ՏԱՂԵՐ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ

Եթե Նարեկացին տաղերում այլաբանորեն պատկերեց բնությունը, գարնանային գեղեցկությունը, ապա Սարկավագի քերթվածում այն վերածվեց գեղագիտական տեսության, որի գերագույն սկզբունքն է՝ գեղեցիկը բնությունն է, և ստեղծագործողն իր երգով կամ բանաստեղծությամբ պետք է արտահայտի բնության գեղեցկությունները: Բանաստեղծ Սարկավագը եզրակացնում է, որ ինքը պետք է աշակերտի բնության զավակին` սարյակին: Ուրեմն, ըստ Սարկավագի, պոեզիան պետք է հետևի ու նմանվի բնությանը, լայն իմաստով` իրականությանը: Բանաստեղծական արվեստի հարցերի շուրջ բանավեճում հաղթեց սարյակ թռչունը` գերադասելով հակիրճ և իմաստալից ասելիքը:





Տարածել