Կեցության կայմեր

Ամալ յա Կարսյանը տիեզերական ներդաշնակության մեջ է տեսնում աստղ ու արև, երկիր ու հող, ծառ ու ծաղիկ և այդ ամենի հետ միասին անբաժան՝ մարդ արարածին, որն իր բանականության լույսով շնչավորում է աշխարհը և փորձում է հասկանալ հավերժականի առեղծվածը: Բանաստեղծուհու գործերը, հոգու տաք թրթիռներ են՝ սիրո, կարոտի, ցավի և ափսոսանքի լուսեղեն շաղախ: Լավ հասկանալով բառի արժեքը՝ նա բառատողը զերծ է պահում ավելորդ բառային կուտակումներից, որի արդյունքում ծնվում են գործեր, որոնք հիշեցնում են միջնադարյան հայրեններին: Վահան Սևան





Տարածել