ԹԵՐԱԿՂԶԻ

2016 թվականից գրական մամուլում երևացին Սաթե Հովակիմյանի պատմվածքները, որոնցում հատկապես տեսանելի է հեղինակի տեքստ կառուցելու ջանքը: Եվ ահա, արդեն ընթերցողի սեղանին է դրվում գրողի պատմվածքների անդրանիկ՝ «Թերա-կղզի» վերնագրով ժողովածուն: Սաթեի պատմվածքների մեծ մասը ներքին մենախոսական կառուցումներ ունեն: Հեղինակը փորձում է հոգեբանական արձակ ստեղծել, որը մեծավ մասամբ հաջողվում է նրան: Նման կերպ հեղինակն արտահայտում է իր և կյանքի յուրովի փոխհարաբերությունը: Կենսական յուրաքանչյուր դրվագ, իրողություն կամ իրավիճակ գրողի համար ազդակ են հանդիսանում ինքնաարտահայտման:





Տարածել