ՀԱՅ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Աշխատության մեջ գիտական պարբերացման է ենթարկվել հայ հին գրականության պատմությունը` սկսած նախնական առասպելական բանահյուսությունից մինչև ներառյալ մեր թվարկության 9-րդ դարն ստեղծված գրավոր գրականությունը` ժանրային և ժամանակագրական սկզբունքների համադրմամբ: Գրքում նորովի են մեկնաբանվել հայ հին գրականության դասականները` նրանց ժամանակի, կյանքի և ստեղծագործության վերաբերյալ նորահայտ փաստարկներով, բացի այդ` առաջին անգամ քննության են առնվել անհայտ կամ քիչ հայտնի հեղինակների մեզ հասած գործերը: Գիրքը հասցեագրվում է բանասերներին, պատմաբաններին, ուսանողությանը և կարող է ծառայել որպես ուսումնական ձեռնարկ հայ հին գրականության պատմություն առարկայի համար:





Տարածել