ՍԵՎ ԹՈՒՂԹ

Քրիստինե Հովսեփյանը ստեղծագործող անհատականություն է, ով այս գրքով խոստանում է ապագայում իր ճակատին գրողի խարանը կրելու: Անշուշտ կենսափորձն ու ճանաչողության սահմանները ժամանակի հետ կընդլայնվեն և նոր գույներ ու երանգներ, իմացական նոր շերտեր ի հայտ կգան Քրիստինե Հովսեփյանի բանաստեղծություններում: Բանաստեղծուհին դրսևորում է իր զգացումներն ու ապրումները, իմանալով բառի էներգիան, հաղորդակցվելով իր ներաշխարհից եկող տարերքի հետ և այս դեպքում տողը դառնում է ինքնաճանաչման ճանապարհ: Այդ ճանապարհը Քրիստինե Հովսեփյանն անցնում է հպարտ և, որքան էլ ներանձնական լինի բանաստեղծության ասելիքը, որքան էլ ես-ի գերակայությունը տարածվի բնագրի ներքին և արտաքին սահմաններում, այնուամենայնիվ, ասելիքը դուրս չի գալիս գեղարվեստի շրջանակներից: Քրիստինե Հովսեփյանի «Սև թուղթ» ժողովածուի բանաստեղծություններն անկեղծ խոստովանանք-զրույցներ են ընթերցողի հետ: Կյանքին դեմ հանդիման մարդը որոնում է իր տեղը, քանզի ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխությունները, կյանքի անընդհատական հոսքը վարարած գետի նման խարխլում են անցյալում ամուր թվացող հիմքերը:





Տարածել