ԵՐԱԶՍ ՆՈՐ Է, ՍԻՐՏՍ՝ ԴԵՌ ՄԱՆՈՒԿ

Հույսը հավերժում է սպասումով, հավատը` ամրանում կարոտով… Բաժանման ցավը մաքրագործում է հոգին, և սրտում գարուն է բացվում… Ցավի, դառնության, հիասթափության քողը նահանջում է, ու մնում է լուսավոր ապագայի հավատը: Այսպես գարուն սրտերի ամենագարնանային ապրումների հեղեղն է մեզ հասնում` դեռ առանց հունի, դեռ որոնումների մեջ: Այս որոնումները խորք պիտի գտնեն, բայց և լավ է, որ դրանք կան, մաքուր են, բյուրեղյա… Թող ժամանակները երազող սրտերի պոետիկ ճանապարհները կերտեն, որ աստղային ուղիների արահետները լուսազօծվեն արարման հրաշքով… ՀՀ ԿԳՆ Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Իվանյան





Տարածել