ԻՄ ՁԱՅՆԸ

Պոեզիայի և արվեստի Եվրոպական ՀՈՄԵՐ մեդալի ասպետ Ջիդի Մաջիայի սույն ժողովածուն արդյունք է Չինաստանի Հանչժոու և Սիչան քաղաքներում 2017 թվականին կայացած ՄԵԾ ՋՐԱՆՑՔ և ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ պոեզիայի միջազգային փառատոներին Գագիկ Դավթյանի մասնակցության: … Ջիդի Մաջիան բազում ավանդույթներ համադրող սինթետիզմի բանաստեղծ է: Նա բանաստեղծն է քսաներորդ դարի, որի հանրագումարն է ներկայացնում Նելսոն Մանդելային նվիրված բանաստեղծության մեջ, ինչպես և նոր, քսանմեկերորդ հարյուրամյակի բանաստեղծն է նա: Բայց ինչ-որ գլխավոր մի բանում նա, ասես, դուրս է ժամանակից կամ բարձր է նրանից: Այդ գլխավորը հինավուրց լեզվի նախասկիզբ փոխաբերությունների վերածնունդն է, հարգանքն է բնության հանդեպ, արժանապատվությամբ համակված հիշողությունն է նախորդ սերունդների մասին, այն զգացողությունը, որ բոլոր կենդանի էակները հոգի ունեն և որ բռնությունը երբեք ընդունելի չի լինելու: Այսպիսին է քաղաքակրթության մեջ այն ներդրումը, որի համար մենք պարտական ենք Ի ժողովրդին՝ ի դեմս իր բանաստեղծ:





Տարածել