Հույզերի հեղեղ

Գրականությունը ինձ համար միջոց է ազատ լինելու, միջոց է նաև հույզերս ու ապրումներս բառերի միջոցով դուրս հանելու: Որքան հարմար ու դիպուկ բառեր, պատ- կերներ եմ ∙տնում, այնքան ես անկեղծ եմ, այնքան ∙ործս հաջող է: Գրականության մեջ ես ժամանակ չունեմ երկինք նայելու. ես նայում եմ ինձանից ներս, որ ուրիշների մեջ կա- րողանամ թափանցել: Ինձ համար տիեզերք է մարդը. իմ սիրո, խղճահարության, զար- մանքի, հիացմունքի օբյեկտը, մեկը, ով ինձանից ներս է ու ինձանից դուրս, ինձ նման ու ինձանից տարբեր` հասկանալու ու չհասկանալու աստիճան: Իմ բանաստեղծություննե- րը ժամանակակից կնոջ ապրումների ու կապանքների, սիրո ու խենթ զ∙ացողություննե- րի մասին են խոսում:





Տարածել