ԴԱՍԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԵՐԿԵՐՆ ԱՐՄԵՆ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ (1940-55 թթ.)

ԳՈՌ ՎԱՆՅԱՆ

Ար­մեն Գու­լակ­յա­նի ռե­ժի­սո­րա­կան ար­վես­տին անդ­րա­դառ­նա­լիս հե­ղի­նակ­նե­րը հիմ­նա­կա­նում մեկ­նա­բա­նել են նրա վաղ շր­ջա­նի` դա­սա­կար­գա­յին պայ­քա­րի տե­սանկ­յու­նից բե­մադր­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Նշել են, որ ռե­ժի­սո­րը շատ է բե­մադ­րել հատ­կա­պես խորհր­դա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը քա­րո­զող պի­ես­ներ: Փաս­տե­րը նույն­պես այդ են վկա­յում: Սա­կայն, այ­դու­հան­դերձ, Գու­լակ­յա­նի վաս­տա­կը շատ ավե­լի մեծ է եղել դա­սա­կան դրա­մա­տուր­գի­ա­յի բե­մա­կան իմաս­տա­վոր­ման գոր­ծում: Մի­այն Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում նրա իրա­կա­նաց­րած քա­ռա­սու­նութ բե­մադ­րու­թյուն­նե­րից տասն­մե­կը դա­սա­կան հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ են` Սուն­դուկ­յան («Խաթա­բա­լա», «Պե­պո», «Քան­դած օջախ»), Գոր­կի («Հա­տա­կում»), Պա­րոն­յան («Մե­ծա­պա­տիվ մու­րաց­կան­ներ»), Շեքս­պիր («Մակ­բեթ», «Օթել­լո»), Բո­մար­շե («Ֆի­գա­րո­յի ամուս­նու­թյու­նը»), Օստ­րովս­կի («Ամպ­րոպ»), Լեր­մոն­տով («Դի­մա­կա­հան­դես»)՚  Տոլս­տո­յի «Կեն­դա­նի դի­ա­կը»:

Գրա­կա­նու­թյան՚ ար­վես­տի թան­գա­րա­նում Ար­մեն Գու­լակ­յա­նին վե­րա­բերող մի շարք փաս­տաթղ­թե­րի հետ պահ­պան­վում են նա՚ նրա բե­մադ­րու­թյուն­նե­րի ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ­նե­րը: «Օթել­լո­յի» (1940) ռե­ժի­սո­րա­կան այն օրի­նա­կը, որ­տեղ նշում­նե­րից եր՚ում է Գու­լակ­յա­նի, որ­պես բե­մադ­րի­չի, վե­րա­բեր­մուն­քը ՚ պատ­կե­րա­ցու­մը հե­տա­գա ներ­կա­յաց­ման, Հով­հան­նես Մա­սեհ­յա­նի թարգ­մա­նու­թյունն է: Այս թարգ­մա­նու­թյու­նը «գե­րա­զանց» է հա­մա­րել Վահ­րամ Փա­փազ­յա­նը. «Ես, որ առիթ եմ ու­նե­ցել զա­նա­զան լե­զու­նե­րով, ֆրան­սե­րեն, իտա­լե­րեն, ռու­սե­րեն թարգ­մա­նը լի­նել իմ հո­գու հե­ղի­նա­կին ավե­լի քան կես դար, վեր­ջին տա­րի­նե­րին ամ­փոփ­վե­ցի Մա­սեհ­յա­նի թարգ­մա­նու­թյան մեջ, որը գտ­նում եմ գե­րի­վեր, քան բո­լոր նա­խորդ­նե­րը»1:

«Օթել­լո­յի» ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կից բա­ցի, որ­տեղ Գու­լակ­յա­նը տեքս­տա­յին կր­ճա­տում­ներ է արել, նշել է գոր­ծող ան­ձանց մուտքն ու ել­քը, ներ­կա­յաց­ման բե­մա­կան վի­ճակ­նե­րը, հիմ­նա­կան ՚ ոչ հիմ­նա­կան վա­րա­գույր­նե­րի բա­ցումն ու փա­կու­մը, պահ­պան­վել են նա՚ թատ­րո­նա­կան փաս­տաթղ­թեր: Հրա­ման­նե­րից ՚ այլ քաղ­վածք­նե­րից կա­րե­լի է պատ­կե­րա­ցում կազ­մել ներ­կա­յաց­ման ար­տա­քին հան­գա­մանք­նե­րի վե­րա­բեր­յալ: Հրա­մա­նագ­րե­րում նշ­ված է զգես­տա­վո­րումն ըստ տե­սա­րան­նե­րի (հա­գուստ­նե­րի գույ­նը, կտո­րը) ՚ բե­մա­կան գոր­ծո­ղու­թյան նյու­թա­կան մի­ջա­վայ­րը (աս­տի­ճան­ներ, սե­ղան­ներ, սրեր, մո­մա­կալ­ներ, մահ­ճա­կալ, բար­ձեր, գոր­գեր): Ար­խի­վում պահ­պան­վել է 1939 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 1-ի Գ. Սուն­դուկ­յա­նի ան­վան պե­տա­կան թատ­րո­նի որոշ­ու­մը. «Ս/թ դեկ­տեմ­բե­րի 1-ից ձեռ­նար­կել Շեքս­պի­րի «Օթել­լո» պի­ե­սի բե­մադ­րու­թյան նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը: «Օթել­լո» պի­ե­սի բե­մադ­րու­թյու­նը հանձ­նա­րա­րել ռե­ժի­սոր, ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ` ընկ. Ար­մեն Գու­լակ­յա­նին, ար­տա­քին ձ՚ավո­րու­մը հանձ­նա­րա­րել նկա­րիչ-ձ՚ավո­րող` ընկ. Մի­քա­յել Արուտչ­յա­նին...»2: Պետ­թատ­րո­նի տնօ­րե­նի հրա­մա­նի հա­մա­ձայն Գու­լակ­յա­նը նույն թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 15-ին պետք է ներ­կա­յաց­ներ դե­րա­բաշ­խու­մը, իսկ 1940- թվա­կա­նի հուն­վա­րի 25-ին գրա­վոր էքսպ­լի­կա­ցի­ան: Բե­մադ­րու­թյան հա­մար նա­խա­տես­ված էր 60 փորձ:

Գու­լակ­յա­նը «Օթել­լոն» բե­մադ­րել է «Մակ­բե­թի» բե­մադ­րու­թյու­նից յոթ տա­րի անց: «Մակ­բե­թի» շուրջ տար­բեր կար­ծիք­ներ էին հն­չել: Ներ­կա­յա­ցու­մը քն­նա­դատ­վել էր տեքս­տա­յին հա­վե­լում­նե­րի հա­մար: Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում «Օթել­լոն» եր­կու ան­գամ ար­դեն բե­մադր­վել էր: Թարմ էր 1926 թվա­կա­նի Ար­շակ Բուր­ջալ­յա­նի բե­մադ­րու­թյան հիշ­ո­ղու­թյու­նը Հով­հան­նես Աբել­յա­նի կա­տար­մամբ, որից Գու­լակ­յա­նը տպա­վոր­ված էր: «Ինչ­պե՞ս էր սի­րում, ա՛յ սի­րո մաք­րու­թյուն, ա՛յ լի­րիզմ: Ամեն ան­գամ տես­նե­լիս սիրտս կծկ­վում էր. այդ­պես խո­րը սի­րել ՚ այդ­քան դժ­բախտ լի­նել: Շատ Օթել­լո­ներ եմ տե­սել, բայց ոչ ոքի սե­րը չի հաս­նի Աբել­յա­նի Օթել­լո­յին»3, - հիշ­ում է Գու­լակ­յա­նը: Ռե­ժի­սո­րը դե­րա­բաշ­խում է կա­տա­րել, ընտ­րել դե­րա­սան­նե­րի եր­կու կազմ. Օթել­լո` Ջա­նի­բեկ­յան ՚ Ներ­սիս­յան, Յա­գո` Ավե­տիս­յան ՚ Ման­վել­յան, Դեզ­դե­մո­նա` Ոս­կան­յան ՚ Վար­դան­յան: Գու­լակ­յա­նը «ան­հա­տա­պաշտ» դե­րա­սան է հա­մա­րել Վահ­րամ Փա­փազ­յա­նին: «Եթե մեր թատ­րո­նում լի­նի` բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա դե­րա­սան­նե­րի, հատ­կա­պես երի­տա­սարդ­նե­րի վրա»4, - ասել է նա: Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նը «Օթել­լոն» ներ­կա­յաց­րել է 1940 թվա­կա­նի հու­նի­սի 10-ին: Մեկ տա­րի անց` 1941 թվա­կա­նին, ներ­կա­յա­ցումն ու­նե­ցել է Օթել­լո­յի եր­րորդ դե­րա­կա­տա­րը: Դե­րա­սա­նա­կան կազ­մի մեջ է ընդգրկ­վել Վահ­րամ Փա­փազ­յա­նը: «Նրան հա­ջող­վեց Վահ­րամ Փա­փազ­յա­նի Օթել­լոն մե­րել թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան հո­յա­կապ ան­սամբ­լին` առանց աղ­ճա­տե­լու բե­մադ­րու­թյան մի­զանս­ցեն­նե­րը, նրա ամ­բող­ջու­թյու­նը, որից շա­հե­ցին ՚՛ ներ­կա­յա­ցու­մը, ՚՛ նշա­նա­վոր ող­բեր­գուն»5, - գրում է Բաբ­կեն Հա­րու­թյուն­յա­նը:

Գու­լակ­յա­նի «Օթել­լո» բե­մա­դու­թյան վե­րա­բեր­յալ հոդ­ված­ներ կան գր­ված, սա­կայն թա­տե­րա­խո­սա­կան­նե­րում չկան տե­սա­րան­նե­րի նկա­րագ­րու­թյուն­ներ: Հե­ղի­նակ­նե­րը քիչ դեպ­քե­րում են մո­տե­նում բե­մա­կան ար­վես­տին ու բե­մադ­րա­կան խն­դիր­նե­րին: «Օթել­լո» ներ­կա­յաց­ման բե­մա­կան վի­ճակ­նե­րը, Գու­լակ­յա­նի բե­մադ­րա­կան սկզ­բունք­նե­րը տես­նում ենք նրա ռե­ժի­սո­րա­կան գրա­ռում­նե­րում, առաջ­նորդ­վում այդ նշում­նե­րով:

Ներ­կա­յաց­ման առա­ջին տե­սա­րա­նը նշ­ված է հետ՚յալ կերպ: Մա­տի­տի հո­րի­զո­նա­կան գի­ծը բե­մը բա­ժա­նում է եր­կու մա­սե­րի, որոնք տար­բեր հար­թու­թյուն­ներ են: Են­թադր­վում է, որ ետ­նա­մա­սը փոքր ինչ բարձր է, որով­հետ՚ բե­մի աջ մա­սում աս­տի­ճան­ներ կան: Առջ՚ից, բե­մի ձախ անկ­յու­նում, Բրա­բան­ցի­ո­յի տունն է: Գծագ­րում աղեղ­նաձ՚ ընդգծ­ված է տան պատշ­գամ­բը: Գոր­ծո­ղու­թյու­նը ծա­վալ­վում է Վե­նե­տի­կի փո­ղոց­նե­րից մե­կում: Մայ­թերն իրա­րից բա­ժա­նող գի­ծը կա­րող էր նեղ­լիկ ջրանցք լի­նել:

Պի­ե­սը սկ­սվում է Ռոդ­րի­գո­յի խոս­քե­րով, բայց Գու­լակ­յա­նը Յա­գո­յի դե­րա­կա­տա­րի հա­մար խոս­քեր է գրել: Ներ­կա­յա­ցու­մը սկ­սվել է Յա­գո­յի խոս­քով:

 

                   ՅԱ­ԳՈ

Լսի՛ր, Ռոդ­րի­գո, Ռոդ­րի­գո...

                   ՌՈԴ­ՐԻ­ԳՈ

Սու՛ս, էլ մի՛ խո­սիր. խիստ վշ­տա­ցած եմ6...

 

Խոս­քա­յին հա­վե­լու­մը տպա­վո­րու­թյուն է ստե­ղծում, թե նրանք եր­կար են քայ­լել: Յա­գոն ճա­նա­պար­հին ոչ մի­այն վշ­տաց­րել, այլ՚ ձանձ­րաց­րել է Ռոդ­րի­գո­յին: Ճա­նա­պար­հը են­թադր­վում է եր­կար: Գու­լակ­յա­նը ներ­կա­յաց­րել է հետ՚յալ մի­զանս­ցե­նը:

Յա­գոն ՚ Ռոդ­րի­գոն մտ­նում են բե­մի ձախ անկ­յու­նից, եր­կար անց­նում են հետ­նա­բե­մով, հաս­նում աս­տի­ճան­նե­րին, իջ­նում ՚ առջ՚ից բե­մի եր­կայն­քով քայ­լում են մինչ՚ Բրա­բան­ցի­ո­յի տուն: Նրանք, ով­քեր տե­սել են Ար­մեն Գու­լակ­յա­նի «Դի­մա­կա­հան­դես» բե­մադ­րու­թյու­նը, պա­րա­հան­դե­սի տե­սա­րա­նի մա­սին նույնն են վկա­յում: «Փա­փազ­յան - Ար­բե­նի­նը մտ­նում է պա­րա­հան­դես-­դի­մա­կա­հան­դես, - գրում է Հեն­րիկ Հով­հան­նիս­յա­նը, - բե­մը մի­ջին չա­փի է, հա­մե­նայն­դեպս ոչ այն­քան, որ տե­ղա­վո­րի մի մի­ջին չա­փի դահ­լիճ, բայց դե­րա­սանն այն­պես է անց­նում այդ փոքր տա­րած­քով, աջից ձախ, առա­ջին պլա­նով, հե­տո սյու­նի հետ՚ով, ապա դարձ­յալ մի քիչ առաջ... որ թվում է` եր­կա­րում է այս ճա­նա­պար­հը, բե­մա­տա­րած­քը եր՚ում է մեծ»7: Ժա­մա­նա­կին այս տե­սա­րա­նի հա­ջո­ղու­թյու­նը վե­րագ­րել են Փա­փազ­յա­նին, մինչ­դեռ Ար­մեն Գու­լակ­յա­նի ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ­նե­րում նման տե­սա­րան­ներ շատ կան:

Ար­խի­վում Ռոդ­րի­գո­յի դե­րա­կա­տար­ներ Աֆ­րիկ­յա­նի ՚ Բագ­րա­տու­նու լու­սան­կար­նե­րը չկան: «Ռոդ­րի­գոն կար­ծես միշտ խմած է, թե՚ կա­րիք չկա նրան հի­մար պատ­կե­րե­լու»8, - նշում է Գու­լակ­յա­նը: Մեկ այլ տե­ղում նա ավե­լաց­նում է. «Թեթ՚ամիտ ազն­վա­կան, որ ամեն ինչ խա­ղա­քար­տի վրա է դրել, մի­այն թե Դեզ­դե­մո­նան մի գիշ­եր իրե­նը լի­նի: Նա խիստ տար­ված է գե­ղեց­կու­հի Դեզ­դե­մո­նա­յով, հի­մար չէ, կո­միկ չէ»9: Մա­սեհ­յա­նի գր­քում Ռոդ­րի­գո­յի ար­տա­քի­նը բնու­թագ­րող տո­ղեր կան, որոնք ռե­ժի­սորն ընդգ­ծել է. «Գանգ­րա­հեր, ինչ որ այ­սօր­վա բա­ռե­րով կն­շա­նա­կեր շիկ, այն ժա­մա­նակ­վա շիկ երի­տա­սարդ­նե­րը սո­վոր էին իրեց մա­զե­րը խո­պո­պել տալ»10: Հե­տաքր­քիր է մեկ­նա­բան­ված Յա­գոն: «Հա­մար­ձակ, տա­ղան­դա­վոր, սրա­միտ մարդ է, հմայ­քից ոչ զուրկ, նուրբ ինտ­րի­գան է: Յա­գոն խե­լա­ցի է այն­քան, որ­քան Օթել­լոն, իշ­խա­նա­տենչ է, ու­ժեղ կամ­քի տեր, գի­տի մարդ­կանց հո­գե­բա­նու­թյու­նը»11, - գրել է Գու­լակ­յա­նը: Նա հա­մա­ձայն չի եղել Մա­սեհ­յա­նի այն մտ­քի հետ, որ Յա­գո­յի մեջ չա­րու­թյան հան­դեպ սե­րը բնա­ծին է: «Ամենը, ինչ որ սր­բու­թյան ամե­նա­փոք­րիկ համ ու­նի, նրա փչա­ցած քիմ­քին ան­համ է թվում... Վատ է գա­լիս, որ մար­դիկ իրեն պար­կեշտ են հա­մա­րում»12: Ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում այս տո­ղե­րի դի­մաց հար­ցա­կան է դրված: Առա­ջին տե­սա­րա­նում Յա­գո­յի խոս­քե­րը կր­ճատ­ված են: Ռե­ժի­սո­րը փոր­ձել է ցույց տալ Յա­գո­յի հո­գե­բա­նա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րը:

 

                               ՅԱ­ԳՈ

... Մի­քա­յել Կա­սի­ո անու­նով մե­կը, մի ֆլո­րեն­տա­ցի

Որ քիչ է մնա­ցել հո­գին էլ ծա­խի մի սի­րուն կնոջ,

Որ եր­բեք մի վաշտ չի տա­րել դաշ­տը

Եվ պա­տե­րազ­մի բա­ժա­նում­նե­րից այն­քան բան գի­տե,

Որ­քան մի աղ­ջիկ...

 

Այս­տե­ղից տաս­նե­րեք տող կր­ճատ­ված է մինչ՚.

 

                               ՅԱ­ԳՈ

Նա առոք փա­ռոք տե­ղա­կալ դառ­նա

Այն ինչ ես - Աստ­ված չար աչ­քից պա­հե -

Մնամ դրոշ­ա­կա­կիր Նո­րին Մավ­րու­թյան:

 

Դե­րա­սա­նի բե­մա­կան վար­քա­գիծն ար­դա­րաց­նե­լու հա­մար հարկ էր հո­գե­բա­նո­րեն հս­տակ ներ­կա­յաց­նել գոր­ծող ան­ձի շար­ժա­ռիթ­նե­րը, ինչն ըն­դուն­ված էր հա­մա­ձայն Ստա­նիս­լավս­կու տե­սու­թյան: Գու­լակ­յանն աշ­խա­տում էր այդ սկզ­բուն­քով, ՚ Յա­գո­յի առանց պատ­ճա­ռի չա­րիք գոր­ծե­լը բե­մում նրա հա­մար հա­մո­զիչ չէր: «Յա­գոն իրա­վի­ճա­կի կամ խա­ղի կա­ռույցն ինքն է շի­նում, գլ­խա­վոր դե­րե­րը բա­ժա­նում...»13, - «Օթել­լո­յի» առա­ջա­բա­նում գրում է Մա­սեհ­յա­նը: Ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում Գու­լակ­յա­նը Յա­գո­յի մե­նա­խո­սու­թյուն­նե­րը բե­րել է փակ վա­րա­գույ­րի առաջ: Նրա բե­մադ­րու­թյան մեջ Յա­գոն ներ­կա­յաց­ման բա­նա­լին է, բե­մա­կան գոր­ծո­ղու­թյան շար­ժիչ ու­ժը, որով ռե­ժի­սո­րը իրադ­րու­թյուն է ստեղ­ծում ՚ խա­ղում այդ իրադ­րու­թյան հետ: Խան­դի մա­հա­ցու թույ­նը Յա­գոն առա­ջի­նը նե­րար­կում է Ռոդ­րի­գո­յին ՚ հե­տո մի­այն, արդ­յուն­քից գո­հա­ցած, թու­նա­վո­րում Օթել­լո­յին: Նա տե­սա­րան առ տե­սա­րան հան­դի­սա­տե­սին ըն­տե­լաց­նում է սպաս­վող ոճ­րագ­որ­ծու­թյա­նը: Գու­լակ­յա­նի նշում­նե­րում այս մո­տե­ցու­մը հս­տակ է: Բե­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը Յա­գո­յի մտահ­ղա­ցում­նե­րից դուրս ըն­թացք չու­նի:

Գ. Սուն­դուկ­յա­նի ան­վան պե­տա­կան թատ­րո­նի հրա­մա­նագ­րում կար­դում ենք. «Ճշ­տել դե­րա­կա­տար­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներն իրար հետ, հատ­կա­պես Յա­գո­յի»14: Ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում մաս­սա­յա­կան տե­սա­րան­նե­րում Յա­գո­յին տես­նում ենք մե­կու­սա­ցած: Գու­լակ­յա­նը Յա­գո­յի դե­րում պատ­կե­րաց­րել է Վա­ղարշ­յա­նին, սա­կայն Վա­ղարշ­յա­նը դե­րը մեր­ժել է:

Պահ­պան­վել է Յա­գո­յի դե­րում Ավետ Ավե­տիս­յա­նի լու­սան­կա­րը: Հոն­քե­րը ՚ կո­պե­րը ս՚ մա­տի­տով ընդգծ­ված են, աչ­քե­րը չար են, թանձր ու թու­նոտ: Ս՚ կաշ­վե հա­գուս­տի թ՚երը մոխ­րա­գույն են, օձիքը ճեր­մակ է, ժան­յա­կա­վոր: Փետ­րա­զարդ, մոխ­րա­գույն, լայ­նեզր գլ­խար­կը դի­մա­ցից հետ է ծալ­ված: Կլոր դեմ­քով, փոքր ինչ գեր Ավետ Ավե­տիս­յա­նի Յա­գոն, եթե աչ­քե­րը փա­կենք, Սան­չո Պան­սա­յին է հիշ­եց­նում: «...Ե­թե ար՚ելք­ցու բնա­կան ծան­րաշ­ար­ժու­թյու­նը հնա­րա­վոր լի­ներ պատ­վաս­տել ար՚մուտ­քի մար­դուն հա­տուկ դյու­րա­թե­քու­թյա­նը ու խոս­քը հան­դի­սա­տե­սին հասց­նե­լու որոշ փութ­կո­տու­թյան, ինչ խոսք, որ այլ ռե­լի­եֆ կու­նե­նար Ավե­տի Յա­գոն»15, - գրում է Փա­փազ­յա­նը: Տա­րի­ներ անց Վա­ղարշ­յա­նից սրտ­նե­ղած Գու­լակ­յանն ասել է. «Հի­մա եր­կու դեր կու­նե­նար` Համ­լետ ՚ Յա­գո»16: Հա­վա­նա­բար Յա­գո­յի դե­րա­կա­տար­նե­րից դժ­գոհ էր:

«Օթել­լոն», 1948 թվա­կա­նի «Պե­պո­յի» բե­մադ­րու­թյու­նը, հե­տա­գա­յում «Դի­մա­կա­հան­դե­սը», «Կեն­դա­նի դի­ա­կը», «Պատ­վի հա­մա­րը» Գու­լակ­յա­նի այն բե­մադ­րու­թյուն­ներն են, որոնց նկա­րագ­րե­լը թվում է` եղել է դժ­վար: Մեկ­նա­բան­նե­րը, ովքեր, նախ­կին բե­մադ­րու­թյուն­նե­րի ար­տա­քին տպա­վո­րու­թյուն­նե­րից ել­նե­լով, նրա մեջ նո­րա­րար էին տես­նում, այս ներ­կա­յա­ցում­նե­րի մա­սին լռում են:

Թա­տե­րա­կան ներ­կա­յաց­ման ար­տա­քին ձ՚ավո­րումն ու­նի հա­վա­սա­րակշ­ռու­թյան, հա­մա­չա­փու­թյան տե­սո­ղա­կան տրա­մա­բա­նու­թյուն: Հետ՚աբար բե­մի ձ՚ավո­րու­մը, դեպ­քե­րի ար­տա­քին ըն­թացքն ավե­լի հեշտ է նկա­րագ­րել, քան բնու­թագ­րել մի տե­սա­րան, որ­տեղ ար­տա­քուստ քիչ բան է կա­տար­վում, սա­կայն շատ բան` են­թադր­վում: Գու­լակ­յա­նի բե­մադ­րու­թյուն­նե­րում առ­կա են եղել ավե­լի պո­տեն­ցի­ալ վի­ճակ­ներ, քան ակ­տու­ալ: Այս խնդ­րի տե­սա­կե­տից թա­տե­րայ­նո­րեն տպա­վո­րիչ է «Օթել­լո­յի» եր­րորդ տե­սա­րա­նը` «Մի ժո­ղո­վի դահ­լիճ Դուք­սի պա­լա­տում»:

Գու­լակ­յա­նը գրել է. «Տե­սա­րա­նը տագ­նա­պա­լի է, ան­հրա­ժեշտ է ցույց տալ, որ ժո­ղո­վը ար­տա­կարգ, ան­ժա­մա­նակ ՚ հան­կար­ծա­հաս է: Դուք­սը շատ քիչ է նս­տում, առա­ջին մա­սում քայ­լում է, զն­նում նա­մակ­ներ»17: Օթել­լո­յի դե­րա­կա­տա­րի հա­մար խա­ղա­յին պայ­մա­նը հետ՚յալն է: Կա­սի­ոն հայտ­նել է նրան դուք­սի մոտ գիշ­ե­րա­յին ժո­ղո­վի մա­սին: Օթել­լոն դուք­սի պա­լա­տում է քա­ղա­քա­կան հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով: Սա­կայն Բրա­բան­ցի­ո­յի ան­ժա­մա­նակ բո­ղո­քը փո­խում է իրադ­րու­թյու­նը: Օթել­լոն իր բնա­վո­րու­թյանը, կամ­քին ՚ մտա­դրու­թյանը հա­կա­ռակ հայտն­վում է մե­ղադր­յա­լի վի­ճա­կում: Սե­նա­տը վե­րած­վում է դա­տա­կան խորհր­դի: Գու­լակ­յա­նը մի­զանս­ցե­նը դուրս է բե­րել` են­թադր­վող իրա­վի­ճա­կից ելնե­լով:

Ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում ընդգծ­ված է բե­մի կենտ­րո­նը: Հո­րի­զո­նա­կան գի­ծը սե­ղան­նե­րի շարք է են­թադ­րում, որոնց հետ՚ում նս­տած են սե­նա­տոր­նե­րը: Նրանց մեջ է Բրա­բան­ցի­ոն: Կար­միր ծած­կոց­նե­րով սե­ղան­նե­րի վրա եղել են բրոն­զե մո­մա­կալ­ներ: Հե­տին պլա­նում պա­լա­տա­կան զին­վոր­ներ են կանգ­նել` կաշ­վե գո­տի­նե­րից սրե­րը կա­խած: Դուք­սի սե­ղա­նը սե­նա­տոր­նե­րի կող­քին չէ, նրա սե­ղա­նը ձա­խից հա­տում է սե­նա­տոր­նե­րի շար­քը: Նա նս­տած է բե­մի ձախ անկ­յու­նում: Դուք­սի դի­մաց, բե­մի աջ անկ­յու­նում կանգ­նած է մե­ղա­վոր Օթել­լոն:

Պահ­պան­վել է Հրաչ­յա Ներ­սիս­յան­-Օ­թել­լո­յի լու­սան­կա­րը: Մո­րու­քը եր­կա­րաց­նում է նրա թուխ, ար՚ից այր­ված խո­րակն­ճիռ դեմ­քը:  Հա­գուս­տի ու­սե­րը, կուրծ­քը, եր­կար թ՚երը մար­գար­տե հա­տիկ­նե­րով ասեղ­նա­գործ­ված են, ձեռ­քե­րին ու­նի ապա­րան­ջան­ներ, աջ մատ­նե­մա­տին ՚ ձախ միջ­նա­մա­տին մա­տա­նի­ներ կան: Ոս­կե օղը զար­դա­րում է աջ ական­ջը, լայն գո­տու արան­քից եր՚ում է խոշ­որ մի դաշ­ույն:

Պատ­կե­րի դրա­մա­տի­կա­կան առանց­քը Օթել­լո­յի վի­ճակն է: Ստեղծ­ված իրա­վի­ճա­կում կամ­քե­րի հա­կադ­րու­մը լու­ծում է խնդ­րում: Հա­կա­դիր կող­մե­րից մե­կը պետք է տե­ղի տա:

 

               ԲՐԱ­ԲԱՆ­ՑԻ­Ո

Մի հա­մեստ աղ­ջիկ, այն­քան հե՛զ, հան­դա՛րտ,

Որ նրա հո­գու ամեն մի իղ­ձը շիկ­նում էր իր վրա,

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Գա սի­րա­հար­վի այն­պի­սի մե­կին,

Որին նա­յե­լուց ան­գամ սար­սում էր:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Նա ան­պատ­ճառ ար­յան վրա ազ­դող որոշ դե­ղե­րով

Կամ թե հատ­կա­պես դյութ­ված խմիչ­քով գոր­ծել է վրան:

                   ԴՈՒՔՍ

Այդ բանն ասե­լը ապա­ցու­ցել չէ.

Ավե­լի հաս­տատ, ակն­հայտ փաս­տեր են պետք նրա դեմ:

 

«Զուտ ար­հես­տի տե­սանկ­յու­նից փորձ­ված է, որ լռու­թյունն ավե­լի տպա­վո­րիչ է ան­շար­ժու­թյան մեջ, քան շարժ­ման: Պո­տեն­ցի­ալ վի­ճակ­նե­րը սուր են եր՚ում ան­շար­ժու­թյան մեջ»18, - գրում է Հեն­րիկ Հով­հան­նիս­յա­նը: Օթել­լոն այս­տեղ խոսք չու­նի: Բրա­բան­ցի­ո­յի մե­ղադ­րանք­նե­րը լսում է լուռ, ան­շարժ: Գու­լակ­յա­նը լու­սանց­քում նշել է. «Միշտ ժպ­տե­րես ՚ հան­գիստ հետ՚ում է: Շատ եմ խնդ­րում` խոս­քը մտ­քում»: Այս խոս­քը դե­րա­սա­նը չպետք է ար­տա­սա­նի, պետք է կրի մտ­քում, որ­պես ան­խոս վի­ճա­կի բե­մա­կան ար­դա­րա­ցում, որ­պես «ներ­քին ձ՚ի հիմք» (Հ. Հով­հան­նիս­յան): Ան­խոս վի­ճա­կը հո­գե­բա­նո­րեն իմաս­տա­վո­րե­լուց հե­տո Օթել­լո­յի դե­րա­կա­տա­րը խոսք ու­նի, այն ուղ­ղում է ներ­կա­նե­րին, նվա­ճում սրա­հի հա­մակ­րան­քը:

 

                   ՕԹԵԼ­ԼՈ

Հայրն ինձ սի­րում էր, հա­ճախ հրա­վի­րում,

Պատ­մել էր տա­լիս իմ կյան­քի բո­լոր պա­տա­հար­նե­րը,

Տա­րի առ տա­րի ամեն պա­տե­րազմ, պաշ­ա­րում, ար­կած,

Որ տե­սել էի...

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Նա ինձ սի­րեց` ի սեր իմ տե­սած վտանգ­նե­րի,

Եվ ես էլ նրան` ի սեր ցույց տված իր կա­րեկ­ցու­թյան:

 

Օթել­լո­յի այս խոս­քե­րը տպա­վո­րիչ են ոչ մի­այն այն պատ­ճա­ռով, որ Օթել­լոն զո­րա­վար է, գի­տե հրա­պա­րա­կա­յին վի­ճակ­նե­րում հան­դես գալ, այլ՚ այն, որ հն­չում են նրա եր­կար լռու­թյու­նից հե­տո: «Այդ պատ­մու­թյու­նն իմ աղջ­կան էլ կա­րող էր գրա­վել»19, - ասում է Դուք­սը ՚ Դեզ­դե­մո­նա­յին լսե­լուց հե­տո նրա վճի­ռը փո­խում է իրա­վի­ճա­կը: «Դա­տը» շա­հում է Օթել­լոն, կո­լի­զի­ան հան­գու­ցա­լուծ­վում է:

Գու­լակ­յա­նի գրա­ռում­նե­րից կա­րե­լի է դա­տել, որ ռե­ժի­սո­րի մտ­քում ներ­կա­յա­ցու­մը կա­ռուց­վել է նա­խա­պես: Թվում է` նա գի­տեր, թե որ դե­րա­սա­նը որ դեպ­քում ինչ­պես կվար­վեր, կամ զգուշ­ո­րեն մղել է դե­րա­սա­նին դե­պի ռե­ժի­սո­րա­կան մտահ­ղա­ցու­մը: Հայտ­նի է՝ «դե­րի հե­ռան­կար» աս­վա­ծը թե­լադ­րում է խա­ղը կա­ռու­ցել կեր­պա­րի աս­տի­ճա­նա­կան հա­սու­նաց­ման տրա­մա­բա­նու­թյամբ: Սե­նա­տի տե­սա­րա­նում Օթել­լո­յի լռու­թյունն իր հե­ռան­կարն ու խոր­հուրդն ու­նի. այն պետք է կրկն­վի ներ­կա­յաց­ման վեր­ջում՝ ամ­բող­ջաց­նե­լով ող­բեր­գու­թյան իմաս­տը:

Հին­գե­րորդ արար­վա­ծի երկ­րորդ տե­սա­րա­նը ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում պատ­կեր­ված է հետ՚յալ կերպ: Բե­մի կենտ­րո­նից նն­ջա­րան իջ­նող աս­տի­ճան­ներ կան, սեն­յա­կի հա­տա­կին գոր­գեր են փռ­ված: Մահ­ճա­կա­լը բե­մի աջ կող­մում է: Աս­տի­ճան­նե­րի մոտ կանգ­նած են Գրա­ցի­ա­նոն, Յա­գոն, Մոն­տա­նոն: Մա­հա­ցած տի­րու­հու կող­քին, մահ­ճա­կա­լի մոտ Էմի­լի­ան է: Օթել­լոն նս­տած է բե­մի ձախ անկ­յու­նում: Էմի­լի­ան դի­մում է Յա­գո­յին:

 

               ԷՄԻ­ԼԻ­Ա

Քո տված զե­կույց­ներն են

Այս սպա­նու­թյան պատ­ճա­ռը դար­ձել:

Էմի­լի­ա­յից հե­տո Օթել­լոն խոսք ու­նի:

 

                         ՕԹԵԼ­ԼՈ 

Ի՞նչ եք շվա­րել, պա­րոն­ներ,

Ճիշտ է, ճշ­մար­տու­թյուն է:

 

Գու­լակ­յանն այս խոս­քե­րը հա­նել է տեքս­տից:

 

                   ՕԹԵԼ­ԼՈ

Չճա­նա­չե­ցի ես քեզ, Գրա­ցի­ա­նո,

Այն­տեղ փռ­ված է ձեր քրոջ դուստ­րը

Եվ նրա շուն­չը հենց այս ձեռ­քե­րով այժմ կտ­րե­ցի:

 

Այս խոս­քե­րը նույն­պես կր­ճատ­ված են: Բե­մի անկ­յու­նում Օթել­լոն դա­տա­պարտ­ված է լռու­թյան: «Նա ու­նի կայ­ծակ­նա­հար եղած մար­դու կեր­պա­րանք, նա քա­րա­նում է, սառ­չում այն դիր­քում, որի ժա­մա­նակ առավ այդ լու­րը, հե­տո մեր իսկ աչ­քի առաջ նա ծե­րա­նում է, խարխլ­վում մի ակն­թար­թում, պատ­րանքն այն­քան ու­ժեղ է, որ կար­ծես նա ճեր­մա­կում է հենց այս­տեղ մեր աչ­քի առաջ»20: Հրաչ­յա Ներ­սիս­յա­նի կա­տա­րումն է նկա­րագ­րում Յու­րի Յու­զովս­կին: Դե­րա­սա­նը պլաս­տի­կա­կան վճ­ռի մեջ ներ­կա­յա­ցել է ծեր, ու­սե­րը եղել են կախ, մեջ­քը կոր, ձեռ­քե­րը շար­ժել է անօգ­նա­կան, շուրջն է նա­յել մա­րած, չտես­նող աչ­քե­րով: Ար­վես­տում ար­գա­սա­վոր է այն, ին­չը եր՚ակա­յու­թյան հա­մար ազատ աս­պա­րեզ է թող­նում21: Հե­տաքր­քիր է Յու­զովս­կու «պատ­րանք» բա­ռը: Գոր­ծո­ղու­թյու­նը շա­րու­նակ­վել է, բայց ար­դեն ոչ բե­մում, այլ հան­դի­սա­տե­սի հո­գում, որը մինչ այս պա­հը Օթել­լո­յին տես­նում էր Դեզ­դե­մո­նա­յի աչ­քե­րով, այնինչ Օթել­լոն տա­րի­քով մեծ է:

«Օթել­լո­յի» ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում տեքս­տա­յին կր­ճա­տում­նե­րը քիչ են: Ռե­ժի­սո­րը կր­ճա­տել է այն հատ­ված­նե­րը, որ­տեղ գոր­ծող ան­ձինք ոչ թե գոր­ծում, այլ պատ­մում են իրենց գոր­ծո­ղու­թյան շար­ժա­ռիթ­նե­րը: Խոս­քա­յին հա­վե­լում­ներ չկան:

«Նրա (Գու­լակ­յա­նի) սկզ­բուն­քը պարզ էր ՚, ըստ իս, ան­վի­ճե­լի. թատ­րո­նում ամեն ինչ սկս­վում է դե­րա­սա­նից ՚ հան­գում դե­րա­սա­նին, - գրում է Հեն­րիկ Հով­հան­նիս­յա­նը, հիշ­ում Գու­լակ­յա­նի խոս­քե­րը: - Ռե­ժի­սոր, հաս­կա­նում եմ, բայց ռե­ժի­սու­րան որ­պես մաս­նա­գի­տու­թյուն չեմ հաս­կա­նում: Ռե­ժի­սո­րը պետք է մաս­նա­գի­տու­թյամբ դե­րա­սան լի­նի»22: Ար­մեն Գու­լակ­յա­նի ռե­ժի­սո­րա­կան մտա­ծո­ղու­թյան հիմ­քը դե­րա­սանն է եղել, ՚ սա, կար­ծում ենք, բա­նա­լին է նրա ար­վես­տի ու­սում­նա­սի­րու­թյան:

Շեքս­պի­րի «Օթել­լոն» Գու­լակ­յա­նը բե­մադ­րել էր Սու­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նի հրա­վե­րով: Ար­մեն Գու­լակ­յա­նի թա­տե­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան տա­րեգ­րու­թյունն ըն­թեր­ցե­լիս տես­նում ենք, որ 1938-1945 թվա­կան­նե­րին նա որ­պես գլ­խա­վոր ռե­ժի­սոր աշ­խա­տել է Սպեն­դի­ար­յա­նի ան­վան օպե­րա­յի ՚ բա­լե­տի թատ­րո­նում: Ռե­ժի­սո­րի ժա­մա­նա­կա­կից­նե­րը նշում են, որ այդ շր­ջա­նում Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում բազ­մա­թիվ ստեղ­ծա­գոր­ծա­կան խն­դիր­ներ էին առա­ջա­ցել: Գու­լակ­յա­նի բա­ցա­կա­յու­թյու­նը նկա­տե­լի էր: «Փոր­ձեր էին կա­տար­վում ինչ­պես Պա­րոն­յա­նի, այն­պես էլ Սուն­դուկ­յա­նի պի­ես­նե­րի լե­զուն «թարգ­մա­նե­լու» ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նի,- գրում է Բաբ­կեն Հա­րու­թյուն­յա­նը: - Այդ փոր­ձե­րը միշտ էլ ան­հա­ջո­ղու­թյան էին մատն­վել, որով­հետ՚ դրանց հետ՚ան­քով դա­սա­կան պի­ես­նե­րը զրկ­վել էին իրենց գե­ղար­վես­տա­կան ար­ժե­քից»:

«Ռե­ֆոր­մա­տոր­նե­րի» այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ժա­մա­նա­կա­կից­նե­րի հա­մար Պա­րոն­յանն ու Սուն­դուկ­յա­նը ան­հաս­կա­նա­լի են, ոչ մի հիմք չէր կա­րող ու­նե­նալ: 1943 թվա­կա­նին «Էլի մեկ զոհ» կա­տա­կեր­գու­թյու­նը բե­մադ­րե­լիս դարձ­յալ փոր­ձել են «վե­րամ­շա­կել» Սուն­դուկ­յա­նի լե­զուն: Օլ­գա Գու­լազ­յա­նը հրա­ժար­վել է Սա­լո­մե­ի դե­րը խա­ղալ` վե­րա­փոխ­ված լեզ­վով, շեշ­տադ­րու­թյամբ ու ին­տո­նա­ցի­ա­յով: Դե­րա­սա­նու­հուն մե­ղադ­րել են, որ նա շուրջ կես դար Սուն­դուկ­յան խա­ղա­լով աղա­վա­ղել է հա­յոց լե­զուն23:

Թատ­րո­նի կո­լեկ­տի­վի խնդ­րան­քով 1944 թվա­կա­նին Ար­մեն Գու­լակ­յա­նը վե­րա­դար­ձել է Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րոն, նշա­նակ­վել թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, իսկ մեկ տա­րի հե­տո` նա՚ տնօ­րեն:

1945 թվա­կա­նին Սուն­դուկ­յա­նի «Խաթաբալան» Գու­լակ­յա­նը բե­մադ­րել է երկ­րորդ ան­գամ: «Խաթաբալա­յի» երկ­րորդ բե­մադ­րու­թյու­նը նրա հա­մար սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­ներ: Կա­տա­կեր­գու­թյու­նը հար­կա­վոր էր բե­մադ­րել առանց հե­ղի­նա­կի խոս­քը ձ՚ափո­խե­լու, առանց ավե­լորդ մեջ­բե­րում­նե­րի ու խոս­քա­յին հա­վե­լում­նե­րի:

Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում Ար­մեն Գու­լակ­յա­նը ռե­ժի­սո­րա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը «Խաթաբալա­յով» էր սկ­սել, նույն պի­ե­սի բե­մադ­րու­թյամբ էլ նշա­նա­վո­րում է իր վե­րա­դար­ձը:

Գու­լակ­յա­նի ար­խի­վում պահ­պան­վել է 1945 թվա­կա­նի հուն­վա­րի 31-ի Գ. Սուն­դուկ­յա­նի ան­վան պե­տա­կան թատ­րո­նի թիվ 24 հրա­մա­նը. «Ս/թ փետր­վա­րի 1-ից սկ­սել Գ. Սուն­դուկ­յա­նի «Խաթաբալա» պի­ե­սի փոր­ձե­րը: Ռե­ժի­սո­րա­կան խում­բը հաս­տա­տել հետ՚յալ կազ­մով` ռե­ժի­սոր - ժո­ղովր­դա­կան ար­տիստ Ար­մեն Գու­լակ­յան, հա­րա­կից ռե­ժի­սոր - ժո­ղովր­դա­կան ար­տիստ Ավետ Ավե­տիս­յան, ասիս­տենտ - Գուր­գեն Բա­լա­յան, նկա­րիչ - Ստե­փան Թար­յան:

Հաս­տա­տել հետ՚յալ դե­րա­բաշ­խու­մը: Զամ­բա­խով - Ավետ Ավե­տիս­յան, Մարգ­րիտ - Մայ­րա­նուշ Պա­րո­նիկ­յան, Անա­տո­լի Եղ­յան, Իսա­յի - Գուր­գեն Գաբ­րի­ել­յան, Մու­րադ Կոս­տան­յան, Նա­տա­լի­ա - Օլ­գա Գու­լազ­յան, Սի­րան Ալա­վերդ­յան, Մա­սիս­յանց - Գա­րուշ Խաժակ­յան, Գ՚որգ Աշ­ուղ­յան, Խամ­փե­րի - Հաս­միկ, Քեթ՚ան – Վար­յա Ստե­փան­յան, Սար­գիս – Լ. Գա­րա­գաշ»24:

Ար­մեն Գու­լակ­յա­նը Սուն­դուկ­յա­նի «Խաթաբալա­յի» իր երկ­րորդ բե­մադ­րու­թյու­նը հան­դի­սա­տե­սին է ներ­կա­յաց­րել 1945 թվա­կա­նի մա­յի­սի եր­կու­սին: Այս բե­մադ­րու­թյան դե­րա­բաշ­խու­մը հա­մե­մա­տե­լով 1927 թվա­կա­նի բե­մադ­րու­թյան դե­րա­բաշխ­ման հետ տես­նում ենք, որ գլ­խա­վոր հե­րոս­նե­րի դե­րա­կա­տար­նե­րը հիմ­նա­կա­նում նույնն են մնա­ցել: Ավետ Ավե­տիս­յա­նը դարձ­յալ խա­ղա­ցել է Զամ­բա­խով, Գու­լազ­յա­նը` Նա­տա­լի­ա, Հաս­մի­կը` Խամ­փե­րի: Գուր­գեն Գաբ­րի­ել­յա­նը, որ նա­խորդ բե­մադ­րու­թյու­նում հան­դես էր եկել Ար­տե­մի դե­րով, 1945 թվա­կա­նին խա­ղա­ցել է Իսա­յի: Գու­լակ­յա­նը նրանց հետ աշ­խա­տել էր նա՚ «Պե­պոն» բե­մադ­րե­լիս: Նշ­ված­նե­րից բո­լորն էլ տի­րա­պե­տում էին Թիֆ­լի­սի բար­բա­ռին, բազ­միցս խա­ղա­ցել էին Սուն­դուկ­յա­նի պի­ես­նե­րի բե­մադ­րու­թյուն­նե­րում: Եթե նա­խորդ «Խաթաբալա» բե­մադ­րու­թյան մեջ Գու­լակ­յա­նի ցու­ցում­նե­րի հա­մա­ձայն դե­րա­սան­նե­րը պետք է գոր­ծե­ին չա­փա­զանց­ված, ՚ դե­րա­կա­տա­րը պետք է ցու­ցադ­րեր իր` դե­պի տիպն ու­նե­ցած բա­ցա­սա­կան, եր­գի­ծա­կան վե­րա­բեր­մուն­քը, բե­րեր օտար­ման ինչ­-որ տարր, մեկ­նո­ղա­կա­նու­թյուն, ապա 1945 թվա­կա­նին, «Խաթաբալան» բե­մադ­րե­լիս, Գու­լակ­յա­նը կար՚որել է դե­րա­սա­նի օր­գա­նա­կան խա­ղը, խոս­քի ու վար­քագ­ծի հա­վաս­տի­ու­թյու­նը: Հար­կա­վոր էր մարդ­կա­յին վար­քա­գի­ծը վե­րար­տադ­րել տրա­մա­բա­նո­րեն ար­դա­րաց­ված ՚ ճշ­մա­րիտ: Բե­մում յու­րա­քանչ­յուր ան­ցում, ժեստ կամ հա­յացք պետք է լի­ներ հո­գե­բա­նո­րեն պատ­ճա­ռա­բան­ված, հե­ղի­նա­կի մտահ­ղաց­մա­նը հա­մա­հունչ: Մա­մու­լում 1945 թվա­կա­նի «Խաթաբալա» բե­մադ­րու­թյան մա­սին կար­դում ենք. «Գրա­կան տեքս­տը չխե­ղա­թյու­րե­լով, նրա գե­ղար­վես­տա­կան կոնստ­րուկ­ցի­ան չխախ­տե­լով ՚ կեր­պար­նե­րի իմաստն ու բնույ­թը չշր­ջե­լով, Գու­լակ­յա­նը մի­ան­գա­մայն ազատ է եղել իր ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քում: Նա դե­րա­կա­տար­նե­րի հետ մի­ա­սին ին­տո­նա­ցի­ա­յի, շարժ­ման, ժես­տի, դի­մա­խա­ղի, մի­զանս­ցե­նա­վոր­ման մի­ջո­ցով «լրաց­րել» ՚ հարս­տաց­րել է այն­քան, որ նա («Խաթաբալան» - Գ. Վ.) դար­ձել է մի նո­րո­րակ ՚ ինք­նա­տիպ բե­մա­կան գործ»25: Բե­մադ­րու­թյան մեջ, առա­ջին պլա­նում ոչ թե բե­մադ­րա­կան հնարք­ներն են եղել այլ դե­րա­սա­նը: Այն փաս­տը, որ 1945 թվա­կա­նի բե­մադ­րու­թյան հա­րա­կից ռե­ժի­սո­րը եղել է գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րը` Ավետ Ավե­տիս­յա­նը, նույն­պես վկա­յում է, որ իր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի հա­սուն շր­ջա­նում Գու­լակ­յա­նը դե­րա­սան­նե­րի նկատ­մամբ առանձ­նա­հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է ցու­ցա­բե­րել:

Բաբ­կեն Հա­րու­թյուն­յա­նը, Սար­գիս Մե­լիք­սե­թյա­նը նշում են, որ Գու­լակ­յա­նը «Խաթաբալա­յի» իր առա­ջին բե­մադ­րու­թյու­նից որոշ տար­րեր է օգ­տա­գոր­ծել 1945 թվա­կա­նի բե­մադ­րու­թյան մեջ, սա­կայն չեն նշում, թե ինչ տար­րե­րի մա­սին է խոս­քը: «Խաթաբալա­յի» երկ­րորդ բե­մադ­րու­թյան ռե­ժի­սո­րա­կան օրի­նակն ու­սում­նա­սի­րե­լիս տես­նում ենք, որ ռե­ժի­սո­րը եր­կու տե­սա­րան ան­փո­փոխ է թո­ղել: Մե­կը` (ինչ­պես ար­դեն նկա­րագ­րել ենք) «լու­սա­մուտ - էկ­րան» հիշ­եց­նող սպի­տակ շիր­մա­նե­րի հետ՚ում Իսա­յու ՚ Խամ­փե­րի­ի սա­կար­կու­թյան տե­սա­րանն է, որ­տեղ Գու­լակ­յանն առա­ջին պլան էր բե­րել նրանց մատ­նե­րի ստ­վե­րա­խա­ղը, մյու­սը, Զամ­բա­խո­վի` ամեն ինչ առու­ծա­խի վե­րա­ծե­լու հո­գե­բա­նու­թյու­նը ՚ կեղծ կրո­նա­պաշ­տու­թյու­նը մեր­կաց­նե­լու նպա­տա­կով ստեղծ­ված այն տե­սա­րա­նը, որ վա­ճա­ռա­կա­նը, եկե­ղե­ցու զան­գե­րի ղո­ղան­ջի տակ, ծունր դրած աղո­թում է ՚ մի­ա­ժա­մա­նակ զան­գե­րի ռիթ­մով մատ­նե­րը շար­ժում հաշ­վի­չի վրա` վայրկ­յան առաջ ցան­կա­նա­լով իմա­նալ, թե ինչ­քան պետք է ծախ­սի իր տգեղ Մարք­րի­տից ազատ­վե­լու հա­մար26: Գու­լակ­յանն այս տե­սա­րան­նե­րից չի հրա­ժար­վել, թե՚, ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կից դա­տե­լով, 1945 թվա­կա­նի բե­մադ­րու­թյան մեջ ուշ­ագ­րավ տե­սա­րան­նե­րը քիչ չեն եղել: Օրի­նակ` ռե­ժի­սո­րի նշում­նե­րից թա­տե­րայ­նո­րեն տպա­վո­րիչ է եր՚ում առա­ջին արար­վա­ծի վեր­ջին պատ­կե­րը:

Տե­սա­րա­նը հետ՚յալն է. Գեոր­գը Իսա­յուն պատ­մում է իր հա­վա­նած օրի­որ­դի մա­սին, ՚ զրույ­ցի ըն­թաց­քում նրանք պա­տա­հա­բար հան­դի­պում են Կա­րա­պե­տին:

 

ԻՍԱ­ՅԻ - ... (Գեոր­գը Իսա­յու թ՚ից բռ­նած` խո­սե­լով տա­նում է նրան դե­պի աջ, ուր բե­մի խոր­քում պա­տա­հում են Կա­րա­պե­տին): Էս սհա­թիս գա­լիս իմ, Գի­որ­գի ջան:

Գեոր­գը դուրս է գնում այն կող­մից:

ԻՍԱ­ՅԻ, ԿԱ­ՐԱ­ՊԵՏ

ԻՍԱ­ՅԻ - (բռ­նե­լով Կա­րա­պե­տի թ՚ից ՚ առաջ բե­րե­լով նրան) ... Մարք­րի­տին տե­սիլ է էս­տի բալ­կո­նումն ու հավ­նիլ է: Ու­զում իմ բա­նը գլուխ բե­րի, շատ լավ տղա է հենց էս սհա­թիս յիդ իմ գալի:

Դուրս է վա­զում աջ կող­մից27:

 

Գու­լակ­յա­նի մտահ­ղաց­ման հա­մա­ձայն՝ վա­րա­գույրն այս­տեղ փակ­վել է: Ռե­ժի­սո­րը վա­րա­գույ­րը խա­ղի մեջ է մտցրել որ­պես դրու­թյուն: Իսա­յու հայտ­նած լու­րը Կա­րա­պե­տի հա­մար մնա­ցել է վա­րա­գուր­ված:

 

ԿԱ­ՐԱ­ՊԵՏ - (մե­նակ, եր­կար ժա­մա­նակ մնում է ապ­շած): Ի՞նչ ասա՜վ ... Մարք­րի­տին տե­սիլ է ու հավ­նիլ է, կո­սէ... Գժվիլ է, թե երա­զումն է, թե՞ են տղեն մաս­խա­րա է գցի...

 

Զամ­բա­խո­վի այս խոս­քե­րը, Գու­լակ­յա­նի ցու­ցու­մի հա­մա­ձայն, Ավետ Ավե­տիս­յանն ար­տա­սա­նել է ար­դեն փակ վա­րա­գույ­րի առաջ:

Ար­մեն Գու­լակ­յա­նի 1945 թվա­կա­նի «Խաթաբալա» բե­մադ­րու­թյան ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կը հա­մե­մա­տե­լով 1927 թվա­կա­նի բե­մադ­րու­թյան ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կի հետ, տես­նում ենք, որ, ի տար­բե­րու­թյուն առա­ջի­նի, 1945 թվա­կա­նի ռե­ժի­սո­րա­կան գրա­ռում­նե­րում նշ­ված բե­մա­կան իրադ­րու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում գրա­կան կոն­տեքս­տից են դուրս բեր­ված: Այս տե­սանկ­յու­նից Գու­լակ­յա­նի նշում­նե­րում հե­տաքր­քիր է պատ­կեր­ված եր­րորդ արար­վա­ծում Նա­տա­լի­ա­յի ՚ Իսա­յու երկ­խո­սու­թյու­նը: Տե­սա­րա­նը հետ՚յալն է. Նա­տա­լի­ան ՚ Իսա­յին Զամ­բա­խո­վի տանն են: Բե­մի կենտ­րո­նում սե­ղան է դր­ված, որի աջ ՚ ձախ կող­մե­րում բազ­կա­թոռ­ներ կան: Բե­մի աջ անկ­յու­նում Գու­լակ­յա­նը մա­տի­տով վեր բարձ­րա­ցող աս­տի­ճան­ներ է նկա­րել: Իսա­յին նս­տած է սե­ղա­նի ձախ կող­մում` բազ­կա­թո­ռին. Կա­րա­պե­տին է սպա­սում: Սե­ղա­նից փոքր ինչ աջ` կանգ­նած է Նա­տա­լի­ան: Նրանք եր­կու­սով են: Իսա­յուն զար­մաց­րել է Գեոր­գի ընտ­րու­թյու­նը: Նա որոշ տա­րա­կու­սանք­ներ ու­նի:

 

ԻՍԱ­ՅԻ - Նա­տա­լի­ա՛ ... երեկ էս­տի գա­լիս խոմ քիզ օմ­քին ջա­հել տղա չռա՞ստ եկավ:

ՆԱ­ՏԱ­ԼԻ­Ա - (վա­խե­ցած) Չէ՛, ի՞նչ խա­բար կա:

ԻՍԱ­ՅԻ - (առան­ձին, երե­սը խաչ է հա­նում): Մի­ղա Քիզ, Աս­տուծ: (Նա­տա­լի­ա­յին) Դրուստ իս ասու՞մ:

ՆԱ­ՏԱ­ԼԻ­Ա - Ի՞նչ շա­ռեր իս մո­գո­նում գլ­խիս... Հի­մի է՜տ է պա­կաս:

 

Գու­լակ­յա­նի նշում­նե­րի հա­մա­ձայն, այս խոս­քե­րից հե­տո, Նա­տա­լի­ան թաշ­կի­նակն աչ­քե­րին հե­ռա­նում է դե­պի աս­տի­ճան­նե­րը: Թվում է` նա վի­րա­վոր­ված սեն­յա­կից դուրս կգա, սա­կայն հետ է գա­լիս, նս­տում սե­ղա­նի մոտ: Այն, որ Գեորգն իրեն է տե­սել ՚ ոչ թե Մարգ­րի­տին, գի­տեր մի­այն Կա­րա­պե­տը: «Է՛հ, ան­միղ բան էր, ձիա ջան Աս­տուծ գի­դե­նա, ամա փե­սին չա­սիս...»,- պատ­մել ու խնդ­րել էր Զամ­բա­խո­վին Նա­տա­լի­ան ՚ նրա հա­մար հե­տաքր­քիր է, թե որ­տե­ղից ՚ ինչ գի­տի Իսա­յին: Եթե դրանք լոկ կաս­կած­ներ են, հար­կա­վոր է մնալ ՚ փա­րա­տել` հուշ­ում է հե­րո­սու­հու վար­քա­գի­ծը:

 

ԻՍԱ­ՅԻ - (առան­ձին) Տո, ես էլ ինչ ախ­մախն իմ ին­չեր իմ փիքր անում: (Գր­կե­լով Նա­տա­լի­ա­յին, կա­մե­նում է նրան համ­բու­րել): Լա՛վ է, լավ, բա­րիշ­ինք Նա­տա­լի­ա ջան:

 

Այս­տեղ, ըստ Գու­լակ­յա­նի մի­զանս­ցե­նի, Նա­տա­լի­ան ազատ­վե­լով Իսա­յու գր­կից հե­ռա­նում է, սե­ղա­նի շուր­ջը պտտ­վում, ապա նվեր ու­զում: Եվ, երբ Իսա­յին հա­մա­ձայ­նում է նվերն առ­նել, ամուս­նու սպա­սում­նե­րին հա­կա­ռակ, ինքն է Իսա­յուն համ­բու­րում:

 

ԻՍԱ­ՅԻ - (առան­ձին) Սաղ ան­գաճս գնաց: (Համ­բու­րում է Նա­տա­լի­ա­յին): Քու մե պա­չը քա­ռա­սուն թու­ման ար­ժե Նա­տա­լի­ա ջան...

 

Հայտ­նի է՝ Սուն­դուկ­յա­նը խա­ղա­յին տա­րեր­քի բա­ցա­ռիկ զգա­ցո­ղու­թյուն է ու­նե­ցել ՚ ինչ­պես տես­նում ենք, տեքստն է ներշն­չել ռե­ժի­սո­րին, թե­լադ­րել իր տրա­մա­բա­նու­թյունն ու տրա­մադ­րու­թյու­նը: Հե­ղի­նա­կի խոսքն ինք­նին իրադ­րա­յին է, ՚ Գու­լակ­յա­նը բե­մա­կան իրադ­րու­թյու­նը գրա­կան կոն­տեքս­տից ել­նե­լով է կա­ռու­ցել: Մի­զանս­ցենն ընդգ­ծել է հե­րո­սու­հու վար­քագ­ծի հո­գե­բա­նա­կան հա­վաս­տի­ու­թյու­նը: Հան­դի­սա­տե­սը պարզ տե­սել է, թե ինչ­պես է ռե­ժի­սո­րը խա­ղում իրադ­րու­թյան հետ, ինչ­պես է մի վի­ճակն ավարտ­վում, հե­տո սկս­վում մյու­սը ՚ այդ հյուս­ված­քում որ­քան գույ­ներ ու շր­ջա­դար­ձեր կան:

«Խաթաբալա­յի» 1945 թվա­կա­նի բե­մադ­րու­թյան ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում խոս­քա­յին հա­վե­լում­ներ չկան, քիչ են նա՚ կր­ճա­տում­նե­րը: Օրի­նակ, եթե «Խաթաբալա­յի» իր առա­ջին բե­մադ­րու­թյան ժա­մա­նակ Գու­լակ­յա­նը երկ­րորդ արար­վա­ծում Գեոր­գի ՚ Քեթ՚անի երկ­խո­սու­թյան տե­սա­րա­նը կր­ճա­տել էր, ապա կա­տա­կեր­գու­թյու­նը երկ­րորդ ան­գամ բե­մադ­րե­լիս, նա սկզբ­նուն­քո­րեն այդ տե­սա­րանն ամ­բող­ջո­վին պահ­պա­նել է: Տե­սա­րա­նը բա­ցա­հայ­տում է Գեոր­գի նկա­րա­գի­րը: 1927 թվա­կա­նի բե­մադ­րու­թյան մեջ ռե­ժի­սո­րը ծաղ­րել էր նա՚ Մա­սիս­յան­ցին, նրան ներ­կա­յաց­րել իբր՚ նո­րաձ՚ մի Զամ­բա­խով` զար­դար­ված սի­րա­հա­րի ընդ­հա­նուր սա­լո­նա­յին ֆրազ­նե­րով ու ռ՚երանս­նե­րով: «Խաթաբալան» երկ­րորդ ան­գամ բե­մադ­րե­լիս հար­կա­վոր էր Գեոր­գին բնու­թագ­րել Սուն­դուկ­յա­նի մտահ­ղաց­մա­նը հա­մա­ձայն: Ռե­ժի­սո­րի գրա­ռում­ներն ու նշում­ներն ու­սում­նա­սի­րե­լիս տես­նում ենք, որ 1945 թվա­կա­նի բե­մադ­րու­թյու­նում Գեորգն ու­նե­ցել է կրթ­ված, ազ­նիվ մար­դու նկա­րա­գիր: Գու­լակ­յա­նը հե­րո­սին այս ան­գամ ներ­կա­յաց­րել է գիր­քը ձեռ­քին ՚ Մա­սիս­յան­ցի դե­րա­կա­տար Գա­րուշ Խաժակ­յա­նին հանձ­նա­րա­րել. «Պար­զիր ինչ է կար­դում»28:

 

ԳԵՈՐԳ - (մե­նակ, բաճ­կո­նով, սե­ղա­նի մոտ կանգ­նած է) ...Գե­ղեց­կու­թյուն, ու­սում, հարս­տու­թյուն, այդ բո­լո­րը կա, բայց աղ­ջիկն ի՞նչ աղ­ջիկ է, ի՞նչ հաս­կա­ցո­ղու­թյան, ի՞նչ բնա­վո­րու­թյան տեր է. ինչ­պե՞ս իմա­նամ...

 

Ռե­ժի­սորն այս խոս­քե­րը մա­տի­տով ընդգ­ծել է:

Գեոր­գի ՚ Քեթ՚անի երկ­խո­սու­թյան տե­սա­րա­նում, Գեորգն իր մտո­րում­ներն է կի­սում մոր հետ, որ­տե­ղից եր՚ում է Մա­սիս­յան­ցի ՚ մոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, հե­րո­սի մարդ­կա­յին տե­սա­կը, բնա­վոր­ու­թյու­նը: Այս տե­սա­րա­նում, երբ մայ­րը լաց է լի­նում, Գու­լակ­յա­նի նշում­նե­րի հա­մա­ձայն, Գեոր­գը փա­կում է պա­տու­հան­նե­րը, սա­կայն չի փո­խում կար­ծի­քը, մոր թա­խան­ձանք­նե­րին հա­կա­ռակ, չի վս­տա­հում ո՛չ Խամ­փե­րի­ին ՚ ո՛չ էլ Իսա­յուն: Կլոր սե­ղա­նից մայր ու որ­դի հե­ռա­նում են հա­կա­ռակ ուղ­ղու­թյուն­նե­րով:

Ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում հե­տաքր­քիր է նշ­ված բե­մա­դրու­թյան վեր­ջին տե­սա­րա­նը:

Գեոր­գը, երբ վեր­ջա­պես տես­նում է իրա­կան Մարգ­րի­տին, Սուն­դուկ­յա­նի ռե­մար­կի հա­մա­ձայն, մնում է ապ­շած: Գու­լակ­յա­նի ցու­ցումն այլ է եղել: Մա­սիս­յան­ցի դե­րա­կա­տարն այն­պես է գոր­ծել, ասես կան­խա­զգում էր, որ ինչ­-որ բան այն չի լի­նե­լու. չի զար­մա­ցել, հան­գիստ է պա­հել իրեն` զսպ­ված: «Մարգ­րի­տին դի­տում է, գլ­խի ընկ­նում ու չի զար­մա­նում»29,- լու­սանց­քում նշում է ռե­ժի­սո­րը:

Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում Ար­մեն Գու­լակ­յա­նը «Խաթաբալա­յի» բե­մադ­րու­թյու­նից երեք տա­րի անց, նույն սկզ­բուն­քով` տեքս­տի հետ՚ողա­կա­նու­թյամբ, առանց հե­ղի­նա­կի խոս­քը վե­րաձ՚ելու, 1948 թվա­կա­նի հու­նի­սի 5-ին եր­րորդ ան­գամ է բե­մադ­րել «Պե­պոն»:

Նկա­րի­չը դարձ­յալ եղել է Ստե­փան Թար­յա­նը. դե­րե­րում` Զիմ­զի­մով – Հով­հան­նես Ավագ­յան, Լ՚ոն Մսրլ­յան, Էփե­մի­ա - Օլ­գա Գու­լազ­յան, Արուս Ասր­յան, Սի­րան Ալա­վերդ­յան, Պե­պո - Ավետ Ավե­տիս­յան, Գե­ղամ Հա­րու­թյուն­յան, Շուշ­ան – Վար­յա Ստե­փան­յան, Անա­հիտ Մկր­տում­յան, Կե­կել – Ռու­զան­նա Վար­դան­յան, Ամալ­յա Արազ­յան, Մայ­րա­նուշ Պա­րո­նիկ­յան, Գի­քո - Գուր­գեն Գաբ­րի­ել­յան, Մու­րադ Կոս­տան­յան, Կա­կու­լի - Դա­վիթ Մալ­յան, Գ՚որգ Աշ­ուղ­յան, Գի­գո­լի – Թա­թուլ Դի­լաք­յան, Աշ­ոտ Ներ­սիս­յան, Սամ­սոն - Գ՚որգ Աշ­ուղ­յան, Տիգ­րան Բախ­չին­յան:

«Պե­պո­յի» 1948 թվա­կա­նի բե­մադ­րու­թյան ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում, որ՚է բե­մա­վի­ճա­կի նկա­րագ­րու­թյուն, ներ­կա­յաց­ման ար­տա­քին հան­գա­մանք­նե­րին վե­րա­բե­րող որ՚է գրա­ռում չկա: Գու­լակ­յա­նի նշում­նե­րը տեքս­տին են վե­րա­բե­րում: Ռե­ժի­սո­րը խոս­քա­յին հա­վե­լում­ներ չի արել, կր­ճա­տում­նե­րը նույն­պես քիչ են: Հիմ­նա­կա­նում կր­ճատ­ված են գոր­ծող ան­ձանց խո­հերն ու բա­րո­յա­խո­սա­կան դա­տո­ղու­թյուն­նե­րը: Նվա­զա­գույ­նի է հասց­ված պատ­մո­ղա­կա­նու­թյու­նը:

Օրի­նակ, եր­րորդ արար­վա­ծում, գոր­ծո­ղու­թյունն ավե­լի դի­նա­միկ դարձ­նե­լու նպա­տա­կով, Շուշ­ա­նի խրատ­նե­րը, Գի­քո­յի եր­կա­րա­բա­նու­թյուն­նե­րը Գու­լակ­յա­նը կր­ճա­տել է: Նույն արար­վա­ծում ռե­ժի­սո­րը Պե­պո­յի մե­նա­խո­սու­թյանն է մի­աց­րել Պե­պո­յի ու Կե­կե­լի երկ­խո­սու­թյու­նից այն խոս­քե­րը, որ քրոջ հետ զրու­ցե­լիս հե­րոսն Աստ­ծուն է ուղ­ղում:

Եր­րորդ արար­վա­ծում, ըստ հե­ղի­նա­կի, Պե­պո­յի մե­նա­խո­սու­թյու­նը սկս­վում է հետ՚յալ տո­ղե­րով.

 

ՊԵ­ՊՈ - Էսենց էլ աշ­խա՜րք...­ Մարդ գլ­խե­մեն ինչ­րու վու­տը ղուրթ ըլի ու էլի ին­քը սուտ դուրս գա30...

 

Գու­լակ­յա­նի ձ՚ափոխ­մամբ մե­նա­խո­սու­թյու­նը սկս­վել է հետ՚յալ կերպ.

 

ՊԵ­ՊՈ - Էսենց էլ աշ­խա՜րք­... է՛ս է դա­տաս­տանն, էլի՛, Արու­թի­նը թա­լա­նե, Արու­թի­նը զբ­նե, Արու­թի­նը հա­շա ու­տե ու մի՛նք ա՛խ քաշ­ինք ... Նա քեփ անե ու զող անե ու մինք դա՛­ռը - դա՛­ռը լաց ըլինք... Մարդ գլ­խե­մեն ինչ­րու վու­տը ղուրթ ըլի ու էլի ինք սուտ դուրս գա...

 

Մեկ այլ տե­ղում տես­նում ենք` ռե­ժի­սո­րը տե­ղա­փո­խել է Պե­պո­յի հայտ­նի մե­նա­խո­սու­թյան առա­ջին նա­խա­դա­սությունը:

 

ՊԵ­ՊՈ - Գնա՛, Պե­պո, գե­դի­նը լի­զե, խալ­խի վուտ­նե­րուն պ՛աչ արա, նրանց վու­տի ցի՛­խը լկե...

 

Այս խոս­քե­րով ոչ թե սկս­վում, այլ վեր­ջա­նում է մե­նա­խո­սու­թյու­նը: Իրադ­րու­թյունն ըստ հան­գա­մանք­նե­րի որոշ­ա­կի է. հա­ջորդ արար­վա­ծում Պե­պոն  Զիմ­զի­մո­վից  ստիպ­ված  խնդ­րե­լու է այն, ինչն իրեն է պատ­կա­նում, բայց հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով վա­ճա­ռա­կա­նի ձեռ­քում է: Տեքս­տա­յին նման փո­փո­խու­թյան արդ­յուն­քում մե­նա­խո­սու­թյու­նը ոչ մի­այն ընդգ­ծել է հե­րո­սի դրա­մա­տի­կա­կան վի­ճա­կը, այլ՚ կան­խո­րոշ­ել գոր­ծո­ղու­թյան հե­տա­գա ըն­թաց­քը:

Գու­լակ­յա­նը ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կի բո­լոր հատ­ված­նե­րից կր­ճա­տել է Աստ­ված բա­ռը, թո­ղել, որ­պես­զի հե­րոսն այն ար­տա­սա­նի ներ­կա­յաց­ման վեր­ջում` մո­րը հրա­ժեշտ տա­լուց: Պի­ե­սի հա­մա­ձայն` Պե­պո­յի խոսքն ավարտ­վում է հետ՚յալ տո­ղե­րով.

 

ՊԵ­ՊՈ - ...Խղճի լա­ցը հալ­բաթ է՛ն­դուր է ստիղ­ծի Աստուց, վուր հա­րուս­տի արար­մուն­քը լվաց­վի: Մնաք բարով...

Գու­լակ­յանն այս տո­ղե­րը կր­ճա­տել է: Նրա Պե­պոն բանտ է գնում, ասես սու­րը ձեռ­քին ՚ հու­սա­հատ չէ: Պի­ե­սի վեր­ջում ռե­ժի­սո­րը հե­րո­սի շուր­թե­րին է դրել նույն պար­բե­րու­թյու­նից մեկ այլ նա­խա­դա­սու­թյուն:

 

ՊԵ­ՊՈ - Չէ՛ դե­դի էս բա­րա­թը Աս­տուց թուր է դե­վեր ղր­գի ինձ հա­մա­... է՛ս­տով պի­տի կա­րիմ ես սրա գլու­խը...Մ­նաք բա­րով:

 

Ար­մեն Գու­լակ­յա­նի 1948 թվա­կա­նի «Պե­պո» բե­մադ­րու­թյան մա­սին Սա­բիր Ռի­զա՚ը գրում է. «Եթե հա­մե­մա­տենք «Պե­պո­յի» առա­ջին բե­մադ­րու­թյու­նը (1929) վեր­ջի­նի (1948) հետ, ապա պարզ կդառ­նա, որ ռե­ժի­սո­րը հետ՚ողա­կա­նո­րեն հրա­ժար­վել է ար­տա­քին բե­մա­կան էֆեկ­տա­վոր եղա­նակ­նե­րից, էքսպ­րե­սիվ բե­մա­վի­ճակ­նե­րից, ավե­լի ու ավե­լի մո­տե­նա­լով գլ­խա­վոր խնդ­րին` բե­մա­կան կեր­պա­րի նե­րաշ­խար­հի բա­ցա­հայտ­մա­նը»31: Ներ­կա­յաց­ման մա­սին մա­մու­լում կար­դում ենք. «Պե­պո­յի» նոր բե­մադ­րու­թյան մեջ Ա. Գու­լակ­յա­նը աշ­խա­տել է հա­վա­տա­րիմ մնալ Սուն­դուկ­յա­նի դրա­մա­տուր­գի­ա­յի ռե­ա­լիս­տա­կան ոգուն, խու­սա­փե­լով մի շարք թե­րու­թյուն­ներց, որոնք եղել են անց­յալ բե­մադ­րու­թյուն­նե­րի մեջ: Այս բե­մադ­րու­թյու­նը կմ­նա թատ­րո­նի ռե­պեր­տու­ա­րի մեջ որ­պես հա­ջող­ված աշ­խա­տանք»32: Գրել են. «Պե­պոն» ռե­ա­լիս­տա­կան վար­պե­տու­թյամբ ՚ իս­կա­կան ժո­ղովր­դայ­նու­թյամբ հա­գե­ցած ներ­կա­յա­ցում է»33: Գու­լակ­յա­նի բե­մադ­րու­թյու­նը 1948 թվա­կա­նի հու­նի­սի 21-ին, Հայ­կա­կան թա­տե­րա­կան ըն­կե­րու­թյու­նում քն­նար­կել են: Գրա­կա­նու­թյան ՚ ար­վես­տի թան­գա­րա­նում պահ­պան­վել է ներ­կա­յաց­ման քն­նար­կու­մից Վա­վիկ Վար­դան­յա­նի զե­կույ­ցը: «Այս բե­մադ­րու­թյու­նը ոչ մի­այն տար­բեր­վում է նա­խորդ բե­մադ­րու­թյուն­ներց, այլ հա­կոտն­յա պատ­կերն է` ռե­ժի­սո­րի մի­ան­գա­մայն հա­սուն ստեղ­ծա­գոր­ծու­թյան ար­գա­սիք: ... Գու­լակ­յա­նի բե­մադ­րած «Պե­պոն» եր­կար տա­րի­ներ կմ­նա Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում, որ­պես ակա­դե­միկ մի բե­մադ­րու­թյուն, որն իր մո­նո­լի­տու­թյան մեջ հազ­վագ­յուտ եր՚ույթ­նե­րից է»34, - նշել է Վա­վիկ Վար­դան­յա­նը:

 Ու­սում­նա­սի­րե­լով 1945 թվա­կա­նի «Խաթաբալա» ՚ 1948 թվա­կա­նի «Պե­պո» բե­մադ­րու­թյուն­նե­րին վե­րա­բե­րող նյու­թե­րը, քն­նե­լով ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ­նե­րը, ժա­մա­նա­կա­կից­նե­րի հուշ­երն ու հոդ­ված­նե­րը, գա­լիս ենք հետ՚յալ հա­մոզ­ման. եթե նախ­կի­նում գրա­կան նյու­թը Գու­լակ­յա­նի հա­մար բե­մադ­րա­կան ար­տա­քին հնարք­նե­րի, պլա­կա­տա­յին ու պայ­մա­նա­կան լու­ծում­նե­րի առիթ էր, ապա 1935-40-ա­կան թվա­կան­նե­րից սկ­սած, հե­ղի­նա­կի խոս­քը ռե­ժի­սո­րի հա­մար եղել է ելա­կետ, ներշնչ­ման աղբ­յուր, դրու­թյան ու բե­մա­վի­ճա­կի պայ­ման:

Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում, «Պե­պո­յից» (1948թ.) հե­տո, Ար­մեն Գու­լակ­յա­նը բե­մադ­րել է ՚ս եր­կու դա­սա­կան պի­ես` Մ. Լեր­մոն­տո­վի «Դի­մա­կա­հան­դե­սը» (1949 թ.) ՚ Տոլս­տո­յի «Կեն­դա­նի դի­ա­կը» (1951թ.): «Մ. Լեր­մոն­տո­վի «Դի­մա­կա­հան­դե­սը» Գու­լակ­յա­նը մտա­ծում էր բե­մադ­րել դեռ 1936-37 թա­տե­րաշր­ջա­նից` Հ. Ներ­սիս­յա­նի մաս­նակ­ցու­թյամբ գլ­խա­վոր դե­րում, - գրում է Բաբ­կեն Հա­րու­թյուն­յա­նը: - Այդ մտահ­ղա­ցու­մը նա իրա­գոր­ծեց ավե­լի քան տաս տա­րի հե­տո, այն էլ առանց Ար­բե­նին – Ներ­սիս­յա­նի»35:

1947 թվա­կա­նին ռե­ժի­սո­րը փոր­ձել է պի­ե­սը բե­մադ­րել Ռու­բեն Սի­մո­նո­վի հետ: Մի­ա­սին են կա­տա­րել դե­րա­բաշ­խու­մը, քն­նար­կել են բե­մադ­րու­թյան մա­կե­տը, բայց աշ­խա­տան­քը հե­տաձգ­վել է: 1948 թվա­կա­նին, Ար­մեն Գու­լակ­յա­նի որոշ­ման հա­մա­ձայն, Ռու­բեն Սի­մո­նո­վը «Դի­մա­կա­հան­դե­սը» պետք է բե­մադ­րեր մե­նակ: Սի­մո­նո­վը եկել է Եր՚ան, զբաղ­վել նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րով, վե­րա­դար­ձել Մոսկ­վա, սա­կայն, սկզ­բում առող­ջա­կան վի­ճա­կի, իսկ ավե­լի ուշ զբաղ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով, «Դի­մա­կահն­դե­սի» բե­մադ­րա­կան աշխ­տանք­նե­րը շա­րու­նա­կել չի կա­րո­ղա­ցել:

Լեր­մոն­տո­վի դրա­ման Գու­լակ­յա­նը բե­մադ­րել է առանց Ռու­բեն Սի­մո­նո­վի: Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում ռե­ժի­սո­րը «Դի­մա­կա­հան­դեսն» առա­ջին ան­գամ հան­դի­սա­տե­սին է ներ­կա­յաց­րել 1949 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 2-ին: Հայտ­նի են դե­րա­կա­տար­նե­րի անուն­ներն` Ար­բե­նին – Վա­ղարշ Վա­ղարշ­յան, Վահ­րամ Փա­փազ­յան, Նի­նա - Մե­տաքս­յա Սի­մոն­յան, Կա­զա­րին - Գե­ղամ Հա­րու­թյուն­յան, Շպ­րիխ - Ավետ Ավե­տիս­յան, Զվեզդիչ - Գարուշ Խաժակյան, Բա­րո­նու­հի Շտ­րալ - Ամալ­յա Արազ­յան, Սի­րան Ալա­վերդ­յան, Անհայտ - Հրաչյա Ներ­սիս­յան: Մաս­սա­յա­կան տե­սա­րան­նե­րում` Արուս Ասր­յան, Մու­րադ Կոս­տան­յան, Վա­ղի­նակ Մար­գու­նի, Թա­թուլ Դի­լաք­յան, Օրի Բու­նի­ա­թյան, Գե­ղամ Աֆ­րիկ­յան, Ֆրուն­զե Դով­լա­թյան, Գ՚որգ Աշ­ուղ­յան, Հո­վակ Գա­լո­յան:

Բե­մադ­րու­թյան նկար­չա­կան ձ՚ավո­րումն իրա­կա­նաց­րել են Մի­քա­յել Արուտչ­յա­նը ՚ Վա­սի­լի Վար­դան­յա­նը, երաժշ­տու­թյան հե­ղի­նակն է եղել Արամ Խաչատր­յա­նը:

«Դի­մա­կա­հան­դե­սի» երաժշ­տու­թյունն Արամ Խաչա­տրյա­նը գրել էր շատ ավե­լի վաղ` 1941 թվա­կա­նին, պա­տե­րազ­մից առաջ, Եվ­գե­նի Վախ­տան­գո­վի ան­վան թատ­րո­նի «Դի­մա­կա­հան­դես» բե­մադ­րու­թյան հա­մար: Գու­լակ­յա­նը ցան­կա­ցել է, որ Խաչատր­յա­նի երաժշ­տու­թյու­նը հն­չի նա՚ իր ներ­կա­յաց­ման մեջ: 1949 թվա­կա­նին կոմ­պո­զի­տորն ըն­կե­րոջ խնդ­րան­քով վե­րամ­շա­կել է Վատ­թան­գո­վի թատ­րո­նի հա­մար գր­ված երաժշ­տու­թյու­նը, Գու­լակ­յա­նի հրա­վե­րով եկել Եր՚ան: «Երբ Գու­լակ­յա­նը բե­մադ­րում էր «Դի­մա­կա­հան­դե­սը», Արամ Խաչատր­յա­նը նրա հրա­վե­րով եկել էր Եր՚ան, հե­տը բե­րել այդ դրա­մա­յի հա­մար գրած, այժմ ար­դեն հայտ­նի երաժշ­տու­թյու­նը : ...Ն­րա մի շարք ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մար ինքն էր երաժշ­տու­թյուն գրել: Ասել է, հիշ­ե­լու, խո­սե­լու շատ բան կար: Հե­տո Արամ Իլ­յի­չը մո­տե­ցավ դաշ­նա­մու­րին ՚ մեզ հա­մար, հե­ղի­նա­կի կա­տար­մամբ, հն­չեց այդ հռ­չա­կա­վոր երաժշ­տու­թյու­նը: Տե՜ր աստ­ված, դա ինչ պատ­կեր էր, ինչ տե­սա­րան»36, - հիշ­ում է Մու­րադ Կոս­տան­յա­նը:

Ինչ­պես Արամ Խաչատր­յա­նի, այն­պես էլ Մի­քա­յել Արուտչ­յա­նի հետ Ար­մեն Գու­լակ­յա­նը եր­կար ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պարհ էր ան­ցել: 1933 թվա­կա­նից սկ­սած նրանք մի­ա­սին բե­մադ­րել էին «Մակ­բե­թը», «ֆի­գա­րո­յի ամուս­նու­թյու­նը», «Ու­րիշ­ի երե­խան», «Ամպ­րո­պը», «Շահ­նա­մեն», «Օթել­լոն»: «Դի­մա­կա­հան­դե­սի» բե­մադ­րու­թյու­նը նրանց վեր­ջին հա­մա­տեղ աշ­խա­տանքն է եղել: «Ա. Գու­լակ­յա­նը, Մ. Արուտչ­յա­նը ՚ նրանց հետ աշ­խա­տող երի­տա­սարդ նկա­րիչ Վա­սի­լի Վար­դան­յա­նը զուսպ, հա­կիրճ, սա­կայն խո­րա­պես հա­մո­զիչ հնար­նե­րով ստեղ­ծել էին Պե­տեր­բուր­գի արիս­տոկ­րա­տա­կան աշ­խար­հի ար­տա­հայ­տիչ պատ­կե­րը,- գրում է Ալեք­սանդր Քո­չար­յա­նը,- ըն­դար­ձակ, բայց սա­ռը դահ­լիճ­ներ, ձյու­նա­ճեր­մակ սյու­նաշ­ա­րեր, աշ­տա­նակ­ներ, խոր­քում գո­ռո­զա­բար բարձ­րա­ցած Ծո­վա­կա­լու­թյան շեն­քի աշ­տա­րա­կը` որ­պես հա­կադ­րու­թյուն բե­մի սգո հար­դա­րան­քին: Ամեն ինչ իմաս­տա­վոր­ված էր... Առանձ­նա­պես աչ­քի էին ընկ­նում զգեստ­նե­րը` «պե­տեր­բուրգ­յան նր­բա­ճաշ­ա­կու­թյամբ» ՚ պար­զու­թյամբ»37:

Տպա­վո­րիչ է եղել ներ­կա­յաց­ման ռե­ժի­սո­րա­կան բնա­բա­նը: Գու­լակ­յա­նի ՚ Արուտչ­յա­նի մտահ­ղաց­մամբ` փակ վա­րա­գույ­րի վրա նկար­ված է եղել հս­կա­յա­կան դի­մակ, որը ներ­կա­յա­ցու­մը սկ­սե­լուն պես բարձ­րա­ցել է վեր, տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել, ասես ռե­ժի­սո­րը հե­ղի­նա­կի հետ փոր­ձում է մեր­կաց­նել դի­մա­կա­վոր հա­սա­րա­կու­թյա­նը:

Ար­մեն Գու­լակ­յա­նի «Դի­մա­կա­հան­դե­սը» բե­մադ­րու­թյան ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կը չի պահ­պան­վել: Գրա­կա­նու­թյան ՚ ար­վես­տի թան­գա­րա­նում կան բե­մադ­րու­թյա­նը վե­րա­բե­րող այլ նյու­թեր` նա­մակ­ներ, ներ­կա­յա­ցու­մից լու­սան­կար­ներ, Գու­լակ­յա­նի գրա­ռում­նե­րը բե­մադ­րու­թյան մա­սին: «Դի­մա­կա­հան­դե­սը» հար­կա­վոր է բա­նալ որ­պես սո­ցի­ա­լա­կան դրա­մա, որը վառ կեր­պով բա­ցատ­րում է նի­կո­լա՚յան դա­րաշր­ջա­նը,- գրել է ռե­ժի­սո­րը: - «Դի­մա­կա­հան­դեսն» այն երկն է, որի բե­մադ­րու­թյու­նը ցու­ցադ­րում է տվ­յալ թատ­րո­նի քա­ղա­քա­կան, թա­տե­րա­կան կուլ­տու­րա­յի զար­գաց­ման աս­տի­ճա­նը»38: Գու­լակ­յա­նի հա­մար էա­կան է եղել տպա­վո­րիչ կեր­պով ներ­կա­յաց­նել ոչ մի­այն Ար­բե­նի­նի դրա­ման, այլ՚ հե­րո­սին շր­ջա­պա­տող հա­սա­րա­կա­կան մի­ջա­վայրն ու նրա ազ­դե­ցու­թյու­նը: Ինչ­պես պի­ե­սում է գր­ված, այն­պես էլ Գու­լակ­յա­նի բե­մադ­րու­թյու­նում, տե­սա­րան­նե­րի թվի ու­ղիղ կե­սը` տա­սից հին­գը, ներ­կա­յաց­րել են պե­տեր­բուրգ­յան հա­սա­րա­կու­թյան կյան­քը: Խաղա­տուն, դի­մա­կա­հան­դես, պա­րա­հան­դես, կր­կին խա­ղա­տուն` այս տե­սա­րան­նե­րում ռե­ժի­սո­րը ման­րա­մասն ներ­կա­յաց­րել է այն հա­սա­րա­կու­թյա­նը, որի ծնունդն է Ար­բե­նի­նը: Լու­սան­կար­ված է այն տե­սա­րա­նը որ­տեղ, թղ­թա­խա­ղի ժա­մա­նակ, Ար­բե­նի­նը Զվեզ­դի­չի մուն­դի­րի թ՚ից դուրս է բե­րում թաքց­րած խա­ղա­թուղ­թը (որն, ինչ­պես հայտ­նի է պի­ե­սից, Ար­բե­նինն ինքն էր դրել Զվեզ­դի­չի թ՚ի տակ):

Խաղաթղ­թի սե­ղա­նի շուրջ հա­վաք­ված են բարձ­րա­տոհ­միկ պա­րոն­ներ: Նրան­ցից եր­կու­սը զին­վո­րա­կան հա­մազ­գեստ են կրում, մե­կը` ֆրակ, սե­ղա­նի աջ կող­մում նս­տած է Կա­զա­րի­նը (Գե­ղամ Հա­րու­թյուն­յա­նը), ձա­խում իշ­խան Զվեզ­դիչն է կանգ­նած (Գա­րուշ Խաժակ­յա­նը): Փա­փազ­յան - Ար­բե­նի­նը նս­տած է նրանց միջ՚ ՚ ներ­կա­նե­րին ցույց է տա­լիս, թե Զվեզ­դի­չը որ­տեղ է թաքց­րել խա­ղա­թուղ­թը: Լու­սան­կարն ուշ­ա­դիր դի­տե­լիս նկա­տում ենք, որ դե­րա­սան­նե­րից յու­րա­քանչ­յու­րին Գու­լակ­յանն առան­ձին խն­դիր է տվել: Զին­վո­րա­կան­նե­րից մե­կը` լայն բա­ցած աչ­քե­րով, զար­մա­ցած Ար­բե­նի­նին է նա­յում, մյուսն` աջ հոն­քը վեր, հա­յաց­քով ոտ­քից գլուխ չա­փում է իշ­խա­նին: Կա­զա­րի­նը նս­տած է խա­ղաթղ­թե­րը ձեռ­քին, սպա­սում է, թե երբ խա­ղը կշա­րու­նա­կեն: Շփոթ­ված տեսք ու­նի Զվեզ­դի­չի դե­րա­կա­տա­րը: Նա տա­րա­կու­սած նա­յում է Ար­բե­նի­նի ձեռ­քին, ասես չի հաս­կա­նում` ինչ է կա­տար­վում: Փա­փազ­յան - Ար­բե­նի­նը աջ ձեռ­քում պա­հում է խա­ղա­թուղ­թը, հա­յաց­քը գո­հու­նա­կու­թյուն է ար­տա­հայ­տում ՚ հեգ­նանք, նս­տած է, սա­կայն գլու­խը չի բարձ­րաց­նում, հոն­քե­րի տա­կից է նա­յում կանգ­նած Զվեզ­դի­չին:

Ուշ­ա­դիր նա­յե­լով նրանց տես­նում ենք, որ, ռե­ժի­սո­րի ցու­ցու­մի հա­մա­ձայն, յու­րա­քանր­յուր կեր­պար այս­տեղ ան­հա­տա­կա­նաց­ված է, ամեն մեկն իր խառն­վածքն, իր բնա­վո­րու­թյունն ու կեն­սագ­րու­թյունն ու­նի:

Գու­լակ­յա­նը 19-րդ դա­րի 30-40-ա­կան թվա­կան­նե­րի պե­տեր­բուրգ­յան հա­սա­րա­կու­թյան բար­քե­րը հե­տաքր­քիր է բնու­թագ­րել պա­րա­հան­դե­սի տե­սա­րա­նում: «...Հա­կա­ռակ լեր­մոն­տով­յան տեքս­տի, Գու­լակ­յա­նը պա­րա­հան­դե­սի տե­սա­րան էր բե­րում Շպ­րի­խին, այդ վաշ­խա­ռու­ին ՚ բան­սար­կու­ին, - գրում է Սա­բիր Ռի­զա՚ը: - Խաղա­տա­նը Շպ­րիխ - Ավե­տիս­յանն ավե­լի հա­մեստ էր պա­հում իրեն, նա հա­մակ ուշ­ադ­րու­թյուն էր, որ­սում էր տա­նուլ տվո­ղի ամեն մի հա­ռա­չան­քը ՚ եր­ջա­նիկ ճի­չը. առա­ջի­նին նա պարտք կտա, իսկ երկ­րոր­դից կս­տա­նա պարտ­քը` տո­կոս­նե­րով: Պա­րա­հան­դե­սում Շպ­րի­խը ծան­րու­մեծ ետու­ա­ռաջ էր անում, <...> չէ՞ որ այս­տեղ շա­տե­րը նրա պար­տա­պան­ներն են: Պա­րա­հան­դե­սում Շպ­րիխ - Ավե­տիս­յա­նը դառ­նում է գրե­թե կենտ­րո­նա­կան ֆի­գուր, ՚ դա ու­ներ իր տրա­մա­բա­նու­թյու­նը, եթե նման ստա­հա­կը բա­նի տեղ չի դնում այդ ազն­վա­կան­նե­րին, ապա սրանք իս­կա­պես որ ոչն­չու­թյուն են»39:

Ավետ Ավե­տիս­յա­նի Շպ­րիխն այս տե­սա­րա­նում խոսք չի ու­նե­ցել, սա­կայն, ինչ­պես Սա­բիր Ռի­զա՚ն է նշում. «Ու­րիշ­ի կեր­պար­նե­րի տեքս­տից շատ բան էր ասում»: Պի­ե­սում նման տե­սա­րան չկա: Գու­լակ­յանն է դե­րա­սա­նի առաջ այդ խն­դի­րը դրել: Ռե­ժի­սո­րը Շպ­րի­խին բե­րել է առա­ջին գիծ, հան­դի­սա­տե­սին մի պահ շե­ղել գլ­խա­վոր թե­մա­յից, ՚ երկ­րոր­դա­կան թվա­ցող այդ գոր­ծող ան­ձը ոչ մի­այն ար­ժե­քա­վոր­վել է ինք­նին, ներ­կա­յա­ցել վաշ­խա­ռու­ին բնո­րոշ գծե­րով ու գույ­նե­րով, այլ՚ իմաս­տա­վո­րել է պա­րա­հան­դե­սի ողջ տե­սա­րա­նը: «Դի­մա­կա­հան­դես» բե­մադ­րու­թյան լու­սան­կար­նե­րը դի­տե­լիս տես­նում ենք, որ Գու­լակ­յա­նը յու­րա­քանչ­յուր տե­սա­րան ման­րա­մասն է մշա­կել: Ներ­կա­յաց­ման ար­տա­քին ձ՚ավո­րու­մից բա­ցի` գոր­ծող ան­ձանց բնու­թագ­րա­կան ման­րա­մաս­նե­րից մինչ՚ հո­գե­վի­ճա­կի առաջ­նա­յին ու երկ­րոր­դա­կան պլան­նե­րը նրա հա­մար կար՚որ են եղել: «Ար­ժեք էր տա­լիս բե­մա­կան ման­րուք­նե­րին,- հիշ­ում է Ռու­բեն Զար­յա­նը: - Ասում էր, թե դրանք թե՚ անն­կա­տե­լի, բայց զգա­լի դեր են խա­ղում կեր­պար ստեղ­ծե­լիս:

«Դի­մա­կա­հան­դե­սի» փոր­ձից հիշ­ում եմ Նի­նա­յի դե­րա­կա­տա­րու­հուն` Մե­տաքս­յա Սի­մոն­յա­նին տված մի խոր­հուրդ...

Նա­խորդ օր­վա փոր­ձին Գու­լակ­յանն ասել էր դե­րա­սանու­հուն, որ­պես­զի Ար­բե­նի­նի ՚ Նի­նա­յի դի­ա­լոգն, ըստ բեմա­վի­ճա­կի, քա­րա­ցած չլի­նի, մի ան­գամ սեն­յա­կի մի անկ­յու­նից մյուսն անց­նի` ի հա­կադ­րու­թյուն ամուս­նու հո­գե­կան վի­ճա­կի (որ ին­քը չի նկա­տում), ան­փույթ, կար­ծես ոչինչ չի պա­տա­հել:

Դե­րա­սա­նու­հին ճշ­տու­թյամբ կա­տա­րեց ռե­ժի­սո­րի պա­հան­ջը: Այս ան­գամ Նի­նա­յի այդ ան­ցու­մը նա հարս­տաց­րեց մի ման­րա­մաս­նով.

- Երբ անց­նում ես` աչքդ մի պահ, շատ կարճ, գցիր դի­մա­ցի հա­յե­լուն: Ստու­գիր տեսքդ: Ձեռքդ տար դե­պի մա­զերդ ՚ մի արագ շար­ժու­մով կար­գի բեր սանր­վածքդ: Կի­նը, այն էլ երի­տա­սարդ, չի կա­րող հա­յե­լու մո­տով անց­նել ՚ մի թեթ՚ հա­յաց­քով չս­տու­գել իրեն...»40:

Առա­ջին հա­յաց­քից թվում է ռե­ժի­սորն ըն­դա­մե­նը դե­րա­սա­նու­հու խաղն ավե­լի օր­գա­նա­կան, ավե­լի տպա­վո­րիչ դարձ­նե­լու հա­մար է տվել այդ ցու­ցու­մը: Սա­կայն խն­դիրն այլ է: Այս տե­սա­րա­նում, ինչ­պես ցան­կա­ցած ըն­թեր­ցո­ղի, հան­դի­սա­տե­սի, այն­պես էլ Գու­լակ­յա­նի հա­մար առաջ­նա­յի­նը ոչ թե Նի­նա­յի վար­քա­գիծն է, այլ Ար­բե­նի­նի հո­գե­վի­ճա­կը: Ար­բե­նի­նի զայ­րույթն ընդգ­ծե­լու նպա­տա­կով ռե­ժի­սո­րը նրան թո­ղել է պաս­սիվ դիր­քում, հե­րո­սու­հուն է բե­րել առա­ջին պլան ՚ Նի­նա­յի ան­փույթ վար­քա­գիծը հա­յե­լու առաջ, հան­դի­սա­տե­սի աչ­քե­րում է՛լ ավե­լի է սաստ­կաց­րել Ար­բե­նի­նի վր­դով­մուն­քը:

Հե­տաքր­քիր է ոչ մի­այն այն, որ Գու­լակ­յա­նը հե­րո­սի ապ­րում­ներն ընդգ­ծե­լիս խու­սա­փել է ճա­կա­տա­յին լու­ծում­նե­րից, այլ՚ այն, որ տե­սա­րա­նը բե­մադ­րե­լիս ռե­ժի­սո­րը պարզ պատ­կե­րաց­րել է հան­դի­սա­տե­սի ներ­կա­յու­թյունն ու նրան անն­կատ խա­ղի մեջ ներ­քաշ­ե­լու եղա­նա­կը:

Ար­բե­նի­նի մա­սին Գու­լակ­յա­նի գրա­ռում­նե­րում կար­դում ենք. «Ար­բե­նի­նը կորց­րել է հա­վա­տը մար­դու նկատ­մամբ: Նա մա­հա­պատ­ժի է են­թար­կում լույ­սը»: Ռե­ժի­սո­րը կա­տար­սիս բա­ռը չի գոր­ծա­ծում, սա­կայն կար՚որում է երկ­յու­ղի ՚ կա­րեկ­ցու­թյան զգա­ցու­մը: «Ար­բե­նինն ատե­լի է, - գրում է նա, - սա­կայն կոր­ծան­վե­լով կա­րեկ­ցանք է առա­ջաց­նում»41:

Ռու­բեն Սի­մո­նո­վի նա­մակ­ներն ըն­թեր­ցե­լիս տես­նում ենք, որ դեռ 1947 թվա­կա­նին Գու­լակ­յանն Ար­բե­նի­նի դե­րում Փա­փազ­յա­նին նկա­տի է ու­նե­ցել: Սա­կայն նա ներ­կա­յա­ցու­մը սկ­սել է պատ­րաս­տել Վա­ղարշ­յա­նի հետ, ՚ հե­տո մի­այն` 1951 թվա­կա­նին, Փա­փազ­յա­նին ընդգր­կել է ար­դեն պատ­րաս­տի բե­մադ­րու­թյան մեջ: Վա­ղարշ­յանն Ար­բե­նի­նի դե­րում առա­ջին ան­գամ էր հան­դես գա­լու: Փա­փազ­յա­նը 1927 թվա­կա­նին Թիֆ­լի­սի Ար­տիս­տա­կան թատ­րո­նում բե­մադ­րել էր «Դի­մա­կա­հան­դե­սը» ՚ ինքն էլ խա­ղա­ցել գլ­խա­վոր դե­րը: Գու­լակ­յա­նի հա­մար Վա­ղարշ­յա­նի հետ նոր բե­մադ­րու­թյուն ստա­նալն եղել է ավե­լի հեշտ: Հատ­կա­պես «Դի­մա­կա­հան­դե­սում» ռե­ժի­սորն առանձ­նա­հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­րել դե­րա­սա­նա­կան «ան­սամբ­լին»: Նա հա­մախմ­բա­յին թատ­րո­նի կողմ­նա­կիցն էր, Փա­փազ­յա­նը` ինք­նա­կենտ­րոն խա­ղի: Ուս­տի, ավե­լորդ բար­դու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար Գու­լակ­յա­նը նա­խընտ­րել է բե­մադ­րու­թյու­նը պատ­րաս­տել Վա­ղարշ­յա­նի հետ: Հե­տա­գա­յում, երբ ներ­կա­յա­ցու­մը պատ­րաստ է եղել, ռե­ժի­սո­րը դե­րա­սա­նա­կան կազ­մի մեջ է ընդգր­կել նա՚ Փա­փազ­յա­նին:

«Հայտ­նե­ցի Գու­լակ­յա­նին, որ եր­կու օր առաջ Ակա­դե­մի­ա­յի ար­վես­տի պատ­մու­թյան ՚ տե­սու­թյան սեկ­տո­րի աշ­խա­տա­կից­նե­րի հան­դի­պումն էր Փա­փազ­յա­նի հետ ու ող­բեր­գու­ի երկր­պա­գու­նե­րը, այդ թվում ՚ Մար­տի­րոս Սար­յա­նը, ցան­կու­թյուն հայտ­նե­ցին տես­նել նրան նա՚ Ար­բե­նի­նի դե­րում,- գրում է Ռու­բեն Զար­յա­նը: - Հարց­րի, թե ին­քը որ­պես թատ­րո­նի ղե­կա­վար ՚ ներ­կա­յաց­ման հե­ղի­նակ, կըն­դա­ռա­ջի՞ մի այդ­պի­սի խնդ­րան­քի:

- Ան­պայ­ման:

Եվ ավե­լաց­րեց.

- Կար­ծում եմ շատ հե­տաքր­քիր կլի­նի»42:

Ռե­ժի­սո­րը Փա­փազ­յա­նի փոր­ձե­րին քիչ է մի­ջամ­տել, թո­ղել է, որ Ար­բե­նի­նի նոր դե­րա­կա­տարն ազատ գոր­ծի: Եկել է նա­յել, հազ­վագ­յուտ դեպ­քե­րում մեկ­-եր­կու խոր­հուրդ տա­լուց հե­տո կր­կին դուրս է գնա­ցել: «Ար­բե­նինն, ինչ­պես հայտ­նի է, վշ­տից խե­լա­գար­վում է: Փա­փազ­յա­նը, որ միշտ փոր­ձում էր հա­զիվ այն­քան, որ խա­ղըն­կեր­ներն իմա­նան իր շար­ժու­մը բե­մում, ՚ կա­րո­ղա­նան հետ՚ել իրեն, իսկ բա­ռե­րը քթի տակ էր ասում, այս ան­գամ մի ան­հաս­կա­նա­լի մղու­մով փոր­ձեց այն­պես, որ բո­լոր ներ­կա­նե­րը փշա­քաղ­վե­ցին: Թվաց, թե մարդն իս­կա­պես կորց­նում է խել­քը, - հիշ­ում է Զար­յա­նը: - Երբ (Գու­լակ­յա­նի հետ - Գ. Վ.) աս­տի­ճան­նե­րով բարձ­րա­նում էինք վեր <...> նա ձեռ­քը դրեց ու­սիս, որ եր­բեք արած չկար <...> Փա­փազ­յա­նի հան­դեպ ու­նե­ցած վե­րա­բեր­մուն­քից ինձ բա­ժին էր հա­սել.

- Այդ ինչ արեց, ա՛յ մարդ:

Դա­դար տվեց ու կանգ առավ:

- Ի՞նչ եք կար­ծում մի ու­րիշն էլ կա­րո՞ղ է:

Ձայն չհա­նե­ցի ՚ ին­քը պա­տաս­խա­նեց իր իսկ հար­ցին:

- Չեմ կար­ծում»43:

Թվում է` նույն բե­մադ­րու­թյամ մեջ շատ տար­բեր չէ­ին կա­րող լի­նել Վա­ղարշ­յա­նի ՚ Փա­փազ­յա­նի Ար­բե­նին­նե­րը, բայց, այ­նու­ա­մե­նայ­նիվ, տար­բեր են եղել: Հայտ­նի է` Վա­ղարշ­յա­նը իր ար­տիս­տա­կան նկա­րագ­րով եղել է գա­ղա­փա­րա­մետ դե­րա­սան, մտ­քի ՚ իդե­ա­լի ար­տիստ: Եվ այս տե­սանկ­յու­նից, նա Ար­բե­նի­նի վար­քագ­ծում ընդգ­ծել է ոչ թե խա­ղա­մո­լի հատ­կա­նիշ­ներն, այլ հո­գու ազն­վու­թյու­նը: Նրա ներ­կա­յաց­րած Ար­բե­նի­նը եղել է վե­րա­փոխ­ված մարդ, ով փոր­ձում է կյանք վե­րա­դառ­նալ, գտել է իր սերն ու հո­գու ան­դոր­րը: Վա­ղարշ­յա­նի դե­րա­կա­տար­մամբ տպա­վո­րիչ են եղել Ար­բե­նի­նի մե­նա­խո­սու­թյուն­նե­րը: Ծա­վա­լուն մե­նա­խո­սու­թյուն­ներն, «հրա­պա­րա­կա­խո­սա­կան շեշ­տի անվ­րեպ մի­ջամ­տու­թյամբ»44, ար­տա­սա­նել է այն­պես, որ հան­դի­սա­տե­սի ական­ջից չի վրի­պել ոչ մի խոսք. կար՚որել է բա­ռի իմաս­տը: Ի տար­բե­րու­թյուն Վա­ղարշ­յա­նի, Փա­փազ­յա­նը շատ ան­գամ ինք­նա­կամ կր­ճա­տել է հե­ղի­նա­կի խոս­քը, բա­ռեր ավե­լաց­րել, բայց գոր­ծել է այն­քան հա­մո­զիչ, որ Գու­լակ­յա­նը չի մի­ջամ­տել: «...Կար­դում ենք չորս տող Լեր­մոն­տո­վի «Դի­մա­կա­հան­դե­սի» երկ­րորդ պատ­կե­րում,- գրում է Հեն­րիկ Հով­հան­նիս­յա­նը: - Դեմ դի­մաց կանգ­նած են Ար­բե­նի­նը ՚ իշ­խան Զվեզ­դի­չը, որի ձեռ­քին ճա­կա­տագ­րա­կան ապա­րան­ջանն է.

 

Ար­բե­նին. ... ցույց տվեք տես­նեմ.

Իրոք որ չք­նաղ ապա­րան­ջան է, կար­ծես ինչ­-որ տեղ

Ինքս տե­սել եմ այս­պի­սի մի բան, որ­քան հիշ­ում եմ...

Հա՜, սպա­սե­ցեք... Ան­կա­րե­լի է : Ոչ, մո­ռա­ցել եմ...

 

Նա (Փա­փազ­յա­նը - Գ. Վ.) վերց­նում էր ապա­րան­ջա­նը ՚ չորս տո­ղից թող­նում մեկ ու կես տող իր բա­ռե­րով.

 

Փա­փազ­յան. Տես­նեմ հա­պա...

Ոս­կեր­չա­կան ար­վես­տի մի հո­յա­կապ նմուշ...

 

Այս­քանն ըն­դա­մե­նը, ՚ մի պահ ուշ­ա­դիր նա­յում էր, մի­այն մի պահ ու թաքց­նում հե­տաքրք­րու­թյու­նը... Իշ­խա­նի հա­յացքն ուղղ­վում էր ապա­րան­ջա­նին, Փա­փազ­յա­նը նա­յում էր նրան, իշ­խա­նը բարձ­րաց­նում էր հա­յաց­քը, Փա­փազ­յա­նի դեմ­քը դառ­նում էր ան­տար­բեր: Նա վե­րա­դարձ­նում էր ապա­րան­ջա­նը <...> շատ հան­գիստ ՚ հանգս­տու­թյան մեջ անո­րոշ մի բան. ու­զում էր մի բան հիշ­ել: Խոս­քերն այլ՚ս ավե­լորդ էին. դե­րա­սա­նի կա­մա­յին նշան­ներն անդ­րա­դարձ­նում էին ոչ մի­այն տեքս­տը, այլ՚ տեքս­տից ավե­լին... Իշ­խա­նը գնում էր դե­պի ձախ ՚ դուրս, Ար­բե­նի­նը` աջ ու մի պահ հետ էր դառ­նում, երբ իշ­խանն այլ՚ս բե­մում չէր, կար­ճատ՚ մի հա­յաց­քով մե­խում էր նրան այն­տեղ` հեռ­վում ՚ արագ դուրս գա­լիս: Հետ դառ­նա­լը ՚ նա­յե­լը մի ակ­նարկ էր, թե ապա­րան­ջա­նը մնաց մտ­քում, ՚ ապա­րան­ջա­նի հետ իր հա­մար անո­րոշ ու զսպ­ված մի տագ­նապ: Տեքս­տը կր­ճա­տում էր, բայց ամ­բողջ տե­սա­րանն անց­նում էր տեքս­տի ստեղ­ծած իրադ­րու­թյան մեջ»45:

Քն­նա­դատ­նե­րը Փա­փազ­յա­նի Ար­բե­նի­նը շեքս­պիր­յան որա­կի դեր են հա­մա­րել: Եթե Վա­ղարշ­յա­նի Ար­բե­նի­նը եղել է բարձ­րա­տոհ­միկ ազն­վա­կան` գե­ղե­ցիկ ՚ մշակ­ված շար­ժուձ՚ի, նր­բա­գեղ վար­վե­ցո­ղու­թյան, իր խոս­քի ՚ ժպի­տի գի­նը իմա­ցող անձ­նա­վո­րու­թյուն, ապա Փա­փազ­յա­նի Ար­բե­նի­նը եր՚ելի ան­հատ լի­նե­լով հան­դերձ, առա­ջին իսկ մուտ­քից ներ­կա­յա­ցել է դառ­նա­ցած ու վշ­տա­ցած: Մշ­տա­կան հեգ­նանք է խա­ղա­ցել նրա թե՛ դեմ­քին ՚ թե՛ խոս­քի ել՚էջ­նե­րում: «Նա (Փա­փազ­յան - Ար­բե­նի­նը - Գ. Վ.) տր­տում է ՚ հոգ­նած, շատ է հոգ­նած մարդ­կան­ցից, ժա­մա­նա­կից, մի­ջա­վայ­րից: ...Սա մի բա­ցա­ռիկ հե­րոս է, որ գի­տե իր բա­ցա­ռիկ լի­նե­լը, սո­վոր է իրեն ամեն­քից վեր դա­սել, լի­նել բարձ­րա­միտ ՚ ար­հա­մար­հող»46, - գրում է Լ՚ոն Հախ­վերդ­յա­նը: Նա Փա­փազ­յա­նի Ար­բե­նինին ան­վա­նում է «դի­վա­յին հո­գի»: Եթե Վա­ղարշ­յա­նի Ար­բե­նի­նի հա­մար Նի­նա­յի սերն առա­ջին պլա­նում է եղել, սեր որ սկզ­բում փր­կել է նրան, իսկ հե­տո` խե­լա­գա­րու­թյան հասց­րել, ապա Փա­փազ­յա­նի դեպ­քում. «Նի­նա­յի սերն այս Ար­բե­նի­նի եր­ջան­կու­թյու­նը չէ,- նա չի կա­րող եր­ջա­նիկ լի­նել,- այլ բա­րո­յա­կան հե­նա­րանն է մի­ակ»47:

Գու­լակ­յանն իր գրա­ռում­նե­րում նշել է. «Ար­բե­նինն ատե­լի է», նա՚ ընդգ­ծել. «Դի­մա­կա­հան­դեսը» հար­կա­վոր է բե­մադ­րել որ­պես սո­ցի­ա­լա­կան դրա­մա»: Քն­նե­լով Փա­փազ­յա­նի ՚ Վա­ղարշ­յա­նի դե­րա­կա­տա­րում­նե­րը, տես­նում ենք, որ տար­բեր լի­նե­լով հան­դերձ, եր­կուսն էլ եղել են Գու­լակ­յա­նի մտահ­ղաց­մա­նը հա­մա­ձայն. Փա­փազ­յա­նի Ար­բե­նի­նը` կեր­պա­րի ըմբռն­ման տե­սանկ­յու­նից, Վա­ղարշ­յա­նի­նը` դի­մա­կա­վոր հա­սա­րա­կու­թյա­նը քն­նա­դա­տե­լու: Բեր­ված զու­գա­հեռ­ներն ու­նեն նա՚ այլ իմաստ: Այն, որ Վա­ղարշ­յանն ու Փա­փազ­յա­նը նույն բե­մադ­րու­թյան մեջ, առանց դե­կոր ու մի­զանս­ցեն փո­խե­լու, Ար­բե­նի­նին տար­բեր տե­սանկ­յուն­նե­րից մեկ­նա­բա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­ցել, ինք­նին խո­սում է Գու­լակ­յա­նի ռե­ժի­սո­րա­կան ար­վես­տի մա­սին: Ինչ­պես իր ռե­ժի­սո­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան հա­սուն շր­ջա­նի մյուս բե­մադ­րու­թյուն­նե­րում, այն­պես էլ «Դի­մա­կա­հան­դե­սում» Գու­լակ­յա­նը դե­րա­սան­նե­րին ստեղ­ծա­գոր­ծե­լու լայն հնա­րա­վո­րու­թյուն է տվել:

Եթե Սուն­դուկ­յա­նի «Խաթաբալա» (1945թ.) ՚ «Պե­պո» (1948 թ.) բե­մադ­րու­թյուն­նե­րի ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ­նե­րի հե­տա­զո­տու­թյու­նը ցույց է տա­լիս, թե Գու­լակ­յա­նը 1945-50-ա­կան թվա­կան­նե­րին պի­ե­սի վրա ինչ­պես է աշ­խա­տել` առանց հե­ղի­նա­կի մտահ­ղա­ցու­մը ձ՚ափո­խե­լու, առանց խոս­քա­յին հա­վե­լում­նե­րի ու ավե­լորդ կր­ճա­տում­նե­րի, ինչ­պես է բե­մա­վի­ճակ­նե­րը գրա­կան կոն­տեքս­տից դուրս բե­րել, ապա նրա 1949 թվա­կա­նի «Դի­մա­կա­հան­դես» բե­մադ­րու­թյա­նը վե­րա­բե­րող նյու­թերն ու­սում­նա­սի­րե­լիս տես­նում ենք, թե Գու­լակ­յա­նի ար­վես­տում ինչ բան էր դե­րա­սա­նա­կան «ան­սամբ­լը», ՚ թե բե­մադ­րա­կան ինչ հնարք­նե­րի շնոր­հիվ էր նա տա­րա­ծու­թյուն ստեղ­ծում բե­մում:

1935-40-ա­կան թվա­կան­նե­րից սկ­սած Գու­լակ­յա­նը հան­գել էր այն մտ­քին, որ բե­մա­կան տա­րա­ծու­թյու­նը նախ ՚ առաջ ստեղծ­վում է դե­րա­սա­նի վար­քագ­ծով: «Դի­մա­կա­հան­դե­սում» Գու­լակ­յա­նի մի­զանս­ցե­նի հա­մա­ձայն Փա­փազ­յան - Ար­բե­նի­նը մտել է պա­րա­հան­դես - դի­մա­կա­հան­դես ՚ փոքր բե­մա­տա­րածքն այն­պես է ան­ցել, ասես անց­նում է շատ մեծ սրա­հով: «Սրա­հի մե­ծու­թյունն այս­տեղ ակ­նարկ­վում էր նա՚ տար­բեր կող­մե­րից եկող, տար­բեր կող­մեր գնա­ցող դի­մա­կա­վոր­նե­րով,- գրում է Հեն­րիկ Հով­հան­նիս­յա­նը, որոնք ավե­լի շատ ձգ­տում էին դուրս, քան ներս. ասել է թե` բուն կյան­քը են­թադր­վում էր այն կող­մում, իսկ այն, ինչ ներ­կա­յա­նում էր, այն չէր ՚ ան­հայտ էր, ՚ այս­տեղ տա­րա­ծու­թյուն ու պտույտ էր ակ­նար­կում նա՚ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ բեմ մտ­նող ու հե­ռա­ցող, հեռ­վում փլ­վող ող­բեր­գա­կան վալ­սը: Բազ­մա­մարդ տե­սա­րան­նե­րում այն տպա­վո­րու­թյու­նը կար, թե մար­դիկ փախ­չում են միմ­յան­ցից, մտ­քով դր­սում են, որ չպետք է տեսն­վի»48:

Ինչ­պես տես­նում ենք, նախ­կին պլա­կա­տա­յին բե­մա­վի­ճակ­նե­րից ոչ մի հետք չի եղել: Ար­մեն Գու­լակ­յա­նը Զա­րեհ Մու­րադ­յա­նի հետ է բե­մադ­րել պա­րե­րը, դե­րա­սան­նե­րի հետ` նրանց արարք­նե­րով ու ակ­նարկ­նե­րով, ստեղ­ծել են­թադր­վող տա­րա­ծու­թյու­նը:

Ար­բե­նի­նի ան­ձի բա­ցա­ռի­կու­թյու­նը շեշ­տե­լուց բա­ցի, որ­պես հա­կա­դարձ ուժ, Գու­լակ­յա­նի հա­մար կար՚որ է եղել ընդգ­ծել, թե ինչ­պի­սին է նրան շր­ջա­պա­տող մի­ջա­վայ­րը: Այս առու­մով, որ­պես­զի Ար­բե­նի­նը չլի­նի բե­մադ­րու­թյան մի­ակ կենտ­րո­նը ՚ ներ­կա­յաց­ման բո­լոր մաս­նա­կից­նե­րի խա­ղը լի­նի ներ­դաշ­նակ, ռե­ժի­սո­րը պա­րա­հան­դե­սի տե­սա­րա­նում, ան­խոս դե­րե­րում, բեմ է հա­նել եր­կա­րամ­յա փորձ ու­նե­ցող դե­րա­սան­նե­րի` Մու­րադ Կոս­տան­յան, Վա­ղի­նակ Մար­գու­նի, Գուր­գեն Գաբ­րի­ել­յան, Թա­թուլ Դի­լաք­յան, Օրի Բու­նի­ա­թյան...

«Մի ամ­բողջ խռո­վու­թյուն եղավ, երբ «Դի­մա­կա­հան­դե­սը» բե­մադ­րե­լիս Գու­լակ­յա­նը մաս­սա­յա­կան տե­սա­րան­նե­րում էպի­զո­դիկ դե­րե­րը բաշ­խեց մի­ջին ՚ ավագ սերն­դի փորձ­ված, ան­վա­նի դե­րա­սան­նե­րին,- հիշ­ում է Ֆրուն­զե Դով­լա­թյա­նը:

- Ասա­ցե՛ք խնդ­րեմ, - բա­ցատ­րեց նա իր վար­մուն­քը, - ձեր խիղ­ճը թույլ կտա՞, եթե էս ջա­հել-­ջու­հուլ­նե­րը, որոնք մար­դա­վա­րի քայ­լել, նս­տել - վեր­կե­նալ չեն իմա­նում, բե­մում գլուխ տան, իշ­խա­նա­վա­րի սեթ՚եթեն, ազն­վա­կա­նի նման խո­րա­ման­կեն: Եթե այս չեք հաս­կա­նում, դա էլ ձեր դժ­բախ­տու­թյունն է: Եվ զար­մա­նա­լի բան կա­տար­վեց: Նույն դե­րա­սան­նե­րը, որ տրտն­ջում էին իրենց հա­սա­րակ, էպի­զո­դիկ դե­րեր տա­լու հա­մար, ինչ­պի­սի՜ բծախնդ­րու­թյամբ էին ընտ­րում զգեստ­նե­րը, գրի­մը, կու­լիս­նե­րում քայ­լում էին իրենց դե­րե­րին հա­մա­պա­տաս­խան, հա­ճույ­քով ՚ մեծ շու­քով պա­րում էին բե­մում»49:

Տա­րի­ներ անց, երբ Գու­լակ­յանն այլ՚ս Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նի ղե­կա­վա­րը չի եղել, իսկ ներ­կա­յա­ցու­մը շա­րու­նա­կել են ցու­ցադ­րել. մաս­սա­յա­կան տե­սա­րան­նե­րում փորձ­ված դե­րա­սան­նե­րին փո­խա­րի­նել են սկս­նակ­նե­րը ՚ պա­րա­հան­դե­սի տե­սա­րա­նը կորց­րել է իր նախ­կին հմայ­քը:

Ար­մեն Գու­լակ­յա­նի «Դի­մա­կա­հան­դես» բե­մադ­րու­թյան մա­սին շատ է գր­վել: Մա­մու­լում կար­դում ենք. «Թատ­րո­նը ձգ­տել է ռե­ա­լիս­տո­րեն ար­տա­ցո­լել մարդ­կա­յին ճշ­մար­տա­ցի, կեն­սա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը...»50, գրել են. «Դի­մա­կա­հան­դե­սի» հիմ­նա­կա­նում ռե­ա­լիս­տա­կան ռե­ժի­սո­րա­կան մեկ­նա­բա­նու­թյու­նը հա­ջող կեր­պով հաղ­թա­հա­րում է դրա­մա­յի, թե՛ մե­լոդ­րա­մա­տիկ ՚ թե՛ ռո­ման­տի­կա­կան գայ­թակ­ղու­թյուն­նե­րը ՚ դարձ­նում այն կյան­քի ճշ­մար­տա­պա­տում դի­ման­կար»51: «Դի­մա­կա­հան­դե­սի» մա­սին կար­դում ենք Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի կար­ծի­քը. «Մի­զանս­ցեն­նե­րը մի­ան­գա­մայն ար­դա­րաց­ված են, առա­ջին, մի­ջին ՚ հե­տին պլան­նե­րը լրիվ օժան­դա­կում են դե­րա­կա­տար­նե­րի ար­տա­հայտ­չա­կա­նու­թյա­նը»52:

Թա­տե­րա­խո­սա­կան­նե­րը քիչ չեն ՚ նրան­ցում որ՚է քն­նա­դա­տա­կան խոսք չկա: Ավագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից շա­տե­րը դեռ հիշ­ում են ներ­կա­յա­ցու­մը, այն Գու­լակ­յա­նի անքն­նա­դա­տե­լի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից հա­մա­րում:

Ար­մեն Գու­լակ­յա­նի «Դի­մա­կա­հան­դես» բե­մադ­րու­թյու­նը եր­կար տա­րի­ներ Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նի խա­ղա­ցան­կում է մնա­ցել ՚, որ­պես ակա­դե­մի­ա­կան բե­մադ­րու­թյուն, դաս­վում է հայ թատ­րո­նի լա­վա­գույն ներ­կա­յա­ցում­նե­րի շար­քում:

Հայ թատ­րո­նում Լ՚ Տոլս­տո­յի «Կեն­դա­նի դի­ակն» առա­ջին ան­գամ բե­մադ­րել էր Գու­լակ­յա­նի ու­սու­ցի­չը` Օվի Ս՚ում­յա­նը, Թիֆ­լի­սի Ար­տիս­տա­կան թատ­րո­նում, 1912 թվա­կա­նին: Պրո­տա­սո­վի դե­րում հան­դես էր եկել Իսա­հակ Ալի­խան­յա­նը: «Սա­կայն նա­խա­հե­ղա­փո­խա­կան ներ­կա­յա­ցում­նե­րում Տոլս­տո­յի դրա­մա­յի փի­լի­սո­փա­յու­թյու­նը բա­ցա­հայտ­վում էր մի մար­դու` Պրո­տա­սո­վի կեր­պա­րի մեջ, - գրում է Սա­բիր Ռի­զա՚ը, -  ՚ չէր ամ­րապնդ­վում ամ­բողջ դրա­ման բա­ցատ­րող ՚ հիմ­նա­վո­րող մո­տիվ­նե­րով: Լ. Տոլս­տո­յի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի փո­խա­դարձ կա­պե­րի բո­վան­դակ խո­րու­թյամբ բա­ցա­հայտ­վեց Գու­լակ­յա­նի բե­մադ­րու­թյան մեջ»53:

Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում «Կեն­դա­նի դի­ա­կը» Ար­մեն Գու­լակ­յա­նը հան­դի­սա­տե­սին է ներ­կա­յաց­րել 1951 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի քսա­նին­նին: Դե­րա­սա­նա­կան կազ­մը հետ՚յալն է` Պրո­տա­սով – Վա­ղարշ Վա­ղարշ­յան, Հրաչ­յա Ներ­սիս­յան, Գուր­գեն Ջա­նի­բեկ­յան, Վահ­րամ Փա­փազ­յան, Կա­րե­նին - Դա­վիթ Մալ­յան, Գե­ղամ Հա­րու­թյուն­յան, Ելի­զա­վե­տա Անդ­րե՚նա - Ռու­զան­նա Վար­դան­յան, Կա­րե­նի­նա- Անա­հիտ Մասչ­յան, Ան­նա Պավ­լով­նա - Անիկ Մկր­տում­յան, Մաշ­ա - Լուս­յա Հով­հան­նիս­յան, Սի­րա­նուշ Ավե­տիս­յան, Լի­դա Սա­լախ­յան, Սաշ­ա - Մե­տաքս­յա Սի­մոն­յան, Մար­գո Մու­րադ­յան, Պե­տուշ­կով – Մու­րադ Կոս­տան­յան, Աշ­ոտ Ներ­սիս­յան, Ալեք­սանդ­րով -Գուր­գեն Գաբ­րի­ել­յան, Վա­ղի­նակ Մար­գու­նի, Աբ­րեզ­կով – Հով­հան­նես Ավագ­յան, քն­նիչ - Գա­րուշ Խաժակ­յան, Աֆ­րե­մով – Լ՚ոն Մսրլ­յան, Մել­նի­կով – Խորեն Աբ­րա­համ­յան: Բե­մադ­րու­թյան նկար­չա­կան ձ՚ավո­րումն իրա­կա­նաց­րել է Իրի­նա Շտեմ­բեր­գը: Հե­տաքր­քիր է այն, որ Հո­վակ Գա­լո­յա­նը նույն ներ­կա­յաց­ման մեջ մարմ­նա­վո­րել է թե՛ Ստա­խո­վի­չի ՚ թե՛ գա­րա­դա­վո­յի դե­րե­րը: Թա­թուլ Դի­լաք­յա­նը խա­ղա­ցել է ՚՛ Կո­րուտ­կով, ՚՛ պա­րող գն­չու: Դե­րա­սան­նե­րը ներ­կա­յա­ցել են եր­կու դե­րով ՚ գոր­ծել այն­պես վար­պե­տո­րեն, որ հան­դի­սա­տե­սը չի էլ նկա­տել նրանց եր­կա­կի խա­ղը:

1950 թվա­կա­նին` «Կեն­դա­նի դի­ակ» բե­մադ­րու­թյան փոր­ձե­րը դեռ չսկս­ված, Դա­վիթ Մալ­յա­նը Գու­լակ­յա­նին խնդրել է, որ Պրո­տա­սո­վի դե­րում ռե­ժի­սո­րը փոր­ձի նա՚ իրեն: «Գու­լակ­յա­նի հետ մենք միշտ լավ բա­րե­կամ­ներ ենք եղել: Խնդ­րե­ցի, որ­պես­զի գլ­խա­վոր դե­րում, բա­ցի իր ընտ­րած հիմ­նա­կան դե­րա­կա­տա­րից, փոր­ձի նա՚ ինձ,- գրում է Դա­վիթ Մալ­յա­նը: - Նա չպա­տաս­խա­նեց, եր­կար մտա­ծեց ու ասաց.

Թող մի լավ մտա­ծեմ: Իհար­կե, դու էլ կա­րող ես խա­ղալ այդ դե­րը:

Մի շա­բաթ անց դե­րը ստա­ցավ դե­րա­սան­նե­րից մե­կը, որին, ինչ­պես ասում էին, Գու­լակ­յա­նը «աչ­քով աչք չու­ներ տես­նե­լու»54: Գու­լակ­յա­նի դե­րա­բաշխ­ման հա­մա­ձայն` «Կեն­դա­նի դի­ա­կում» Դա­վիթ Մալ­յա­նը խա­ղա­ցել է Կա­րե­նին, իսկ դե­րա­սանն, ում հետ ռե­ժի­սո­րը «աչ­քով աչք չու­ներ տես­նե­լու», պարզ­վում է` եղել է Վա­ղարշ Վա­ղարշ­յա­նը: «Հայտ­նի է, որ Ա. Գու­լակ­յա­նի ՚ Վ. Վա­ղարշ­յա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շատ լար­ված էին (մի բան, որ ի դեպ, չէր թաքց­նում նա՚ Վա­ղարշ Բոգ­դա­նո­վի­չը, այդ մա­սին ասել է նա՚ ինձ), - հիշ­ում է Սեր­գեյ Բար­սեղ­յա­նը: - Բայց դա չէր խան­գա­րում Գու­լակ­յա­նին, նկա­տի առ­նե­լով Վա­ղարշ­յա­նի տա­ղան­դի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, նրան հանձ­նա­րա­րել Ար­բե­նի­նի ՚ Պրո­տա­սո­վի դե­րերն իր «Դի­մա­կա­հան­դես» ՚ «Կեն­դա­նի դի­ակ» բե­մադ­րու­թյուն­նե­րում»55: 1935 թվա­կա­նին, Ար­մեն Գու­լակ­յա­նի լա­վա­գույն բե­մադ­րու­թյուն­նե­րից մե­կում` «Ամպ­րո­պում», Վա­ղարշ Վա­ղարշ­յա­նը մարմ­նա­վո­րել էր Տի­խո­նին, հե­րոս, որը Պրո­տա­սո­վի զու­գա­հեռն է: Տի­խո­նի դե­րա­կա­տա­րու­մը հիշ­ե­լով Գու­լակ­յա­նը Պրո­տա­սո­վի դե­րում հատ­կա­պես Վա­ղարշ­յա­նին է պատ­կե­րաց­րել: «Ինձ ավե­լի Վա­ղարշ­յանն է հա­մո­զում, - ասել է Գու­լակ­յա­նը: - Կեր­պա­րի ամ­բող­ջու­թյու­նը ճիշտ է հա­ղոր­դում: Կա­րո­ղա­նում է ի մի բե­րել ցր­վա­ծը, կա­պել իրար հետ, ընդ­հան­րաց­նել: Եվ հե­տո, ան­կեղծ ասած, Տոլս­տո­յի պի­ե­սը բե­մադ­րե­լիս միշտ նա էր աչ­քիս առաջ: Նրան նկա­տի ու­նե­ի բե­մա­վի­ճակ­ներ որոշ­ե­լիս: Վա­ղարշ­յա­նը բե­մադ­րու­թյան ան­բա­ժա­նե­լի մասն է»56:

Ար­մեն Գու­լակ­յա­նը «Կեն­դա­նի դի­ա­կը», թե՛ բե­մադ­րա­կան ոճի ՚ թե՛ ռե­ժի­սո­րա­կան մեկ­նա­բա­նու­թյան առու­մով, բե­մադ­րել է նույն սկզ­բուն­քով, ինչ­պես բե­մադ­րել էր «Դի­մա­կա­հան­դե­սը»: Ռե­ժի­սո­րը դարձ­յալ բե­մը չի ծան­րա­բեռ­նել, դե­րա­սան­նե­րը խա­ղա­լու ըն­դար­ձակ տա­րա­ծու­թյուն են ու­նե­ցել: Լու­սան­կար­նե­րում տես­նում ենք բե­մադ­րա­կան ձ՚ավո­րումն ու հա­գուստ­նե­րը բնու­թագ­րում են ժա­մա­նա­կաշր­ջա­նը: Ինչ­պես «Դի­մա­կա­հան­դե­սում», այն­պես էլ «Կեն­դա­նի դի­ակ» բե­մադ­րու­թյան մեջ նա քն­նա­դա­տել է հա­սա­րա­կա­կան այն մի­ջա­վայ­րը, որում ապ­րում են հե­րոս­նե­րը: Պրո­տա­սո­վը Ար­բե­նի­նի նման իր մի­ջա­վայ­րի զոհն է: Ռե­ժի­սո­րի մեկ­նա­բա­նու­թյամբ, խն­դի­րը մի­այն Պրո­տա­սո­վի ՚ Լի­զա­յի անձ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չեն: Հե­րո­սի դրա­ման սո­ցի­ա­լա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ՚ հա­սա­րա­կա­կան բար­քե­րի հետ՚անք է:

«Կեն­դա­նի դի­ակ» բե­մադ­րու­թյան ռե­ժի­սո­րա­կան օրի­նակն ու­սում­նա­սի­րե­լիս տես­նում ենք, թե Գու­լակ­յա­նը պի­ե­սում ինչն է կար՚որել, ընդգ­ծել ՚ հա­մա­րել առաջ­նա­յին: Հին­գե­րորդ գոր­ծո­ղու­թյան առա­ջին տե­սի­լում նա Պրո­տա­սո­վի ՚ Պե­տուշ­կո­վի երկ­խո­սու­թյու­նից ընդգ­ծել է հետ՚յալ տո­ղե­րը:

Տե­սա­րա­նը հետ՚յալն է. Պան­դո­կում դր­ված է մի փոք­րիկ սե­ղան, որի մոտ նս­տած են պա­տա­ռոտ­ված հա­գուս­տով Ֆեդ­յան ՚ Պե­տուշ­կո­վը: Եր­կուսն էլ մի քիչ խմած են:

 

ՊԵ­ՏՈՒՇ­ԿՈՎ - Այո, ձեր կյան­քը զար­մա­նա­լի է:

ՖԵԴ­ՅԱ - Ոչ, ամե­նա­սո­վո­րա­կան մի կյանք է: Չէ՞ որ մեր հա­սա­րա­կու­թյան մեջ, այն շր­ջա­պա­տում ուր ծն­վել եմ ես, երեք ընտ­րու­թյուն կա, մի­այն երեք` ծա­ռա­յել, փող դի­զել, ավե­լաց­նել այն ապա­կա­նու­թյու­նը, որի մեջ ապ­րում ես: Այդ բա­նը զզ­վե­լի էր ինձ հա­մար. գու­ցե չէի կա­րո­ղա­նում այդ­պես անել, բայց գլ­խա­վո­րո­պես զզ­վե­լի էր: Երկ­րորդ` ոչն­չաց­նել այդ ապա­կա­նու­թյու­նը. սրա հա­մար պետք է հե­րոս լի­նել, իսկ ես հե­րոս չեմ, կամ եր­րոր­դը` թմ­րել, խմել, զվար­ճա­նալ, եր­գել: Հենց այս էլ անում էի ես: Եվ ահա, թե ուր հա­սա...

ՊԵ­ՏՈՒՇ­ԿՈՎ - Լավ, իսկ ըն­տա­նե­կան կյան­քը՞: Ես եր­ջա­նիկ կլի­նե­ի, եթե կին ու­նե­նա­յի: Ինձ կինս կոր­ծա­նեց57:

 

Տոլս­տոյն այս­տեղ Պե­տուշ­կո­վի շուր­թե­րին է դրել այն խոս­քե­րը, որը կա­րող էր ՚ Ֆեդ­յան ասել, եթե միտ­քը շա­րու­նա­կեր: Պրո­տա­սո­վը քն­նա­դա­տում է հա­սա­րա­կու­թյա­նը: Նա դժ­գոհ է ոչ թե ճա­կա­տագ­րից, այլ մի­ջա­վայ­րից, ինչն էլ հենց Գու­լակ­յա­նի բե­մադ­րու­թյան բա­նա­լին է:

Եր­րորդ գոր­ծո­ղու­թյան ու­թե­րորդ տե­սի­լում, որ­տեղ Ան­նա Դմիտ­րի՚նան Լի­զա­յի հետ խո­սում է Կա­րե­նի­նի մա­սին, դարձ­յալ Պրո­տա­սո­վի մի­ջա­վայ­րը բնու­թագ­րե­լու նպա­տա­կով, ռե­ժի­սորն ընդգ­ծել է Կա­րե­նի­նա­յի խոս­քե­րը:

 

ԱՆ­ՆԱ ԴՄԻՏ­ՐԻԵՎՆԱ - Մի՚նույն է, Լի­զա: Ես խղ­ճում եմ ձեզ, դուք ինձ դուր եք գա­լիս: Բայց ես սի­րում եմ Վիկ­տո­րին... Ես ճա­նա­չում եմ նրա հո­գին, ինչ­պես իմը: Դա հպարտ հո­գի է: Նա հպարտ էր դեռ՚ս յո­թամ­յա հա­սա­կից: Հպարտ ոչ թե անու­նով, ոչ թե հարս­տու­թյամբ, այլ իր բա­րո­յա­կան մաք­րու­թյամբ ՚ բարձ­րու­թյամբ:

 

Թվում է` այս­տեղ, հա­սա­րա­կու­թյա­նը քն­նա­դա­տող որ՚է խոսք չկա: Սա­կայն Գու­լակ­յանն ընդգ­ծել է այս տո­ղե­րը ՚ Կա­րե­նի­նա­յի դե­րա­կա­տա­րու­հուն` Անա­հիտ Մասչ­յա­նին, տվել հետ՚յալ ցու­ցու­մը. «Խոսում է ինքն իրե­նով, ի՛ր մտ­քե­րով, ի՛ր խոս­քով հի­ա­ցած»58: Ռե­ժի­սո­րա­կան մտահ­ղաց­ման հա­մա­ձայն` Կա­րե­նի­նան ոչ մի­այն խան­դող մայր է, այլ՚ քաղ­քե­նի: Նա կցան­կա­նար, որ Կա­րե­նի­նի ՚ Լի­զա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լի­նեն այն­պի­սին, ինչ­պի­սին իր ՚ իշ­խան Աբ­րեզ­կո­վի հա­րա­բե­րու­թյուն­ներն են: Տր­ված ցու­ցու­մի հա­մա­ձայն` դե­րա­սա­նու­հու նման վար­քա­գիծն այս­տեղ իր են­թա­տեքստն ու­նի, որն Աբ­րեզ­կո­վին ուղ­ղած խոս­քե­րի հե­տա­դարձ անդ­րա­դարձն է: «Չի կա­րե­լի թող­նել ամուս­նուն: Պետք է տա­նել սե­փա­կան խա­չը, <...> ինչ­պե՞ս կա­րող է Վիկ­տորն իր հա­մոզ­մունք­նե­րով հա­մա­ձայ­նել ամուս­նա­նալ բա­ժան­ված կնոջ հետ», - ասում է Ան­նա Դ­միտրի՚նան իշ­խան Աբ­րեզ­կո­վին, մինչ Լի­զա­յի հետ զրու­ցե­լը, ՚ Գու­լակ­յանն այս տո­ղե­րը նույն­պես ընդգ­ծել է:

Ռե­ժի­սո­րա­կան գրա­ռում­նե­րում կան նշում­ներ, որ վե­րա­բեր­վում են Պրո­տա­սո­վի դե­րա­կա­տա­րին: «(Պրո­տա­սո­վը - Գ. Վ.) շատ է սի­րում գլու­խը ձեռ­քե­րի մեջ առած խո­սել»59, - գրում է Գու­լակ­յա­նը: Նրա ար­խի­վում պահ­պան­վել է Հրաչ­յա Ներ­սիս­յան - Պրո­տա­սո­վի լու­սան­կա­րը: Լու­սան­կա­րում տես­նում ենք. պան­դո­կի տե­սա­րա­նում, Պե­տուշ­կո­վի հետ զրու­ցե­լիս, Հրաչ­յա Ներ­սիս­յա­նը ձեռ­քե­րի մեջ է առել գլու­խը: Սա անե­լա­նե­լի վի­ճա­կի մեջ հայտն­ված ան­ձի կա­մա­յին նշան է` մտա­խոհ մար­դուն բնո­րոշ­ող հատ­կա­նիշ:

Ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում, թե՛ երկ­րորդ գոր­ծո­ղու­թյան մեջ` Սաշ­ա­յի հետ զրու­ցե­լիս, ՚ թե՛ եր­րորդ գոր­ծո­ղու­թյու­նում` Աբ­րեզ­կո­վի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, Գու­լակ­յա­նը մի­զանս­ցե­նը այն­պես է գծել, որ զրու­ցա­կից­նե­րի խոս­քը դեռ չա­վարտ­ված, Պրո­տա­սո­վը դու­ռը բաց է անում նրանց առաջ, սրտ­նե­ղում է նրանց ներ­կա­յու­թյու­նից: Նա շա­րու­նակ ու­զում է մի­այ­նակ մնալ: Սաշ­ա­յին ճա­նա­պար­հե­լուց հե­տո, Աֆ­րե­մո­վի տված հար­ցե­րին Ֆեդ­յան չի պա­տաս­խա­նում, ասես չի լսում: Գու­լակ­յանն այս­տեղ կր­ճա­տել է Պրո­տա­սո­վի խոս­քե­րը, թո­ղել նրան ինք­նամ­փոփ` շուր­թե­րին երեք բառ.

 

ՖԵԴ­ՅԱ - Հրաշ­ա­լի` ... երդ­վում եմ: Հրաշ­ա­լի...

 

Ռե­ժի­սո­րի մտահ­ղաց­մամբ` Աֆե­մո­վի տա­նը, գն­չու­նե­րի աղ­մու­կի մեջ ան­գամ, Պրո­տա­սո­վը մի­այ­նակ է:

«Եկավ Լ՚ Տոլս­տո­յի «Կեն­դա­նի դի­ա­կի» բե­մադ­րու­թյան օրը ,- գրում է Սու­րեն Հա­րու­թյուն­յա­նը: - Գե­րա­զանց ներ­կա­յա­ցում էր ստաց­վել: Մենք ու­նե­ցանք չորս Պրո­տա­սով` Հր. Ներ­սիս­յան, Վ. Վա­ղարշ­յան, Գ. Ջա­նի­բեկ­յան, Վ. Փա­փազ­յան: Մե­կը մյու­սից տար­բեր ՚ այ­նու­հան­դերձ մի՚նույն բե­մադ­րու­թյան մեջ: ... «Կեն­դա­նի դի­ա­կը» չու­ներ ոչ մի մտա­ցա­ծին տարր, ամեն ինչ տրա­մա­բան­ված էր, հս­տակ, սա­հուն: Կր­քոտ ներ­կա­յա­ցում էր իր ըն­թաց­քով, խո­րա­պես մարդ­կա­յին Հրաչ­յա Ներ­սիս­յա­նի Պրո­տա­սո­վով ՚ մեր­կաց­նող, զայ­րա­գին Վա­ղարշ Վա­ղարշ­յա­նի մաս­նակ­ցու­թյամբ` նույն դե­րում»60:

Սու­րեն Հա­րու­թյուն­յա­նը, Լ՚ոն Խալա­թյա­նը, Ռու­բեն Զար­յա­նը, Մի­խա­յիլ Ցար­յո­վը «Կեն­դա­նի դի­ակ» բե­մադ­րու­թյան մա­սին խո­սե­լիս տա­լիս են Վա­ղարշ­յա­նի ՚ Ներ­սիս­յա­նի անուն­նե­րը: Հայտ­նի է, որ Փա­փազ­յանն ուշ է ընդգրկ­վել դե­րա­սա­նա­կան կազ­մի մեջ ՚ հա­մե­մա­տա­բար քիչ խա­ղա­ցել, իսկ Ջա­նի­բեկ­յա­նի – Պրո­տա­սո­վի մա­սին Լ՚ոն Հախ­վերդ­յա­նը գրել է. «...բ­նա­վո­րու­թյուն չլի­նե­լը դե­րա­սա­նի (Գ. Ջա­նի­բեկ­յա­նի - Գ. Վ.) անձ­նա­վո­րած Պրո­տա­սո­վի թույլ կողմն էր: Կեր­պա­րը ստա­ցավ բա­վա­կան ընդ­հա­նուր դե­րա­սա­նա­կան բնու­թա­գիր, որի մեջ դժ­վար էր որոշ­ել մտահ­ղա­ցում կազ­մա­կեր­պող գլ­խա­վոր շեշ­տը: Ճիշտ է, կեր­պա­րը հու­զա­կան էր, ար­տա­քին դե­րա­պատ­կե­րը գտն­ված էր, բայց դա ընդ­հան­րա­պես Պրո­տա­սով էր ՚ ոչ մի­ակ ան­հա­տա­կա­նու­թյուն»61: Սու­րեն Հա­րու­թյուն­յա­նը, Ռու­բեն Զար­յա­նը, Լ՚ոն Հախ­վերդ­յա­նը օր­գա­նա­կան են հա­մա­րել Հրաչ­յա Ներ­սիս­յա­նի դե­րա­կա­տա­րու­մը: «Եթե Վ. Վա­ղարշ­յա­նի Պրո­տա­սո­վի նե­րո­ղամ­տու­թյու­նը շռն­դա­լից ապ­տակ էր մի­ջա­վայ­րին, մե­ծա­հո­գու­թյու­նը` գրե­թե հե­րո­սու­թյուն, ապա Ներ­սիս­յա­նի Պրո­տա­սո­վը պարզ ու վսեմ հո­գի էր, որին ան­ծա­նոթ էր հա­տուց­ման զգա­ցու­մը: ...Հոգ­նած, տանջ­ված, մե­նակ մարդ, որի աչ­քե­րից կա­թող թա­խի­ծը ողո­ղում է ամ­բողջ դահ­լի­ճը: Նա իր ան­կումն ըն­դու­նում է ան­քեն բո­ղո­քով... Այս ամե­նի շնոր­հիվ էլ` չու­նե­նա­լով մեր­կաց­նե­լու, իրեն իր հա­սա­րա­կար­գի խա­րա­զա­նը դարձ­նե­լու ոչ մի ձգ­տում` այս Պրո­տա­սովն ինք­նին մե­ղադ­րանք է մի­ջա­վայ­րի հաս­ցե­ին, ավե­լի ծանր մե­ղադ­րանք, քան եթե ար­հա­մար­հեր, հեգ­ներ այդ մի­ջա­վայ­րը, հրա­պա­րա­կա­խո­սա­կան շեշտ տար իր վե­րա­բեր­մուն­քին»62:

Հրա­պա­րա­կա­խո­սա­կան շեշ­տադ­րու­թյամբ է Պրո­տա­սո­վի դե­րում հան­դես եկել Վա­ղարշ Վա­ղարշ­յա­նը: Նշ­ված­նե­րից Վա­ղարշ­յա­նի Պրո­տա­սո­վը եղել է ամե­նից ավե­լի արիս­տոկ­րա­տը` նպա­տա­կաս­լաց մարդ, որի մտ­քի ըն­թաց­քը տե­սա­նե­լի է, պարզ հան­դի­սա­տե­սին: Տպա­վո­րիչ են եղել հատ­կա­պես այն տե­սա­րան­նե­րը, որ­տեղ Պրո­տա­սո­վը քն­նա­դա­տել է հա­սա­րա­կու­թյա­նը: Դա­տաքն­նու­թյան տե­սա­րա­նում Վա­ղարշ­յա­նի Պրո­տա­սո­վը դա­տա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին ինքն է դա­տել, եղել` ոչ թե մե­ղադր­յալ, այլ` դա­տա­պար­տող: Գու­լակ­յա­նը Վա­ղարշ­յա­նի դե­րա­կա­տա­րու­մը մյուս­նե­րից ավե­լի մշակ­ված ու ամ­բող­ջա­կան է հա­մա­րել: «Մի օր հարց­րի (Գու­լակ­յա­նին - Գ. Վ.) «Կեն­դա­նի դի­ա­կի», ավե­լի ճիշտ` Պրո­տա­սո­վի դե­րա­կա­տար­նե­րից եր­կու­սի` Վա­ղարշ­յա­նի ՚ Հրաչ­յա­յի մա­սին: Ես հի­ա­ցած էի Հրաչ­յա­յով ՚ հայտ­նե­ցի տպա­վո­րու­թյունս, - հիշ­ում է Ռու­բեն Զար­յա­նը:

- Հրաչ­յան տեղ - տեղ է լավ, գու­ցե ան­գամ շատ լավ: Օրի­նակ` ինձ շատ է դուր գա­լիս վեր­ջին տե­սա­րա­նում, անձ­նաս­պան լի­նե­լուց առաջ բեմ մտ­նե­լիս: Գա­լիս է բեմ ու դու հաս­կա­նում ես, որ սա էն Պրո­տա­սո­վը չէ, ու­րիշ է, մի բան փոխ­վել է նրա մեջ: Ու երբ լսում ես կրա­կո­ցը, հաս­կա­նում ես, որ նա այլ վճիռ չէր կա­յաց­նի:

Եվ հե­տո ավե­լաց­րեց.

- Իսկ ընդ­հան­րա­պես ինձ ավե­լի Վա­ղարշ­յանն է հա­մո­զում: Կեր­պա­րի ամ­բող­ջու­թյու­նը ճիշտ է հա­ղոր­դում <...> Հրաչ­յան, եթե ավե­լի է ցն­ցում, պատ­ճառն այն է, որ ավե­լի խոշ­որ ան­հա­տա­կա­նու­թյուն է, ընդ­հան­րա­ցում չկա նրա խա­ղում, բայց, կրկ­նում եմ, տեղ-տեղ հո­յա­կապ է»63: Քն­նա­դատ­նե­րը զար­մա­ցել են, թե Պրո­տա­սո­վի այս­քան տար­բեր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը ռե­ժի­սո­րա­կան մի՚նույն կոն­ցեպ­ցի­ա­յի մեջ ինչ­պես են տե­ղա­վոր­վում: «Տար­բեր դե­րա­սան­ներ տար­բեր կերպ էին մեկ­նա­բա­նում առա­ջա­տար հե­րո­սի կեր­պա­րը, երբ ներ­կա­յաց­ման ռե­ժի­սո­րա­կան մտահ­ղա­ցու­մը մնում էր նույ­նը, - գրում է Սա­բիր Ռի­զա՚ը: - Եվ ստաց­վում էր այն­պես, որ մի՚նույն բե­մադ­րու­թյան մեջ անս­պա­սե­լի­ո­րեն հան­դես էին գա­լիս գլ­խա­վոր հե­րոս­ներ` տար­բեր, եր­բեմն` տրա­մագ­ծո­րեն հա­կա­դիր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով»64: Այն, որ տար­բեր ան­հա­տա­կա­նու­թյան տեր ար­տիստ­ներ են հան­դես եկել Պրո­տա­սո­վի դե­րում` տար­բեր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով, սա­կայն ներ­կա­յա­ցու­մը չի աղ­ճատ­վել, մի­զանս­ցեն­նե­րի նոր տար­բե­րակ­ներ չեն առա­ջա­ցել, դարձ­յալ խո­սում է Գու­լակ­յա­նի ռե­ժի­սո­րա­կան հմ­տու­թյան մա­սին: Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է եղել, ասես ռե­ժի­սո­րը լի­ա­կա­տար ազա­տու­թյուն է տվել դե­րա­սան­նե­րին, մինչ­դեռ դե­րա­կա­տար­ներն այդ ազա­տու­թյու­նը ձեռք են բե­րել Գու­լակ­յա­նի մշա­կած բե­մա­վի­ճակ­նե­րի շնոր­հիվ, որ­տեղ հաշ­վի են առն­ված եղել գոր­ծող ան­ձի ՚ դե­րա­կա­տա­րի վար­քագ­ծի բո­լոր շեր­տե­րը` դե­րա­սան­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից ու նա­խա­սի­րու­թյուն­նե­րից սկ­սած, մինչ՚ բե­մադ­րա­կան մտահ­ղաց­մանն անհ­րա­ժեշտ յու­րա­քանչ­յուր տարր:

Ար­մեն Գու­լակ­յա­նի «Կեն­դա­նի դի­ակ» բե­մադ­րու­թյան մա­սին մա­մու­լում շատ է գր­վել: Թա­տե­րա­խո­սա­կան­նե­րում կար­դում ենք. «...Բե­մադ­րու­թյան մեջ ան­տա­րա­կույս է պի­ե­սի իդե­ա­յի ճշ­մար­տա­ցի վե­րար­տադ­րու­մը: Բե­մադ­րող ռե­ժի­սոր Ա. Գու­լակ­յա­նի ջա­նա­դիր աշ­խա­տան­քի շնոր­հիվ ռե­ա­լիս­տա­կան բարձր հն­չե­ղու­թյան են հասց­ված պան­դո­կի, դա­տաքն­նու­թյան տե­սա­րան­նե­րը, ՚ հատ­կա­պես ներ­կա­յաց­ման ֆի­նա­լը»65: Նշում են. «Ռե­ժի­սո­րը բե­մադ­րու­թյան մեջ վառ գույ­նե­րով կոնկ­րե­տաց­րել է այն սո­ցի­ալ-­պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պատ­կե­րը, որի մեջ ծա­վալ­վում է Ֆեդ­յա Պրո­տա­սո­վի ող­բեր­գու­թյու­նը»66: Գրել են. «Ռե­ժի­սոր Ար­մեն Գու­լակ­յա­նը գա­ղա­փա­րա­կան մի առանց­քի շուրջն է հա­վա­քել բազ­մա­թիվ կեր­պար­ներ ՚ պատ­կեր­ներ ՚ ստեղ­ծել խոշ­որ պլա­նի ներ­կա­յա­ցում, որ­տեղ ամեն ինչ ծա­ռա­յեց­ված է մի ընդ­հա­նուր նպա­տա­կի` ցույց տալ հին, բուր­ժու­ա­կան աշ­խար­հի զար­հու­րե­լի պատ­կե­րը... Բե­մադ­րողն ամե­նու­րեք փնտ­րել ու ընդգ­ծել է այն ամե­նը, ինչ կա­րող է մե­ծաց­նել ներ­կա­յաց­ման մեր­կաց­նող ու­ժը»67:

Տոլս­տո­յի «Կեն­դա­նի դի­ա­կը» Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում Գու­լակ­յա­նի վեր­ջին բե­մադ­րու­թյունն է եղել: 1953 թվա­կա­նի աշ­նա­նը ռե­ժի­սո­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում ավարտ­վել է:

Ար­մեն Գու­լակ­յա­նի թա­տե­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան տա­րեգ­րու­թյունն ու­սում­նա­սի­րե­լիս տես­նում ենք, որ 1953-1955 թվա­կան­նե­րին ռե­ժի­սո­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վել է ման­կա­վար­ժու­թյամբ: Գու­լակ­յա­նի ժա­մա­նա­կա­կից­նե­րը գրում են, որ նա որոշ­ել էր այլ՚ս թատ­րոն չվե­րա­դառ­նալ: Սա­կայն ազ­գա­յին թատ­րո­նի հան­դեպ ու­նե­ցած պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը, ռե­ժի­սո­րին այլ բան է թե­լադ­րել: 1955-56 թվա­կան­նե­րին, մոս­կով­յան տաս­նօր­յա­կի նա­խա­պատ­րաստ­ման ՚ անց­կաց­ման շր­ջա­նում, նա Եր՚անի Ստա­նիս­լավս­կու ան­վան ռու­սա­կան թատ­րո­նում աշ­խա­տան­քի է ըն­դուն­վել որ­պես գլխա­վոր ռե­ժի­սոր: Հայ դա­սա­կան դրա­մա­տուր­գի­ան ռու­սա­կան թատ­րո­նի մի­ջո­ցով, մոս­կով­յան հան­դի­սա­տե­սին ներ­կա­յաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն էր ստեղծ­վել:

1955 թվա­կա­նին Ար­մեն Գու­լակ­յա­նը Եր՚անի Ստա­նիս­լավս­կու ան­վան ռու­սա­կան թատ­րո­նում բե­մադ­րել է Ալ. Շիր­վան­զա­դե­ի «Պատ­վի հա­մար» դրա­ման, ՚ այն առա­ջին ան­գամ Մոսկ­վա­յում ռուս հան­դի­սա­տե­սին ներ­կա­յաց­րել ռու­սե­րեն լեզ­վով: Հայտ­նի են դե­րա­կա­տար­նե­րի անուն­նե­րը` Էլիզ­բար­յան - Ս. Սուդ­բի­նին, Յա. Վան­նովս­կի, Երա­նու­հի - Ն. Նա­տալ՚սկա­յա, Բագ­րատ - Լ. Լե­ո­նի­դով, Յա. Ցի­ցի­նովս­կի, Սու­րեն - Յու. Ֆրո­լով, Վ. Խանա­կով, Ռո­զա­լի­ա - Ե. Վա­սիլ՚սկա­յա, Գ. Լե­ո­նի­դո­վա, Մար­գա­րիտ - Ա. Վան­նովս­կա­յա, Ն. Եգո­րո­վա, Օթար­յան - Ա. Պավ­լի­դի, Յու. Ֆրո­լով, Սա­ղա­թել - Յու. Վան­նովս­կի, Վար­դան - Լ. Ջի­գարջ­յան, Ա. Սե­լիմ­խա­նով:

«Պատ­վի հա­մար» բե­մադ­րու­թյու­նում Գու­լակ­յա­նը շա­րու­նա­կել է զար­գաց­նել այն գա­ղա­փա­րը, որը ներ­կա­յաց­րել էր «Դի­մա­կա­հան­դե­սում» ՚ «Կեն­դա­նի դի­ա­կում»: Մար­գա­րիտն Ար­բե­նի­նի ՚ Պրո­տա­սո­վի նման իր մի­ջա­վայ­րի զոհն է, նրա դրա­ման` սո­ցի­ա­լա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ՚անք:

«Պատ­վի հա­մա­րը» մեր­կաց­նում է բուր­ժու­ա­կան հա­սա­րա­կու­թյու­նը, հայ բուր­ժու­ա­զի­ա­յի աշ­խար­հա­յաց­քը` փո՛­ղը, սա է աշ­խար­հի տե­րը ,- գրում է Գու­լակ­յա­նը:- Թե՚ նյութն ըն­տա­նե­կան կյան­քի ոլոր­տում է, սա­կայն ռե­լեֆ գծե­րով ստեղ­ծում է ողջ խոշ­որ բուր­ժու­ա­զի­ա­յի բա­րո­յա­կա­նու­թյան, վար­քագ­ծի ՚ սո­ցի­ա­լա­կան էու­թյան պատ­կե­րը»68: Մեկ այլ տե­ղում տես­նում ենք ռե­ժի­սո­րը նշել է. «Գեր խն­դիր - փողն ավե­լի գին ու­նի, քան պա­տի­վը, խիղ­ճը, նույ­նիսկ հա­րա­զատ աղ­ջի­կը: Բուր­ժու­ա­զի­ա­յի պա­տի­վը փողն է, թե­կուզ գո­ղա­ցած: Բա­ցի փո­ղից ու­րիշ սր­բու­թյուն չկա:

Մի­ջան­ցիկ գոր­ծո­ղու­թյուն - ամեն ին­չի հաս­նում է փո­ղի շնոր­հիվ: Պա­տիվս ո՞րն է: Փող ու­նես, պա­տիվ էլ կու­նե­նաս:

Հա­կա­մի­ջան­ցիկ գոր­ծո­ղու­թյուն – մարդն ամեն ինչ կզո­հի պատ­վի հա­մար: Պատ­վա­սի­րու­թյուն, ճշ­մար­տու­թյուն, ար­դա­րու­թյուն. նախ պա­տիվ»69: Հե­տաքր­քիր է բնու­թագ­րում Գու­լակ­յանն Էլիզ­բար­յա­նին: «Էլիզ­բար­յա­նը մի մարդ է, - գրում է նա, - որի ներ­կա­յու­թյամբ, ոչ կծի­ծա­ղես ՚ ոչ էլ կա­րող էս լաց լի­նել»70:

Ար­մեն Գու­լակ­յա­նի «Պատ­վի հա­մար» բե­մադ­րու­թյան ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կը քն­նե­լիս տես­նում ենք, որ ռե­ժի­սո­րը բե­մադ­րու­թյան մեջ եր­կու ձ՚ի սե­ղան է օգ­տա­գոր­ծել, մե­կը` շր­ջա­նաձ՚, մյու­սը` ուղ­ղանկ­յուն: Առա­ջի­նի շուրջ, Գու­լակ­յա­նի մտահ­ղաց­մամբ, ամ­բողջ ներ­կա­յաց­ման ըն­թաց­քում, այդ­պես էլ, Էլիզ­բար­յան­նե­րի ըն­տա­նի­քը չի հա­վաք­վում: Մի­այն Մար­գա­րիտն ու իր մայրն են նս­տում այդ սե­ղա­նի առաջ: Թվում է, թե նրանք իրենց օտար են զգում այս ըն­տա­նի­քում, սա­կայն ըն­տա­նի­քի գա­ղա­փա­րը հենց իրենք են կրում, ՚ շր­ջա­նաձ՚ սե­ղա­նը, որ­պես ըն­տա­նի­քի խորհր­դա­նիշ, իմաստ ու­նի մի­այն իրենց հա­մար: Ուղ­ղանկ­յուն սե­ղա­նը, բե­մադ­րու­թյան մեջ գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն է ու­նե­ցել: Նրա առաջ նս­տել են Անդ­րե­ա­սը, Սա­ղա­թե­լը, Բագ­րա­տը, Օթար­յա­նը, ՚ այս տե­սանկ­յու­նից ռե­ժի­սո­րը հե­տաքր­քիր է պատ­կե­րել չոր­րորդ արար­վա­ծի հին­գեր­որդ տե­սի­լը:

Իրադ­րու­թյու­նը հետ՚յալն է. Օթար­յա­նը եկել է Էլիզ­բար­յա­նի տուն: Երեք օր շա­րու­նակ նրան չեն ըն­դու­նել, պատ­ճա­ռա­բա­նել են` իբր Մար­գա­րի­տը հի­վանդ է: Իսկ հի­մա տուն են թո­ղել ՚ ասում են, որ Մար­գա­րի­տը ոչ թե հի­վանդ է, այլ ուղ­ղա­կի նրան չի ու­զում տես­նել:

 

ԱՆԴ­ՐԵ­ԱՍ - ... պա­րո՛ն, իմ աղ­ջի­կը հի­վանդ չէ, մի­այն եր՚ի չի ու­զում քեզ ըն­դու­նել: Սա­ղա­թել կար­ծեմ ժա­մա­նակն է կլուբ գնա­լու71:

 

Այս խոս­քե­րից հե­տո, Գու­լակ­յա­նի մի­զանս­ցե­նի հա­մա­ձայն, Անդ­րե­ասն ու Սա­ղա­թե­լը գնում են բե­մի խոր­քը: Օթար­յա­նը մի պահ մնում է մե­նակ` սե­ղա­նի մոտ նս­տած: Գոր­ծո­ղու­թյան անս­պա­սե­լի շր­ջա­դարձ է տե­ղի ու­նե­ցել` պե­րի­պե­տի­ա: Նրա ձեռ­քում այլ՚ս որ՚է ապա­ցույց չկա: Մար­գա­րիտն իրեն չի ու­զում ըն­դու­նել: Նս­տած է ուղ­ղանկ­յուն սե­ղա­նի գլ­խա­վեր՚ում, բայց սե­ղա­նը դա­տարկ է, ին­քը` մի­այ­նակ: Եր­կար պայ­քա­րից հե­տո մար­դը մնա­ցել է ձեռ­նու­նայն` դա­տարկ սե­ղա­նի առաջ: Բո­լոր նկա­տա­ռում­նե­րից (նրա կռի­վը բա­րո­յա­կան հո­ղի վրա է, թե նյու­թա­կան), նա՚ իր սուբ­յեկ­տիվ կամ­քից ան­կախ, սա այն օբ­յեկ­տիվ վի­ճակն է, որի մեջ հայտն­վել է հե­րո­սը:

Պահ­պան­ված նյու­թե­րը վկա­յում են, որ «Պատ­վի հա­մար» դրա­ման Ար­մեն Գու­լակ­յա­նը բե­մադ­րել է ռե­ա­լիս­տա­կան թատ­րո­նի սկզ­բունք­նե­րի հա­մա­ձայն: Ներ­կա­յաց­ման մեջ նախ­կին գեր­պայ­մա­նա­կան ոճով ար­ված բե­մադ­րու­թյուն­նե­րից ոչ մի հետք չի եղել: Սա­կայն այս ամե­նով հան­դերձ, առանց ճա­կա­տա­յին լու­ծում­նե­րի, ասես անն­կատ, ռե­ժի­սո­րը շատ առար­կա­ներ ներ­կա­յաց­րել է ոչ սոսկ առար­կա­յա­կան իմաս­տով: «Մենք իրե­րը տես­նում ենք իրե­րի մա­սին գա­ղա­փար­նե­րի օգ­նու­թյամբ,- գրում է Խոսե Օր­տե­գա-­ի-­Գա­սե­թը, - չնա­յած դա չենք գի­տակ­ցում մտա­ծո­ղա­կան գոր­ծու­նե­ու­թյան բնա­կան ըն­թաց­քում, ճիշտ ինչ­պես տես­նե­լիս աչքն ինքն իրեն չի տես­նում»72: Հայտ­նի է պի­ե­սից, «Պատ­վի հա­մա­րի» եր­րորդ արար­վա­ծի առա­ջին տե­սի­լում Մար­գա­րի­տը դաշ­նա­մու­րի առաջ թախ­ծա­լի եղա­նակ է նվա­գում: Փաս­տե­րը նրա ձեռ­քում են: Աղ­ջի­կը գի­տի, որ հայրն է մե­ղա­վոր: Ընդգ­ծե­լու հա­մար, որ սա հե­րոսու­հու կա­րա­պի երգն է, որը կան­խօ­րոք հուշ­ում է գոր­ծո­ղու­թյան հե­տա­գա ըն­թաց­քը, Գու­լակ­յա­նը Մար­գա­րի­տի դե­րա­կա­տա­րու­հուն ցու­ցում է տվել, մինչ այդ տե­սա­րա­նը` երկ­րորդ արար­վա­ծում, եր­կու ան­գամ նս­տել դաշ­նա­մու­րի առաջ, բայց չն­վա­գել: «Առար­կա­յի նյու­թա­կա­նու­թյամբ չէ որոշ­վում նրան վե­րագ­րող իմաս­տը, այլ առար­կա­յի հան­դեպ եղած խա­ղա­յին վե­րա­բեր­մուն­քով»73, - գրում է Հեն­րիկ Հով­հան­նիս­յա­նը: Նման խա­ղա­յին վե­րա­բեր­մուն­քի արդ­յուն­քում դաշ­նա­մու­րը հան­դի­սա­տե­սի աչ­քե­րում նույ­նա­ցել է հե­րու­սու­հու հետ, բյու­րե­ղաց­րել նրա հույ­զերն ու ապ­րում­նե­րը:

Ռե­ժի­սո­րա­կան օրի­նա­կում պատ­կե­րա­վոր է նշ­ված բե­մադ­րու­թյան վեր­ջին տե­սա­րա­նը: «Պատ­վի հա­մար» դրա­մա­յի վեր­ջին տե­սա­րա­նում, Շիր­վան­զա­դե­ի ռե­մար­կի հա­մա­ձայն,  բե­մի հետ՚ից լս­վում է ատր­ճա­նա­կի խուլ պայ­թյուն: Բո­լո­րը ցնց­վում են: Սա­ղա­թելն ու Բագ­րա­տը շտա­պում են պար­զե­լու եղե­լու­թյու­նը: Օթար­յա­նը ՚ Անդ­րե­ա­սը մնում են մե­նակ: Ըստ Գու­լակ­յա­նի մի­զանս­ցե­նի՝ նրանք բե­մի առաջ­նա­մա­սում կանգ­նել են մի գծի վրա, դեմ ու դեմ, մնա­ցել քա­րա­ցած: Պատ­կե­րը գե­տա­կի նեղ­լիկ կամր­ջի վրա դեմ դի­մաց հան­դի­պող այ­ծե­րի հի­նա­վուրց առակն է հիշ­եց­նում: Սա­կայն, հա­կա­դարձ պայ­քարն այս­տեղ քա­րա­ցած է, գոր­ծո­ղու­թյու­նը` հան­գու­ցա­լուծ­ված: Անե­լա­նե­լի վի­ճա­կի մեջ հայտն­ված Մար­գա­րիտն ինք­նաս­պան է եղել: Այ­ծե­րի ծան­րու­թյու­նից փուլ է եկել կա­մուր­ջը` չե­զո­քաց­րել դրա­մա­տի­կա­կան վի­ճա­կը:

«Պատ­վի հա­մար» բե­մադ­րու­թյանն անդ­րա­դար­ձել են թե՛ ռուս ՚ թե՛ հայ քն­նա­դատ­նե­րը, ովքեր բարձր են գնա­հա­տել Գու­լակ­յա­նի ար­վես­տը: «Ռու­սա­կան թատ­րո­նը հրա­ժար­վե­լով ավե­լորդ չա­փա­զան­ցու­թյուն­նե­րի, ար­տա­քին գրո­տես­կի թեթ՚ ու­ղուց, («Պատ­վի հա­մար» - Գ. Վ.) պի­եսն ըն­թեր­ցել է իբր՚ խոր հո­գե­բա­նա­կան դրա­մա»74,- գրել է Վլա­դի­միր Պի­մե­նո­վը: «Բե­մադ­րու­թյան ռե­ժի­սոր Գու­լակ­յա­նին հա­ջող­վել է ճիշտ բա­ցա­հայ­տել դրա­մա­յի գա­ղա­փա­րա­կան բո­վան­դա­կու­թյու­նը, - նշել է Բո­րիս Զա­խա­վան, - ՚ ստեղ­ծել մի ներ­կա­յա­ցում, որը հա­գե­ցած է ան­տա­նե­լի ծանր, հեղ­ձու­ցիչ այն մթ­նո­լոր­տով, որ ներ­հա­տուկ է մի մի­ջա­վայ­րի, ուր ամեն ինչ թու­նա­վոր­ված է շա­հույ­թի ձգտ­մամբ»75: Կար­դում ենք Լու­ի­զա Սամ­վել­յա­նի կար­ծի­քը. «Հայ դրա­մա­տուր­գի­ա­յի գո­հար­նե­րից մե­կի սոս­կա­կան ծա­նո­թա­ցու­մը չի եղել բե­մադ­րու­թյան հե­ղի­նակ Ա. Գու­լակ­յա­նի հե­տապն­դած նպա­տա­կը: Նա ձգ­տել է նոր հն­չե­ղու­թյուն տալ բե­մա­կան մեծ պատ­մու­թյուն ու­նե­ցող դրա­մա­տի­կա­կան եր­կին: Ի տար­բե­րու­թյուն հայ թատ­րո­նում հաս­տատ­ված տրա­դի­ցի­ա­յի, Ա. Գու­լակ­յանն իր բե­մա­դրու­թյան հիմ­նա­կան թե­ման դարձ­րել է ոչ մի­այն Էլիզ­բա­րով­նե­րի աշ­խար­հի ան­խու­սա­փե­լի դա­տա­պարտ­վա­ծու­թյու­նը, այլ՚ ընդգ­ծել է այդ ան­բա­րո­յա­կան հա­սա­րա­կու­թյան դեմ բո­ղո­քող, նրա դեմ պայ­քա­րել փոր­ձող երի­տա­սարդ­նե­րի մեր­կաց­նող պա­թո­սը»76: Աբել­յա­նի, Ներ­սիս­յա­նի, Ավե­տիս­յա­նի դե­րա­կա­տա­րում­նե­րից հե­տո, ռուս դե­րա­սան­նե­րի հետ, որոնք ծա­նոթ չէ­ին մի­ջա­վայ­րին, լավ չէ­ին պատ­կե­րաց­նում հայ իրա­կա­նու­թյու­նը, նման հա­ջո­ղու­թյան հաս­նե­լը հեշտ չէր: Ռե­ժի­սո­րը դժ­վար խն­դիր է իր առաջ դրել ՚ իրա­կա­նաց­րել այն:

Ար­մեն Գու­լակ­յա­նը Եր՚անի Ստա­նիս­լավս­կու ան­վան ռու­սա­կան թատ­րո­նում, 1955-56 թվա­կան­նե­րին, «Պատ­վի հա­մա­րից» բա­ցի, բե­մադ­րել է ՚ս եր­կու պի­ես` Պո­գո­դի­նի «Կրեմլ­յան կու­րանտ­նե­րը» ՚ Օվ­չին­նի­կո­վի «Շր­ջա­դար­ձը»: Ռու­սա­կան թատ­րո­նում նրա գոր­ծու­նե­ու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է եղել 1956 թվա­կա­նի հու­նի­սին Մոսկ­վա­յում կա­յա­նա­լիք Հայ ար­վես­տի ՚ գրա­կա­նու­թյան տաս­նօր­յա­կով: Մոսկ­վա­յից վե­րա­դառ­նա­լուց հե­տո, ռե­ժի­սո­րը Եր՚անի Ստա­նիս­լավս­կու ան­վան ռու­սա­կան թատ­րո­նում այլ՚ս չի աշ­խա­տել:

Ար­մեն Գու­լակ­յա­նի ռե­ժի­սո­րա­կան ար­վես­տի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը քն­նե­լիս, գա­լիս ենք այն հա­մոզ­ման, որ 1940-ա­կան թվա­կան­նե­րից սկ­սած դա­սա­կան եր­կե­րի բե­մադ­րու­թյուն­նե­րը նրա հա­մար սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն են ու­նե­ցել, այն է` թատ­րո­նում բարձ­րաց­նել դե­րա­սա­նա­կան ար­վես­տի որա­կը: Դե­րա­սան­նե­րը դա­սա­կան պի­ես­նե­րի բե­մադ­րու­թյուն­նե­րում խա­ղա­լով, անհ­րա­ժեշտ փորձ են ձեռք բե­րել, հմ­տա­ցել են, զար­գաց­րել իրենց դե­րա­սա­նա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը, ինչն անհ­նարին էր դրա­մա­տուր­գի­ա­կան ձ՚ի տե­սանկ­յու­նից ան­կա­տար պի­ես­նե­րի դեպ­քում: Արդ­յուն­քում, հայ թատ­րո­նի պատ­մու­թյու­նը հարս­տա­ցել է այն­պի­սի դե­րա­կա­տա­րում­նե­րով, ինչ­պի­սիք են` Ավե­տիս­յա­նի Զամ­բա­խո­վը, Գու­լազ­յա­նի Նա­տա­լի­ան, Սա­լո­մեն ՚ Էփե­մի­ան, Հաս­մի­կի Շուշ­ա­նը, Խամ­փե­րին ու Կա­բա­նո­վան, Ոս­կան­յա­նի Կա­տե­րի­նան, Ջա­նի­բեկ­յա­նի Ֆի­գա­րոն, Մալ­յա­նի Կա­կու­լին, Ներ­սիս­յա­նի Օթել­լոն, Պրո­տա­սո­վը, Վա­ղարշ­յա­նի Ար­բե­նի­նը ՚ Պրո­տա­սո­վը:

Ար­մեն Գու­լակ­յա­նը ոչ մի­այն նպաս­տել է նրան­ցից յու­րա­քանչ­յու­րի դե­րա­սա­նա­կան ար­վես­տի զար­գաց­մանն ու դրս՚որ­մա­նը, այլ՚, իր ռե­ժի­սո­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան ըն­թաց­քում, կա­րո­ղա­ցել է հայ դե­րա­սա­նա­կան մշա­կույթն ու ազ­գա­յին դրա­մա­տուր­գի­ան դուրս բե­րել հա­մա­մի­ու­թե­նա­կան աս­պա­րեզ:

 

1 Վ. Փա­փազ­յան, «Իմ Օթել­լոն», Եր., Հայ­պետհ­րատ, 1964, էջ 82-83:
2 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յան ֆ., Գու­լակ­յան Ա., «Օթել­լո­յի» բե­մադ­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­սին, հա­յե­րեն ՚ ռու­սե­րեն ինք­նա­գիր, կից` հրա­ման­ներ բե­մադ­րու­թյան ձ՚­ա­վոր­ման մա­սին (1939, 1941 թթ.), N 181, էջ 9:
3 Ռ. Զար­յան, Հուշ­ա­պա­տում, գիրք երկ­րորդ, Եր., «Սո­վե­տա­կան գրող» հրատ., 1977, էջ 471:
4 Նույն տե­ղում, էջ 477:
5 Բ. Հա­րու­թյուն­յան, Ար­մեն Գու­լակ­յան, Եր., Հայ­պետհ­րատ, 1964, էջ 130:
6 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Շեքս­պիր Վ. «Օթել­լո», Վի­են­նա, 1922, ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ (1939-40 թթ.), N 122, էջ 1: Այս ՚ Շեքս­պի­րի «Օթել­լո­յից» հա­ջորդ մեջ­բե­րում­նե­րը տես 2, 15-16, 26, 119 էջե­րում:
7 Հ. Հով­հան­նիս­յան, Դե­րա­սա­նի ար­վես­տի բնույ­թը, Եր., Սար­գիս Խաչենց հրատ., 2002, էջ 60:
8 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Շեքս­պիր Վ. «Օթել­լո», Վի­են­նա, 1922, ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ (1939-40 թթ.), N 122, էջ 4:
9 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Գու­լակ­յան Ա., «Օթել­լո­յի» բե­մա­դրա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­սին, հա­յե­րեն ՚ ռու­սե­րեն ինք­նա­գիր, կից` հրա­ման­ներ բե­մադ­րու­թյան ձ՚­ա­վոր­ման մա­սին (1939, 1941 թթ.), N 181, էջ 4:
10 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Շեքս­պիր Վ. «Օթել­լո», Վի­են­նա, 1922, ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ (1939-40 թթ.), N 122, էջ 128:
11 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Գու­լակ­յան Ա., «Օթել­լո­յի» բե­մա­դրա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­սին, հա­յե­րեն ՚ ռու­սե­րեն ինք­նա­գիր, կից` հրա­ման­ներ բե­մադ­րու­թյան ձ՚­ա­վոր­ման մա­սին (1939, 1941 թթ.), N 181, էջ 4:
12 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ., Շեքս­պիր Վ. «Օթել­լո», Վի­են­նա, 1922, ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ (1939-40 թթ.),  N 122, էջ XV:
13 Նույն տե­ղում:
14 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ., Գու­լակ­յան Ա., «Օթել­լո­յի» բե­մա­դրա­կան աշ­խա­տանքնե­րի մա­սին, հա­յե­րեն ՚ ռու­սե­րեն ինք­նա­գիր, կից` հրա­ման­ներ բե­մադ­րու­թյան ձ՚­ա­վոր­ման մա­սին (1939, 1941 թթ.), N 181, էջ 10:
15 Տե՛ս Վ. Փա­փազ­յան, նշվ. աշխ., էջ 100:
16 Ռ. Զար­յան, նշվ. աշխ., էջ 470:
17 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ., Շեքս­պիր Վ. «Օթել­լո», Վի­են­նա, 1922, ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ (1939-40 թթ.), N 122, էջ 16:
18 Հ. Հով­հան­նիս­յան, նշվ. աշխ., էջ 94:
19 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Շեքս­պիր Վ. «Օթել­լո», Վի­են­նա, 1922, ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ (1939-40 թթ.), N 122, էջ 161:
20 Հայ սո­վե­տա­կան թատ­րո­նի պատ­մու­թյուն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967, էջ 446:
21 Հմմտ., Г. Е. Лессинг, Лаокоон или о границах живописи и поэзии,  М.,  «Государственное издательство»,  1957,  стр. 91.
22 Հ. Հով­հան­նիս­յան, «Թատ­րոն ՚ թա­տե­րա­խո­սու­թյուն», Եր., Սար­գիս Խաչենց հրատ., 2004, էջ 303, 308:
23 Տե՛ս Բ. Հա­րու­թյուն­յան, նշվ. աշխ., էջ 140, 141:
24 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Գու­լակ­յան Ա., «Խաթաբալա­յի» 1927, 1945 թթ. բե­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին, (բա­ցատ­րու­թյուն­ներ, գնա­հա­տու­թյուն­ներ, հրա­ման, ար­ձա­նագ­րու­թյուն), հա­յե­րեն ՚ ռու­սե­րեն, ձե­ռա­գիր ՚ մե­քե­նա­գիր, N 171, էջ 24:
25 Ս. Մե­լիք­սե­թյան, «Խաթաբալա», «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան», 1945, 15 մա­յի­սի, N 96:
26 Հմմ. Բ. Հա­րու­թյուն­յան, նշվ. աշխ. էջ 43:
27 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Սուն­դուկ­յան Գ. «Խաթաբալա», Թիֆ­լիս, 1904, ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ (1945թ.), N130, էջ14: Այս ՚ Գ. Սուն­դուկ­յա­նի «Խաթաբալա­յից» հա­ջորդ մեջ­բե­րում­նե­րը տե՛ս, 45, 46, 102, 103,  էջե­րում:
28 Նույն տե­ղում, էջ 103:
29 Նույն տե­ղում, էջ 141:
30 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Սուն­դուկ­յան Գ. «Պե­պո», Թիֆ­լիս, 1903, ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ (1948թ.), N 134, էջ 41: Այս ՚ Գ. Սուն­դուկ­յա­նի «Պե­պո­յից» հա­ջորդ մեջ­բե­րում­նե­րը տե՛ս, 99, 103, 121 էջե­րում:
31 Հայ սո­վե­տա­կան թատ­րո­նի պատ­մու­թյուն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967, էջ 221:
32 Վ. Թեր­զի­բաշ­յան, «Պե­պո», «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան», 1948, 11 հու­լի­սի, N 163:
33 М. Атабекян,  «Пепо»,  «Коммунист»,  1948,  23 июня,  N 147.
34 ԳԱԹ, Վ. Վար­դան­յա­նի ֆոնդ, Վար­դան­յան Վ., «Պե­պո» պի­ե­սի բե­մադ­րու­թյու­նը Գ. Սուն­դուկ­յա­նի անվ.  թատ­րո­նում», զե­կու­ցում, Եր., 1948թ., մե­քե­նա­գիր, N 131, էջ 9, 10:
35 Բ. Հա­րու­թյուն­յան, նշվ. աշխ., էջ 156:
36 Մ. Կոս­տան­յան, Հուշ­եր, «Ար­մեն Գու­լակ­յան», Եր., ՀԹԸ, 1979, էջ 249:
37 Ա. Քո­չար­յան, Ար­վեստ­նե­րի դաշ­ին­քը, «Ար­մեն Գու­լակ­յան», Եր., ՀԹԸ, 1979, էջ 102:
38 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Գու­լակ­յան Ա. «Դի­մա­կա­հան­դե­սի» բե­մադ­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­սին, ելույ­թի ծրա­գիր, ինք­նա­գիր, N 168, էջ 2,8:
39 Հայ սո­վե­տա­կան թատ­րո­նի պատ­մու­թյուն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967, էջ 225:
40 Ռ. Զար­յան, նշվ. աշխ., էջ 473:
41 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Գու­լակ­յան Ա. «Դի­մա­կա­հան­դե­սի» բե­մադ­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­սին, ելույ­թի ծրա­գիր, ինք­նա­գիր, N 168, էջ 5:
42 Ռ. Զար­յան, նշվ. աշխ., էջ 477:
43 Նույն տե­ղում էջ 479:
44 Հայ սո­վե­տա­կան թատ­րո­նի պատ­մու­թյուն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967, էջ 458:
45 Հ. Հով­հան­նիս­յան, Դե­րա­սա­նի ար­վես­տի բնույ­թը, Եր., Սար­գիս Խաչենց հրատ., 2002, էջ 242-243:
46 Հայ սո­վե­տա­կան թատ­րո­նի պատ­մու­թյուն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967, էջ 265:
47 Նույն տե­ղում:
48 Հ. Հով­հան­նիս­յան, նշվ. աշխ., էջ 65:
49 Ֆ. Դով­լա­թյան, Հուշ­եր, «Ար­մեն Գու­լակ­յան», Եր., ՀԹԸ, 1979, էջ 265:
50 Н. Адамян,  «Маскарад»,  «Коммунист»,  1949,  12 октября,  N 241.
51 Ս. Դա­նի­ել­յան, «Դի­մա­կա­հան­դե­սը» Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում, Սո­վե­տա­կան գրա­կա­նու­թյուն ՚ ար­վեստ, 1949, N11, էջ 162:
52 Դ. Դե­միրճ­յան, «Դի­մա­կա­հան­դես», «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան», 1949, 26 հոկ­տեմ­բե­րի, N 253:
53 Հայ սո­վե­տա­կան թատ­րո­նի պատ­մու­թյուն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1961, էջ 410:
54 Դ. Մալ­յան, Դեմ­քեր հան­դի­պում­ներ, «Սո­վե­տա­կան գրող» հրատ., Եր., 1976, էջ 46-47:
55 Ս. Բար­սեղ­յան, Հուշ­եր, «Ար­մեն Գու­լակ­յան», Եր.,ՀԹԸ, 1979, էջ 303, 304:
56 Ռ. Զար­յան, նշվ. աշխ., էջ 479:
57 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Տոլս­տոյ Լ. «Կեն­դա­նի դի­ակ», ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ (1951 թ.), մե­քե­նա­գիր, N141, էջ 54: Այս ՚ Լ. Տոլս­տո­յի «Կեն­դա­նի դի­ա­կից» հա­ջորդ մեջ­բե­րում­նե­րը տես, 23, 26, 31 էջե­րում:
58 Նույն տե­ղում, էջ 31:
59 Նույն տե­ղում, էջ 56:
60 Ս. Հա­րու­թյուն­յան, Հուշ­եր, «Ար­մեն Գու­լակ­յան» Եր., ՀԹԸ, 1979, էջ 227:
61 Հայ սո­վե­տա­կան թատ­րո­նի պատ­մու­թյուն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967, էջ 610:
62 Նույն տե­ղում, էջ 449, 450:
63 Ռ. Զար­յան, նշվ., աշխ., էջ 479:
64 Հայ սո­վե­տա­կան թատ­րո­նի պատ­մու­թյուն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967, էջ 410:
65 Մ. Էմիրզ­յան, Լ. Խալաթյան, «Կեն­դա­նի դի­ակ», «Ավան­գարդ», 1951, 15 նո­յեմ­բե­րի, N 137:
66 Ա. Հու­նան­յան, Լ. Տոլս­տո­յի «Կեն­դա­նի դի­ակ» բե­մադ­րու­թյան մա­սին, Սո­վե­տա­կան գրա­կա­նու­թյուն ՚ ար­վեստ, 1951, N 11, էջ 151:
67 Լ. Հախ­վերդ­յան, «Կեն­դա­նի դի­ակ» դրա­ման Գ. Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նում, «Գրա­կան թերթ», 1951, 30 նո­յեմ­բե­րի, N 44:
68 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, «Պատ­վի հա­մար» բե­մադ­րու­թյան ռե­ժի­սո­րա­կան պլան, հա­յե­րեն, ռու­սե­րեն ինք­նա­գիր, N 273, էջ 4:
69 Նույն տե­ղում էջ 1, 2, 3:
70 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, «Պատ­վի հա­մար» բե­մադ­րու­թյան կեր­պար­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը, ռու­սե­րեն ինք­նա­գիր, N 274, էջ 1:
71 ԳԱԹ, Ա. Գու­լակ­յա­նի ֆոնդ, Ширванзаде «Из-за чести», ռե­ժի­սո­րա­կան օրի­նակ, ռու­սե­րեն, մե­քե­նա­գիր, N 125, էջ 70:
72 Խո­սե Օր­տե­գա-­ի-­Գա­սեթ, Մշա­կույ­թի փի­լի­սո­փա­յու­թյուն, Եր., «Ապո­լոն» հրատ., 1999, էջ 164:
73 Հ. Հով­հան­նիս­յան, նշվ. աշխ., էջ 127:
74 Вл. Пименов,  Русский театр Армении,  «Советская культура», 1956,  10 июня,  N 67.
75 Б. Захава,  «Из-за чести»,  «Правда»,  1956,  10 июня,  N 162.
76 Լ. Սամ­վել­յան, «Պատ­վի հա­մա­րը» ռու­սա­կան բե­մի վրա, «Ավան­գարդ», 1956, 9 փետր­վա­րի, N 17: