ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ

Գրքի տարբեր բաժիններում ինքնակերպավորված հեղինակն ստեղծել է միասնական քնարական մի աշխարհ, որի գաղափարական ու զգացմունքային հիմնահանգույցը բոլորիս սիրելի Հայաստանն է, որ բանաստեղծուհին իրենն է համարում: Գեղարվեստական ընդհանրացման ձևերից մեկն է սա, որը հեղինակին տվել է ինքնարտահայտման լայն հնարավորություններ: Քնարական միջոցներով նա մարմնավորել է այսօրվա քաղաքացու մարդկային զգացմունքները, խոհերն ու մտորումները հայության ցավալի կորուստների, նրա հարատևման անմեկնելի գաղտնիքների մասին: Հայաստանը պետական անձուկ սահմաններով շրջափակված աշխարհագրական տարածք չէ միայն: Մեծ է բանաստեղծուհու հոգեմտավոր կեցության տիրույթը, որն ընդգրկում է հայության հազարամյակների պատմական հիշողությունը՝ առասպելական ժամանակներից մինչև Արցախյան պատերազմ, լեգենդացող հերոսներ ու մեր օրերի անարյուն հեղափոխության արձագանք, մայր, սեր, մշակութային մեծեր, ընկերներ: Ժողովածուն «Ազգ – բանակ» կարգախոսի յուրատեսակ գեղարվեստական հիմնավորումն է:





Տարածել