ՎԱՐԴԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Նա հրապուրվող, արտիստիկ խառնվածքի տեր արվեստագետ է, և այն, ինչ անում է, խորապես ինտելեկտուալ է, անասելի արտահայտիչ ու պլաստիկ՝ չնայած ձևերի, նրանց մոդելավորման, գրոտեսկի ու վառ գունային գամմայի մեկնաբանման թվացյալ միտումնավոր անփութությանը, ինչը շլափայլ թատերական արարի կախարդական մթնոլորտ է հաղորդում:

Վարդան Թովմասյանը արտիստ է բառիս ամենաուղղակի ու լայն իմաստով: Պատկերելով իր հետաքրքրությունների աշխարհը, նա միջնադարյան սխոլաստիկայի որոշակի հետահայաց երանգով, սքանչելի անմիջականությամբ վերարտադրում է թատրոնի, կրկեսի, երաժիշտների ու դերասանների կյանքի պատկերներ, այսինքն՝ այն ամենը, ինչն իր համար գլխավորն է համարում: Պլաստիկայի անսովոր նրբագեղությանը հասնում է գծերի, ձևերի էքսպրեսիվ բնույթով, բեմական տարածքը կազմակերպելու, առաջին պլանի ֆիգուրն առանձնացնելու ունակությամբ: Նկարչի համար սկզբունքորեն կարևոր է, որպեսզի գեղանկարչությունը լինի մաքուր, չխզմզված ու չչարչրկված: Նրա համոզմամբ, չի կարելի մաքրագրել այս կամ այն դրվագը, հատվածը. դրանից մակերեսի բազմաշերտություն է առաջանում և խաթարվում է ներդաշնակ ընկալման ամբողջականությունը...

 

ԷԴՄՈՆԴ ՄԻԱՆՍԱՐՅԱՆ

[gallery id="55"]