա­ձայն հա­զում էի շա­րու­նակ: Թատ­րո­նից հե­տո նաև հիշ­ում եմ խեղճ մո­րաք­րոջս ան­վեր­ջա­նա­լի թե­յե­րը, որոնք մի քա­նի րո­պեն մեկ ինձ մա­տու­ցե­լով՝ հա­մո­զում էր պատ­րաստ­վել մյու­սին: Ան­կախ երա­զե­լու սահ­ման­նե­րի մե­ծու­թյու­նից կամ եր­ջա­նիկ լի­նել-չ­լի­նե­լուցդ՝ մեկ է, կյանքն իր գե­ղեց­կու­թյու­նը չի կորց­նում ան­գամ տաղ­տա­կա­լի օրե­րում:
-Բայց ի՜նչ տե­սակ մարդ ես, աղ­քա­տու­թյու­նը գր­կել, տի­տիկ ես արել: Չենք կա­րո­ղա­նում էլ ապ­րել, մա՛րդ Աստ­ծո, ծե­րա­նում ենք...
Սա իմ ներ­կա­յի «գե­ղե­ցիկ» դր­վագ­նե­րից մի հատ­ված էր ըն­դա­մե­նը: Եր­բեմն ալ­կո­հո­լը, եր­բեմն «ան­գի­տակ­ցա­կան» սեք­սը ու եր­բեմն էլ ինձ նման տխ­րո­տած դե­րերս կյանք էին հա­ղոր­դում իմ հո­գե­վար­ք ապրող իրա­կա­նու­թյա­նը: Այդ ճշ­մա­րիտ ձայ­նե­րը, փո­ղին կա­րոտ ձայ­նե­րը, սիրտս ճզ­մող ձայ­նե­րը, գլուխս ցի­րու­ցան անող ձայ­նե­րը, կյանքս իմաս­տա­վո­րել փոր­ձող ձայ­նե­րը... նրանք ամե­նուր էին և գա­լիս էին ան­գամ երա­զում: Ան­հա­ղորդ իմ ներ­կա­յին՝ ես եր­բեմն­-եր­բեմն երա­զել եմ եր­ջան­կու­թյան կա­թիլ­նե­րի մա­սին, որ կփր­կե­ին անա­պա­տա­ցու­մից: Ժա­մա­նա­կին երբ ան­հոգ օրերս վա­յե­լում էի, բո­լոր ժա­մա­նա­կավ­րեպ ակն­թարթ­նե­րով ապ­րում, հիշ­ում եմ, թե ոնց էինք քչք­չում մեր հայ­րե­րի սե­րուն­դը ներ­կա­յաց­նող դե­րա­սան­նե­րի վրա, երբ հար­բած տես­նում էինք իրենց: Կյան­քի իմաս­տը կորց­րած աչ­քե­րը նրանց հի­մա լավ եմ հաս­կա­նում, ինչ­պես նաև` ինձ բոմ­ժի տեղ դնող երի­տա­սարդ­նե­րին: Մի խա­ղա­ղու­թյուն լի­ներ, հե­տը սի­րով երա­զանք դար­ձած եր­ջան­կու­թյան կա­թիլ­նե­րը փո­խե­ի: Իմ ժպ­տե­րես, ան­հոգ կյան­քից հա­սել եմ մի իրա­կա­նու­թյուն, որ­տեղ եր­բեմն մտա­ծել եմ, թե մի­ակ գույ­նը, եթե կա, ապա գոր­շա­գույնն է: Իհար­կե, տխրու­թյու­նը՝ տխ­րու­թյուն, բայց ան­կեղծ՝ իմ կյան­քի գոր­շա­գույ­նը պե­ղե­լով՝ մեջն էն­քան սի­րուն գույ­ներ են բաց­վում, որ ինձ թվում է, թե էս ան­գույն աշ­խար­հի մի­ակ գու­նա­վո­րը ես եմ: Հա, ես եմ, որ էս ան­ջերմ, անարև կյան­քում ջեր­մաց­նող արև եմ փնտ­րում ու հո­ղից խռո­ված կյան­քիս­ ար­մատ­նե­րը՝ հո­ղի հետ նո­րից հաշ­տեց­ման ու­ղի­ներ փնտ­րում:
-Դե՛, նա­յի՛, տե՛ս էս երե­խուն, սրա հա­գի բզկտ­ված շո­րե­րը, մի՛, մի՛, էլ մի՛ շրջ­վի, դու քո երե­խուն նա­յի’ ու աշ­խար­հով մեկ գո­ռա’, որ մեծ դե­րա­սան ես, թող քո նման մի եր­կուսն էլ հաս­տա­տեն, դու էլ փա­ռա­վոր­վես ու երե­խուդ հա­գի շո­րերն էլ թող ինք­նի­րեն նո­րա­նան: Դու երա­զի՛, հան­գիստ երա­զի, օր կգա՝ քո երազ­նե­րով ենք սն­վե­լու, մարդ ես...
Չէ՛, սա իմ կինն է, այն հրաշք կի­նը, ում չսի­րե­լով՝ կեր­պա­րը պաշ­տում եմ: Էս կնո­ջից հոգ­նել չի լի­նի: Նա մի­ակ մարդն է, որը իրա­կա­նու­թյունն առանց խմ­բագ­րում­նե­րի երե­սիդ է շրխ­կաց­նում: Նրա վար­մուն­քը երե­խա­նե­րի հետ... Մի օր ական­ջովս լսե­ցի. «Ձեր դա­սա­րան­նե­րում ով ինչ կբռ­նի, ինչ կհագ­նի, ինչ կա­նի, դուք չվա­խե­նաք... Ես ձեր հոր կյանքն ու­տում եմ մե­նակ ձեզ հա­մար, բայց չմ­տա­ծեք, թե դուք հետ մնա­ցիք ձեր սերն­դից: Չէ՛, դուք հետ չեք, դուք մի բան էլ առաջ եք: Ձեր հե­րը մեծ անուն ա: Թե մի հար­յուր տա­րի հե­տո մեկն իմ անու­նը տա, էդ ձեր հոր խաթր ա լի­նե­լու, լա՛վ հիշ­եք»:
-Է­լի գնամ թա­մա­դա­յու­թյուն անե՞մ:
-Ու­զում եմ՝ պայ­քա­րես, ու­զում եմ՝ չխեղ­ճա­նաս, ու­զում եմ էս երե­խե­քի պա­տա­նե­կու­թյունն էլ սի­րուն լի­նի, հիշ­ե­լու բան ու­նե­նան, ու­զում եմ՝ քեզ տղա­մարդ զգաս:
-Գա­յա­նե...
-Գա­յա­նե­իդ հա­մար, գի­տե՞ս, որն է պայ­քա­րը: Պայ­քա­րը կռիվն ա... Հա, «պայ­քա­րել» ասե­լով՝ կռիվ եմ հաս­կա­նում:
-Ա­նունս փո­ղին զո­հո՛ղ Գա­յա­նե, իմ ինք­նա­տի՛պ Գա­յա­նե, ինչ­քա՞ն ես դու...
-Ե՞ս եմ քո անու­նը զո­հա­բե­րում...
-Բա էլ ո՞վ...
Մինչև սր­տիս խոր­քը հաս­նող նրա բա­ռե­րից խեղդ­վող հո­գիս, իրա­կա­նու­թյու­նը շր­ջան­ցել, դե­պի երազ­ներ փախ­չել փոր­ձող հո­գիս պար­զա­պես փտում էր ար­դեն անի­րա­կան թվա­ցող այդ երազ­նե­րումս: Կգա ժա­մա­նակ, որ սո­ված մե­ծա­հա­րուստ­նե­րը իրենց մե­քե­նա­նե­րը, հա­գուստ­նե­րը, ողջ կա­րո­ղու­թյունն ու­տե­լով՝ էլի ան­հա­գու­թյան մեջ կմ­նան ու կշա­րու­նա­կեն ատել աշ­խա­րը: Նրանց կար­ծի­քով՝ ան­հա­գու­թյու­նը կա­րո­ղու­թյան քիչ լի­նե­լու հետ է կապ­ված: Հոգևոր քաղ­ցը չըն­կա­լող­նե­րը ծան­րաց­նում են մո­լո­րա­կի գո­յու­թյու­նը: Աղ­քա­տու­թյանս դեմ պայ­քա­րող կինս հարս­տու­թյուն չէր երա­զում. նա պար­զա­պես ցան­կա­նում էր ինձ ար­ժա­նի տե­ղում տես­նել: Կար­ծում եմ՝ այդ ծա­նոթ-­բա­րե­կամ խա­ղաց­նե­լը եղել է բո­լոր շր­ջան­նե­րում: Հայ­րե­նի­քի շա­հից սե­փա­կան ան­ձը վեր դա­սող­նե­րից է մեր հայ­րե­նի­քի ոտ­քով շր­ջե­լի­ու­թյու­նը:
-Նա­յի՛ր շուրջդ, Վի­լե՛նց, շո՛ւրջդ նա­յիր: Տես­նո՞ւմ ես, թե քո աշ­խար­հի ան­տա­ղանդ­նե­րը ոնց են պայ­քա­րում, ոնց են ճոխ կյան­քով ապ­րում:
-Ու դու մտա­ծո՞ւմ ես...
-Ու ես մտա­ծում եմ, որ բնու­թյունն ար­դար ա, Վի­լե՛նց: Քեզ տա­ղան­դով օժ­տեց, նրանց էլ՝ պայ­քա­րե­լու կամ­քով:
-Դու կնիկ չես, է՜, դու մի առան­ձին վե­պի նյութ ես:
-Եվ էս կեր­պա­րի նա­խա­տի­պը քո ու­զած ձևով էլ կեր­տում ես, վի­պա­գի՛ր:
-Բա որ ամուս­նա­նում էիր, գո­նե այդ ժա­մա­նակ չէ­ի՞ր մտա­ծում, թե ում հետ ես կյանքդ կա­պում, վեր­ջը ինչ կլի­նի: Լա՛վ, դու ընդ­հան­րա­պես նմա­նօ­րի­նակ հար­ցե­րի շուրջ չէ­ի՞ր մտա­ծում, թե՞ դու ամուս­նա­նա­լուց հե­տո սկ­սե­ցիր նոր մտա­ծել:
-Վի­լե՛նց, դու Վի­լենն ես, բայց Վի­լենց ես ներ­կա­յա­նում աշ­խար­հին, ու քո հյու­սած հե­քի­աթ­նե­րին էլ հա­վա­տում եմ ես: Հենց մտա­ծեմ, որ դու մահ­կա­նա­ցու Վի­լենն ես, կբա­ժան­վեմ, հաս­տատ կլ­քեմ քեզ:
-Հա՛, Վի­լենն եմ, լքի՛ր, դե լքի՛, թող հան­գիստ, առանց տագ­նապ­նե­րի ապ­րեմ...
-Էդ տագ­նապ­ներն իմ երազ­ներն են, որ գա­լիս ու ճմկտում են քեզ: Հիշ­ո՞ւմ ես, երբ հարց­րի՝ ին­չո՞ւ Վի­լենց, կես կա­տակ, կես լուրջ ասա­ցիր՝ Չա­րեն­ցին մոտ ա...
-Հա՛, դու էլ հարց­րիր, թե ձեր տար­բե­րու­թյու­նը ո՞րն է:
-Ու դու էլ պա­տաս­խա­նե­ցիր՝ Չա­րեն­ցը գրող էր, Վի­լենցն էլ՝ դե­րա­սան,-ժպ­տաց Գա­յա­նեն:
-Օ­րեր էին...
Այդ սի­րուն շր­ջա­նի օրե­րը եր­բեք չեն ծե­րա­նում մեր հի­շո­ղու­թյուն­նե­րում: Նրանք հաշ­տեց­ման խա­ղա­ղու­թյան ծա­ղիկ­ներ են, որ բու­րում են իմ ան­խոս­տում ներ­կա­յում: Տեր­յա­նա­կան նր­բու­թյամբ գրա­վե­ցի կնոջս, հե­տո չա­րենց­յան մռն­չոց­նե­րով պա­հե­ցի նրան, իսկ վեր­ջում, վեր­ջում Վի­լենց­յան խղճուկ խեղ­ճու­թյան բնա­կա­նու­թյամբ խղ­ճա­հա­րու­թյուն արթ­նաց­րի նրա մեջ: Հա՛, ըն­կեր­նե­րիս ասած հար­բե­ցող տա­ղանդն ում է պետք: Երբ չես կա­րո­ղա­նում տուն մտ­նե­լիս նա­յել որ­դի­նե­րիդ՝ քեզ սպա­սող աչ­քե­րում, երբ բո­լո­րը խոս­քիդ են սպա­սում, իսկ դու, լռու­թյան կա­պանք­նե­րով կապկպ­ված, պա­պանձ­վել ես տանդ մեջ:
-Վի­լե՛նց, ճի՛շտ հաս­կա­ցիր: Ինձ ծո­վեր մի՛ տար կամ օվ­կի­ա­նոս­ներ ան­ծիր: Հե­ռուս­տա­ցույ­ցով էլ դրանք տես­նե­լիս մեջս ապ­րում եմ, երա­զում ու անց­նում առաջ: Իմ նպա­տա­կը, ու­զածս, ցան­կու­թյունս քեզ ու­ժեղ տես­նելն է:
-Լավ գի­տեմ, հան­գի՛ստ եղի...
-Հա՛, գու­ցե և գի­տես, բայց չես օգ­տա­գոր­ծում:
-Է՜... Է՜... Է՜...
-Տե­սած կա՞ս հեչ բո­րե­նու առաջ խեղ­ճա­ցած հս­կա առ­յու­ծի:
-Չէ...
-Իսկ ես ամեն օր եմ տես­նում: Դու, քո աշ­խար­հի առ­յու­ծը լի­նե­լով, առա­ջի­նը հենց քո աշ­խար­հը ան­տեր թո­ղե­ցիր, ու դրա հա­մար բո­րե­նի­նե­րը ար­քա­յու­թյունդ հո­ղին են հա­վա­սա­րեց­նում... Փո­խա­նակ կռ­վես, հար­բե­ցո­ղու­թյամբ ես զբաղ­ված, Վի­լե՛նց:
-Գա­յա­նե՛...
-Վի­լե՛նց, ինձ քո հան­դուր­ժելն է խեղ­դում, քո հանձն­վելն ու չպայ­քա­րե­լը: Հա՛, գի­տեմ՝ ինձ շա­տերն են ասել, որ Վի­լեն­ցը հան­ճար է, որ բե­մը Վի­լեն­ցի հա­մար է ստեղծ­ված, բայց քո մեջ խեղ­ճու­թյուն կա, Վի­լե՛նց: Էդ խեղ­ճու­թյունդ հա­նի՛ր, որ տան­տի­րոջ նման պա­հես քեզ:
-Ես ուժս զգում եմ:
-Գի­տեմ, Վի­լե՛նց, հա­վա­տում եմ: Հիշ­ո՞ւմ ես՝ ձմ­ռա­նը ոնց էիր ցա­խը ջար­դում, ոնց էիր ջար­դուփ­շուր անում էդ ցա­խը: Ամեն հար­վա­ծիդ մեջ ան­սահ­ման ուժ էիր դնում, Վի­լե՛նց, ո՛ւժ, ո՛ւժ, ո՛ւժ... Ախր էդ ցա­խե­րը նուրբ հար­ված­նե­րով ջար­դել չէր լի­նի: Ու­զում եմ՝ նույն ուժդ գոր­ծա­ծես կյան­քում, Վի­լե՛նց:
Կնոջս խոս­քե­րը ամեն օր եմ մեջս լուռ կրկ­նել: Եր­բեմն ըն­կեր­ներս որ­պես մխի­թա­րանք ասում էին, թե իբր քսա­նե­րորդ դա­րի էն եռուն մշա­կու­թա­յին իրա­կա­նու­թյան ծնունդ եմ, որ սխալ­մամբ ապ­րում եմ այս իրա­կա­նու­թյու­նում: Հասց­րել եմ հաս­կա­նալ, որ ամեն մի դա­րաշր­ջան իր նա­խոր­դող դա­րը սի­րեց, ինչ­պես նաև դա­րի մար­գա­րե­նե­րի անըն­կալ լի­նե­լը իրենց շր­ջա­նում: Կյան­քիս դա­ժան օղին, ես էս­պես կա­սե­ի, թա­խիծն էր, որով անխ­նա հար­բե­լով՝ կու­տա­կում­նե­րը, ցա­վոք, ան­զոր եղա ցփ­նել ժա­մա­նա­կիս վրա: Գի­տեմ՝ ինք­նա­զոհ եմ շա­տե­րի հա­մար, բայց այդ ինք­նա­զոհ կեր­պա­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում վար­դի նման պի­տի բաց­վի ու բու­րի եկող սե­րունդ­նե­րի մեջ: Կյան­քումս գոր­ծած իմ ամե­նա­մեծ մեղ­քը թերևս այն է, որ ամեն օր մի հա­վա­տի գույն սպա­նում եմ և գոր­շա­գույն կյան­քիս գույ­նե­րի թաքս­տո­ցում թա­ղում այն: Նրանք ծն­վում են նո­րից՝ իրենց մեջ կրե­լով յու­րա­հա­տուկ փայլ, կա­տա­րե­լու­թյան մղող շո­ղա­ցող մի փայլ: Դու քայ­լում ես, բայց չես զգում. քեզ­նից հրաշք­ներ են արար­վում, բայց դու կր­կին հե­քի­ա­թում ես:
-Գա­յա­նե՛, սի­րո՛ւն Գա­յա­նե, ես քեզ չեմ սի­րում, որով­հետև ամեն օր եմ քեզ սի­րա­հար­վում:
-Վի­լե՛նց...
-Լ­ռի՛ր: Բո­լորն ասում են՝ Վի­լեն­ցը վեր­ջին տասն­հինգ տա­րում բե­մում հրաշք­ներ է գոր­ծում՝ չի­մա­նա­լով հրաշ­քի աղբ­յու­րը: Երբ գր­կում եմ կա­նանց, ինձ թվում է, թե այդ դու ես իմ գր­կում, քեզ եմ պատ­մում առեղծ­վա­ծա­յին հե­քի­ա­թը կյան­քիս, քո բույ­րով ար­բած՝ քեզ եմ համ­բու­րում, ու ինձ թվում է, թե քո մեղ­րա­ջուր շուր­թերն են հպ­վում չո­րա­ցած շուր­թե­րիս: Հան­գի՛ստ եղիր, ծանր քարս պա­րա­նո­ցիդ չի մնա, սի­րե­լիս:
-Զ­գա­ցի՞ր՝ քեզ ժա­մա­նա­կը սի­րեց, Վի­լե՛նց: Չէ՛, քեզ իրոք ժա­մա­նա­կը սի­րեց: Դրա հա­մար իր ամուր գիրկն առավ ու կա­մա­կո­րու­թյուն­ներդ հան­դուր­ժեց: Պան­դոկ­նե­րում հար­բե­ցո­ղու­թյամբ զբաղ­վե­լու փո­խա­րեն, կու­զե­նա­յի՝ ինձ մոտ գա­յիր, որ մի­ա­սին շն­չա­վո­րենք քո անշն­չա­ցած պայ­քա­րա­ծին բջիջ­ները... Վի­լե՛նց, ու­զում եմ՝ իմա­նաս ա՛յ հենց հի­մա, որ եր­կու որ­դի­նե­րիցդ բա­ցի՝ մի հրաշք ևս լույս աշ­խարհ պի­տի բե­րեմ, ու էս հրաշ­քը...
-Ի՞նչ ...
-Հա՛, Վի­լե՛նց: Մեր սի­րուն դստ­րի­կը քեզ էր նա­յում իմ երա­զում: Դուստր ենք ու­նե­նա­լու, վս­տահ եմ: Վի­լե՛նց, քո դի­մագ­ծե­րով ձյու­նե պատ­կեր ենք ու­նե­նա­լու...
Մտո­վի հա­սա ու­սա­նո­ղա­կան սի­րուն, անն­կա­րագ­րե­լի այն խենթ շր­ջանս, երբ Նար-­Դո­սի «Սպան­ված Աղավ­նի» վե­պով տար­ված՝ կա­նանց հետ ին­չեր ասես, որ չա­րե­ցի: Չա­րու­թյա­նը տուրք տա­լով՝ թուս­յա­նա­ցա և բա­րու­թյամբ լց­ված խղճիս առաջ մե­ղա­յա­ցա... 
Հիշ­ում եմ՝ առա­ջին անա­գամ, երբ Գա­յա­նե­ի հետ խո­սե­ցինք մեր ապա­գա­յից, նա ական­ջիս շշն­ջա­լով ասաց. «Մի սի­րուն Սա­ռա մի օր էլ ես կծ­նեմ քեզ հա­մար...»:
-Իմ երազ­նե­րը լույս աշ­խարհ բե­րո՛ղ Գա­յա­նե, ախր դու էն­քան լավն ես ու իմը, ափ­սո­սում եմ, որ...
-Էլ նման բան չա­սես, Վի­լե՛նց, չա­սե՛ս, եր­բե՛ք: Քո բո­լոր ներ­կա­յա­ցում­նե­րը քե­զա­նից թա­քուն եմ դի­տել, ու չի եղել օր, որ ես անար­ցունք հե­ռա­նամ: Վի­լե՛նց, զգա­ցո­ղու­թյունս երազ­նե­րի նման շա­րու­նակ իր պտույտ­ներն է կա­տա­րում իմ մեջ: Բա­ցատ­րելն անհ­նար է, բայց նա օժտ­ված է լի­նե­լու յու­րա­հա­տուկ բա­րու­թյամբ: Մի օր դու էլ չես դի­մա­նա ու սի­րածդ հե­րո­սի նման աղավ­նու կեր­պա­րան­քով կիջ­նես վրան...
Գա­յա­նեն առավ ինձ իր երա­զում... Ես մո­ռա­ցա Վի­լե­նին, Վի­լեն­ցին, ալ­կո­հո­լը, որն իմ կյան­քի լա­վա­գույն ըն­կերն էր, մո­ռա­ցա բո­լոր բե­մե­րը՝ ինձ հայտ­նի, ան­հայտ, և տար­վե­ցի այս երա­զով այն­պես, որ քամ­ված պատ­կե­րիցս նո­րից լու­սա­վոր շո­ղեր արար­վե­ցին: Ամուր գր­կե­ցի կնոջս, համ­բու­րե­ցի, հե­տո նրա հան­դարտ աչ­քե­րին նա­յե­լով՝ ինքս ինձ մի հռե­տո­րա­կան հարց ուղ­ղե­ցի. «Սրի­կա՛, թե ին­չո՞ւ դու հենց այս հրաշ­քին տի­րա­ցար»:
-Վի­լե՛նց, Վի­լե՛նց, Վի­լե՛նց, ա՛յ Վի­լենց:
-Ջա՛ն:
-Հա­մե­ցե՛ք եր­կիր մո­լո­րակ:
-Հա­մե­ցանք:
-Դե որ հա­մե­ցաք, մի հարց. բա­ցի Չա­րեն­ցից՝ կա՞ մե­կը, ում ևս կցան­կա­նա­յիր նման­վել:
-Ինձ ճիշտ չես ըն­կա­լել. Չա­րեն­ցը Չա­րենցն էր՝ իր տե­սա­կով, իր աշ­խար­հով, կյան­քը ան­հան­դուր­ժող իր փո­թո­րիկ­նե­րով: Ես էլ իմ մեղմ անձրևնե­րով եմ եսս կեր­տում: Բայց գի­տե՞ս՝ Լոռ­վա հրաշք աշ­խար­հում կր­կին յու­րա­հա­տուկ արա­րում եղավ:
-Ի­հար­կե կլի­նի: Լո­ռին լույ­սի դարբ­նոց­նե­րից մեկն է:
-Ս­րա կեր­պարն ու­րիշ էր, Գա­յա­նե՛:
-Իսկ ո՞վ էր նա:
-Սամ­վել Զու­լո­յան, Զու­լո՛: Լսե՞լ ես այդ անու­նը:
-Ոչ: Զու­լո­յի ի՞նչն է քո մեջ գրա­վել, Վի­լե՛նց:
-Կ­յան­քից չվա­խե­նա­լը: Մարդ­կանց զար­մա­ցած աչ­քե­րը հան­գիստ շր­ջան­ցե­լու կամ­քը, ու­ժը: Ասում են՝ տա­նից դուրս գա­լիս հա­յե­լուն չէր նա­յում ան­գամ:
-Ի­րո՞ք:
-Հա՛, մի՛ զար­մա­ցիր, ինքն իրեն բո­լո­րից լավ էր ճա­նա­չում:
-Ո՞ւ:
-Ու մի օր դժոխ­քից քեզ հա­մար «Թռչ­նա­ձուկն» այն­պես կաս­մուն­քեմ, որ դու դրախ­տում ավե­լի կխա­ղաղ­վես:
-Կ­պատ­մե՞ս՝ նրա հետ ի՞նչ եղավ:
-Պատ­րաստ չեմ դեռ նրա մա­սին խո­սե­լու: Ուղ­ղա­կի կա­սեմ, որ նետ­վեց երախն աշ­խար­հի:
-Հաս­կա­ցա...
-Միշտ ցան­կա­ցել եմ բե­մում այդ կեր­պա­րը մարմ­նա­վո­րո­ղը ես լի­նել:
Կյան­քում հաս­կա­ցա, որ սուրբ հո­գուց և որ­դուց բա­ցի՝ Աստ­ված նաև բնու­թյան գր­կում է ամ­բող­ջա­նում: Սի­րուց արար­ված բնու­թյու­նը մենք միշտ Աստ­ծո հետ ենք շփո­թել և դեռ շփո­թե­լու ենք, քա­նի դեռ այդ վայ­րի սի­րու­նու­թյու­նը կա: Կյան­քը փոխ­վեց շատ արագ, քա­նի որ խղ­ճուկ վի­ճա­կիս չհար­մար­վող կինս մի օր հոր­դո­րեց խա­ղալ Տիգ­րան Մեծ և դերն այն­պես մարմ­նա­վո­րել, որ Կլե­ո­պատ­րան հաս­կա­նար, որ Կլե­ո­պատ­րա հենց իմ կող­քին են դառ­նում: Նա ասում էր՝ մարմ­նա­վո­րածս տխուր կեր­պար­նե­րը, իրենց տխ­րու­թյունն ինձ փո­խան­ցե­լով, ուժս են խլել: Դրա հա­մար խնդ­րեց միշտ զո­րա­վոր­նե­րի, հաղ­թա­կան կեր­պար­նե­րի մարմ­նա­վո­րո­ղը լի­նեմ, որ այդ զո­րա­վոր, տի­ե­զե­րա­կան էներ­գի­ա­նե­րի կրո­ղը դառ­նամ: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մի խանդ ծն­վեց, որի յու­րա­հա­տուկ զար­գա­ցումն ապա­հո­վում էր երևակա­յու­թյունս, իսկ այդ երևակա­յու­թյանս զս­պաշ­ա­պի­կը կնոջս նվիր­վա­ծու­թյունն ու ինձ հաղ­թա­կան ճա­նա­պար­հով տա­նե­լու իր ան­սահ­ման կամքն ու նվի­րումն էին: Սի­րա­յին բո­լոր ար­կած­նե­րիս մեջ չի եղել մի կին, որն իր կյան­քի հյու­թեղ շր­ջա­նը մինչև վերջ կքա­մեր Գա­յա­նե­ի նման հա­նուն կյան­քիս քա­րոտ ճա­նա­պար­նե­րի խա­ղաղ լու­սա­բա­ցի: Նրա մեծ հա­վա­տը, մեր հրաշք գան­ձե­րը վաղ­վա օր­վա նկատ­մամբ հա­վա­տով օժ­տե­ցին, որն ինձ դարձ­րեց օգոս­տոսի արևի նման ջեր­մաց­նող ու հզոր: