ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԿԵՑՑԵ՛Ս ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ինձ համար հրաշալի աշխարհ է Թադևոսյան Հրանտի նկարչությունը:

Բոլոր նկարները ստեղծված են ներշնչաքով ներշնչանքով և հզոր մագնիսի ուժով ձգում են դեպի իրենց:

Իմ առջև զգայուն ու համարձակ, շատ համարձակ արվեստագետ է, որ գիտե, ճանաչում է, սիրում ու պաշտում է գույների լայնարձակ, լայնարձակ, անսահման խորունկ աշխարհը, լարված պահելով կապույտի, կարմիրի, կանաչի, դեղինի սպիտակի բազմապիսի երանգավորումները. դրանց հավատում էր նկարիչը և ես նույնպես համոզվում եմ նրա անկաշկանդ, ազատ, խորհրդավոր երևակայության ազնվությանը:

[gallery id="54"]


Հրանտ ջան, սիրելի եղբայր, շնորհավոր և նոր ուժեր հետագա տասնամյակների համար.Արդեն երեք ցուցահանդես եմ տեսել Հրանտ Թաթևոսյանի ստեղծագործությունների 1992 թվականից և չի թուլացել այլ ավելի է ուժեղացել և հարստացել ստացածս արդար տպավորությունները:

 

Ցանկանում է Հենրիկ Սիրավյանը