Մրցանակաբաշխություն

Marine-Shapik.jpg (197 KB)Մայիսի 1-ին՝ վաղամեռիկ բանաստեղծ Արարատ Մկրտումյանի ծննդյան օրը, ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի տեղի էրShapik.jpg (201 KB)

ունենում Լոռու մարզում: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ալավերդու մշակույթի կենտրոնում:

Հաղթող ճանաչվեց բանաստեղծուհի Մարինե Թաթոյանը, որի «Առավոտի թևեր» ժողովածուն հրատարակել էր «Արմավ» հրատարակչությունը՝ Արթուր Մկրտումյանի հովանավորչությամբ: Մյուս մասնակիցների ստեղծագործությունները զետեղվել են «Բառի եզրագծեր» հավաքածու-ժողովածուում: Ելույթներ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի ղեկավար Մանվել Միկոյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, Արթուր Մկրտումյանը և այլք: Գեղարվեստական կատարումներով հանդես եկան դերասաններ, երաժիշտներ ու երգիչներ:

 

 

31603780_1975908812451046_6303137078389506048_n.jpg (209 KB)   31646707_1975908802451047_7128499092530921472_n.jpg (222 KB)  31732116_220234628750913_7139398306483929088_n.jpg (296 KB)