Հարցականի ներքո

Գրքում արծարծվում են ավանդական թատրոնի ու նորագույն բեմական լեզվի փոխհարաբերությունները, դերասանի կերպարայնության ու մարմնավորման, բեմում իրերի իմաստային առաձգականության խնդիրը, բեմական հաղորդակցության լեզվական ու արտալեզվական միջոցների հարաբերությունները: Սոցիալ-հոգեբանական և գեղարվեստական համատեքստում անդրադարձ է կատարվում հայ թատրոնի պատմական որոշ իրողությունների, իսկ նորագույն դրսևորումները դիտվում են միջազգային բեմական միտումների համատեքստում: Կենտրոնում արվեստի ապամարդկայնացման գաղափարն է ու «մարմնի վերադարձի» սկզբունքը: Նախատեսված է թատրոնի պատմությամբ և տեսությամբ հետաքրքրվողների, թատրոնով գործնականորեն զբաղվող արվեստագետների, ուսանողների և թատերասերների համար:





Տարածել