ՀԵՌԱՑՈՂ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Ինձ ծանոթ մարդիկ ամեն անգամ հանդիպելիս, հարցնում են. «Դու կյանքի երկար ու ձիգ, դիպվածներով հարուստ ճանապարհ ես անցել, ինչո՞ւ այդ ամենը թղթին չես հանձնում»: Անկեղծ ասած, ուզում էի գրել, բայց ինչ-որ բան խանգարում էր. դա իմ մոռացկոտ հիշողությունն էր: Մի գիշեր անքնության պատճառով, որ վերջերս ինձ հետ հաճախ է պատահում, սպասում էի ձանձրույթից փրկող լուսաբացին: Այդպիսի պահերին մտքիս մեջ հայտնվում են անցած-գնացած դեպքեր, դեմքեր, որոնք դաջվել են հիշողությանս մեջ: Այդ օրը դրան գումարվեցին նաև հոգեբանական այն հարուցիչները, որոնք ընդունակ են արթնացնելու անհայտության դատապարտված մոռացված պահերը: Սրանք էին, որ եկան ամբողջացնելու նախաձեռնածս գործը: Մի բան էլ կուզեի ասել իմ ծանոթ և անծանոթ ընթերցողներին. ես գրող չեմ, այլ` վավերագրող: Սա է հուշագրության ժանրի պահանջը, որին ամեն կերպ աշխատել եմ հավատարիմ մնալ:





Տարածել