ԼՌՈՒԹՅԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ XX-ՐԴ ԴԱՐԻ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅՈՒՄ

Էսսե, ուսումնասիրություն. Գիրքը նվիրված է մասնավոր խնդրի` թե ինչպես XX-րդ դարի թատերագրության մեջ խոսքը տեղը զիջեց դադարին և լռությանը: Ինքնին լռության ընկալումը որպես գեղագիտական գործոն, անշուշտ, վկայում է տարածության ընդլայնման, ինչպես նաև փակուղու մասին, որի մեջ հայտնվել է ժամանակակից գեղարվեստական մտածողությունը: Գիրքն ունի երկու հեղինակ, ովքեր ներկայացնում են արվեստագետների երկու սերունդ: Սա փորձ է մի շարադրանքում համադրել գուցեև իրարից տարբերվող մտածողություններ: Ֆորմատը` «Էսսե, ուսումնասիրություն է» և գիրքը հասցեագրված է ընթերցող լայն շրջանակներին: Հրատարակվել է ՀՀ պետական աջակցությամբ:





Տարածել