ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ

Սույն գիրքը վկայությունն է այն բանի, որ Տաթև Սուքիասյանը կարողանում է պատմություն ստեղծել՝ հետաքրքրաշարժ, բարդ հանգույցներով ու կենսական: Տաթև Սուքիասյանի վիպակները շաղախված ազգային ոգու ինչ-որ տեղ ռոմանտիկ զեղումներով, այնուհանդերձ այն սակավաթիվ ստեղծագործություններից են, որոնք պատկերում են 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերը: Արդեն իսկ խրախուսելի հանգամանք: Առաջին՝ «Ապտակե վիպակում գործողությունները ծավալվում են ընտանիքով հայրենիքից Ֆրանսիա տեղափոխված հերոսուհու շուրջ: Հայուհու և Ֆրանսիայում ծնված-մեծացած ադրբեջանցու միջև սիրո զգացմունք է առաջանում: Սակայն հերոսուհու պապու խորհուրդը՝ «-Բալե°ս, հայի արյունը տարբեր է բոլոր ազգերի արյունից: Չխառնե°ս հայի արյունըե, մարգարեական նշանակություն են ունենում: Ի սկզբանե հեղինակն այնպես է կառուցում նյութը, ասես սիրավեպ լինի: Թվում է սիրակարները հաղթահարելով ամեն արգելք, ուր որ է իրենց սերն ամրապնդելու են նշանդրեքով, որը նշանակված է 2016 թվականի ապրիլի 2-ին: Դիպաշարի լուծումը հետաքրքիր է: Բնականաբար ոչ մի նշանդրեք էլ չի լինում, քանզի «...հայի արյունը տարբեր է բոլոր ազգերի արյունիցե: Ի վերջո արյան կանչը գլուխ է բարձրացնում, որը դարերի հիշողություն ունի: Նարեն լքում է իր սիրեցյալին: Եվ ամենակարևորը, որի շուրջ ծավալվում է Տաթև Սուքիասյանը, հերոսուհու՝ Նարեի հոգու ամրությունն է: Նա ոչ միայն կարողանում է իր մեջ հաղթահարել սիրո կորստյան ցավը, այլև իր առջև նպատակ է դնում պայքարը հանուն հայրենի եզերքի խաղաղության ու արդարության: Հեղինակին հաջողվում է պատկերել փարիզյան միջավայրը՝ այն զուգադրելով Նարեի հոգեկան ապրումների հետ: «Ապտակե վիպակում երիտասարդ գրողն անդրադառնում է նաև արտագաղթին, այնուամենայնիվ ներքին կոչ կա հայրենիքից հեռացածներին ուղղված, որպեսզի պահպանեն իրենց ինքնությունը: Հաջորդ՝ «Հայրենիքը սկսվում է սահմանիցե վիպակն արդեն հայաստանյան կյանքին է վերաբերում: Բժշկական համալսարանը նոր ավարտած Աստղիկը, տեսնելով սահմանից մահացու վիրավորված Աննայի աչքերն ու դրան գումարած նրան փրկել չկարողանալու հանգամանքը, որոշում է մեկնել սահմանամերձ բնակավայր՝ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին: Ակամա հիշվում է Մուրացանի ծրագրային գործերը՝ «Առաքյալնե ու «Խորհրդավոր միանձնուհինե: Ներքին հղում կա նաև Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծոե՝ խորհրդային շրջանի լավագույն վեպերից մեկին: Սա այն հիմնական զուգահեռները, որոնցով կարելի է գնահատել Տաթև Սուքիասյանի այս վիպակը: Աստղիկը դիմանում է ամեն փորձության՝ քանզի նպատակն ու մասնագիտական պարտավորվածությունը վեր են ամեն ինչից: Սա վիպակի հիմնական գաղափարական հարցադրումն է. յուրաքանչյուր ոք իր աշխատանքը լավագույնս կատարելով արդեն իսկ իր օգնությունն է բերում հայրենիքին: Սա է հայի արյան կանչը: Ի վերջո Աստղիկը գտնում է իր սերը՝ ի դեմս Սևակի, ով սպա է հայոց բանակում և վիրավորվել էր մարտի ժամանակ: Նրան հաջողվում է փրկել Սևակի կյանքը, ով Աննայի որբ մնացած որդու՝ Արեգի հորեղբայրն է նաև:





Տարածել